O (ալբոմ, Դեմիեն Ռայս)
O | |
---|---|
Դեմիեն Ռայսի | |
Թողարկված | 2003 |
Ժանր | ժամանակակից ժողովրդական երաժշտություն |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | 14th Floor Records? |
Պրոդյուսեր | Դեմիեն Ռայս |
O, իռլանդացի երաժիշտ Դեմիեն Ռայսի առաջին ստուդիական ալբոմը՝ թողարկված 2002 թվականի փետրվարի 1-ին Իռլանդիայում և Միացյալ Թագավորությունում։ Ալբոմը նվիրված է Ռայսի ընկեր Միք Քրիստոֆերին, որը մահացել է 2001 թվականին՝ գլխի վնասվածքի պատճառով։
Երգի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեմիեն Ռայսը նախկինում «Juniper» երաժշտական խմբի անդամ էր, սակայն ստեղծագործական կազմի փոփոխությունների հետևանքով խումբը Իտալիայում, չհասցնելով վերադառնալ Իռլանդիա, կազմալուծվել է[1]։ Նա պետք է հանդիպեր իր երկրորդ զարմիկի՝ կոմպոզիտոր Դեյվիդ Արնոլդի հետ, որը, լսելով Ռայսի երգերը, տպավորվել է և դրանց կարճ տարբերակները ուղարկել երաժշտական հրատարակիչներին, սակայն հաջողություն չի գրանցվել։ Հիասթափվելով Արնոլդը տան պայմաններում ստեղծել է ձայնագրման հարմարանքներ և սկսել աշխատել Ռայսի հետ՝ ձայնագրելով ալբոմը[2]։ Նա $500 պարտք է վերցրել իր հորից, որը պետք է վերադարձներ ալբոմն ավարտելուց հետո[3]։ Ձայնագրում է իրականացվել նաև օպերային երգիչների, Gregorian խմբի անդամների և Լայզա Հանիգանի հետ, վերջինս այդ պահին Ռայսի գործընկերը և զուգընկերն էր[1]։
Ռայսը ցանկանում էր թողարկել ալբոմը՝ առանց առաջնակարգ լեյբլի աջակցության, մտածելով, որ ստորագրելով պայմանագիր, նա ստիպված կլիներ փոխել իր երաժշտական ուղղությունը և անել այն, ինչը նրան դուր չէր գա[4]։ Ալբոմը թողարկվեց որպես «CD չափսի գիրք, որտեղ ներառված էին անձնական ստեղծագործությունները, երգի բառերը և լուսանկարներ»[5]։ 2003 թվականին ալբոմը ՝ համաշխարհային դառնալու գործում մեծ աջակցություն է ստացել Vector Records-ի կողմից, լեյբլն այդ պահին նոր կազմավորված էր և թիրախավորել էր անկախ կատարողներին[6]։
Ավելի ուշ Ռայսը ասել է․ «Ես ցանկանում եմ մոռանալ բոլորի մասին և հաջորդ ձայնագրությունը ստեղծել իմ համար, քանի որ ես ցանկանում եմ լինել այնտեղ, որտեղ պետք չէ մտածել մյուսների մասին։ Ես հիմա այնպիսի տարածքում եմ, որտեղ ստեղծում եմ երաժշտություն և հույզեր այն մարդկանց հետ, որոնց հետ ինձ հարմարավետ եմ զգում։ Եվ դա է ինձ համար այն ամենի էությունը, ինչը մենք արել ենք և շարունակում ենք անել»[7]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագիտական վարկանիշ | |
---|---|
Aggregate scores | |
Աղբյուր | Վարկանիշ |
Metacritic | 80/100[8] |
Վերլուծություններ | |
Աղբյուր | Վարկանիշ |
AllMusic | [9] |
Blender | [10] |
Entertainment Weekly | A[11] |
The Guardian | [12] |
Mojo | [13] |
Pitchfork | 5.4/10[14] |
Rolling Stone | [15] |
Slant Magazine | [16] |
Spin | B−[17] |
USA Today | [18] |
O ալբոմը թողարկվելուց հետո մեծ աղմուկ է բարձրացրել Եվրոպայում, հետագայում նաև ողջ աշխարհում[19]։ Այն, 115 շաբաթ մնալով UK Albums շքերթում, զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, երկու սինգլներ եղել են թոփ 30-ում, իսկ Cannonball-ը հասել է 9-րդ հորիզոնական[20]։
2003 թվականին ալբոմը հաղթել է Shortlist Prize-ը՝ երաժշտության մեջ կատարողի հաջողություն անվանակարգում, որը այն ժամանակ 500,000 օրինակից պակաս վաճառված ալբոմների համար հեղնակավոր մրցանակ էր, չնայած, որ այն հետագայում Ամերիկայում պետք է ոսկե առաջադրման արժանանար[7]։
Volcano երգի տեսահոլովակը 2003 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի VH1's Top 20 Video countdown շքերթում էր[21]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին The Irish Independent-ից Ջոն Միգերը ալբոմը նկարագրել է որպես «իռլանդական մշակույթի վերջին տասնամյակում գլխավոր ձեռքբերում»[22]։ 2015 թվականին That Music Mag-ից Դոնթե Քիրբին ասել է. «Եթե համեմատենք հարաբերությունները մետալուրգիայի հետ, ապա այս ալբոմը դրա գլխավոր երակն է։ Եթե ձեր զուգընկերը լքել է ձեզ, եթե մոտ ընկերը չի պատասխանում ձեր զանգերին կամ ձեր կրծքավանդակում ցավ ունեք, ապա O-ն կարող է զրուցել ձեր հետ»[23]։ 2015 թվականին Joe.IE-ից Փոլ Մուրը ասել է, թե ինչքան դժվար է նկարագրել ալբոմը, որովհետև «բոլոր ձայնագրությունները մթնոլորտային, որսացող և խորասուզող են»[24]։
Օգտագործումը մեդիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2017 թվականի վերջին տվյալների ալբոմում ներառված երգերը օգտագործվել են 37 ֆիլմերում և հեռուստասերիալներում[25]։
- «The Blower's Daughter»-ը օգտագործվել է ՄայքՆիքոլսի 2004 թվականի ֆիլմ Closer-ի թրեյլերում և ֆիլմում[26]։
- «Cold Water»-ը օգտագործվել է 2003 թվականի ֆիլմ I Am David-ում, 2005 թվականի ֆիլմ Stay-ի երթագրերում, 2014 թվականի Prey հեռուստասերիալի եզրափակիչ էպիզոդի ենթագրերում և The Girl in the Café սերիալի բացման և փակման տեսարաններում։ Բացի դա, այն ներկայացվել է նաև ֆրանսիական 2010 թվականի ֆիլմ Les Petits Mouchoirs-ում։ Երգի առաջին հատվածը օգտագործվել է Closer-ի մի քանի տեսարանների բացման համար։
- «Delicate» օգտագործվել է 2014 թվականի դրամա The Affair-ի երկրորդ եթերաշրջանի առաջին էպիզոդում, House M.D-ի երկրորդ եթերաշրջանի երրորդ էպիզոդի վերջին գործողությունում, Lost-ի առաջին եթերաշրջանում և Money Heist-ի «TKO» էպիզոդում։
Երգերի ցանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերի հեղինակն է Դեմիեն Ռայս, բացառությամբ, որտեղ նշված է.
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Delicate» | 5:12 |
2. | «Volcano» (Ռայս, Բրայան Քրոսբի, Դեյվիդ Ջերագտի, Փոլ Նունան, Դոմինիք Ֆիլիփս) | 4:38 |
3. | «The Blower's Daughter» | 4:44 |
4. | «Cannonball» | 5:10 |
5. | «Older Chests» | 4:46 |
6. | «Amie» | 4:36 |
7. | «Cheers Darlin'» | 5:50 |
8. | «Cold Water» | 4:59 |
9. | «I Remember» | 5:31 |
10. | «Eskimo» (Թաքնված երգեր՝ 7:07-ից 13:00 րոպեում Prague և 14:09-ից 15:57 րոպեում Լայսա Հանինգանի կոմից կատարված Silent Night) | 15:57 |
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեմիեն Ռայս – վոկալ, դաշնամուր, կիթառ, հարվածային գործիքներ, կլառնետ, ձայնագրման պրոդյուսեր
- Լայզա Հանիգան – բեք վոկալ, վոկալ՝ «Silent Night» թաքնված երգում, դաշնամուր
- Վիվիեն Լոնգ – թավջութակ
- Մարք Քելի – էլեկտրոնային կիթառelectric guitar, production
- Շեյն Ֆիձիմոնս – բաս կիթառbass guitar
- Թոմ Օսանդեր – հարվածային գործիքներpercussion, drums
- Քերոլայն «Քազ» Ֆոգերի – ջեմբե
- Դորին Քուրան – մեցցո-սոպրանո Eskimo-ում
- Նիկոլաս Դոդ – դիրիժոր
- Քոլմ Մաք Քոն Իոմեիր – ջութակ
- Քոնոր Դոնովան – լիտավր, հարվածային գործիքներ
- Ջին Մյուեր – իմպրովիզացիա, դաշնամուր
Շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շքերթ (2002–2005) | Զբաղեցրած հորիզոնական |
---|---|
Australian Albums (ARIA)[27] | 67 |
French Albums (SNEP)[28] | 70 |
13 | |
Irish Albums (IRMA)[29] | 2 |
Italian Albums (FIMI)[30] | 38 |
Norwegian Albums (VG-lista)[31] | 6 |
Swedish Albums (Sverigetopplistan)[32] | 36 |
UK Albums (OCC)[33] | 8 |
US Billboard 200[34] | 114 |
Շքերթ (2009) | Զբաղեցրած հորիզոնական |
---|---|
Spanish Albums (PROMUSICAE)[35] | 88 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Schlansky, Evan (2003 թ․ հուլիսի 3). «Damien Rice Sings for Lovers». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «First Encounters: Singer-songwriter Damien Rice and composer David Arnold». Irishtimes.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Damien Rice: From 'O' to '9' in Four Years». Npr.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Album Reviews - Damien Rice 'O'». CLUAS. 2002. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
- ↑ «O - Damien Rice - Songs, Reviews, Credits - AllMusic». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Folk Alley (( Damien Rice Rereleases "O" ))». Folkalley.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 7,0 7,1 «Irish Singer Damien Rice Wins Shortlist Music Prize». Mtv.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Reviews for O by Damien Rice». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Spano, Charles. «O – Damien Rice». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ True, Everett (2003 թ․ օգոստոս). «Damien Rice: O». Blender (18): 131. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Wise, Catherine (2003 թ․ հուլիսի 18). «Damien Rice: O». Entertainment Weekly: 76.
- ↑ Petridis, Alexis (2002 թ․ օգոստոսի 9). «Damien Rice: O». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Damien Rice: O». Mojo (119): 107. 2003 թ․ հոկտեմբեր.
- ↑ Petrusich, Amanda (2003 թ․ օգոստոսի 18). «Damien Rice: O». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ DeCurtis, Anthony (2003 թ․ հուլիսի 10). «Damien Rice: O». Rolling Stone (926). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Cinquemani, Sal (2003 թ․ հունիսի 3). «Damien Rice: O». Slant Magazine. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Breakdown». Spin. 19 (11): 117. 2003 թ․ նոյեմբեր. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Gundersen, Edna; Jones, Steve; Gardner, Elysa; Mansfield, Brian; Barnes, Ken (2003 թ․ սեպտեմբերի 2). «Hear the good stuff that almost got away». USA Today.
- ↑ «Damien Rice: O». Popmatters.com. 2003 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «DAMIEN RICE - full Official Chart History - Official Charts Company». Officialcharts.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «VH1's Music Radar; Wed., October 8 - Tues., October 14, 2003». Find Articles. 2003 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2008 թ․ հուլիսի 5-ին. (չաշխատող հղում)
- ↑ «Damien Rice: hits, heartbreak and an eight-year silence». Independent.ie. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «That Music Magazine » Damien Rice, O (2003)». Thatmusicmag.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «REWIND: O by Damien Rice is 13 years old this week - JOE ranks its best 5 songs». Joe.ie. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Damien Rice». IMDb. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Morris, Wesley (2004 թ․ դեկտեմբերի 3). «On 'Closer' inspection, Nichols rules». Boston Globe. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «The ARIA Report: Week Commencing 6 June 2005» (PDF) (797). Australian Recording Industry Association. Արխիվացված (PDF) օրիգինալից 22 February 2008-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին – via Pandora Archive.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ "Damien Rice – O". Lescharts.com. Hung Medien. Retrieved 21 May 2020.
- ↑ "Damien Rice – {{{album}}}". Irishcharts.com. Hung Medien. Retrieved 21 May 2020.
- ↑ "Damien Rice – O". Italiancharts.com. Hung Medien. Retrieved 21 May 2020.
- ↑ "Damien Rice – O". Norwegiancharts.com. Hung Medien. Retrieved 21 May 2020.
- ↑ "Damien Rice – O". Swedishcharts.com. Hung Medien. Retrieved 21 May 2020.
- ↑ "Damien Rice | Artist | Official Charts". UK Albums Chart Retrieved 21 May 2020.
- ↑ "Damien Rice – Chart history" Billboard 200 for Damien Rice. Retrieved 21 May 2020.
- ↑ "Damien Rice – O". Spanishcharts.com. Hung Medien. Retrieved 21 May 2020.
|