Մարկ Կրեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարկ Կրեյն
Krein memorial plaque for wiki 2008.jpg
Ծնվել էապրիլի 3, 1907(1907-04-03)[1][2]
Կիև, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 17, 1989(1989-10-17)[1][2] (82 տարեկանում)
Օդեսա, ԽՍՀՄ
Գերեզման2nd Christian Cemetery in Odessa
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Օդեսայի ազգային համալսարան
Գործունեության ոլորտֆունկցիոնալ վերլուծություն, ինտեգրալ հավասարում, ֆունկցիաների տեսություն, հանրահաշիվ, Մաթեմատիկական ֆիզիկա և դիֆերենցիալ հավասարումների տեսություն
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՕդեսայի ազգային համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարՆիկոլայ Չեբոտարյով
Եղել է գիտական ղեկավարVitold Shmulyan?, I︠U︡. M. Berezanskiĭ?, Վադիմ Ադամյան և Israel Gohberg?
Հայտնի աշակերտներՎադիմ Ադամյան, I︠U︡. M. Berezanskiĭ?, Israel Gohberg?, Iosif Iohvidov? և David Milman?
ՊարգևներՎոլֆի պարգև Q4377164? և Վոլֆի մրցանակ մաթեմատիկայի բնագավառում
Mark Krein Վիքիպահեստում


Մարկ Գրիգորևիչ Կրեյն (ռուս.՝ Марк Григорьевич Крейн, ապրիլի 3, 1907(1907-04-03)[1][2], Կիև, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 17, 1989(1989-10-17)[1][2], Օդեսա, ԽՍՀՄ), խորհրդային մաթեմատիկոս, 250-ից ավելի ստեղծագործությունների (որոնցից շատերը թարգմանվել են օտար լեզուներով, ներառյալ 7 մենագրություն) հեղինակ՝ հանրահաշվի տարբեր բաժինների, անալիզի, ֆունկցիաների տեսության, ֆունկցիոնալ անալիզի, ինտեգրալ և դիֆերենցիալ հավասարումների տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի և վերլուծական մեխանիկայի վերաբերյալ։ Մաթեմատիկոս Սելիմ Կրեյնի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

26 տարեկանում դարձել է պրոֆեսոր, հինգ տարի անց՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ապա Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ: Աշխատել է Կույբիշևի, Խարկովի, Կիևի, Օդեսայի հետազոտական ինստիտուտներում և ուսումնական հաստատատություններում։ 1930-1933 թվականներին դասավանդել է Օդեսայի համալսարաններում, 1933 թվականին Օդեսայի վերականգնված համալսարանում հիմնադրել և ղեկավարել է ֆունկցիաների տեսության ֆակուլտետը, որտեղ նշանակվել է պրոֆեսոր: 1940 թվականին նշանակվել է Կիևում Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի հանրահաշվի և ֆունկցիոնալ անալիզի բաժնի պետ: Ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների դոկտոր է (1939

1954 թվականից աշխատել է Օդեսայի քաղաքացիական ճարտարագիտության և ճարտարապետության պետական ակադեմիայում, քանի որ իր ազգության[3][4] պատճառով հեռացվել էր համալսարանից:

Աշխատանքների համար բնորոշ է ֆունկցիոնալ անալիզի ժամանակակից գաղափարները և Անդրեյ Մարկովի և Պաֆնուտի Չեբիշևի դասական գաղափարների համադրությունը, նրանց հետ կապը կոնկրետ մեխանիկայի խնդիրների հետ:

Պատրաստել է գիտությունների ավելի քան 60 թեկնածուներ և դոկտորներ։ Նույնիսկ նախապատերազմյան տարիներին Կրեյնը ղեկավարում էր Օդեսայի մաթեմատիկայի դպրոցը: Սկսած 1966 թվականին Մոսկվայի Միջազգային մաթեմատիկական կոնգրեսի և իր ուսանող Իսրայել Գոհբերգի հետ միասին մի քանի տարիներ շարունակ հանդես եկավ մի շարք մաթեմատիկական կոնֆերանսերում՝ իրենց ընդհանուր ԳոԿրա կեղծանվամբ։

1970 թվականին ընտրվել է Արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի պատվավոր օտարերկրյա անդամ: Խարկովյան, Մոսկվայան և Ամերիկյան մաթեմատիկական միությունների անդամ է։ Դարձել է Սանկտ Պետերբուրգի Մաթեմատիկական միության պատվավոր անդամ։ Կռիլովի անվան մրցանակի դափնեկիր:

2008 թվականի հունվարի 14-ին Օդեսայի համալսարանի գլխավոր մասնաշենքում Մարկ Գրիգորևիչ Կրեյնին ի հիշատակ տեղադրվել է հուշատախտակ:

Ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гантмахер Ф. Р., Крейн М. Г. Осцилляционные матрицы и ядра и малые колебания механических систем. — М.-Л.: ГИТТЛ, 1950. — 360 с.
  • Гохберг И. Ц., Крейн М. Г. Введение в теорию линейных несамосопряженных операторов. — М.: Наука, 1965. — 448 с. Издания на английском языке: Провиденс: American Mathematical Society, 1969, 1978, 1983, 1988. На французском языке: Париж: Dunod, 1971.
  • Гохберг И. Ц., Крейн М. Г. Теория вольтерровых операторов в гильбертовом пространстве и её приложения. — М.: Наука, 1967. — 508 с. На английском языке: Провиденс: American Mathematical Society, 1970, 2004.
  • Далецкий Ю. Л., Крейн М. Г. Устойчивость решений дифференциальных уравнений в банаховом пространстве. — М.: Наука, 1970. — 536 с.
  • Крейн М. Г., Нудельман А. А. Проблема моментов Маркова и экстремальные задачи. Идеи и проблемы П. Л. Чебышёва и А. А. Маркова и их дальнейшее развитие. — М.: Наука, Гл. ред. физ.-мат. лит., 1973. — 551 с.
  • I. C. Gohberg and M. G. Krein, Theory and Applications of Volterra Operators in Hilbert Space (Translations of Mathematical Monographs), American Mathematical Society, 2004, p. 430. ISBN 978-0-8218-3627-9.
  • I. S. Iohvidov, M. G. Krein and H. Langer, Introduction to the Spectral Theory of Operators in Spaces with Indefinite Metric. Akademie-Verlag, Berlin, 1982.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]