Լենի Ուիլքենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Լենի Ուիլքենս
Lenny Wilkens
Lenny Wilkens 1968.jpeg
Լենի Ուիլքենսը 1968 թվականին «Սուպերսոնիքս»-ի կազմում
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Խաղակող
Ի ծնե տրված անունը Լեոնարդ Ռենդոլֆ «Լենի» Ուիլքենս
Leonard Randolph "Lenny" Wilkens
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 28, 1937 (82 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,85 մ
Քաշ 85 կգ
Դպրոց Բոյս (Բրուքլին, Նյու Յորք)
համալսարան Փրովիդենս (1957—1960)
Դրաֆթի տարի 1960 / ռաունդ` 1 / ընտր.` 6-րդ
Դրաֆթ ակումբ Սենթ Լուիս Հոքս
Կարիերա սկիզբ 1960 թվական
Կարիերա ավարտ 1975 թվական
Կարիերայի պատմություն
Որպես խաղացող

Որպես մարզիչ

Մրցանակներ
Որպես խաղացող

Որպես մարզիչ

Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 1077
  • Միավորներ՝ 17772 (16,5 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 5030 (4,7 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 7211 (6,7 փ/խ)
  • Խլումներ՝ 174 (0,2 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 26 (0 բ/խ)
Մեդալներ
Օլիմպիական խաղեր
Ոսկի Բարսելոնա 1992 բասկետբոլ
Ոսկի Ատլանտա 1996 բասկետբոլ
1989 Բասկետբոլի փառքի սրահ

Լեոնարդ Ռենդոլֆ «Լենի» Ուիլքենս (անգլ.՝ Leonard Randolph "Lenny" Wilkens, հոկտեմբերի 28, 1937(1937-10-28)[1][2][3][4], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][6][1]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ, որը հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ Հայտնի է որպես NBA-ի պատմության ամենատաղանդավոր մարզիչներից մեկը։ 1989 թվականին Լենի Ուիլիքենսի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում՝ որպես խաղացող, իսկ 1998 թվականին՝ որպես մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենի Ուիլքենսը ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 28-ին Նյու Յորք նահանգի Բրուքլին քաղաքում[7]։ Սովորել է Բոյսի դպրոցում, որտեղ հանդես է եկել տեղի բասկետբոլային ակումբի կազմում։ Նրա հայրը եղել է աֆրոամերիկացի[8]։

Իր կարիերան սկսել է Փրովիդենսի քոլեջի «Փրովինդերս Ֆրիարս» ուսանողական ակումբում։ 1960 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Սենթ Լուիս Հոքս» ակումբի կողմից՝ առաջին ռաունդի ընդհանուր 6-րդ համարի ներքո, որի կազմում հանդես է եկել մինչև 1968 թվականը։ Ուիլքենսը իր 15-ամյա կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ NBA-ի չորս ակումբների կազմերում։

1969 թվականին նա դարձել է խաղացող մարզիչ՝ գլխավորելով «Սիեթլ Սուպերսոնիքս»-ը։ 1969-70 թվականների մրցաշրջանին դարձել է NBA պարբերական առաջնության արդյունավետ փոխանցումների քանակով առաջնորդ (9,11 փ/խ)։ Խաղացողի կարիերայի ավարտից հետո մարզել է «Սուպերսոնիքս» (1969-1972), «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» (1974-1976), «Կլիվլենդ Կավալիերս» (1986-1993), «Ատլանտա Հոքս» (1993-2000), «Տորոնտո Ռեպտորս» (2000-2003) և «Նյու Յորք Նիքս» (2004-2005) ակումբները

1978-79 թվականների մրցաշրջանին «Սիեթլ Սուպերսոնիքս»-ը Ուիլքենսի գլխավորությամբ հաղթել է NBA առաջնությունը։ 1994 թվականին Լենի Ուիլքենսը գերազանցել է Ռեդ Աուերբաքի կողմից սահմանված ռեկորդը՝ որպես մարզիչ NBA մրցաշրջաններում հաղթելով 939 խաղ (ընդհանուր՝ 1332)։

1989 թվականին Լենի Ուիլիքենսի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում՝ որպես խաղացող[9], իսկ 1998 թվականին՝ որպես մարզիչ[10]։ 1996 թվականի հոկտեմբերի 29-ին Ուիլքենսը ընդգրկվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկի կազմում[11]։

Կարիերան ԱՄՆ հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոպես գլխավոր մարզիչ Չաք Դեյլիի օգնական, Լենի Ուիլքենսը «Dream Team» թիմի հետ միասին Բարսելոնայում անցկացվող 1992 թվականի Ամառային օլիմպիական խաղերին նվաճել է ոսկե մեդալներ։ Որպես ԱՄՆ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, 1996 թվականին Ուիլքենսը Ատլանտայում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերին նվաճել է ոսկե մեդալներ։

Մրցանակներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

NBA կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
* Գլխավորել է առաջնությունը

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1960-61 Սենթ Լուիս 74 25.3 .425 .713 4.5 2.8 11.7
1961-62 Սենթ Լուիս 20 43.5 .385 .764 6.6 5.8 18.2
1962-63 Սենթ Լուիս 75 34.3 .399 .696 5.4 5.1 11.8
1963-64 Սենթ Լուիս 78 32.4 .413 .740 4.3 4.6 12.0
1964-65 Սենթ Լուիս 78 36.6 .414 .746 4.7 5.5 16.5
1965-66 Սենթ Լուիս 69 39.0 .431 .793 4.7 6.2 18.0
1966-67 Սենթ Լուիս 78 38.1 .432 .787 5.3 5.7 17.4
1967-68 Սենթ Լուիս 82 38.6 .438 .768 5.3 8.3 20.0
1968-69 Սիեթլ 82 42.2 .440 .770 6.2 8.2 22.4
1969-70 Սիեթլ 75 37.4 .420 .788 5.0 9.1* 17.8
1970-71 Սիեթլ 71 37.2 .419 .803 4.5 9.2 19.8
1971-72 Սիեթլ 80 37.4 .466 .774 4.2 9.6 18.0
1972-73 Կլիվլենդ 75 39.6 .449 .828 4.6 8.4 20.5
1973-74 Կլիվլենդ 74 33.6 .465 .801 3.7 7.1 1.3 0.2 16.4
1974-75 Պորտլենդ 65 17.9 .439 .768 1.8 3.6 1.2 0.1 6.5
Կարիերա 1,077 35.3 .432 .774 4.7 6.7 1.3 0.2 16.5
Բոլոր աստղեր 9 3 20.2 .400 .781 2.4 2.9 9.4

Փլեյ օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1961 Սենթ Լուիս 12 36.4 .380 .759 6.0 3.5 14.2
1963 Սենթ Լուիս 11 36.4 .370 .755 6.3 6.3 13.7
1964 Սենթ Լուիս 12 34.4 .448 .759 5.0 5.3 14.3
1965 Սենթ Լուիս 4 36.8 .351 .828 3.0 3.8 16.0
1966 Սենթ Լուիս 10 39.1 .399 .687 5.4 7.0 17.1
1967 Սենթ Լուիս 9 42.0 .400 .856 7.6 7.2 21.4
1968 Սենթ Լուիս 6 39.5 .440 .750 6.3 7.8* 16.1
Կարիերա 64 37.5 .399 .769 5.8 5.8 16.1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://espn.go.com/nba/player/bio/_/id/4121/lenny-wilkens
  2. http://espn.go.com/nba/player/_/id/4121/lenny-wilkens
  3. http://espn.go.com/nba/player/stats/_/id/4121/lenny-wilkens
  4. Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 http://espn.go.com/blog/brooklyn-nets/tag/_/name/lenny-wilkens
  6. 6,0 6,1 http://espn.go.com/blog/new-york/brooklyn-nets/archive/_/month/october-2013/count/76
  7. Beck, Howard. "PRO BASKETBALL; Wilkens Denies He Was Asked to Go", The New York Times, September 28, 2005. Accessed November 20, 2007. "A native of Brooklyn's Bedford-Stuyvesant neighborhood, Wilkens had added motivation to succeed in New York, which made leaving so quickly that much tougher."
  8. Smith, Gary (December 5, 1994)։ «He Has Overcome»։ Sports Illustrated։ Վերցված է July 31, 2008 
  9. «Leonard R. "Lenny" Wilkens (player) Hall of Famers»։ hoophall.com (անգլերեն)։ Basketball Hall of Fame։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-16-ին։ Վերցված է 2014-11-15 
  10. «Leonard R. "Lenny" Wilkens (coach) Hall of Famers»։ hoophall.com (անգլերեն)։ Basketball Hall of Fame։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-31-ին։ Վերցված է 2014-11-15 
  11. «The NBA at 50»։ nba.com (անգլերեն)։ NBA Media Ventures, LLC։ Վերցված է 2014-11-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]