The Crystal Ship-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Այս երգը ձայնագրվել է 1966 թվականի օգոստոս ամսին, և թողարկվել է 1967 թվականի հունվար ամսվա առաջին շաբաթվա ընթացքում խմբի առաջին ստուդիական ալբոմում։ 1967 թվականի ապրիլին երգը թողարկվեց որպես երկկողմանի սինգլ որպես Light My Fire հիթային սինգլի երկրորդ Բ կողմը։ Ինչպես նշում է Ջոն Դենսոմրը այս երգը նվիրված է Ջիմ Մորիսոնի նախկին ընկերուհի Մարի Վերբելոուին[1]։
Փաստեր կան, որ Ջիմի համար երգը գրելու խթան է հանդիսացել Սանտա Բարբարայի ծովափում գտնվող նավթահան սարքը, որին անվանում են Platform Holly։ Երեկոներին այն լուսավորվում է և որոշ չափով ստանում է այն բյուրեղապակյա նավի տեսքը, որի մասին Ջիմը գրել է[2]։