Who Scared You

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Who Scared You»
The Doorsի երգը
Թողարկված1969
Ժանրբլյուզ-ռոք
Տևողություն3:58
ԼեյբլElektra
ՀեղինակՋիմ Մորիսոն, Ռոբի Կրիգեր
ՊրոդյուսերՓոլ Ա. Ռոթշիլդ, The Doors

Who Scared You, ամերիկյան The Doors ռոք խմբի երգը։ Երգը ձայնագրվել է խմբի չորրորդ ստուդիական ալբոմի՝ The Soft Parade-ի սեսիաների ժամանակ սակայն այդպես էլ տեղ չի գտել ալբոմում[1]։ Այնուամենայնիվ երգը թողարկվել է ալբոմի կազմում ալբոմի 40 ամյակին նվիրված վերաթողարկման ժամանակ։ Երկրպագուները այն ավելի լավն են համարում քան ալբոմում տեղ գտած շատ այլ երգեր, որոնք ըստ նրանց պետք է չընդգրկվեին ալբոմում։ Երգը գրվել է Ջիմ Մորիսոնի և Ռոբի Կրիգերի կողմից։ Երգը նաև կատարվել է խմբի որոշ համերգների ժամանակ։ Եվ առաջին անգամ թողարկվել է խմբի հավաքածու երկրորդ ալբոմ «Weird Scenes Inside the Gold Mine»-ում 1972 թվականին[2]։ Երգը նաև թողարկվել է որպես The Soft Parade ալբոմի երկրորդ սինգլի՝ «Wishful Sinful»-ի Բ կողմը 1969 թվականի մարտ ամսին։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - ստեղնաշարային գործիքներ
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]