Jump to content

Bright Eyes

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bright Eyes
Bright Eyes-ը The Town Hall-ում
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերԻնդի ռոք/ինդի ֆոլկ
Գործունեություն1995 թվականից–ներկա ժամանակներ
ԼեյբլSaddle Creek / Polydor
Կայքthisisbrighteyes.com
Անդամներ
Կոնոն Օբերստ
Մայք Մոջիս
Նեթ Ուոլքոտ
 Bright Eyes (band) Վիքիպահեստում

Bright Eyes (հայերեն՝ պայծառ աչքեր), ամերիկյան ռոք-խումբ, ձևավորվել է 1995 թվականին, որի անդամներն են Կոնոր Օբերստը (en:Conor Oberst)՝ վոկալ, կիթառ, երգերի հեղինակ, Մայք Մոջիսը (en:Mike Mogis), բազմաթիվ երաժշտական գործիքների տիրապետող, պրոդյուսեր, Նեթ Ուոլքոտ (en:Nate Walcott), ով տիրապետում է փողային գործիքների, դաշնամուրի, Օմահայի ինդի-բեմի ներկայացուցիչ է։ Bright Eyes-ը ձայնագրվում է ամերիկյան Saddle Creek Records լեյբլում, որը հայտնի է դարձել Sony Corporation-ի կողմից։ 2004 թվականին ձայնագրած «Lua» և «Take It Easy (Love Nothing)» սինգլները Billboard թոփ 10 լավագույն երգերի ցանկում զբաղեցրել են առաջին երկու հորիզոնականները։

Կիթառիստ/վոկալիստ Կոնոր Օբերստը, ժամանակին Commander Venus խմբի մենակատարան էր։ 1997 թվականին երբ փլուզվեց նրա խումբը, նա որոշեց միանալ մեկ ուրիշ խմբի, որը այդ ժամանակ հանդիսացավ Bright Eyes-ը։ Խմբի անվանումը առաջացել է «Bright Eyes» երգից, որը գրվել է Մայք Բաթի կողմից (en:Mike Batt) և կատարվել Արթ Գարֆանկելի կողմից։ Այդ երգը հիշատակվել է «Ամենավտանգավոր ճանապարհորդությունը» (Watership Down) ֆիլմում։ Խմբի անվան ծագման ևս մեկ վարկած կա, որի համաձայն, անվանումը վերցվել է «Կապիկների մոլորակը» (Planet of the Apes) ֆիլմից, որի մեջ Զիրան Կոլոնեյ Թեյլորին քնքշորեն անվանում էր «Bright Eyes»: 1998 թվականին Օբերստի կողմից ներկայացվել է 20 երգ, որոնք համարվում են Bright Eyes խմբի առաջին պաշտոնական ալբոմի սինգլները (en:A Collection of Songs Written and Recorded 1995-1997)[1]: Օբերստը իրենց առաջին ալբոմը ձայնագրել է դրամ-մեքենայով և այլ երաժշտական գործիքներով։ Քննադատների արձագանքները բացասական են եղել։ Օրինակ Allmusic-ը գրել է. «երգերը շատ թույլ են, քանի որ վոկալը հիշեցնում է փնթփնթացող երեխայի»[2]։

Letting Off the Happiness

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի նոյեմբերի երկուսին Saddle Creek Records-ը հանրությանը ներկայացրեց Letting Off the Happinessալբոմը, որը բաղկացած էր 10 երգից։ Այն համեմատած նախորդի առանձնանում էր իր ավելի միակտոր և մաքուր ձայնով։ Այն ինչքան էլ զարմանալի է, բայց ձայնագրվել է Օմահայում գտնվող Օբերստի տան նկուղում։ Նաև ինչ-որ մի ձայնագրություն արվել է Ջորջիա նահանգում գտնվող Էնդ Լիմասթերի ստուդիայում (Andy Lemaster)[3]: Պրակտիկորեն խմբի բոլոր երգերը բաղկացած են միայն ակուստիկ կիթառի և վոկալի համադրությամբ։ «Padraic My Prince»-ը պատմել է մի դրամատիկական պատմություն կապված իր փոքրիկ եղբոր մահվան հետ։ Ի վերջո Օբերստը վկայակոչել է այս երգը՝ «Cartoon Blues»:

Every Day and Every Night EP

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի նոյեմբերին Bright Eyes-ը թողարկել է իր Every Day and Every Nightանվամբ մինի ալբոմը, որի մեջ ներառվել են «Neely O’Hara» և «A Perfect Sonnet» սինգլները։

2000 թվականին թողարկվեց Fevers and Mirrors: Այն վկայեց խմբի որակի բարձրացումը։ Նոր գործիքները՝ Ֆլեյտան, պիանինոն և ակորդիոնը ներկայացվել են նոր երգում։ «An Attempt to Tip the Scales» սինգլից հետո ռադիոյում հայտնվեց պարոդիական մի հարցազրույց, որը կատարվել է The Faint խմբի անդամ Թոլդ Փինկի հետ (Todd Fink): Նա ներկայացրել է Օբերստին՝ կարդալով նրա ձեռագիրը։ Այդ արտառոց հարցազրույցը Օբերստի համար իհարկե տարօրինակ էր, երբ լսում էր թե ինչքան հակասական մեկնաբանություններ են հնչում իր երաժշտության մասին։ Թոլդը բնութագրել է տեքստը՝ անվանելով կեղծավոր և ոչ անկեղծ։ Այդպիսի տեքստեր հայտնվեցին երբ խումբը սկսում էր թափ հավաքել։ Այդ բոլոր դիտողություններին տրվել է պատասխան՝ տեքստերը նախատեսված են անհատական իմաստավորման համար։ Ավելի ուշ Կոնորը մեկնաբանել է այդ հարցազրույցը՝ ասելով «Դա ուղղակի ուրախանալու միջոց է եղել, որովհետև ձայնագրությունը շատ վատն է»[4]։

2002 թվականին, սկսված Lifted or The Story Is in the Soil, Keep Your Ear to the Ground ալբոմներից, Bright Eyes-ը դարձավ տարվա «նոր» ամենահայտնի ռոք խմբերից մեկը։ Հաջորդիվ The New York Times, The Los Angeles Times, Time, Rolling Stone, Blender, և Spin ամսագրերում, մի շարք հոդվածներ են գրվել Կոնոր Օբերստի մասին, որոնք նույնպես օգնել են նրան դառնալ հայտնի մենակատար։ Ալբոմները ունեցել են մեծ առևտրային հաջողություններ. այն վաճառվել է ավելի քան 250 հազար օրինակով, դա ոչ միայն լեյբլի համար էր բեկումնային, այլ այդ ժամանակվա բոլոր խմբերի համար։ Օբերստը պնդել է, որ մինչ այդ սկավառակի ձայնագրությունը, նրա և Մայք Մոջիսի մոտ նոր միտք է ձնվել կապված «грандиозном звучании»յի հետ, որը ամեն դեպքում կարելի է գրել բառերով։ Նաև դա եղել է առաջին ալբոմը, որը Օբերստը ձայնագրել է Desaparecidos-ից հեռանալուց հետո։

I’m Wide Awake, It’s Morning и Digital Ash in a Digital Urn

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Bright Eyes-ը Bruce Springsteen և R.E.M. խմբերի հետ հյուրախաղերի մեկնեց, որը ստացավ Vote for Changeանվանումը[5]։ Կոնոր Օբերստը անհաշվելի քանակությամբ դուետներ կատարեց, մասնավորապես Neil Young-ի հետ։ 2004 թվականի նոյեմբերին դուրս եկավ խմբի երկու սինգլները՝ «Lua» և «Take It Easy (Love Nothing)», որոնք Billboard Hot 100 Single Salesհիթ շքերթում զբաղեցրեցին առաջին երկու հորիզոնականները։ Դա մեծ բրիտանական չարթերում յոթ տարվա մեջ առաջին դեպքն էր, երբ մեկ խմբի երկու սինգլներ զբաղեցնում են առաջին և երկրորդ հորիզոնակաները։ 2005 թվականի հունվարի 25-ին լույս տեսան խմբի երկու ալբոմները՝ ֆոլկային, համարյա ակուստիկ I’m Wide Awake, It’s Morning-ը և էլեկտրոնային Digital Ash in a Digital Urn-ը։ Այս ալբոմների համար խումբը համաշխարհային շրջագայություն կազմակերպեց։ Շրջագայության առաջին մասը նվիրված էր I’m Wide Awake, It’s Morning ալբոմին, իսկ երկրորդ մասը՝ Digital Ash in a Digital Urn-ին։ 2005 թվականի հունվարի վերջին I’m Wide Awake, It’s Morning ալբոմը Billboard-ի հիթ շքերթում կարողացավ զբաղեցնել 10-րդ հորիզոնականը, իսկ Digital Ash in a Digital Urn ալբոմը՝ 15: Bright Eyes-ը նույնպես ակտիվորեն մասնակցում է Clear Channelընկերության դեմ կազմակերպված բոյկոտներին։ Օբերստը պաշտպանել է այն բոլոր բայկոտները, որոնք ուղղված էին Clear Channel ռադիոկայանի դեմ։ Հնարավոր է ընկերության դեմ առավել հրապարակային ելույթներ տեղի են ունեցել (Shortlist AwardsWiltern Theatre) Լոս Անջելեսում, 2003 թվականի հոկտեմբերի 5-ին[6]։ Իսկ 2005 թվականի նոյեմբերի 9-ին Bright Eyes չեղյալ հայտարարեց համերգը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 12-ին Սենթ-Լուիսում, երբ իմացան, որ համերգը հովանավորում է Clear Channel-ը[7]։ 2006 թվականին PLUG Independent Music Awards-ում Bright Eyes-ը արժանացավ տարվա արտիստ և տարվա երգ նոմինացիային, նաև ստացավ հատուկ մրցանակ «First Day of My Life» սինգլի տեսահալովակի համար (17th Annual GLAAD Media Awards): Բացի այս ամեն ինչից, Time ամսագիրը խմբի I’m Wide Awake, It’s Morning երգը ընդգրկել է 2005 թվականի լավագույն ալբոմների ցանկում[8]։ Առավել ուշ դուրս է եկել Motion Sickness անվամբ համերգային ալբոմը։ Երեք ալբոմի թողարկումից հետո՝ 2005 թվականին Օբերստը հայտարարեց, որ պլանավորում է 2006 թվականին թողարկել ևս մեկը[9]։ 2006 թվականի հոկտեմբերի 24-ին թողարկվեց խմբի Noise Floor անվանումով հավաքածուն (Rarities: 1998—2005):

2007 թվականի մարտին Bright Eyes-ը թողարկեց EP Four Winds-ը, իսկ ապրիլին ստուդիային Cassadagaալբոմը։ Endless Entertainment երգը ThisIsBrightEyes.com պաշտոնական կայքի շնորհիվ տարածվեց համացանցում։ 2007 թվականին Rolling Stone պարբերականը իր կազմած Թոփ 100 երգերի ցանկում ընդգրկել է նաև խմբի EP Four Winds-ը։ Այդ ալբոմի համար խումբը փետրվարից մինչև մայիս հյուրախաղեր անցկացրեց Հյուսիսային Ամերիկայում, իսկ հետագայում մեկնեց Եվրոպա և Ճապոնիա, որտեղ էլ հունիսից մինչև հուլիս շրջագայեց համերգներով[10]։ Խմբի կազմում եղել են 12 երաժշտներ, այդ թվում երկու թմբկահար[11]։ 2007 թվականի մայիսի 19-ին, բիսի դուրս գալու ժամանակ Ryman Auditorium-ը նոր երգ ներկայացրեց Գիլիան Ուելչի և Դևիդ Ռոլինգզոնի հետ։ 2007 թվականի հունիսի 4-ին խումբը ներկայացրեց Hot Knives և The Late Show With David Letterman սինգլները։ Խմբի երկու սինգլները՝ Hot Knives և If the Brakeman Turns My Way հրապարակվել են 2007 թվականի հուլիսի 9-ին։ 2007 թվականի օգոստոսին խումբը հիվանդության պատճառով Անգլիայում կազմակերպած երեք համերգ չեղյալ հայտարերց։ 2007 թվականի փետրվարի 7-ին խումբը Օմահայում մասնակցեց Բարակ Օբամայի համար կազմակերպված հավաքաին[12]։ 2008 թվականի նոյեմբերին խումբը սկսեց իր նոր ալբոմի աշխատանքները։

Կոնոր Օբերստ՝ Վոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ, բաս-կիթառ
Մայք Մոջիս՝ բանջիո, մանդոլինա, ոտնակային սլայդ-կիթառ, էլեկտրոկիթառ.
Նեթ Ուոլքոթ՝ օրգան, տրոմբոն, ակորդեոն, keytar.

Ալբոմ Թողարկման ամսաթիվ Լեյբլ Դիրքը չարթերում
US UK
A Collection of Songs Written and Recorded 1995—1997 1998 թվականի հունվար Saddle Creek Records - -
Letting Off the Happiness 1998 թվականի նոյեմբերի 2 Saddle Creek Records - -
Fevers and Mirrors 2000 թվականի մայիսի 29 Saddle Creek Records - -
Lifted or The Story Is in the Soil, Keep Your Ear to the Ground 2002 թվականի օգոստոսի 13 Saddle Creek Records 161 138
A Christmas Album 2002 թվականի վերջ Saddle Creek Records - -
I’m Wide Awake, It’s Morning 2005 թվականի հունվարի 25 Saddle Creek Records 10 23
Digital Ash in a Digital Urn 2005 թվականի հունվարի 25 Saddle Creek Records 15 43
Motion Sickness: Live Recordings 2005 թվականի նոյեմբերի 15 Team Love - -
Noise Floor (Rarities: 1998—2005) 2006 թվականի հոկտեմբերի 24 Saddle Creek Records - -
Cassadaga 2007 թվականի ապրիլի 10 Saddle Creek Records 4 13
The People's Key 2011 թվական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. McMahan, Tim (1998 թ․ դեկտեմբեր). «Growing Up in an Alt Rock World». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2005 թ․ ապրիլի 14-ին.
  2. Bush, Nathan. «A Collection of Songs Written and Recorded 1995-1997 Overview». allmusic. All Media Guide, LLC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 5-ին.
  3. Sakamoto, Mariko (2000). «An interview with Conor Oberst». Comes with a Smile. Comes with a Smile. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 5-ին.
  4. Amy Phillips (2005 թ․ ապրիլ). «Conor Oberst (interview)». Kitty Magik. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 29-ին.
  5. Fred Mills (2008-01-03). «Oberst Stumps for Obama in Iowa». HARP. Արխիվացված է օրիգինալից 2008-12-26-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 27-ին.
  6. Parker, Lyndsey (2003 թ․ հոկտեմբերի 6). «Bright Eyes Denounce Clear Channel At Shortlist Awards Ceremony». Yahoo! Music. Yahoo! Inc. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2005 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «Clear Channel Ties Cancel Bright Eyes Gig». 2005 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2006 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: Invalid |url-status=403 (օգնություն)
  8. Time Magazine 2005. «Best of 2005: Music». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. Austin Scaggs (2005 թ․ դեկտեմբերի 6). «Bright Eyes Slow Down the Motion». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 14-ին.
  10. «Bright Eyes tour schedule». Saddle Creek Records. 2007 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  11. Melena Ryzik (2007-05-24). «Bright Eyes in the Big City, Sporting a Prada Suit and a Hot Album». The New York Times. Վերցված է 2008 թ․ հունվարի 27-ին.
  12. Charles Babington (2008-02-09). «Obama: Rockin' in the USA». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.
    Ariel Alexovich (2008-02-08). «The Early Word: Democrats Still in the Weeds». The New York Times. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Bright Eyes» հոդվածին։