Giant Bomb
giantbomb.com(անգլ.) | |
---|---|
Տեսակ | լրատվական կայք համակարգչային խաղերի մասին, Վիքի և video game database? |
Երկիր | ![]() |
Շտաբ կայան | Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Սեփականատեր | Red Ventures? |
Մայրական ընկերություն | Red Ventures?[1] |
Հեղինակ | Jeff Gerstmann? և Ryan Davis? |
Բացված | մարտի 6, 2008 |
Giant Bomb, ամերիկյան վեբ կայք, որը հրապարակում է նորություններ և ակնարկներ նվիրված համակարգչային խաղերին։ Ինչպես նաև կայքն ունի տվյալների բազա նվիրված խաղերին։ Կայքը հիմնադրվել է GameSpot-ի նախկին խմբագիր Ջեֆֆ Ջերստաննի և Ռայան Դէվիսի կողմից Whiskey Media-ի հետ համագործակցության արդյունքում։ Կայքը, 2011 թվականին Time ամսագրի կողմից ընգրկվել է «Թոփ-50» ամենահաճախ այցելվող կայքերի ցանկում[2]։ 2012 թվականի մարտին կայքը գնվեց ամերկյան CBS Interactive ընկերության կողմից[3]։
2022 թվականի հոկտեմբերի 3-ին Giant Bomb-ը և այլ առցանց նախագծեր, որոնք գնտվում էին Red Ventures-ի ղեկավարության ներքո, գնվեցին Fandom ընկերության կողմից[4][5]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի նոյեմբերի 28-ին Ջեֆֆ Ջերսթմաննը հեռացվեց GameSpot-ի խմբագրման բաժնի ղեկավարի պաշտոնից[6]։ Հեռացումից հետը Ջեֆֆը սկսեց համագործակցել մի շարք վեբ դիզայներների հետ նոր կայքի մշակման համար։ Համացանցում սկսեցին լուրեր տարածվել, որ Ջեֆֆի հեռացման վրա ազդել է Eidos Interactive ընկերության ճնշումը, որը հարավում էր Kane & Lynch: Dead Men խաղի հրատարակիչը, քանի որ Ջեֆֆը կայքում տեղադրել էր բացասական ակնարկ խաղի մասին։ Սակայն ավելի ուշ, կայքի ղեկավարությունը և CNET Networks ընկերությունը հայտարարեցին, որ հեռացումըկապված չէ այդ ակնարկի հետ[7]։ Այս դեպքերից հետո կայքը լքեցին մի շարք խմբագիրներ, այդ թվում՝ Ալեքս Նավարրոն, Ռայան Դէվիսը, Բրէդ Շումեյկերը և Վաննի Կարավելլան։ Դէվիսը իր հեռացման մասին հայտարարեց 2008 թվականի փետրվարին, որպես այդպիսին հեռացման պատճառ նշելով Ջեֆֆի հեռացումը[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The Hollywood Reporter / J. Min — LA: Penske Media Corporation, 2022. — ISSN 0018-3660
- ↑ McCracken Harry (2011-08-16)։ «Giant Bomb - The Top 50 Websites of 2011» (անգլերեն)։ Time Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-17-ին։ Վերցված է 2011-08-17
- ↑ «Giant Bomb, Comic Vine join CBS Interactive» (անգլերեն)։ GameSpot։ 2012-03-15։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-17-ին։ Վերցված է 2013-06-17
- ↑ Needleman Sarah E. (2022-10-03)։ «WSJ News Exclusive | Fandom Acquires Online Assets of TV Guide, Metacritic and Others»։ Wall Street Journal (անգլերեն)։ 0099-9660։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-03-ին։ Վերցված է 2022-10-04
- ↑ Spangler Todd (2022-10-03)։ «Fandom Buys TV Guide, Metacritic, GameSpot and Other Brands for About $50 Million in Cash»։ Variety (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-04-ին։ Վերցված է 2022-10-04
- ↑ Wilde Tyler (2008-04-03)։ «Jeff Gerstmann on GameSpot, Giant Bomb, and snark» (անգլերեն)։ GamesRadar։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-10-ին։ Վերցված է 2009-09-19
- ↑ GameSpot staff (2007-12-05)։ «Spot On: GameSpot on Gerstmann» (անգլերեն)։ GameSpot։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-25-ին։ Վերցված է 2009-09-19
- ↑ Orland Kyle (2008-02-04)։ «Gamespot exodus continues: Ryan Davis to leave» (անգլերեն)։ Joystiq։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-05-ին։ Վերցված է 2009-09-19