Հարավային պայտաքիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Rhinolophus euryaleից)
Հարավային պայտաքիթ
Հարավային պայտաքիթ
Հարավային պայտաքիթ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Ինֆրադաս Ընկերքավորներ (Placentalia)
Կարգ Ձեռնաթևավորներ (Chiroptera)
Ընտանիք Պայտաքիթ չղջիկներ (Rhinolophidae)
Ենթաընտանիք Rhinolophinae
Ցեղ Rhinolophus
Տեսակ Հարավային պայտաքիթ (R. euryale)
Միջազգային անվանում
Rhinolophus euryale
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Հարավային պայտաքիթ (լատին․՝ Rhinolophus euryale), չղջիկների ենթակարգի պայտաքթայինների ընտանիքի կաթնասուն կենդանի, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում և ԼՂՀ Կարմիր գրքում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Առաջավոր, Փոքր և Միջին Ասիայում, Իրանում։

Հայաստանում տեսակի արեալը սահմանափակվում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերով (Արենի, Չիվա, Ելփին, Զառիթափ, Մարտիրոս, Հերհեր, Խնձորեսկ գյուղերի և Կապանի շրջակայքեր)։

Արցախում այս կենդանիներին կարելի է հանդիպել Շուշիի քարանձավներում, Հադրութի շրջանի Խծաբերդ և Մոխրենիս գյուղերի տարածքի գրոտներում, Եղիշե Առաքյալի վանքում (Մարտակերտի շրջան

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է քարանձավներում, ժայռերի խորշերում և ճեղքերում` երբեմն նաև ձմեռում է այդտեղ՝ սրականջ գիշերաչղջիկի, սովորական երկարաթև չղջիկի, մեծ պայտաքիթ չղջիկի հետ։ Վարում է մթնշաղագիշերային կենսակերպ։ Մեծաթիվ կուտակումներ չի առաջացնում։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը միջին չափի է։ Մարմնի երկարությունը 40,8-51,5 մմ է, պոչինը՝ 19,8-26 մմ, պայտի լայնությունը՝ 4,4-7,1 մմ, նախաբազուկի երկարությունը՝ 47,3-54,9 մմ, իսկ քաշը՝ 10,73-14,92 գ։ Մարմնի մեջքային հատվածի գունավորումը կարող է տատանվել ծխագորշից մինչև մուգ սևին տվող կամ երբեմն շիկավուն երանգի, իսկ որովայնի հատվածը՝ բաց մոխրագույնից մինչև սպիտակավարդագույն։ Երիտասարդ առանձնյակների մոտ փորի վրա երբեմն նկատվում են բծեր։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է մեծ ու փոքր միջատներով (թիթեռներ, բզեզներ, ճանճեր, մոծակներ, մլակներ և այլն)։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիս-հուլիսին ծնվում է մեկ (հազվադեպ՝ երկու) ձագ, որը 3,5-4,5 շաբաթականում հասնում է սեռահասուն կենդանու չափերին։

Թվաքանակը սահմանափակող գործոններից են քարանձավներում պայթուցիկ նյութերի օգտագործումը և անկանոն պեղումները, մարդու այցելությունները քարանձավներ՝ բազմացման և ձմեռման շրջաններում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր նշանակություն ունի կենսացենոզների դինամիկ հավասարակշռության պահպանման գործում և որպես վնասատու միջատների դեմ պայքարի կենսաբանական միջոց[1][2][3][4][5][6][7]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանցված էր նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ Սահմանափակ նեղ արեալով հազվադեպ և քիչ ուսումնասիրված տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Ակտիվությունը սկսվում է մինչև մութն ընկնելը և շարունակվում մինչև մայրամուտը։ Ի տարբերություն այլ պայտաքթայինների` ագրեսիվ չէ։ Հունիսի սկզբին էգը ծնում է մեկ ձագ, որը մշտապես մնում է մոր կրծքին կպած։ Ձմեռում են ամառային թաքստոցներում։

Թվաքանակը հանրապետությունում վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է։

Քարանձավների մի մասն ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում։ 2008 թվականին հասարակական կազմակերպությունների միջոցներով Նորավանքի կիրճի «Մագելի» քարանձավը (Եղեգնաձորի շրջան) փակվել է այցելուների համար[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 205։
  2. Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
  3. Հայաստանի բնաշխարհ. հանրագիտարան, Ե., 2006, էջ 444։
  4. Հայրապետյան Վ. Տ. Ղարաբաղի ձեռքաթևավորները, թեկն. ատենախոս., Ե., 2004։
  5. Красная книга Армянской ССР. Животные, Ер., 1987.
  6. Հարավային պայտաքիթ չղջիկի մասին ՀՀ Բնապահպանության նախարարության կայքում
  7. Sober W. and Grimmberger E. Die Fledermause Europas, Kosmos Verl., 1988.
  8. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային պայտաքիթ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային պայտաքիթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։