Նիկոլայ Չեբոտարյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Չեբոտարյով
Chebotarev Nikolai Grigoryevich.jpg
Ծնվել էհունիսի 3 (15), 1894
Կամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 2, 1947(1947-07-02)[1][2] (53 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ռուսական կայսրություն
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Կազանի Դաշնային համալսարան
Գործունեության ոլորտթվերի տեսություն, հանրահաշիվ և ֆունկցիաների տեսություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՇևչենկոյի անվան համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարԴմիտրի Գրավե[3]
Եղել է գիտական ղեկավարԱլեքսանդր Պովզներ և Մարկ Կրեյն
Հայտնի աշակերտներFelix Gantmacher?, Մարկ Կրեյն և Naum Meiman?
ՊարգևներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Նիկոլայ Գրիգորևիչ Չեբոտարյով (հունիսի 3 (15), 1894, Կամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 2, 1947(1947-07-02)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային մաթեմատիկոս, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1929

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին ավարտել է Կիևի համալսարանը։ Կազանի համալսարանի պրոֆեսոր (1928 թվականից)։ Հիմնական ուսումնասիրությունները վերաբերում են ժամանակակից հանրահաշվին։ 1924 թվականին Չեբոտարյովը լուծել է Ֆրոբենիուսի պրոբլեմը՝ դրանով իսկ տալով թվաբանական պրոգրեսիաներում պարզ թվերի բաշխման մասին Դիրիխլեի թեորեմի ամենախոր ընդհանրացումը։ Ստացել է (1930) ռեզոլվենտների տեսության առաջին ընդհանուր թեորեմը։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ պետական մրցանակ (1948

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Чеботарёв Николай Григорьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  3. https://www.genealogy.math.ndsu.nodak.edu/id.php?id=73922

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 686 CC-BY-SA-icon-80x15.png