Մոտիկություն (ֆիլմ, 2004)
Մոտիկություն անգլ.՝ Closer | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1][2][3][…] և դրամա |
Հիմք | Closer?[4] |
Թվական | դեկտեմբերի 3, 2004[1] և հունվարի 13, 2005[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մայք Նիքոլս[2][6][3][…] |
Պրոդյուսեր | Մայք Նիքոլս և Ջոն Քալի |
Սցենարի հեղինակ | Patrick Marber? |
Դերակատարներ | Ջուլիա Ռոբերտս[1][2][6][…], Ջուդ Լոու[1][2][6][…], Նատալի Փորտման[1][2][6][…], Քլայվ Օուեն[1][2][7][…], Քոլին Սթինթոն[8] և Elizabeth Bower?[8] |
Օպերատոր | Սթիվեն Գոլդբլաթ |
Երաժշտություն | Morrissey? |
Մոնտաժ | Ջոն Բլում |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Կինոընկերություն | Columbia Pictures |
Տևողություն | 104 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Մոտիկություն (անգլ.՝ Closer), Պատրիկ Մարբերի համանուն պիեսի հիման վրա նկարահանված հոգեբանական դրամա։ Նկարահանվել է 2004 թվականին, ռեժիսոր՝ Մայք Նիկոլս։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում 2004 թվականի դեկտեմբերի 3-ին։ Այնուհետև այն այլ երկրների կինոթատրոնններում մեծ հաջողությունների է հասել։ Ֆիլմի բյուջեն կազմում է 27 մլն դոլար, իսկ շահույթը՝ 115 մլն դոլար[9]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի առաջին կադրում Էլիս Այրեսն (Նատալի Պորտման) ու Դեն Վուլֆը (Ջուդ Լոու) փողոցում քայլելիս հանդիպում են միմյանց։ Էլիսը երիտասարդ մերկապարուհի է, ով հենց նոր է ԱՄՆ-ից ժամանել Լոնդոն։ Դենը անհաջողակ գրող-լրագրող է և մահախոսականներ է շարադրում թերթում։ Երբ Էլիսը ճանապարհն է անցնում, Դենի աչքի առաջ ընկնում է մեքենայի տակ։ Դենը հուզված մոտենում է Էլիսին և տանում հիվանդանոց, այնուհետև ուղեկցում է մինչև աշխատանքի վայր։ Ճանապարհին նրանք մի այգի են նկատում։ Այգում մի ցուցատախտակ կա, որի վրա գրված են հանուն ուրիշների մահացած մարդկանց անուններ։ Խմբագրատան մոտ Էլիսն ու Դենը բաժանվում են, բայց մինչ բաժանումը Դենը հասցնում է իմանալ աղջկա անունը։ Որոշ ժամանակ անց նրանք սիրեկաններ են դառնում։
Անցնում է մեկ տարի։ Այս ընթացքում Դենը հասցնում է գիրք գրել՝ հիմնականում Էլիսի իրական կյանքի վերաբերյալ, իսկ գրքի լույսընծայման առիթով անցկացվող ֆոտոսեսիայի ժամանակ սկսում է սիրահետել լուսանկարչուհուն՝ Աննային (Ջուլիա Ռոբերտս)։ Աննան չգիտի Դենի և Էլիսի կապի մասին և համբուրում է նրան։ Հայտնվում է Էլիսը։ Երբ Էլիսը ստուդիա է մտնում, Էլիսը Դենին խնդրում է միայնակ թողնել Աննայի հետ, որպեսզի Աննան լուսանկարի իրեն։ Հետո Էլիսը խոստովանում է, որ լսել է նրանց խոսակցությունը և նկարվում է արտասվելիս։ Դենը հայտնվում է անորոշության մեջ, որ Էլիսին հայտնի է իրենց համբուրվելու փաստը։ Նա շարունակում է սիրահետել Աննային, բայց վերջինս չի պատասխանում Դենին։
Մեկ տարի անց համացանցով Դենը ծանոթանում է Լարիի հետ (Քլայվ Օուեն), ով մասնագիտությամբ մաշկաբան է։ Դենը ներկայանում է որպես Աննա, ում դեռևս չի մոռացել, նկարագրում է Աննային և, իմանալով, որ Աննան քաղաքային աքվարիումում հաճախ է լինում, հանդիպում նշանակում Լարիի հետ հենց այդտեղ։ Լարին նույնիսկ չկասկածելով, գնում է հանդիպման և հանդիպում է իրական Աննային։ Աննա, համադրելով փաստերը, հասկանում է, որ այս ամենի հեղինակը Դենն է։ Շուտով Լարին և Աննա սիրահարվում են միմյանց։
Չորս ամիս անց տեղի է ունենում Աննայի ցուցահանդեսը։ Սա ֆիլմի միակ հատվածն է, որտեղ 4 հերոսները հավաքված են նույն տեղում։ Լարին հանդիպում է Էլիսին և ճանաչում ցուցահանդեսին ներկայացված նրա նկարը, որտեղ Էլիսն արտասվում է։ Աննայի հետ խոսակցության ընթացքում պարզ է դառնում, որ Էլիսը Դենի ընկերուհին է։ Այնուհետև Դենին հաջողվում է Աննային համոզել, որ նորից մտերմանան։ Ողջ տարվա ընթացքում նրանք հանդիպում են միմյանց և զույգերը փոխվում են, այնուամենայնիվ Աննան ամուսնանում է Լարիի հետ։ Վերջում նա խոստովանում է, որ Դենի հետ սիրավեպ է ունեցել․ Էլիսը լքում է Դենին, իսկ Լարին խզում է կապերը Աննայի հետ։ Դենն ու Աննան սկսում են համատեղ ապրել։ Էլիսը, խղճի խայթ զգալով, որ դավաճանում է իր զույգին, նորից վերադառնում է իր հին աշխատանքին։ Լարին մի օր Էլիսին հանդիպում է ակումբում և ճանաչում է։ Լարին հարցնում է նրա անունը, բայց Էլիսը կտրականապես ասում է, որ իր անունը Ջեյն Ջոնս է։ Էլիսը հրաժարվում է նրա հետ գիշեր անցկացնել։
Որոշ ժամանակ անց Լարին Աննային համոզում է վերջին անգամ հանդիպել։ Հանդիպման ժամանակ Աննան համաձայնվում է քնել նրա հետ մի պայմանով, որ այդուհետ Լարին իրեն մեկընդմիշտ հանգիստ թողնի։ Աննան այդ խոսակցության մասին Դենին է պատմում, վերջինս զայրանում է և նրանք բաժանվում են։ Աննան վերադառնում է Լարիի մոտ։ Հանդիպման ժամանակ Դենը պահանջում է, որ Աննային նա հանգիստ թողնի, իսկ Լարին նրան խորհուրդ է տալիս հետաքրքրվել Էլիսով և ասում է, թե որտեղ գտնի վերջինիս։ Բացի դա, զայրույթի պահին Լարին Դենին ասում է, որ քնել է նրա նախկին սիրուհու հետ։
Դենը փնտրում է Էլիսին և վերջինս նորից հետ է ընդունում Դենին։ Այն հարցին՝ Լարիի հետ մոտիկություն եղել է, թե՝ ոչ, Էլիսը բացասական պատասխան է տալիս։ Բայց, երբ Դենը, չհավատալով, նորից ու նորից է հարցնում, Էլիսն անսպասելիորեն ասում է, որ Դենին չի սիրում և իրականում քնել է Լարիի հետ։ Դենն ասում է, որ ներել է նրան, բայց Էլիսն ասում է, որ իրենց մեջ ամեն բան ավարտված է, խնդրում է Դենին հեռանալ։
Ֆիլմի ավարտին Էլիսը որոշում է վերադառնալ Նյու Յորք։ Այն կադրում, երբ Էլիսն անձնագիրն է հանձնում տվյալներն ստուգելու համար, կինոդիտողին հայտնի է դառնում վերջինիս իրական անունը՝ այն անունը, որով նա ներկայացել էր Լարիին։ Դենը, անցնելով այն նույն այգու կողքով, որտեղ ինքն ու Էլիսն էին եղել, ցուցանակներից մեկի վրա կարդում է Էլիս Այրես անունը և հասկանում, որ «Էլիսը» խաբել է իրեն։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ջուլիա Ռոբերտս | Աննա |
Նատալի Պորտման | Էլիս/Ջեյն |
Ջուդ Լոու | Դեն |
Քլայվ Օուեն | Լարի |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ և դերասան |
---|---|---|
2005 | BAFTA | Երկրորդ պլանի լավագույն դերասան - Քլայվ Օուեն |
2005 | Ոսկե գլոբուս | Երկրորդ պլանի լավագույն դերասան - Քլայվ Օուեն |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Նատալի Պորտման | ||
2005 | Լաս Վեգասի կինոքննադատների միության մրցանակ | Երկրորդ պլանի լավագույն դերասան - Քլայվ Օուեն |
2004 | ԱՄՆ կինոքննադատների միության մրցանակ | Լավագույն դերասանական կազմ - Ջուդ Լոու, Քլայվ Օուեն, Նատալի Պորտման և Ջուլիա Ռոբերտս |
2004 | Նյու-Յորքի կինոքննադատների միության մրցանակ | Երկրորդ պլանի լավագույն դերասան - Քլայվ Օուեն |
2004 | Սան Դիեգոյի կինոքննադատների միության մրցանակ | Երկրորդ պլանի լավագույն դերասան - Նատալի Պորտմնա |
2004 | Տորոնտոյի կինոքննադատների միության մրցանակ | Երկրորդ պլանի լավագույն դերասան - Քլայվ Օուեն |
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ և դերասան |
---|---|---|
2005 | Օսկար | Երկրորդ պլանի լավագույն դերասան - Քլայվ Օուեն |
Երկրորդ պլանի լավագույն դերասան - Նատալի Պորտման | ||
2005 | Ամերիկայի սցենարիստների ասոցիացիայի մրցանակ | Discover Screenwriting Award - Պատրիկ Մարբեր |
2005 | BAFTA | Լավագույն հարմարեցված սցենար - Պատրիկ Մարբեր |
Երկրորդ պլանի լավագույն դերասան - Նատալի Պորտման | ||
2005 | Television Critics Association | Դերասանական լավագույն կազմ - Ջուդ Լոու, Քլայվ Օուեն, Նատալի Պորտման և Ջուլիա Ռոբերտս |
Երկրորդ պլանի լավագույն դերասան - Քլայվ Օուեն | ||
Երկրորդ պլանի լավագույն դերասան - Նատալի Պորտման | ||
2005 | Ոսկե գլոբուս | Լավագույն ռեժիսուրա - Մայք Նիկոլս |
Լավագույն ֆիլմ | ||
Լավագույն սցենար - Պատրիկ Մարբեր | ||
2005 | Կինոգետների ցանցային միություն | Լավագույն հարմարեցված սցենար - Պատրիկ Մարբեր |
Երկրորդ պլանի լավագույն դերասան - Քլայվ Օուեն | ||
Երկրորդ պլանի լավագույն դերասան - Նատալի Պորտման | ||
2005 | Satellite Award | Երկրորդ պլանի լավագույն դերասան - Քլայվ Օուեն |
Երկրորդ պլանի լավագույն դերասան - Նատալի Պորտման | ||
Լավագույն մոնտաժ - Ջոն Բլում, Անտոնիա վան Դրեմելեն | ||
Լավագույն հարմարեցված սցենար - Պատրիկ Մարբեր | ||
2005 | Teen Choice Awards | Choice Movie Actress: Drama - Նատալի Պորտման |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դերասանուհի Նատալի Պորտմանի և ռեժիսոր Մայք Նիկոլսի համատեղ որոշմամբ ֆիլմում չեն ներառվել այն բաց տեսարանները, որտեղ դերասանուհին ամբողջությամբ մերկ Լարիի համար պարում է ակումբում։
- Ֆիլմի թատերական ներկայացման մեջ Քլայվ Օուենը մարմնավորել է Դենին, իսկ Ջուլիա Ռոբերտսի փոխարեն խաղացել է Նատաշա Ռիչարդսոնը։
- Սկզբում պլանավորված էր, որ Աննայի դերը պետք է խաղա Քեյթ Բլանշետը, բայց այդ ընթացքում նա հղի էր և չկարողացավ նկարահանվել ֆիլմում։
- Օպերան, որից ուշանում են Աննան ու Դենը և որը հնչում է երկրորդ պլանում «Cosi Fan Tutte» օպերան է։
- Այգին, որտեղ զբոսնում են Էլիսն ու Դենը հանդիպման առաջին օրը, գտնվում է Լոնդոնում՝ Սուրբ Պողոսի տաճարից ոչ հեռու։
- Աննայի ցուցահանդեսի ժամանակ առաջին և վերջին անգամ են չորս գլխավոր հերոսները հանդիպում միմյանց նույն վայրում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.metacritic.com/movie/closer
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.filmaffinity.com/es/film285011.html
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0376541/
- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/blizej
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=51594.html
- ↑ 8,0 8,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Closer - Box Office Mojo
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- 2000-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2004 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Պիեսների հիման վրա նկարահանված ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր գրողների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում