Jump to content

Red Bull

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Red Bull
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և մասնավոր ընկերություն
Հիմնադրված էապրիլի 1, 1987[1]
ՀիմնադիրDietrich Mateschitz? և Չալեո Իյուվիդյա
ՎայրFuschl am See, Ավստրիա
Երկիր Ավստրիա
ՏնօրենDietrich Mateschitz?
Արդյունաբերությունըմպելիքների արտադրություն և մեդիա արդյունաբերություն
Հասույթ5,04 մլրդ € (2018)
Աշխատողների թիվ17 848 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[2]
Դուստր ընկերություններRed Bull Racing Team?, Red Bull Racing?, Scuderia AlphaTauri?, Thalheimer? և Red Bull Records?
Կայքredbull.com(գերմ.)(անգլ.)
 Red Bull Վիքիպահեստում

Red Bull GmbH (հայերեն՝ Կարմիր ցուլ), էներգետիկ ըմպելիք արտադրող ավստրիական ընկերություն (դրանցից ամենահայտնին համանուն գազավորված «Ռեդ Բուլ» ըմպելիքն է)։ Այն բազմաթիվ սպորտային մրցումների (ավտոարշավ, հեծանվային սպորտ, սնոուբորդինգ, մոտոցիկլային սպորտ, կիբեռսպորտ և այլն) հովանավոր և կազմակերպիչ է։

1982 թվականին՝ Արևելյան Ասիայում գործուղման ժամանակ, Դիտրիխ Մատեշիցը հետաքրքրվել է այն ժամանակ արդեն բավականին հայտնի էներգետիկ ըմպելիքներով։ Նա գնել է Թաիլանդում հայտնի «Krating Daeng» (թարգմանաբար՝ «կարմիր ցուլ») ապրանքանիշի և ճապոնական «Taisho Pharmaceuticals» ընկերության բաղադրատոմսի օգտագործման արտոնագրային իրավունքները։ Ի դեպ, այդ ճապոնական ընկերությունը մինչ օրս Թաիլանդում արտադրում է ըմպելիքի սկզբնական տարբերակը։

1984 թվականին Մատեշիցը Ֆուշլ-ամ-Զեե ավստրիական քաղաքում հիմնել է «Red Bull GmbH» ընկերությունը։ Բաղադրատոմսի կատարելագործումից (ըմպելիքի հիմնական բաղադրիչներն են մնացել կոֆեինը և թաուրինը, քչացել է շաքարի քանակությունը, ավելացվել է գազը) և մարքեթինգային ծրագրի զարգացումից հետո,1987 թվականին ըմպելիքը հայտնվել է շուկայում[3]։ Այսօր «Red Bull»-ը վաճառվում է ավելի քան 160 երկրներում։

2001 թվականին Դանիայում և Ֆրանսիայում «Red Bull»-ի վաճառքը արգելվել է, քանի որ դրա հիմնական բաղադրիչներ կոֆեինի և թաուրինի համատեղ օգտագործման ազդեցությունը դեռևս ուսումնասիրված չի եղել[4]։

2008 թվականի ապրիլի 1-ին «Red Bull»-ի վաճառքը Ֆրանսիայում վերստին թույլատրվել է, քանի որ թաուրինը փոխարինել են մեկ այլ ամինաթթվով՝ արգինինով[5][6]։ Դա ընկերության կողմից՝ ըմպելիքի բաղադրությունը շտկելու առաջին քայլն է եղել։

2002 թվականին ընկերության կապիտալի շրջանառությունը կազմել է 626 մլն եվրո, 2004 թվականին՝ 1,668 մլրդ եվրո և 2006 թվականին՝ 2,6 մլրդ եվրո։ 2004 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է «Red Bull»-ի 1,9 մլրդ շիշ (ամեն վայրկյան՝ 60 հատ)։ 2006 թվականին այդ թիվը մեծացել է երեք անգամ։

Ռուսաստանում «Red Bull» ըմպելիքը շուկայում է հայտնվել 1998 թվականին։ 2007 թվականին նրան բաժին էր ընկնում շուկայի 23,9 % -ը (գրեթե երկու անգամ զիջում էր PepsiCo-ի Adrenaline Rush ըմպելիքին)[7]։

Ընկերությունը Ֆորմուլա-1-ի «Red Bull Racing», «Alpha Tauri», ֆուտբոլային «Նյու Յորք Ռեդ Բուլ», «ՌԲ Լայպցիգ», «Ռեդ Բուլ Զալյցբուրգ» և «Ռեդ Բուլ Բրազիլ» թիմերի տերն է։ Բացի այդ «Red Bull Air Race World Series» աերոբատիկայի և ինքնաշեն թռչող «Red Bull Flugtag» սարքերի չեմպիոնատների կազմակերպիչն է։

  • Red Bull Racing
  • Alpha Tauri

Ռալիի աշխարհի չեմպիոնատ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Citroën Total WRT (թիմի հովանավոր)

Ռալիի-ռեյդի. Ռալլի «Դակար»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ԿԱՄԱԶ-մաստեր (թիմի հովանավոր)
  • Arden International
  • iSport
  • ART Grand Prix

ՖԻԱ Ֆորմուլա-2

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Red Bull

Եվրասիա Ֆորմուլա-3

[խմբագրել | խմբագրել կոդը]

Red Bull Audi A4 DTM

WTCC SEAT racing Red bull

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի հավաքական

Օդային մրցարշավներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Red Bull Air Race

Պարապլաներիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Red Bull X-Alps
  • Ռեդ Բուլ (Բրագանսա Պաուլսիտա, Բրազիլիա)
  • Ռեդ Բուլ (Զալյցբուրգ, Ավստրիա)
  • Ռեդ Բուլ (Նյու Յորք, ԱՄՆ)
  • Ռեդ Բուլ (Կամպինաս, Բրազիլիա)
  • ՌԲ Լեյպցիգ (Լեյպցիգ, Գերմանիա)
  • ՀԿ Ռեդ Բուլ Զալյցբուրգ
  • ՀԿ Ռեդ Բուլ Մյունխեն

Կլիֆֆ-դայվինգ (Red Bull Cliff Diving)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտոֆրիսթայլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Red Bull X-Fighters

Red Bull Crashed Ice

  • Red Bull Rampage
  • Red Bull Hardline
  • Red Bull Joyride

Red Bull BC One

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20190903001031/https://www.redbull.com/us-en/energydrink/company-profile
  2. https://www.redbull.com/at-de/energydrink/red-bull-unternehmen
  3. RedBull.com Ингредиенты
  4. Дикая энергия. E-NEWS
  5. Red Bull легализовали во Франции. BrandNews, 01 апреля 2008(չաշխատող հղում)
  6. «RedBull.fr Ингредиенты». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.
  7. Екатерина Трофимова. Живая вода // Журнал «Секрет Фирмы», № 10(242) от 17.03.2008, http://www.kommersant.ru/doc.aspx?fromsearch=bbea3c40-e392-44c9-bda1-51b76a253e72&docsid=866390
  8. Arvind Hickman (19 апреля, 2016). «The remarkable rise of eSports: A golden opportunity for brands - AdNews» (անգլերեն). adnews.com.au. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]