Wishful Sinful

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Wishful Sinful»
The Doorsսինգլը
«The Soft Parade» ալբոմից
«Բ» կողմWho Scared You
ԹողարկվածՄարտ, 1969
ՖորմատCD, 7" վինիլ
Ժանրպսիխոդելիկ ռոք
Տևողություն3:11
ԼեյբլElektra
ՊրոդյուսերՓոլ Ա. Ռոթշիլդ
The Doors-ի սինգլների ժամանակագրություն
«Touch Me»
(1968)
«Wishful Sinful»
(1969)
«Tell All the People»
(1969)

Wishful Sinful-ն ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը ընդգրկվել է խմբի չորրորդ ստուդիական ալբոմում՝ The Soft Parade-ում 1969 թվականին։ Երգը գրվել է խմբի կիթառահար Ռոբի Կրիգերի կողմից։ 1969 թվականի մարտին թողարկվել է որպես ալբոմի 2-րդ սինգլ, Wishful Sinful շարունակում է ալբոմի ընդհանուր ուղղությունը այսինքն այս երգի մեջ նույնպես կան դասական երաժշտությանը վայել էլեմենտներ։ Սինգլը զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը Ամերիկայում։

Իսկ Դանիայում այն զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը և մեկ ամիս մնացել է դանիական չարթերի թոփ տասնյակում[1]։

Բ կողմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլի Բ կողմը ոչ ալբոմային Who Scared You երգն է, սինգլը խմբի այն հազվադեպ սինգլներից է որոնց Բ կողմը եղել է ոչ ալբոմային երգ։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - ստեղնաշարային գործիքներ
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթեր (1967) Ամենաբարձր հորիզոնական
Դանիա 3
Կանադա RPM 27
Ամերիկա Billboard Hot 100[2] 44

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]