Life is Strange

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Life is Strange
Life Is Strange.png
ՄշակողDontnod Entertainment?
ՀրատարակիչSquare Enix?
Միջերեսի լեզուանգլերեն
ԿոմպոզիտորSyd Matters?
Սերիայի մասLife Is Strange?
ՀաջորդLife Is Strange: Before the Storm?
ՎայրArcadia Bay?
Թողարկման թվական2015
ՊլատֆորմներXbox One, PlayStation 4, Վինդոուզ, Xbox 360, PlayStation 3, Լինուքս, ՕԷս Տաս, Անդրոիդ և iOS
ՇարժիչUnreal Engine 3?
Ժանրgraphic adventure game?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
PEGIPEGI 16
ԿրիչSteam, PlayStation Store? և DVD
Կառավարումcommand? և ստեղնաշար
Պաշտոնական կայքlifeisstrange.square-enix-games.com/en-us/games/life-is-strange և lifeisstrange.square-enix-games.com/en-us/games/life-is-strange
Life Is Strange Վիքիպահեստում

Life is Strange, Dontnod Entertainment-ի նախագծած և Square Enix-ի հրապարակած բազմամասանոց գրաֆիկական, արկածային խաղ։ Այն առկա է Լինուքս, Մայքրոսոֆթ Վինդոուզ, Մաք ՕԷս Տասը, Playstation 3, Playstation 4, Xbox 360 և Xbox one պլատֆորմների համար։ Բաղկացած է 5 մասերից, որոնք պարբերաբար ի հայտ են եկել 2015 թվականի ընթացքում։

Խաղի սյուժեի գլխավոր հերոսն է լուսանկարչություն սովորող ուսանող Մաքս Քոլֆիլդը, որը բացահայտում է, որ ժամանակը հետ տալու ունակություն ունի և այդ ընդունակության ամեն օգտագործումը թիթեռի էֆեկտի է հանգեցնում։ Երբ Մաքսը կանխատեսում է, որ փոթորիկ է մոտենում, նա որոշում է կանխել փոթորկի պատճառով իր քաղաքի կործանումը։ Պատմությունը կախված է խաղացողի գործողություններից․ նա կարող է այն ձևափոխել ժամանակի մեջ՝ հետ ճանապարհորդելու շնորհիվ։

Խաղի մշակումը սկսվել է 2013 թվականի ապրիլին։ Սկզբնապես ֆինանսական և ստեղծագործական պատճառներով որոշված էր, որ բաղկացած է լինելու մասերից։ Նախագծողները այցելել էին Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտք՝ խաղի շրջակայքը ստեղծելու համար հետազոտություններ անելու նպատակով։ Պատմությունը և հերոսների անձնական զարգացումը խաղի գլխավոր տարրերն են՝ ի տարբերություն ավելի ավանդական գրաֆիկական արկածային խաղերի, որոնք բաղկացած են հասարակ փազլներից։ Ձայնագրումները տեղի են ունեցել Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։

Թողարկումից հետո Life is Strange-ը ստացավ հիմնականում դրական արձագանքներ։ Այն արժանացավ BAFTA մրցանակին՝ խաղում լավագույն պատմություն կատեգորիայում, Peabody-Facebook Futures of Media և The Game Awards' Games for Impact մրցանակների: Հաճախ կրկնվող քննադատումներ էին սլենգի օգտագործումը, ձայնի և բերանի շարժումների անհամապատասխանությունը որոշ մասերում և պատմության ոճային անհամապատասխանությունները: 2017 թվականի մայիսի տվյալներով այն վաճառվել էր ավելի քան 3 միլիոն պատճենով: Before the Storm նախապատմական խաղը, որը նախագծում է Deck Nine Games-ը, և Life is Strange պատմությունը շարունակող խաղը ներկա պահին նախագծվում են:

Գեյմփլեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողները կարող են ժամանակը հետ տալ ընդմիջումներով

Life is Strange-ը արկածային խաղ է, որը խաղում են երրորդ դեմքով[1]: Խաղի ամենակարևոր մասնիկը ժամանակը հետ տալու հնարավորությունն է, որ գլխավոր հերոսն ունի[2][3]։ Խաղացողը կարող է ուսումնասիրել և հաղորդակցվել իրերի հետ[1][4]։ Ժամանակը հետ տալուց հետո հերոսը կարողանում է պահել այն իրերը, որոնք ձեռք է բերել ժամանակը հետ տալուց առաջ[5]։

Խաղացողը կարող է ուսումնասիրել տարբեր վայրեր «Արքեյդիա Բեյ» հորինված վայրում և շփվել պատմության այլ հերոսների հետ[6][7][8][9]։ Խոսակցությունների ժամանակ ձեռք բերված տեղեկությունները կարող են օգտագործվել հետագայում, նույնիսկ, եթե այդ խոսակցությունը ջնջվի ժամանակը հետ տալու պատճառով[10]։ Որոշ դեպքերում խոսակցական ընտրությունները կարող են փոփոխել և ազդեցություն ունենալ պատմության վրա[2][11]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի կարճ բնութագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսը բացահայտում է, որ ունի ժամանակը հետ տալու ունակություն և օգտագործում է այն ամբողջ խաղի ընթացքում, որպեսզի բացահայտի, թե ինչ է պատահել իր մանկության ընկեր Քլոիի ընկերուհու՝ Ռեյչլի և իր դասարանցու՝ Քեյթի հետ. հետաքննության ժամանակ նա պարզում է զանազան այլ գաղտնիքներ: Մաքսը նաև պարբերաբար տեսնում է տեսիլքներ փոթորկի մասին, որը կոչնչացնի իր քաղաքը՝ Արքեյդիա Բեյը, սակայն չգիտի, թե ինչպես այն կանգնեցնել:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգուշացում նախքան ընթերցելը. մանրամասներ է պարունակում սյուժեից։

Մաս 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը տեղի է ունենում հորինված Արքեյդիա Բեյ քաղաքում, որը գտնվում է Օրեգոն նահանգում: Գլխավոր հերոսն է Մաքսին «Մաքս» Քոլֆիլդը (Հաննա Թել), որը սովորում է Բլեքուել ակադեմիայի տասներկուերորդ դասարանում: Լուսանկարչության դասընթացի ժամանակ, որի ուսուցիչն է Մարկ Ջեֆերսոնը (Դերեք Ֆիլիպսը), Մաքսը տեսիլք է ունենում, որում ուժեղ տորնադոն ոչնչացնում է իր քաղաքի փարոսը: Դասընթացից հետո զուգարանում նա ականատես է լինում իր դասարանցու՝ Նեյթն Փրեսքոթի (Նիք Շրայներ) պատահաբար մի աղջկա սպանելուն և բացահայտում է իր ժամանակը հետ տալու ունակությունը պատահաբար օգտագործելով այն, որպեսզի փրկի այդ աղջկան, որը հետագայում պարզվում է, որ Մաքսի մանկության ընկերն է՝ Քլոի Փրայսը (Էշլի Բըրչ): Շուտով Մաքսը որոշում է պատմել իր ունակության մասին Քլոիին:

Տեսիլքում մենք տեսնում ենք ապագայում կատարվելիք դեպք՝ փոթորկի քաղաքին մոտենալը[12]։

Մաս 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ օրը Մաքսը տեսնում է, թե ինչպես են ուսանող Քեյթ Մարշին (Դեյեն Հաթըն) նեղում մի տեսանյութի պատճառով, որտեղ երևում է, թե ինչպես է նա համբուրում տարբեր ուսանողների երեկույթի ժամանակ: Ենթադրվում է, որ Քեյթն առանց իր համաձայնության կամ իմացության թմրադեղեր էր օգտագործել և Մաքսը կասկածում է, որ Նեյթնն էր մեղավորը:

Քլոիի գաղտնի թաքստոցում՝ աղբանոցում, Մաքսի ուժերը փորձարկելիս լարվածության պատճառով Մաքսի քթից արնահոսում է, և նա ուշաթափվում է: Երբ նրանք արդեն վերադարձած են լինում Բլեքուել, տեսնում են, որ դպրոցի ամբողջ անձնակազմը բակում է: Քեյթն, ընկնելով շենքի կտուրից, ինքնասպան է լինում, սակայն Մաքսը հետ է տալիս և փորձում է մտքափոխել Քեյթին: Այս դեպքից հետո Մաքսը որոշում է պարզել, թե ինչ էր պատահել Քեյթի և Քլոիի անհետ կորած ընկերուհու՝ Ռեյչըլ Էմբըրսի հետ[13]։

Մաս 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսն ու Քլոին գիշերը ներխուժում են տնօրենի գրասենյակ, որպեսզի հետախուզեն և փորձեն որևէ նոր տեղեկություն գտնել: Գրեթե Քլոիի խորթ հոր ու դպրոցի գլխավոր անվտանգության պարեկի՝ Դեյվիդ Մեդսընի (Դոն Մըքմենուս) կողմից բռնվելուց բայց փախչելուց հետո նրանք վերադառնում են Քլոիի տուն: Մաքսը վերադառնում է իր հանրակացարան և ուսումնասիրում է իր և Քլոիի մանկության մի նկար, բայց այն հանկարծակիորեն տեղափոխում է իրեն այդ նկարի արվելու օրը: Մաքսը փոխում է անցյալը և այդ օրը Քլոիի հայրը՝ Վիլյամը (Ջո Օքմըն) ավտովթարի պատճառով չի մահանում: Այսպիսով ստեղծվում է մի նոր զուգահեռ իրականություն, որտեղ Վիլիամը կենդանի է, բայց Քլոին պարալիզացված է վզից ներքև ավտովթարի պատճառով[14]։ Մաքսը օգտագործում է նույն մանկության նկարը, որպեսզի հետ փոխի անցյալը և վերականգնի Քլոիի առողջությունը:

Մաս 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսն ու Քլոին գտնում են ազդեցիկ և հարուստ Փրեսքոթների ընտանիքին պատկանող լքված ախոռ: Այնտեղ նրանք բացահայտում են թաքնված բունկեր, որտեղ կան Քեյթի և Ռեյչլի նկարներ, որտեղ նրանք կապկպված և հարբեցված են: Նկարներից մեկում պատկերված է, թե ինչպես է Ռեյչըլը թաղվում Քլոիի թաքստոցում: Այս նկարը տեսնելուն պես նրանք շտապում են աղբանոց, որտեղ ժամանելուց հետո նրանք փորում են և գտնում Ռեյչլի գերեզմանը: Մաքսն ու Քլոին անմիջապես շտապում են վերադառնալ դպրոց, որպեսզի գտնեն Նեյթնին: Մաքսը կարծում է, որ նրա հաջորդ թիրախն է ուսանող Վիկտորիա Չեյսը (Դենի Նայթս): Մաքսը ստանում է տեքստային հաղորդագրություն Նեյթնից, որում նա սպառնում է ոչնչացնել ապացույցը: Այս պատճառով Մաքսն ու Քլոին շտապ վերադառնում են աղբանոց, որտեղ , ի զարմանս աղջիկների, Նեյթնի փոխարեն Ջեֆերսոնն է, որը ներարկիչով անզգայացնում է Մաքսին և սպանում է Քլոիին գլխին կրակելով[15]։

Մաս 5[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսն արթնանում է այն նույն բունկերում, որը նրանք գտել էին ավելի վաղ այդ օրը: Պարզվում է, որ այդտեղ Ջեֆերսոնը երիտասարդ աղջիկների թմրանյութեր է ներարկում և լուսանկարում: Մաքսը հաջողացնում է լուսանկարի շնորհիվ հետ գնալ ժամանակի մեջ և վերադառնում է Ջեֆերսոնի դասընթացի սկիզբը, որից հետո զգուշացնում է Դեյվիդին, և Ջեֆերսոնին ձերբակալում են: Մաքսին հնարավորություն է տրվում այցելել Սան Ֆրանցիսկո, որտեղ պատկերասրահում կցուցադրվի իր լուսանկարներից մեկը: Նա զանգահարում է Քլոիին միջոցառումի ժամանակ և պարզում է, որ իր բոլոր ջանքերից հետո փոթորիկը հասել է Արքեյդիա Բեյ: Պատկերասրահում ցուցադրվող լուսանկարի շնորհիվ նա տեղափոխվում է այն օրը, որ այդ նկարը արվել էր, սակայն հայտնվում է ժամանակավոր զուգահեռ իրականություններում, որոնք դառնում են մի երազապատկեր մղձավանջ: Այս իրականությունից ազատվելուց հետո Մաքսն ու Քլոին վերջապես վերադառնում են փարոսի մոտ և քննարկում են այն փաստը, որ Մաքսի և իր ունակությունները օգտագործելու պատճառով է փոթորիկը: Ամեն ինչ կարող է վերականգվել միայն, եթե Մաքսը վերադառնա ամենասկիզբ և թույլ տա, որ Նեյթնը սպանի Քլոիին: Մաքսի առջև դրվում է ընտրություն՝ զոհաբերել Քլոիի կյանքը, որպեսզի փրկվի Արքեյդիա Բեյը կամ զոհաբերել Արքեյդիա Բեյը, որպեսզի Քլոին ապրի[16]։

Նախագծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Life is Strange խաղը Dontnod Entertainment-ի երկրորդ գործն է, որի գլխավոր հերոսը իգական սեռի ներկայացուցիչ է: Ինչպես իրենց Remember Me առաջին նախագծի ժամանակ, հրատարակիչները փորձել էին գլխավոր հերոսին դարձնել արական սեռի ներկայացուցիչ[17][18][19]։ Square Enix-ը միակ հրատարակիչն էր, որ հերոսի սեռը փոխելու նպատակ չուներ[20]։

Life is Strange խաղի նախագծումը սկսվել էր 2013 թվականի ապրիլին[21], և աշխատակազմը բաղկացած էր 15 հոգուց: Սակայն այդ թիվը մեծացավ, երբ նրանք սկսեցին աշխատել Square Enix-ի հետ[22]։ Սկզբնապես խաղն անվանված էր What If, սակայն այն վերանվանվեց, որպեսզի տարբերվի նույնանուն ֆիլմից[23]։ Սկզբնապես այն պետք է լիներ մեկ ամբողջական խաղ, սակայն ֆինանսական, ստեղծագործական և մարքեթինգային պատճառներով խաղը բաժանվես մասերի և իր ընթացքը ձեռք բերեց իրեն բնորոշ դանդաղ զարգացող բնույթը[24][25]։ Նախագծողների թիմը այցելել էր Խաղաղ Օվկիանոսի հյուսիսարևմտյան հատվածը[11][26], լուսանկարել տարածաշրջանը, նայել տեղական թերթերն ու օգտագործել էր Google Street View ծրագիրը, որպեսզի համոզված լիներ, որ շրջապատը պատկերված է իրականին մոտ[27][28]։

Որոշվել էր, որ բյուջեի մեծամասնությունը պետք է ծախվսեր սյուժեն գրելու և հնչյունավորման դերասանների վրա[29]։ Պատմությունը սկզբնապես գրված էր ֆրանսերեն, հեղինակը Ժան-Լյուկ Կանոն էր[30][31]։ Հաննա Թելը 2014 թվականի հուլիսին դիմել էր Մաքսի դերի համար և ստացել էր դերը. Էշլի Բըրչը դիմել էր Մաքսի և Քլոիի դերերի համար և ստացել Քլոիի դերը: Ձայնագրումները կատարվել են Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: [32][33] Ամբողջ երաժշտությունը ստեղծագործել է Syd Matters խմբի անդամ Ջոնաթան Մորալին[34]։ Սաունդթրեքը ոգեշնչված էր ժամանակակից ինդի ֆոլկ երաժշտությունից[35][36] և իրենից ներկայացնում է արդեն գոյություն ունեցող երգերի խառնուրդ[35]։ Այդ երգերի հեղինակներն են Հոզե Գոնզալեզը, Mogwai խումբը, Breton խումբը, Ամանդա Փալմերը, Բրայան Վիգլիոնին, Bright Eyes, Message to Bears, Local Natives, Syd Matters, Sparklehorse խմբերը, Անգուս և Ջուլիա Սթոուններ, alt-J, Mud Flow և Foals խմբերը[37][38]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Square Enixն ու Dontnodը հայտարարել էին Life is Strange խաղի մասին 2014 թվականի օգոստոսի 11-ին: Մասերը թողարկվեցին Steam-ի, Playstation 3-ի, Playstation 4-ի, Xbox One-ի համար 2015 թվականի հունվարի 30-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, բայց հասանելի էին միայն ներբեռնումով: 2014 թվականի նոյեմբերին հրատարակիչը հետաքրքրված էր խաղի սկավառակային տարբերակները արտադրելով, բայց այդ ժամանակ նրանք դեռ ամբողջությամբ կենտրոնացած էին ներբեռնելի տարբերակների թողարկանը վրա: Մեկ տարի անց հայտարարվեց, որ Հյուսիսային Ամերիկայում՝ 2016 թվականի հունվարի 19-ին, իսկ Եվրոպայում՝ 2016 թվականի հունվարի 22-ին սկավառակային տարբերակները կսկսեն վաճառվել PC, PS4 և Xbox One պլատֆորմների համար: Սահմանափակ թողարկման մեջ ընդգրկված էին գիրք խաղի ստեղծելու ընթացքի ժամանակ ստեղծված տարբեր պատկերներով և մտքերով, որոնք չիրագործվեցին խաղի մեջ, սաունդքրեքը և ռեժիսորի մեկնաբանությունները: 2016 թվականի մարտի 3ին թողարկվեց ճապոներեն տարբերակը Microsoft Windows, PlayStation 3 և PlayStation 4 պլատֆորմների համար:

Մաս Թողարկման ամսաթիվ
"Մաս 1: Chrysalis" 2015 թվականի հունվարի 30
"Մաս 2: Out of Time" 2015 թվականի մարտի 24[39]
"Մաս 3: Chaos Theory" 2015 թվականի մայիսի 19[40]
"Մաս 4: Dark Room" 2015 հուլիսի 28[41]
"Մաս 5: Polarized" 2015 հոկտեմբերի 20

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցանակ Կատեգորիա Թեկնածու Արդյունք
2015 Develop Industry Excellence awards[42] Պատմության օգտագործում Life Is Strange Հաղթել է
Golden Joystick awards[43] Լավագույն ինքնատիպ խաղ Երկրորդ հորիզոնական
Լավագույն պատմություն Երկրորդ հորիզոնական
Լավագույն աուդիո Երկրորդ հորիզոնական
Լավագույն պահ խաղի մեջ Քեյթին փրկելը Երրորդ հորիզոնական
Լավագույն դերասանական խաղ Էշլի Բըրչ (Քլոի) Հաղթել է
Տարվա խաղ Life Is Strange Երրորդ հորիզոնական
Global Game awards[44] Լավագույն արկած Life Is Strange – Մաս 1 Հաղթել է
Լավագույն պատմություն Երկրորդ հորիզոնական
Լավագույն ինքնատիպ խաղ Հաղթել է
Տարվա խաղ Երկրորդ հորիզոնական
The Game Awards[45] Լավագույն պատմություն Life Is Strange Առաջադրվել է
Լավագույն դերասանական խաղ Էշլի Բըրչ (Քլոի) Առաջադրվել է
Ամենաազդեցիկ խաղ Life Is Strange Հաղթել է
PlayStation Official Magazine[46] Լավագույն մասերից բաղկացած արկածը Հաղթել է
Լավագույն պահ խաղի մեջ Մաս 2-ի ավարտ Հաղթել է
Vice Canada-ի 2015 թվականի լավագույն 20 համակարգչային խաղերը[47] Լավագույն խաղ Life Is Strange Չորրորդ հորիզոնական
Vulture-ի 2015 թվականի լավագույն 10 համակարգչային խաղերը[48] Հաղթել է
Red Bull Games-ի 2015 թվականի լավագույն 10 համակարգչային խաղերը[49] Երկրորդ հորիզոնական
Polygon-ի 2015 թվականի լավագույն խաղը Games of the Year 2015[50] Տարվա խաղ Յոթերորդ հորիզոնական
Destructoid-ի 2015 թվականի լավագույնները[51][52] Լավագույն խաղ Xbox One-ի համար Առաջադրվել է
Eurogamer-ի 2015 թվականի լավագույն 10 խաղերը[53] Լավագույն խաղ Տասներորդ հորիզոնական
Ars Technica[54] Ութերորդ հորիզոնական
Giant Bomb[55] Լավագույն պահ Մաս 2-ի ավարտ Երկրորդ հորիզոնական
2016 New Statesman-ի 2015 թվականի լավագույն 10 խաղերը[56] Լավագույն խաղ Life Is Strange Հաղթել է
Hardcore Gamer-ի 2015 թվականի լավագույնները[57] Լավագույն արկածային խաղ Երկրորդ հորիզոնական
PlayStation Blog-ի 2015 թվականի լավագույնները[58][59] Լավագույն խաղ PS4-ի համար Առաջադրվել է
Լավագույն պատմություն Երկրորդ հորիզոնական
Լավագույն սաունդթրեք Երկրորդ հորիզոնական
Լավագույն թողարկում, որ առկա էր միայն ներբեռնումով Երկրորդ հորիզոնական
D.I.C.E. Awards[60][61] Լավագույն ձեռքբերում խաղի ուղղությունում Առաջադրվել է
Տարվա արկածային խաղ Առաջադրվել է
Գերազանց հերոս Մաքս Քոլֆիլֆ Առաջադրվել է
Game Developers Choice Awards[62] Հանդիասատեսի մրցանակն Life Is Strange Հաղթել է
SXSW Gaming Awards[63][64] Գերազանց պատմություն Առաջադրվել է
Ամենախոստումնալից նոր մտավոր սեփականություն Առաջադրվել է
Մեթյու Քրամփի մշակութային նորամուծություն մրցանակMatthew Crump Cultural Innovation Award Առաջադրվել է
National Academy of Video Game Trade Reviewers[65] Արվեստային ուղղություն, Ժամանակակից Առաջադրվել է
Հերոսների դիզայն Հաղթել է
Խաղ-կինոյի ուղղություն Առաջադրվել է
Խաղի դիզայն, նոր մշակութային սեփականություն Առաջադրվել է
Լավագույն երաժշտություն, նոր մշակութային սեփականություն Հաղթել է
Երգ Life Is Strange – "To All of You" Հաղթել է
Երգերի հավաքածու Life Is Strange Առաջադրվել է
Պատմությունը դրամայում Առաջադրվել է
Խաղ, ինքնատիպ արկած Առաջադրվել է
British Academy Games Awards[66] Լավագույն խաղ Առաջադրվել է
Խաղային նորամուծություն Առաջադրվել է
Ինքնատիպ սեփականությւոն Առաջադրվել է
Կատարող Էշլի Բըրչ Առաջադրվել է
Պատմություն Life Is Strange Հաղթել է
Peabody-Facebook Futures of Media Awards[67] Գերազանցություն և նորարարություն պատմության մեջ Հաղթել է
The Games for Change Awards[68][69] Տարվա խաղ Հաղթել է
Կարևորագույն ազդեցություն Հաղթել է
Լավագույն գեյմփլեյ Առաջադրվել է
Ամենանորարար Առաջադրվել է
Japan Game Awards[70] Խաղի դիզայներներ մրցանակ Հաղթել է
Apple's Best of 2016[71] Տարվա խաղ Հաղթել է
Steam Awards[72][73] «Չեմ լացում, ընդամենը աչքս ինչ-որ բան է մտել» Առաջադրվել է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Gaca Christian (22 August 2014)։ «One of the oddest reveals of Gamescom also proved to be one of the most interesting. Here's what the Remember Me developers did next.»։ Gamereactor։ Արխիվացված օրիգինալից 21 December 2014-ին։ Վերցված է 11 November 2014 
  2. 2,0 2,1 Purchese Robert (12 September 2014)։ «Life is Strange: It takes time to be different»։ Eurogamer։ Արխիվացված օրիգինալից 6 February 2015-ին։ Վերցված է 11 November 2014 
  3. Campbell Colin (9 January 2015)։ «It's time to pay attention to Life is Strange»։ Polygon։ Արխիվացված օրիգինալից-ից 10 January 2015-ին։ Վերցված է 21 July 2015 
  4. Corriea Alexa Ray (20 May 2015)։ «Life is Strange, Episode Three Review»։ GameSpot։ Արխիվացված օրիգինալից 2 November 2015-ին։ Վերցված է 31 October 2015 
  5. Martin Liam (23 January 2015)։ «Life Is Strange developer diary explores rewind feature»։ Digital Spy։ Արխիվացված օրիգինալից 28 January 2015-ին։ Վերցված է 24 January 2015 
  6. Paras Peter (31 March 2015)։ «Life is Strange: Episode 2 – Out of Time Review»։ Game Revolution։ Արխիվացված օրիգինալից 8 December 2015-ին։ Վերցված է 11 November 2015 
  7. Dyer Mitch (19 May 2015)։ «Life Is Strange – Episode 3 Review»։ IGN։ Արխիվացված օրիգինալից 29 October 2015-ին։ Վերցված է 11 November 2015 
  8. Makedonski Brett (13 August 2014)։ «Life is Strange is a world you'll want to lose yourself in»։ Destructoid։ Արխիվացված օրիգինալից 12 November 2014-ին։ Վերցված է 11 November 2014 
  9. Wong Steven (14 October 2014)։ «Life is Strange impressions: Stranger by the minute»։ Shacknews։ Արխիվացված օրիգինալից 16 October 2014-ին։ Վերցված է 21 July 2015 
  10. Futter Mike (23 January 2015)։ «Life Is Strange Has Strict Time Travel Rules And A Unique Photography Aesthetic»։ Game Informer։ Արխիվացված օրիգինալից 27 January 2015-ին։ Վերցված է 24 January 2015 
  11. 11,0 11,1 Sarkar Samit (10 October 2014)։ «Do your choices matter if you can just rewind time and redo them?»։ Polygon։ Արխիվացված օրիգինալից 12 November 2014-ին։ Վերցված է 12 November 2014 
  12. Կաղապար:Cite video game
  13. Կաղապար:Cite video game
  14. Կաղապար:Cite video game
  15. Կաղապար:Cite video game
  16. Կաղապար:Cite video game
  17. Makuch Eddie (19 March 2013)։ «Publishers said 'You can't have a female character,' says Remember Me dev»։ GameSpot։ Արխիվացված օրիգինալից 29 December 2013-ին։ Վերցված է 12 November 2014 
  18. Maiberg Emanuel (10 January 2015)։ «"Other Publishers Told Us to Make It a Male Lead Character," Life is Strange Dev Says»։ GameSpot։ Արխիվացված օրիգինալից 19 July 2015-ին։ Վերցված է 21 July 2015 
  19. LeBoeuf Sarah (11 January 2015)։ «Publishers Wanted Life is Strange Devs to Make Leads Male»։ The Escapist։ Արխիվացված օրիգինալից 6 February 2015-ին։ Վերցված է 12 January 2015 
  20. Rougeau Mike (11 January 2015)։ «Publishers Wanted To Change Life Is Strange's Protagonists Into Men»։ Kotaku։ Արխիվացված օրիգինալից 17 November 2015-ին։ Վերցված է 31 October 2015 
  21. Kulasingham Gajan (9 January 2015)։ «Life is Strange – Developer Diary: A New Beginning»։ GameSpot։ Արխիվացված օրիգինալից 9 February 2015-ին։ Վերցված է 21 July 2015 
  22. «Edouard Caplain on the Art Behind Life Is Strange»։ Momenta։ 9 February 2016։ Արխիվացված օրիգինալից 27 July 2016-ին։ Վերցված է 18 February 2016 
  23. Makuch Eddie (6 March 2015)։ «Square Enix's Life is Strange Considered 100 Different Names»։ GameSpot։ Արխիվացված օրիգինալից 7 March 2015-ին։ Վերցված է 7 March 2015 
  24. Bailey Kat (31 January 2015)։ «Life is Strange's "Triforce" of Influences»։ USgamer։ Արխիվացված օրիգինալից 2 February 2015-ին։ Վերցված է 1 February 2015 
  25. Calvin Alex (15 March 2016)։ «Life is good: Dontnod on the success of Life is Strange and what comes next»։ MCV։ Արխիվացված օրիգինալից 17 March 2016-ին։ Վերցված է 16 March 2016 
  26. «Life Is Strange Gameplay Preview Interview»։ GamerHub։ 27 August 2014։ Արխիվացված օրիգինալից 12 November 2014-ին։ Վերցված է 11 November 2014 
  27. Serrano Zulai (23 March 2015)։ «'Life is Strange Episode 2' Dev Talks To Us About What's Next For Max In Arcadia Bay [EXCLUSIVE]»։ iDigitalTimes։ Արխիվացված օրիգինալից 24 March 2015-ին։ Վերցված է 25 March 2015 
  28. Nunneley Stephany (29 January 2015)։ «Final Life is Strange developer diary focuses on music, voice actors»։ VG247։ Արխիվացված օրիգինալից 29 January 2015-ին։ Վերցված է 29 January 2015 
  29. Phillips Tom (18 March 2015)։ «Life is Strange dev talks lip-syncing, release schedule and publisher demands»։ Eurogamer։ Արխիվացված օրիգինալից 18 March 2015-ին։ Վերցված է 18 March 2015 
  30. McFerran Damien (28 August 2015)։ «Be kind, rewind: The making of Life Is Strange»։ Red Bull Games։ Արխիվացված օրիգինալից 31 August 2015-ին։ Վերցված է 30 August 2015 
  31. Phillips Tom (18 April 2016)։ «Life is Strange team talk fan theories, that season finale and more»։ Eurogamer։ Արխիվացված օրիգինալից 20 April 2016-ին։ Վերցված է 20 April 2016 
  32. Riaz Adnan (12 September 2015)։ «Hannah Telle: Involvement in Life Is Strange is the 'Greatest Honor'»։ Hardcore Gamer։ Արխիվացված օրիգինալից 19 November 2015-ին։ Վերցված է 22 November 2015 
  33. Jayne Jeremy (18 June 2015)։ «Life Is Strange: Episodic Heartstrings – Kinda Funny at E3 2015»։ GameSpot։ Արխիվացված օրիգինալից 3 November 2015-ին։ Վերցված է 22 November 2015 
  34. Nunneley Stephany (29 January 2015)։ «Life is Strange launch trailer and final dev diary released»։ VG247։ Արխիվացված օրիգինալից 29 January 2015-ին։ Վերցված է 21 July 2015 
  35. 35,0 35,1 Taveras Joel (9 October 2014)։ «Life Is Strange Creative Director Jean-Maxime Moris Talks Atmosphere, Choices, and Female Leads»։ DualShockers։ Արխիվացված օրիգինալից 12 November 2014-ին։ Վերցված է 11 November 2014 
  36. Hillier Brenna (13 January 2015)։ «Life is Strange: "this is definitely a game for the Telltale and Heavy Rain fans"»։ VG247։ Արխիվացված օրիգինալից 13 January 2015-ին։ Վերցված է 20 July 2015 
  37. Corriea Alexa Ray (7 March 2015)։ «These Are the Songs in Life is Strange»։ GameSpot։ Արխիվացված օրիգինալից 9 March 2015-ին։ Վերցված է 7 March 2015 
  38. Riaz Adnan (23 November 2015)։ «Life Is Strange Limited Edition Coming to North America for PC»։ Hardcore Gamer։ Արխիվացված օրիգինալից 24 November 2015-ին։ Վերցված է 23 November 2015 
  39. Phillips Tom (14 March 2015)։ «Life is Strange: Episode 2 release date revealed»։ Eurogamer։ Արխիվացված օրիգինալից 15 March 2015-ին։ Վերցված է 14 March 2015 
  40. Karmali Luke (13 May 2015)։ «Life is Strange: Episode 3 – Chaos Theory Gets a Release Date»։ IGN։ Արխիվացված օրիգինալից 16 May 2015-ին։ Վերցված է 13 May 2015 
  41. Arif Shabana (23 July 2015)։ «Life is Strange episode 4 release date announced as sales hit one million copies»։ VG247։ Արխիվացված օրիգինալից 23 July 2015-ին։ Վերցված է 23 July 2015 
  42. Batchelor James (15 July 2015)։ «Develop Awards 2015: The winners revealed»։ Develop։ Արխիվացված օրիգինալից 16 July 2015-ին։ Վերցված է 16 July 2015 
  43. «Golden Joystick Awards 2015»։ Twitch.tv։ 30 October 2015։ Արխիվացված օրիգինալից-ից 2 November 2015-ին։ Վերցված է 3 November 2015 
  44. «Life is Strange – Episode 1»։ Game Debate։ Արխիվացված օրիգինալից 27 November 2015-ին։ Վերցված է 26 November 2015 
  45. Nunneley Stephany (4 December 2015)։ «The Game Awards 2015 – Game of the Year goes to The Witcher 3»։ VG247։ Արխիվացված օրիգինալից 15 January 2016-ին։ Վերցված է 4 December 2015 
  46. «Life Is Strange on Twitter»։ Twitter։ 9 December 2015։ Արխիվացված օրիգինալից 24 February 2016-ին։ Վերցված է 9 December 2015 
  47. Diver Mike (4 December 2015)։ «The Best 20 Video Games of 2015»։ Vice Canada։ Արխիվացված օրիգինալից 11 December 2015-ին։ Վերցված է 10 December 2015 
  48. Rivera Joshua (10 December 2015)։ «The 10 Best Video Games of 2015»։ Vulture։ Արխիվացված օրիգինալից 11 December 2015-ին։ Վերցված է 10 December 2015 
  49. «The best games of 2015: Your top 10»։ Red Bull Games։ Արխիվացված օրիգինալից 19 December 2015-ին։ Վերցված է 17 December 2015 
  50. Frank Allegra։ «Polygon's 2015 Games of the Year #7: Life is Strange»։ Polygon։ Արխիվացված օրիգինալից 22 December 2015-ին։ Վերցված է 23 December 2015 
  51. Makedonski Brett (10 December 2015)։ «Nominees for Destructoid's Best Xbox One Game of 2015»։ Destructoid։ Արխիվացված օրիգինալից 22 December 2015-ին։ Վերցված է 10 December 2015 
  52. Makedonski Brett (23 December 2015)։ «Destructoid's award for Best Xbox Game of 2015 goes to...»։ Destructoid։ Արխիվացված օրիգինալից 23 December 2015-ին։ Վերցված է 24 December 2015 
  53. Phillips Tom (23 December 2015)։ «Games of 2015 no. 10: Life is Strange»։ Eurogamer։ Արխիվացված օրիգինալից 24 December 2015-ին։ Վերցված է 24 December 2015 
  54. Orland Kyle (27 December 2015)։ «The best video games of 2015, as picked by the Ars editors»։ Ars Technica։ Արխիվացված օրիգինալից 20 January 2016-ին։ Վերցված է 28 December 2015 
  55. «Giant Bomb's 2015 Game of the Year Awards: Day Three Text Recap»։ Giant Bomb։ 30 December 2015։ Արխիվացված օրիգինալից 20 January 2016-ին։ Վերցված է 16 January 2016 
  56. Ahmed Emad (31 December 2015)։ «The top ten best videogames of 2015»։ New Statesman։ Արխիվացված օրիգինալից 1 January 2016-ին։ Վերցված է 2 January 2016 
  57. «Best of 2015 – Day Four: Adventure, Platformer, DLC/Expansion, Mobile»։ Hardcore Gamer։ 4 January 2016։ Արխիվացված օրիգինալից 6 January 2016-ին։ Վերցված է 5 January 2016 
  58. Massongill Justin (18 December 2015)։ «Vote Now: PS.Blog Game of the Year 2015 Awards»։ PlayStation Blog։ Արխիվացված օրիգինալից 22 December 2015-ին։ Վերցված է 19 December 2015 
  59. Massongill Justin (12 January 2016)։ «Winners: PlayStation.Blog 2015 Game of the Year Awards»։ PlayStation Blog։ Արխիվացված օրիգինալից 18 January 2016-ին։ Վերցված է 13 January 2016 
  60. Pereira Chris (18 February 2016)։ «The 2016 DICE Award Winners [UPDATED]»։ GameSpot։ Արխիվացված օրիգինալից 21 February 2016-ին։ Վերցված է 19 February 2016 
  61. «19th Annual D.I.C.E. Awards Finalists»։ Academy of Interactive Arts & Sciences։ Արխիվացված օրիգինալից 31 January 2016-ին։ Վերցված է 13 January 2016 
  62. «Witcher 3 wins Game of the Year at 16th annual Game Developers Choice Awards»։ GDC։ 16 March 2016։ Արխիվացված օրիգինալից 19 March 2016-ին։ Վերցված է 17 March 2016 
  63. «SXSW Gaming Awards»։ South by Southwest։ Արխիվացված օրիգինալից 29 January 2016-ին։ Վերցված է 27 January 2016 
  64. Aviles Estevan (19 March 2016)։ «2016 SXSW Gaming Awards Winners Announced!»։ South by Southwest։ Արխիվացված օրիգինալից-ից 1 April 2016-ին։ Վերցված է 20 March 2016 
  65. «2015 Winners»։ National Academy of Video Game Trade Reviewers։ 21 March 2016։ Արխիվացված օրիգինալից 9 April 2016-ին։ Վերցված է 24 March 2016 
  66. Loveridge Sam (7 April 2016)։ «Fallout 4 is named Best Game at the BAFTA Games Awards 2016»։ Digital Spy։ Արխիվացված օրիգինալից 10 April 2016-ին։ Վերցված է 7 April 2016 
  67. «Peabody Awards and Facebook Launch New Futures of Media Award»։ Peabody Awards։ Արխիվացված օրիգինալից 8 May 2016-ին։ Վերցված է 6 May 2016 
  68. Wawro Alex (24 June 2016)։ «Life Is Strange leads this year's Games For Change award winners»։ Gamasutra։ Արխիվացված օրիգինալից 25 June 2016-ին։ Վերցված է 24 June 2016 
  69. Kerr Chris (2 June 2016)։ «Life is Strange leads Games for Change Awards noms»։ Gamasutra։ Արխիվացված օրիգինալից 3 June 2016-ին։ Վերցված է 2 June 2016 
  70. «Game Designers Award 2016»։ CESA։ 15 September 2016։ Արխիվացված օրիգինալից 14 October 2016-ին։ Վերցված է 28 September 2016 
  71. Ratnam Rajitha (8 December 2016)։ «Life Is Strange™ wins Game of the Year in Apple’s Best of 2016»։ Develop։ NewBay Media։ Արխիվացված օրիգինալից 20 December 2016-ին 
  72. Saed Sherif (20 December 2016)։ «Every game nominated for the Steam Awards»։ VG247։ Videogaming247 Ltd։ Արխիվացված օրիգինալից 30 December 2016-ին 
  73. Sykes Tom (1 January 2017)։ «Valve announces winners of first ever Steam Awards»։ PC Gamer։ Future plc։ Արխիվացված օրիգինալից 2 January 2017-ին