Դեմիեն Ռայս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դեմիեն Ռայս | |
---|---|
Բնօրինակ անուն | Damien Rice |
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1973[1] (50 տարեկան) Դուբլին, Իռլանդիա |
Երկիր | Իռլանդիա |
Ժանրեր | ժամանակակից ժողովրդական երաժշտություն և ֆոլկ ռոք[2] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, փողոցային կատարող, երգիչ, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր, կիթառահար և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | կիթառ[2] և վոկալ[2] |
Կրթություն | Salesian College Celbridge? |
Պարգևներ | |
Կայք | damienrice.com |
Damien Rice Վիքիպահեստում |
Դեմիեն Ռայս (անգլ. Damien Rice, դեկտեմբերի 7, 1973[1], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի հեղինակ-կատարող։ Հանդես է գալիս ֆոլք ժանրում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռայսը եղել է Juniper ռոք խմբի անդամ։ Իռլանդիայում հանդես գալով «The World Is Dead» և «Weatherman» սինգլներով, խումբը որոշում է թողարկել իր առաջին ալբոմը, սակայն վիճելով լեյբլի հետ Ռայսը դուրս է գալիս խմբից և զբաղվում սոլո-կարիերայով։ Ավելի ուշ Juniper խումբը անվանափոխվում է և դառնում Bell X1: Խմբից դուրս գալուց հետո Ռայսը մեկնում է Իտալիա, թափառում՝ Եվրոպայում,այնքան մինչ չի հավաքում բավարար գումար՝ Իռլանդիայում համերգները վերսկսելու համար:Նրա խմբի մշտական անդամներն են դառնում ջութակահարուհի Վիվիեն Լոնգը, հարվածային գործիքների կատարող՝ Թոմ Օսանդերը, բասիստ՝ Շեին Ֆիտցսիմոնսը։ Երկրորդ վոկալիստը դառնում է Լիզա Հաննիգանը։ Հաննիգանը, Ֆիտցսիմոնսը և Օսանդերը 2007 թվականին թողնում են խումբը։
Մեծ հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի շնորհիվ իր ազգական և պրոդյուսեր Դևիդ Արնոլդի, Ռայսը կարողնաում է ձայնագրել իր դեբյուտային «O» ալբոմը, թողարկելով՝ 2003 թվականին։ «O» ալբոմը ձոնվել է Միկ Քրիստոֆերին։ Ալբոմն ունենում է մեծ հաջողություններ և նվաճում՝ Shortlist Music Prize: Երեք արի անց «O»-ն հասնում է դրամական հաջողությունների թե՛ Իռլանդիայում և թե՛ ամբողջ աշխարհում։ Ռայսը թողարկում է երկրորդ ստուդիային ալբոմը՝ «9»: Ալբոմը ձայնագրվում է 2004-2005 թվականներին, թողարկվում՝ 2006 թվականի նոյեմբերի 3-ին՝ Իռլանդիայում,նոյեմբերի 6-ին Եվրոպայում և նոյեմբերի 14-ին՝ Հյուսիսային Ամերիկայում։ Ռայսը ձայնագրում է նաև Juniper-ի հին երգերից մեկը՝ «Cross-eyed Bear»-ը՝ War Child բարեգործական ալբոմներից մեկի համար։
Հանրածանոթ մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռայս Դեմիենի երգերը հնչում են բազմաթիվ հեռուստասերիալներում և ֆիլմերի սաունդթրեքներում.
- «The Blower’s Daughter»- «Մոտիկություն» ֆիլմում և «Ոսկրեր» հեռուստասերիալում
- «Cold Water»- «Աղջիկը սրճարանից», «Ես Դևիդն եմ», «Մնա», «Փոքր և իկ գաղտնիքներ» ֆիլմերում և «Շտապ օգնություն» հեռուստասերիալում
- «Cannonball»- «Լավ թիմում» ֆիլմում և «Մ.Ս», «Spring Waltz», և «Ոսկրեր» հեռուստասերիալներում
- «Delicate»- «Կորուսյալները», «Լրտեսը», «Հաուս», «Անհանգիստները», «Թափթփուկները» հեռուստասերիալներում և «Թանկագին Ֆրենկի» ֆիլմում
- «Older Chests»- «Երիքոն» հեռուստասերիալում
- «9 Crimes»- «Grey's Anatomy», «Իրական արյուն», «Երիքոն» հեռուստասերիալներում և «Շրեկ երրորդ» մուլտֆիլմում
- «Grey Room»- «Մի ծառի թումբ», «Մտածել ինչպես հանցագործը» և «Հաուս» հեռուստասերիալներում
- «Amie»- «CSI: New York» հեռուստասերիալում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Ալբոմ | Մեծ Բրիտանիա |
---|---|---|---|
2001 | «The Blower’s Daughter» | O | - |
2002 | «Cannonball» | O | 32 |
2002 | «Volcano» | O | - |
2003 | «Woman Like a Man» | - | 43 |
2004 | «Moody Mooday/Lonelily» | - | 143 |
2004 | «Lonely Soldier» | - | 142 |
2004 | «Cannonball (ռեմիքս)» | O | 19 |
2004 | «The Blower’s Daughter (վերաթողարկում)» | O | 27 |
2005 | «Volcano (վերաթողարկում)» | O | 29 |
2005 | «Unplayed Piano» | - | 24 |
2006 | «9 Crimes» | 9 | 29 |
2007 | «Rootless Tree» | 9 | 50 |
2007 | «Dogs» | 9 | 84 |