Google Street View

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Google Street View
Изображение логотипа
GoogleStreetViewCar Subaru Impreza at Google Campus.JPG
Տեսակկայք, ծրագրային ապահովում և street-level imagery service?
Նախագծումը՝Գուգլ
Լույս տեսավ՝2007
Վերջին կայուն տարբերակ93
Մասն էGoogle Maps և Google Earth
Կայքgoogle.com/streetview/
Commons-logo.svg Google Street View Վիքիպահեստում
Ծառայության տարածումը աշխարհի երկրներում

Google Street View (հայերեն՝ Փողոցների դիտում), Google Maps-ի և Google Earth-ի գործառույթը, որը թույլ է տալիս դիտել աշխարհի շատ քաղաքների փողոցների համայնապատկերները մոտավորապես 2.5 մետր բարձրությունից։

2012 թվականի տվյալներով՝ Google Street View-ի լուսանկարները հասանելի են ավելի քան 35 երկրների 3000 քաղաքներում[1]։

Գաղտնիության պայմանները դիտարկելու համար՝ գործածվում են մարդկանց դեմքերի և տրանսպորտային միջոցների համարների ավտոմատ ջնջումներ։ Վերջինս երբեմն վատթարացնում է պատկերների որակը, քանի որ սխալմամբ ջնջում նաև այլ օբյեկտներ այդ նկարների վրա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտարկման անկյունները կազմում են 360° և 290° հորիզոնական և ուղղահայց կերպով համապատասխանաբար։ Ծառայությունը թողարկվել է 2007 թվականի մայիսի 25-ին[2]։ Սկզբնապես հասանելի են եղե միայն ԱՄՆ մի քանի քաղաքների լուսանկարները, սակայն աստիճանաբար նկարահանվել են քաղաքներ և այլ երկրներում։ 2009 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ կարելի էր դիտել քաղաքների փողոցներ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Մեքսիկայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Իռլանդիայում, Շվեյցարիայում, Կանադայում, Ճապոնիայում, Թայվանում, Ուկրաինայում, Սինգապուրում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]