Riders on the Storm

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Riders on the Storm»
The Doorsսինգլը
«L.A. Woman» ալբոմից
«Բ» կողմ The Changeling
Թողարկված Հունիս, 1971
Ֆորմատ CD, 7" վինիլ
Ձայնագրված Դեկտեմբեր, 1970 - Հունվար, 1971
Ժանր պսիխոդելիկ ռոք
Տևողություն 7:10 (ալբոմային տարբերակ)
4:35 (սինգլ տարբերակ)
Լեյբլ Elektra
Պրոդյուսեր Բրյուս Բոտնիկ, Ջո Լեյվիս
The Doors-ի սինգլերի ժամանակագրություն
«Love Her Madly»
(1971)
«Riders on the Storm»
(1971)
«Get Up and Dance»
(1972)
"Այս աշխարհ ենք մենք նետվել/
Ինչպես շունը առանց ոսկորի"[1]

Riders on the Storm-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը ձայնագրվել է 1970-1971 թվականներին և տեղ է գտել խմբի 6-րդ ստուդիական ալբոմում՝ L.A. Woman-ում։ Երգը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը Ամերիկայի Billboard Hot 100 չարթում,[2] 22-րդ հորիզոնակնը Մեծ Բրիտանիայի չարթերում,[3] և 7-րդ հորիզոնականը Հոլանդիայի չարթերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշում է խմբի անդամ Ռոբի Կրիգերը, երգի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել "(Ghost) Riders in the Sky: A Cowboy Legend" երգը։ Երգը գրված է Մի դորիան տեսակում, և իրար է միացնում իրական որոտի ու անձրևի ձայներ և իհարկե Ռեյ Մանզարեկի Fender Rhodes էլեկտրական դաշնամուրի նվագակցությունը որը ձայնակցում է անձրևի ձայնին։[4]

Երգը ձայնագրվել է խմբի արհեստանոցում 1970 թվականի դեկտեմբերին Բրյուս Բոտնիկի հետ, նրանց երկարամյա իժիների։ Ջիմ Մորիսոնը երգել է վոկալային մասերը և հետո շշնջացել նույն բառերը որպեսզի ստանա արձագանքի էֆեկտները։ Սա վերջին երգըն է որը ձայնագրվել է The Doors-ի անդամների կողմից, ըստ Ռեյ Մանզարեկի և բացի այդ սա Ջիմ Մորիսոնի վերջին ձայնագրված երգը որը թողարկվել է։ Սինգլը թողարկվել է 1971 թվականին, Մորիսոնի մահվանից շատ քիչ առաջ, մտել է Hot 100 չարթեր հուլիսի 3-ին, Մորիսոնի մահվան օրը։

Երգը հաճախակի սխալմամբ համարվում է այն երգը որը ըստ Ռոթշիլդի կոչվում է կոկտելային երաժշտություն և որի պատճառով էլ Ռոթշիլդը լքեց այդ նախագիծը, սակայն Ռոթշիլդը իրականում ի նկատի ուներ "Love Her Madly" երգը նույն ալբոմից։ Նրա փոխարեն Բրյուս Բոտնիկը ընտրվեց որպեսզի թղարկի նոր ալբոմը։

Խմբի անդամ Ջոն Դենսմորը իր ինքնակենսագրական գիրքը անվանել է հեց այս երգի վեռնագրով՝ Riders on the Storm։[5] Գիրքը լույս է տեսել 1990 թվականին, և այնտեղ Դենսմորը գրել է իր կյանքի պատմությունը, և իր խմբում անցկացրած տարիների մասին։

Ռեյ Մանզարեկը և կիթառիստ Ռոյ Ռոջերսը, այս երգի ինստրումենտալ քավր տարբերակը ընդգրկել են իրենց 2008 թվականի "Ballads Before the Rain" ալբոմում։

2009 թվականի նոյեմբեր ամսին երգը ընդգրկվել է Գրեմիի Փառքի սրահ, ռոք երգ անվանակարգի անվան ներքո։

Երգը նաև առաջին երգերից է որը ընդգրկվել է Rock Band 3 խաղի մեջ։[6][7]

Ռեյ Մանզարեկը նշել է որ երգը համերգային շրջանակներում կատարվել է ընդամենը երոկւ անգամ։ Երկու կատարումներնել եղել են L.A. Woman տուռի ժամանակ մեկը Նոր Օռլեան, Լուիզիանայում 1970 թվականի դեկտեմբերի 12-ին։ Իսկ մյուսը Դալլասում Նոր Օռլեանում ունեցած համերգից մեկ օր առաջ։ Մանզարեկը նշել է նաև որ այդ նվագելը պարզապես հրաշք էր։ Սա Ջիմ Մորիսոնի համար խմբի հետ վերջին համերգային ելույթն էր։ Դա տուռի միայն երկրորդ համերգն էր սակայն նաև վերջինը քանի որ խումբը չեղյալ համարեց տուռը այդ համերգից հետո։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Critchley Simon (հունիսի 29, 2009)։ «Being and Time, part 4: Thrown into this world»։ The Guardian (Manchester)։ Վերցված է մայիսի 27, 2013։ «As Jim Morrison intoned many decades ago, 'Into this world we're thrown'. Thrownness (Geworfenheit) is the simple awareness that we always find ourselves somewhere, namely delivered over to a world.» 
  2. Planer Lindsay։ «'Riders On The Storm' - The Doors: Allmusic review»։ Allmusic։ Rovi Corporation։ Վերցված է հուլիսի 28, 2013։ «It peaked at a respectable #14 shortly after Morrison's passing in July of 1971.» 
  3. «The Doors. 'Riders On The Storm'»։ Official Charts Company։ Վերցված է հուլիսի 28, 2013 
  4. «Riders On The Storm (Which Specific Rhodes Was Used)???»։ The Electronic Piano Forum։ ապրիլի 25, 2009։ Վերցված է ապրիլի 1, 2013 
  5. Densmore, John (1990). Riders on the storm: my life with Jim Morrison and the Doors (1st տպ.). New York City: Delacorte Press. ISBN 0-385-30033-6; ISBN 978-0-385-30033-9. https://books.google.am/books?id=1f0vAQAAIAAJ. 
  6. Staff IGN (հոկտեմբերի 22, 2010)։ «The Doors Most Loved Songs Kick Off Rock Band 3 DLC»։ IGN։ Վերցված է նոյեմբերի 8, 2012 
  7. Snider Mike (հունիսի 10, 2010)։ «Rock Band 3: What's New, What's Notable»։ USA Today։ Վերցված է նոյեմբերի 8, 2012