Բիլ Շերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Բիլ Շերման
Bill Sharman
Bill Sharman, Boston Celtics, signed.jpg
Բիլ Շերմանը 1960 թվականին «Բոստոն Սելտիքս»-ի կազմում
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Հարձակվող պաշտպան
Ի ծնե տրված անունը Ուիլյամ Ուոլթոն «Բիլ» Շերման
William Walton "Bill" Sharman
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 6, 1965 (54 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աբիլին, Տեխաս, ԱՄՆ
Մահացել է 2013, հոկտեմբերի 25 (87 տարեկանում)
Վախճանի վայրը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռեբոնդո Բիչ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,85 մ
Քաշ 79 կգ
Դպրոց Պորտերվիլ (Պորտերվիլ, Կալիֆոռնիա)
համալսարան Հարվային Կալիֆոռնիա
Դրաֆթի տարի 1950 / ռաունդ` 2 / ընտր.` 16-րդ
Դրաֆթ ակումբ Վաշինգտոն Կեպիտոլս
Կարիերա սկիզբ 1950 թվական
Կարիերա ավարտ 1961 թվական
Կարիերայի պատմություն
Որպես խաղացող

Որպես մարզիչ

Մրցանակներ
Որպես խաղացող

Որպես մարզիչ

Որպես մենեջեր

Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 711
  • Միավորներ՝ 12665 (17,8 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 2779 (3,9 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 2101 (3 փ/խ)
1976 Բասկետբոլի փառքի սրահ

Ուիլյամ Ուոլթոն «Բիլ» Շերման (անգլ.՝ William Walton "Bill" Sharman, մայիսի 25, 1926(1926-05-25)[7][8][9][5][6], Abilene[7][8] - հոկտեմբերի 25, 2013(2013-10-25)[1][2][3][4][5][6], Ռեդոնդո Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[10]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, մարզիչ և մենեջեր։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի տասնակի չեմպիոն (4 անգամ որպես խաղացող, 1 անգամ որպես մարզիչ և 5 անգամ որպես մենեջեր)։ Խաղացել է հարձակվող պաշտպանի դիրքում։ 1976 թվականին Բիլ Շերմանի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում՝ որպես մարզիչ և խաղացող, իսկ 1996 թվականին ընդգրկվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկի կազմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլ Շերմանը ծնվել է 1926 թվականի մայիսի 25-ին Տեխաս նահանգի Աբիլին քաղաքում։ Սովորել է Փորթերվիլի դպրոցում (Փորթերվիլ, Կալիֆոռնիա), որտեղ հանդես է եկել տեղի բասկետբոլային ակումբի կազմում։ Շերմանը ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը։ 1944-1946 թվականներին ծառայել է նավատորմում։

1950 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Վաշինգտոն Քեփիթլս» ակումբի կողմից՝ 16-րդ համարի ներքո։ Մեկ տարի անց տեղափոխվել է «Բոստոն Սելտիքս», որտեղ Բոբ Քոուզիի հետ պաշտպանների դուետ է կազմել։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 11 մրցաշրջան։ 1950-1955 թվականներին Շերմանը պրոֆեսիոնալ հանդես է եկել բեյսբոլային «Բրուքլին Դոջերս» ակումբի կազմում (այժմ՝ «Լոս Անջելես Դոջերս»)։ «Բոստոն Սելտիքս»-ի կազմում Շերմանը չորս անգամ դարձել է NBA չեմպիոն, ութ անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին[11], յոթ անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի սիմվոլիկ հավաքականի կազմում։ Բիլը 1961 թվականին ավարտել է խաղացողի կարիերան։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 711 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 12665 միավոր (17,8 մ/խ), կատարել 2779 անդրադարձ և 2101 փոխանցում։

Շերմանը 1952 թվականին

Շերմանը 1966 թվականին սկսել է մարզչի կարիերան՝ գլխավորելով «Սան Ֆրանցիսկո Ուորիորս» ակումբը։ 1970-1971 թվականներին մրցաշրջանին «Յութա Սթարս» ակումբին բերել է Բասկետբոլի ամերիկյան ասոցիացիայի առաջնությունում հաղթանակի։ Հաջորդ տարի նա գլխավորել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբը, որին այդ տարի բերել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնությունում հաղթանակի։ Շերամը այդ տարի ճանաչվել է NBA տարվա մարզիչ։ «Լեյքերս»-ը մարզել է մինչև 1976 թվականը։

1976 թվականին Շերմանը անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում՝ որպես խաղացող[12], իսկ 2004 թվականին՝ որպես մարզիչ[13]։ 1996 թվականի հոկտեմբերի 29-ին Շերմանը ընդգրկվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկի կազմում։

NBA կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
NBA չեմպիոն
* Գլխավորել է առաջնությունը

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP MPG FG% FT% RPG APG PPG
1950-51 Վաշինգտոն 31 .370 .889 3.5 1.3 12.2
1951-52 Բոստոն 63 22.0 .389 .859 3.5 2.4 10.7
1952-53 Բոստոն 71 32.9 .436 .850* 4.1 2.7 16.2
1953-54 Բոստոն 72 34.3 .450 .844* 3.5 3.2 16.0
1954-55 Բոստոն 68 36.1 .427 .897* 4.4 4.1 18.4
1955-56 Բոստոն 72 37.5 .438 .867* 3.6 4.7 19.9
1956-57 Բոստոն 67 35.9 .416 .905* 4.3 3.5 21.1
1957-58 Բոստոն 63 35.1 .424 .893 4.7 2.7 22.3
1958-59 Բոստոն 72 33.1 .408 .932* 4.1 2.5 20.4
1959-60 Բոստոն 71 27.0 .456 .866 3.7 2.0 19.3
1960-61 Բոստոն 61 25.2 .422 .921* 3.7 2.4 16.0
Կարիերա 711 32.0 .426 .883 3.9 3.0 17.8
Բոլոր աստղեր 8 24.3 .385 .815 3.9 2.0 12.8

Փլեյ օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP MPG FG% FT% RPG APG PPG
1952 Բոստոն 1 27.0 .583 1.000 3.0 7.0 15.0
1953 Բոստոն 6 33.5 .333 .938 2.5 2.5 11.7
1954 Բոստոն 6 34.3 .432 .860 4.2 1.7 18.8
1955 Բոստոն 7 41.4 .500 .921 5.4 5.4 20.7
1956 Բոստոն 3 39.7 .391 .941* 2.3 4.0 17.3
1957 Բոստոն 10 37.7 .381 .953* 3.5 2.9 21.1
1958 Բոստոն 11 36.9 .407 .929 4.9 2.3 21.1
1959 Բոստոն 11 29.3 .425 .966* 3.3 2.5 20.1
1960 Բոստոն 13 28.0 .421 .811 3.5 1.5 16.8
1961 Բոստոն 10 26.1 .511* .889 2.7 1.7 16.8
Կարիերա 78 33.0 .426 .911 3.7 2.6 18.5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]