Light My Fire

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Light My Fire»
The Doorsսինգլը
«The Doors» ալբոմից
«Բ» կողմ The Crystal Ship
Թողարկված Ապրիլ, 1967
Ֆորմատ CD, 7" վինիլ
Ձայնագրված Օգոստոս 1966
Ժանր Ռոք
Տևողություն 7:05 (ալբոմային տարբերակ)
4:40 (ռադիոյի երկար տարբերակ)
2:52 (սինգլ տարբերակ)
9:51 (համերգային տարբերակ)
Լեյբլ Elektra
Պրոդյուսեր Փոլ Ա. Ռոթշիլդ
Երգի հեղինակներ The Doors
The Doors-ի սինգլերի ժամանակագրություն
«Break On Through (To the Other Side)»
(1967)
«Light My Fire»
(1967)
«People Are Strange»
(1967)

Light My Fire-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Այս երգը ձայնագրվել է 1966 թվականի օգոստոս ամսին, և թողարկվել է 1967 թվականի հունվար ամսվա առաջին շաբաթվա ընթացքում խմբի առաջին ստուդիական ալբոմում։[1] 1967 թվականի հունիսի մեկին լույս է տեսել երգի սինգլ տարբերակը և երեք շաբաթով գլխավորել է Ամերիկայի Billboard Hot 100-ի չարթերը, և մեկ շաբաթով էլ գլխավորել է Cash Box Top 100-ի չարթերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվել է սինգլի ավելի քան 1,000,000 օրինակ,[2] երգը նաև համարվում է խմբի ամենահաջողված երգը և Rolling Stone ամսագիրը այն ներառել է իր 500 լավագույն երգերի ցանկանում հատկացնելով երգին 35 հորիզոնականը։[3]

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի բառերը և երաժշտությունը գրվել է խմբի կիթառահար Ռոբի Կրիգերի կողմից, սակայն Ջիմ Մորիսոնը ավելացրել է "Our love become a funeral pyre" տողը, որը բացակայում էր երգում։ Ռոբին նշել է իր տված հարցազրույցներից մեկում որ երբ Ջիմը գրեց այդ տողը նա ասաց նրան Ջիմ դու ամեն ինչ կապում ես մահվան հետ։ Այս խոսքերին Մորիսոնը պատասխանել է հետևյալ կերպ որտեղ կա կյանք, այնտեղ կա մահ։ Իսկ Ռոբին վերջում նշում է որ Ջիմը ճիշտ էր։ Ձայնագրումից ի վեր երգը կատարվել է խմբի համարյա բոլոր համերգների ժամանակ թե Ջիմի հետ և թե նրա մահվանից հետո։

Խմբի անդամ Ռեյ Մանզարեկը նշել է որ երգի սկզբում դաշնամուրային լսվող ինթրոն նա գրել է օգտագործելով Յոհան Սեբաստիան Բախի Երկորոդ և Երրորդ Մասի Գյուտերը։[4] Չնայած երգը չափազանց երկար էր 7 րոպե և 5 վարկյան, սակայն ռադիո ծրագրերը այն շատ էին ցանկանում ընդգրկել իրենց ծրագրերի մեջ այսպիսով երգը կրճատվեց և դարձավ 3 րոպե, համարյա ամբողջ ինստրումենտալ մասը հանվեց երգից որպեսզի այն օգտագործվի AM ռադիոյում։

Buick-ի պատահարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Դենսմորը պատմում է[5] որ 1968 թվականի հոկտեմբերին Buick գործընկերությունը ցանկանում էր երգը օգտագործել իրենց գովազդում ("Come on, Buick, light my fire"), և խմբի ադնամներին դրա համար տալիս էր 75,000 դոլլար։ Ջիմ Մորիսոնը այդ ժամանակ գտնվում էր Անգլիայում իսկ խմբի մյուս անդմաները Ամերիկայում, և այսպիսով խմբի 3 անդամները համաձայնեցին այս առաջարկին։ Սակայն ըստ խմբի 1965 թվականին կնքած պայմանագրի խմբի ամեն անդամ առանձին որոշումներ կայացնելու լիազորուքյուններ ուներ։ Հետևաբար երբ Մորիսոնը վերադարձավ նա սպառնաց Բուիքին որ պարզապես մուրճով կջարդի նրա արտադրած Buick Opel մակնիշի ավտոմեքենան որը պետք է ցուցադրվեր գովազդում։[6]

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթեր (1967) Ամենաբարձր հորիզոնական
Ավստրալիա Go-Set National Top 40[7] 16
Իռլանդիա[8] 1
Հոլանդիա[9] 27
Մեծ Բրիտանիա[10] 49 (1967), 7 (1991)[11]
Ամերիկա Billboard Hot 100[12] 1
Ամերիկա Cash Box Top 100[13] 1

Վաճառքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

տարածք սերտիֆիկացում վաճառք/բեռնում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ոսկե 1,000,000

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Light My Fire by The Doors»։ songfacts.com։ Վերցված է դեկտեմբերի 3, 2013 
  2. «GOLD & PLATINUM»։ riaa.com։ Արխիվացված օրիգինալից 2010-01-17-ին։ Վերցված է փետրվարի 29, 2010  Note: User, put the data of the song.
  3. «The RS 500 Greatest Songs of All Time»։ RollingStone.com։ Վերցված է հունիսի 10, 2014 
  4. «Light My Fire»։ guitarworld.com։ Վերցված է մարտի 31, 2010 
  5. «հուլիսի 8, 2002»։ The Nation։ Վերցված է 2014 թ․ մայիսի 10 
  6. Harmon Rod։ «From the Editor: The Doors, the Buick, and the book»։ Portland Press Herald։ Portland Press Herald։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 24 
  7. «27 September 1967 Singles»։ poparchives.com.au։ Արխիվացված օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է փետրվարի 29, 2010 
  8. «Light My Fire»։ irishcharts.ie.com։ Արխիվացված օրիգինալից 2009-06-03-ին։ Վերցված է փետրվարի 27, 2010 
  9. «The Doors - Light My Fire (song)»։ australian-charts.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է փետրվարի 27, 2010 
  10. «Light My Fire»։ chartstats.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է փետրվարի 27, 2010 
  11. David Roberts (May 2005). British Hit Singles and Albums 18 Ed. Gullane Children's Books. ISBN 978-1-904994-00-8. 
  12. http://www.allmusic.com/song/light-my-fire-mt0002699162
  13. «CASH BOX Top 100 Singles»։ cashboxmagazine.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է փետրվարի 28, 2010