Դևիդ Թոմփսոն (բասկետբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Դևիդ Թոմփսոն
David Thompson
David Thompson and Julius Erving.jpeg
Դևիդ Թոմփսոնն ու Ջուլիուս Իրվինգը
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Հարձակվող պաշտպան/Թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունը Դևիդ Օ'Նիլ Թոմփսոն
David O'Neil Thompson
Ծննդյան ամսաթիվ հունիսի 13, 1954 (65 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շելբի, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,93 մ
Քաշ 88 կգ
Դպրոց Քրեսթ (Շելբի, Հյուսիսային Կարոլինա)
համալսարան Հս. Կարոլինա Սթեյթ (1972—1975)
Դրաֆթի տարի 1975 / ռաունդ` 1 / ընտր.` առաջին
Դրաֆթ ակումբ Ատլանտա Հոքս
Կարիերա սկիզբ 1975 թվական
Կարիերա ավարտ 1984 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 592
  • Միավորներ՝ 13422 (22,7 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 2446 (4,1 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1939 (3,3 փ/խ)
  • Խլումներ՝ 595 (1 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 509 (0,9 բ/խ)
1996 Բասկետբոլի փառքի սրահ

Դևիդ Օ'Նիլ Թոմփսոն (անգլ.՝ David O'Neil Thompson, հուլիսի 13, 1954(1954-07-13)[1], ShelbyКатегория:Википедия:Страницы с неоднозначными геоцепочками[2][3][4]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի Ամերիկյան և Ազգային ասոցիացիաների «Դենվեր Նագեթս» (ABA) և «Սիեթլ Սուպերսոնիքս» (NBA) ակումբների կազմում։ Խաղացել է հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում։ Մինչ պրոֆեսիոնալ կարիերան սկսելը հանդես է եկել Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարանի «Սթեյթ Վուլֆպեկ» ակումբի կազմում, որի հետ 1974 թվականին նվաճել է NCAA չեմպիոնի տիտղոսը։ 1996 թվականից համարվում է Բասկետբոլի փառքի սրահի անդամ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Թոմփսոնը ծնվել է 1954 թվականի հուլիսի 13-ին Հյուսիսային Կարոլինա նահանգի Շելբի քաղաքում, սովորել է տեղի Քրեսթի միջնակարգ դպրոցում, որում հանդես է եկել տեղի բասկետբոլիային ակումբի կազմում։

Ուսանողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ավարտել է Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարանը, որտեղ երեք տարվա ընթացքում հանդես է եկել «Սթեյթ Վուլֆպեկ» ակումբի կազմում, որտեղ Նորմ Սլոունի ղեկավարությամբ անցկացրել է հաջող կարիերա։ Թոմփսոնը «Վուլֆպեկ»-ի կազմում երկու անգամ հաղթել է պարբերական առաջնությունն ու Atlantic Coast կոնֆերենցիայի առաջնությունը (1973-1974), ինչպես նաև մեկ անգամ դուրս է եկել NBA ուսանողական առաջնության փլեյ օֆ (1974)[5][6][7]։ 1973-74 թվականների մրցաշրջանին «Վուլֆպեկ»-ը դարձել է Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի (NCAA) չեմպիոն, իսկ Թոմփսոնը ճանաչվել է այդ բասկետբոլիային առաջնության ամենահաջող խաղացող։ «Վուլֆպեկ»-ը եզրափակչում 76-64 հաշվով հաղթել են «Մարքեթ Գոլդեն Իգլս», որում Դևիդը ճանաչվել է իր ակումբի լավագույն խաղացող՝ հավաքելով 21 միավոր[8]։

Թոմփսոնի իր ուսանողական կարիերայի ընթացքում հավաքել է բոլոր մրցանակները, որոնք այդ պահին գոյություն ունեին ուսանողական բասկետբոլում։ Դարձել է Նեյսմիթի (1975), Օսկար Ռոբերտսոնի անվան (1975), Ադոլֆ Ռապի անվան (1975) մրցանակների դափնեկիր, ինչպես նաև ճանաչվել է UPI (1975), Sporting News (1975), Associated Press (1974-1975), Helms Foundation (1974-1975) և NABC (1974-1975) տարբերակով ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ։ Բացի դրանից երեք տարի շարունակ ընդգրկվել է NCAA առաջին համաամերկյան հավաքականի կազմում (1973-1975), ինչպես նաև ճանաչվել է Atlantic Coast կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ (1973-1975)։ «Սթեյթ Վուլֆպեկ» ակումբում Դևիդ Թոմփսոնից հետո անմահացվել է 44-րդ համարի մարզաշապիկը։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է հարձակվող պաշտանի և թեթև հարձակվողի դիրքերում։ 1975 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ատլանտա Հոքս» ակումբի կողմից՝ ընդհանուր առաջին համարի ներքո, սակայն դրաֆթից անմիջապես հետո պայմանագիր է կնքել «Դենվեր Նագեթս» ակումբի հետ։ «Նագեթս»-ի հետ պայմանագիր կնքելու պատճառներից մեկը այն էր, որ ակումբը որոշել էր նրա՝ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ուսանողական ակումբի, խաղընկեր Մոնտե Տոուի հետ ևս պայմանագիր կնքել։

1976 թվականի ABA աստղերի ուիքենդի ժամականակ պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է սլեմ դանքերի մրցույթը։ Մրցույթի եզրափակաչում հանդիպել են Ջուլիուս Իրվինգը և Դևիդ Թոմփսոնը։ Արդյունքում հաղթել է Իրվինգը՝ տուգանային նետումների գծից սլեմ դանք կատարելով։ Թոմփսոնը ի զարմանս բոլորին մարզումների ժամանակ կատարել է ավելի դժվար դանք, իսկ մրցույթի ժամանակ ոչ այդքան դժվար։ Թոմսոնը Բոլոր աստղերի խաղի ժամանակ նվաճել է ամենաարժեքավոր խաղացողի տիտղոսը։

1976 թվականի ABA և NBA միաձուլումից հետո Թոմփսոնը «Նագեթս»-ի կազմում շարունակել է հանդես գալ մինչև 1981-82 թվականների մրցաշրջանը, որից հետո տեղփոխվել է «Սիեթլ Սուպերսոնիքս», որում ևս երկու մրցաշրջան անցկնելով, 1984 թվականին հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին։ Երկու լիգաների միավորումից հետո Թոմփսոնը չորս անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1977-1979, 1983)։ 1977-78 թվականների մրցաշրջանին բասկետբոլիստի կարիերան հասավ իր ծայրակետին, ըստ որի արդյունքների նա հավաքել է 2172 միավոր՝ խաղի ընթացքում միջինում հավաքելով 27,15 միավոր։ Այդ ցուցանիշով Դևիդը զիջել է միայն Ջորջ Գերվինին, որը հավաքել է 2232 միավոր՝ խաղի ընթացքում միջինում հավաքելով 27,22 միավոր։ 1978 թվականի ապրիլի 9-ին, NBA պարբերական առաջնության վերջին օրը, Թոմփսոնը «Դետրոյթ Փիստոնս»-ի դեմ խաղում հավաքել է իր համար ռեկորդային 73 միավոր, որոնք սակայն ակումբին չեն բերել հաղթանակի, և արդյունքում «Նագեթս»-ը 137-139 հաշվով պարտվել է «Փիստոնս»-ին[9]։ Այդ նույն մրցաշրջանին «Նագեթս»-ը կարողացել է հասնել մինչև Արևմտյան կոնֆերենցիայի եզրփակիչ, որտեղ 2-4 հաշվով պարտվել է «Սուպերսոնիքս»-ին՝ Թոմփսոնի ապագա ակումբին[10]։ Մինչ 1981-82 թվականների մրցաշրջանի սկսվելը «Սուպերսոնիքս»-ը Թոմփսոնի հետ 4 միլիոն դոլարանոց հնգամյա պայմանագիր է կնքել։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 592 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 13422 միավոր (22,7 մ/խ), կատարել 2446 անդրադարձ, 1939 փոխանցում, 595 խլում և 509 բլոկշոտ։

1996 թվականին Դևիդ Թոմփսոնի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում[11]։

Կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թավատառ Նշված են Դևիդ Թոմփսոնի կարիերայի ամենաբարձր ցուցանիշները
Մրցաշրջան Ակումբ GP GS MIN PTS REB AST STL BLK FG %
1975-76 Դենվեր (ABA) 83 37.4 26.0 6.3 3.7 1.6 1.2 .515
1976-77 Դենվեր 82 36.6 25.9 4.1 4.1 1.4 0.6 .507
1977-78 Դենվեր 80 37.8 27.2 4.9 4.5 1.2 1.2 .521
1978-79 Դենվեր 76 35.1 24.0 3.6 3.0 0.9 1.1 .512
1979-80 Դենվեր 39 31.8 21.5 4.5 3.2 1.0 1.0 .468
1980-81 Դենվեր 77 34.0 25.5 3.7 3.0 0.7 0.8 .506
1981-82 Դենվեր 61 5 34.0 14.9 2.4 1.9 0.6 0.5 .486
1982-83 Սիեթլ 75 64 20.4 15.9 3.6 3.0 0.6 0.4 .481
1983-84 Սիեթլ 19 0 28.7 12.6 2.3 0.7 0.5 0.7 .539
Կարիերա 592 69 32.8 22.7 4.1 3.3 1.0 0.9 .505

Փլեյ օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Year Team GP MIN PTS REB AST STL BLK FG %
1976 Դենվեր (ABA) 13 39.1 26.4 6.4 3.0 1.2 0.4 .536
1977 Դենվեր 6 39.5 24.7 5.2 4.0 1.5 0.7 .463
1978 Դենվեր 13 37.0 25.2 4.1 4.0 0.7 1.6 .450
1979 Դենվեր 3 40.7 28.0 7.0 4.0 1.3 0.3 .551
1982 Դենվեր 3 22.0 11.7 3.3 2.0 0.3 0.0 .455
1983 Սիեթլ 2 32.5 12.0 0.0 3.5 0.5 0.5 .360
Կարիերա 40 37.0 24.1 5.0 3.5 1.0 0.8 .485

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://sports.yahoo.com/nba/news?slug=ycn-10894893
  2. 2,0 2,1 http://www.athletepromotions.com/speaker/david-thompson.php
  3. 3,0 3,1 http://www.databasebasketball.com/players/playerpage.htm?ilkid=thompda01
  4. 4,0 4,1 http://www.landofbasketball.com/nba_players/t/david_thompson.htm
  5. «1972-73 Atlantic Coast Conference մրցաշրջան Summary»։ sports-reference.com (անգլերեն)։ Sports Reference LLC։ Վերցված է 2014-11-17 
  6. «1973-74 Atlantic Coast Conference մրցաշրջան Summary»։ sports-reference.com (անգլերեն)։ Sports Reference LLC։ Վերցված է 2014-11-17 
  7. «1974-75 Atlantic Coast Conference մրցաշրջան Summary»։ sports-reference.com (անգլերեն)։ Sports Reference LLC։ Վերցված է 2014-11-17 
  8. «UCLA 77, North Carolina State 80»։ sports-reference.com (անգլերեն)։ Sports Reference LLC։ Վերցված է 2014-11-17 
  9. «Դենվեր Նագեթս at Detroit Pistons Box Score, April 9, 1978»։ basketball-reference.com (անգլերեն)։ Sports Reference LLC։ Վերցված է 2014-11-17 
  10. «1977-78 NBA մրցաշրջան Summary»։ basketball-reference.com (անգլերեն)։ Sports Reference LLC։ Վերցված է 2014-11-17 
  11. «David O. Thompson Hall of Famers»։ hoophall.com (անգլերեն)։ Basketball Hall of Fame։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-08-05-ին։ Վերցված է 2014-11-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]