Jump to content

NBA բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր բասկետբոլիստների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոբի Բրայանտը տիտղոսը ստացել է 2002, 2007, 2009 և 2011 թվականներին
Ուիլթ Չեմբեռլենը նվաճել է տիտղոսը 1960 թվականին
Մայքլ Ջորդան իր կարիերայի ընթացքում երեք անգամ արժանացել է մրցանակին
Չարլզ Բարքլին 1991 թվականին տեղի ունեցած մրցախաղի ժամանակ նվաճել է տիտղոսը
Շաքիլ Օ'Նիլ բոլոր աստղերի մրցախաղի ժամանակ 3 անգամ դարձել է MVP
Դուեյն Ուեյդ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր բասկետբոլիստներ (անգլ.՝ NBA All-Star Game Most Valuable Player Award, (MVP)) տիտղոս, որն ամեն տարի շնորհվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի խաղերի ամենաարժեքավոր բասկետբոլիստին։ Հիմնադրվել է 1953 թվականին։ Հենց այդ նույն թվականին էլ նշվել են նախորդ երկու մրցախաղերի լավագույն բասկետբոլիստները՝ Էդ Մակոլին (1951) և Փոլ Արիզինը (1952)[1]։ Քվեարկությունը տեղի է ունենում մրցախաղին ներկա գտնվող լրագրողների և մեկնաբանների շրջանում։ Տիտղոսը շնորհվում է առավելագույն ձայներ հավաքած խաղացողին[2]։ 1999 թվականին մրցախաղը չի կայացել՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում տեղի ունեցած լոկաուտի պատճառով[3]։

2009 թվականին Կոբի Բրայանտը և Շաքիլ Օ'Նիլը իրենց կարիերայում երրորդ անգամ արժանացել են MVP կոչմանը՝ միանալով Օսկար Ռոբերտսոնի և Մայքլ Ջորդանի շարքերին։ Տիտղոսների քանակով առաջատարներ են նաև Բոբ Փեթիթը և Կոբի Բրայանտը, որոնք 4 անգամ արժանացել են մրցախաղի ամենաարժեքավոր խաղացողի տիտղոսին։ Բոբ Կոուզին, Ջուլիուս Իրվինգը, Այզեա Թոմասը, Մեջիք Ջոնսոնը, Կարլ Մելոունը, Ալեն Այվերսոնը, Ռասսել Վեսթբրուքը, Լեբրոն Ջեյմսը և Քևին Դյուրանտը տիտղոսին արժանացել են երկու անգամ։ Լեբրոն Ջեյմսը առաջին անգամ տիտղոսը նվաճել է 2006 թվականին 21 տարեկան հասակում՝ դառնալով մրցանակին արժանացած ամենաերիտասարդ խաղացողը[4]։ Տիտղոսի շնորհման պատմության ամբողջ ընթացքում 4 անգամ միաժամանակ երկու խաղացող՝ Էլջին Բեյլորը և Բոբ Փեթիթը (1959 թվական), Ջոն Սթոքթոնը և Մելոունը (1993 թվական), Օ'Նիլը և Թիմ Դանքանը (2000 թվական), ինչպես նաև Բրայանտը և Օ'Նիլը (2009 թվական) մրցանակը կիսել են միմյանց միջև։ Շաքիլ Օ'Նիլը միակ խաղացողն է, որը երկու անգամ տիտղոսը կիսել է ուրիշ հավակնորդի հետ։ Ակումբներից տիտղոսների քանակով առաջատար է «Լոս Անջելես Լեյքերսը», որի խաղացողները 10 անգամ նվաճել են տիտղոսը։ Միևնույն ժամանակ «Բոստոն Սելտիքսի» խաղացողները պարգևը նվաճել են 8 անգամ։ Թիմ Դանքանը միակ խաղացողն է, որը ծնվել է ԱՄՆ-ի սահմաններից դուրս (Ամերիկյան Վիրջինյան կղզիներ), սակայն արժանացել է տիտղոսին[5]։ Տիտղոսը ներկայումս պատկանում է Քևին Դյուրանտին (2019)։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի գործող խաղացող
Ընտրվել է Նեյսմիթի անվան Բասկետբոլի փառքի սրահ
ԺամանակԽաղացողԱզգությունՀավաքական
1951Էդ ՄակոլիԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԲոստոն Սելտիքս
1952Փոլ ԱրիզինԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԳոլդեն Սթեյթ Ուորիորս
1953Ջորջ ՄայկենԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԼոս Անջելես Լեյքերս
1954Բոբ ԿոուզիԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԲոստոն Սելտիքս
1955Բիլ ՇերմանԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԲոստոն Սելտիքս
1956Բոբ ՓեթիթԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԱտլանտա Հոքս
1957Բոբ Կոուզի (2)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԲոստոն Սելտիքս
1958Բոբ Փեթիթ (2)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԱտլանտա Հոքս
1959[c]Էլջին ԲեյլորԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԼոս Անջելես Լեյքերս
Բոբ Փեթիթ (3)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԱտլանտա Հոքս
1960Ուիլթ ՉեմբեռլենԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԳոլդեն Սթեյթ Ուորիորս
1961Օսկար ՌոբերտսոնԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՍակրամենտո Քինգս
1962Բոբ Փեթիթ (4)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԱտլանտա Հոքս
1963Բիլ ՌասելԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԲոստոն Սելտիքս
1964Օսկար Ռոբերտսոն (2)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՍակրամենտո Քինգս
1965Ջերի ԼուկասԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՍակրամենտո Քինգս
1966Ադրիան ՍմիթԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՍակրամենտո Քինգս
1967Ռիկ ԲերիԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԳոլդեն Սթեյթ Ուորիորս
1968Հել ԳրիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս
1969Օսկար Ռոբերտսոն (3)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՍակրամենտո Քինգս
1970Ուիլիս ՌիդԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՆյու Յորք Նիքս
1971Լենի ՈւիլքենսԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՍիեթլ Սուպերսոնիքս
1972Ջերի ՈւեսթԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԼոս Անջելես Լեյքերս
1973Դեյվ ՔոուենսԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԲոստոն Սելտիքս
1974Բոբ ԼենյեԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԴետրոյթ Փիստոնս
1975Ուոլթ ՖրեյզերԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՆյու Յորք Նիքս
1976Բինգ ԴեյվԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՎաշինգտոն Վիզարդս
1977Ջուլիուս ԻրվինգԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս
1978Ռենդի ՍմիթԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԼոս Անջելես Կլիպերս
1979Դևիդ ԹոմփսոնԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԴենվեր Նագեթս
1980Ջորջ ԳերվինԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՍան Անտոնիո Սփըրս
1981Նեյթ ԱրչիբալդԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԲոստոն Սելտիքս
1982Լարի ԲըրդԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԲոստոն Սելտիքս
1983Ջուլիուս Իրվինգ (2)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս
1984Այզեա Թոմաս (բասկետբոլիստ)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԴետրոյթ Փիստոնս
1985Ռալֆ ՍեմպսոնԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՀյուստոն Ռոքեթս
1986Այզեա Թոմաս (բասկետբոլիստ) (2)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԴետրոյթ Փիստոնս
1987Թոմ ՉամբերսԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՍիեթլ Սուպերսոնիքս
1988Մայքլ ՋորդանԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՉիկագո Բուլս
1989Կարլ ՄելոունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՅութա Ջազ
1990Մեջիք ՋոնսոնԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԼոս Անջելես Լեյքերս
1991Չարլզ ԲարքլիԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս
1992Մեջիք Ջոնսոն (2)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԼոս Անջելես Լեյքերս
1993[c]Ջոն ՍթոքթոնԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՅութա Ջազ
Կարլ Մելոուն (2)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՅութա Ջազ
1994Սկոտի ՊիպենԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՉիկագո Բուլս
1995Միտչ ՌիչմոնդԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՍակրամենտո Քինգս
1996Մայքլ Ջորդան (2)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՉիկագո Բուլս
1997Գլեն ՌայսԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՇառլոթ Հորնեթս
1998Մայքլ Ջորդան (3)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՉիկագո Բուլս
1999[a]
2000[c]Շաքիլ Օ'ՆիլԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԼոս Անջելես Լեյքերս
Թիմ Դանքան Ամերիկյան Վիրջինյան կղզիներ[b]Սան Անտոնիո Սփըրս
2001Ալեն ԱյվերսոնԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս
2002Կոբի ԲրայանտԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԼոս Անջելես Լեյքերս
2003Քևին ԳառնեթԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՄինեսոտա Թիմբերվուլվզ
2004Շաքիլ Օ'Նիլ (2)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԼոս Անջելես Լեյքերս
2005Ալեն Այվերսոն (2)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս
2006Լեբրոն ՋեյմսԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԿլիվլենդ Կավալիերս
2007Կոբի Բրայանտ (2)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԼոս Անջելես Լեյքերս
2008Լեբրոն Ջեյմս (2)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԿլիվլենդ Կավալիերս
2009[c]Կոբի Բրայանտ (3)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԼոս Անջելես Լեյքերս
Շաքիլ Օ'Նիլ (3)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՖինիքս Սանս
2010Դուեյն ՈւեյդԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՄայամի Հիթ
2011Կոբի Բրայանտ (4)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԼոս Անջելես Լեյքերս
2012Քևին ԴյուրանտԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՕկլահոմա Սիթի Թանդեր
2013Քրիս ՓոլԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԼոս Անջելես Կլիպերս
2014Քայրի ԻրվինգԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԿլիվլենդ Կավալիերս
2015Ռասսել ՎեսթբրուքԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՕկլահոմա Սիթի Թանդեր
2016Ռասսել ՎեսթբրուքԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՕկլահոմա Սիթի Թանդեր
2017Էնթոնի ԴեյվիսԱՄՆ-ի դրոշը ԱՄՆՆյու Օռլեանս Պելիկանս
2018Լեբրոն Ջեյմս (3)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԿլիվլենդ Կավալիերս
2019Քևին Դյուրանտ (2)ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆԳոլդեն Սթեյթ Ուորիորս

Մեկնաբանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • [a] 1999 թվականին Բոլոր աստղերի մրցախաղը չի կայացել լոկաուտի պատճառով[3]։
  • [b] Թիմ Դանկանը համարվում է ԱՄՆ-ի քաղաքացի, ինչպես բոլոր Ամերիկյան Վիրջինյան կղզիների քաղաքացիները[6]։ Նա միջազգային մրցումների ժամանակ ներկայանում է ԱՄՆ-ի հավաքականի կազմում[7]։
  • [c] Նշված են այնպիսի մրցախաղեր, որտեղ ամենաարժեքավոր բասկետբոլիստի տիտղոսին արժանացել են միաժամանակ երկու բասկետբոլիստներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Steve Popper (1998 թ․ փետրվարի 5). «N.B.A. All-Star Weekend; Macauley's '51 All-Star Honors Came Late (but He's Not Complaining)». New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)
  2. Howard-Cooper, Scott (1990 թ․ փետրվարի 12). «East Stars Put It Together, but Magic Has Hardware Pro basketball: Laker guard earns MVP in losing effort as rest of his West teammates are shut down, 130-113». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.
  3. 1 2 Steele, David (1998 թ․ դեկտեմբերի 9). «NBA Drops All-Stars -- What's Left? February game in Philly latest casualty of lockout». San Francisco Chronicle. Hearst Communications Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.(անգլ.)
  4. «King-Sized Rally Propels East to Victory». NBA.com. Turner Sports Interactive, Inc. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.(անգլ.)
  5. «Bargnani becomes first European top NBA draft pick». People's Daily Online. 2006 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 16-ին.(անգլ.)
  6. «Виргинские острова». CIA World Factbook. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 12-ին.(անգլ.)
  7. «Состав сборной США по баскетболу всех времен: D». USA Basketball. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 16-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]