Չալեո Իյուվիդյա
Չալեո Իյուվիդյա թաի.՝ เฉลียว อยู่วิทยา | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 17, 1923 |
Ծննդավայր | Phetchaburi, Թաիլանդ |
Մահացել է | մարտի 17, 2012[1] (88 տարեկան) |
Մահվան վայր | Բանգկոկ, Թաիլանդ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | բուդդայականություն |
Երկեր | Krating Daeng? |
Մասնագիտություն | գործարար |
Երեխաներ | Ezechiel Jr. Tchibinda? |
Չալեո Իյուվիդյա (թաի.՝ เฉลียว อยู่วิทยา; օգոստոսի 17, 1923, Phetchaburi, Թաիլանդ - մարտի 17, 2012[1], Բանգկոկ, Թաիլանդ[2]), թաիլանդացի ձեռնարկատեր և ներդրող։ Հայտնի է որպես «Krating Daeng» (թաի.՝ กระทิงแดง) խմիչքի և դրա հիման վրա ստեղծված «Red Bull» Էներգետիկ ըմպելիքների ապրանքանիշի ստեղծող։ Կյանքի վերջին տարում՝ 2012 թվականին Թաիլանդի ամենահարուստ մարդկանց շարքում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, որի ունեցվածքը գնահատվել է 5 միլիարդ ԱՄՆ դոլար[3][4][5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չալեո Իյուվիդյայի կյանքի վաղ տարիների մասին տեղեկությունները հակասական են։ Ըստ առավել տարածված վարկածի, ծնվել է Սիամայի կենտրոնական մասում 1922 կամ 1932 թվականներին[6], թաիլանդաչինական աղքատ ընտանիքում։ Նրա ծնողները բադեր էին բուծում, և Պհիչիտում մրգեր վաճառում։ Հայրը ծագումով Չինաստանից է եղել, որը գաղթել է Հայնան նահանգից[7]։
Չալեո Իյուվիդյան չստանալով դպրոցական կրթություն, սկսել է աշխատել ծնողների հետ, այնուհետև տեղափոխվել է Բանգկոկ։ Սկսել է անտիբիոտիկներ վաճառել, իսկ 1960-ական թվականների սկզբին հիմնադրել «TC Pharmaceuticals» սեփական դեղագործական ընկերությունը[8][9]։ Որոշ ժամանակ անց, իր խոսքերով՝ «աստվածային ոգեշնչումից» հետո հորինել է էներգետիկ ըմպելիք՝ «Krating Daeng»-ը, որը շուկա է մտել 1976 թվականին։ Արտադրանքի խորհրդանշանի վրա պատկերված էին իրար վրա հարձակվող երկու մեծ կարմիր ցլեր։ Պատկերված է եղել ոչ թե տնային անասուն, այլ վայրի գաուր, որը հարավ-արևելյան Ասիայում հայտնի է թաիլանդերեն «կրատինգ» (թաի.՝ กระทิง) անունով։
Ավստրիացի ձեռնարկատեր Դիտրիխ Մատեշիցը, որն աշխատում էր «Blendax» գերմանական ընկերությունում, խմիչքի մասին իմացել է 1980-ական թվականների սկզբին։ Դիտրիխը պարզել է, որ «Krating Daeng»-ը թույլ է տալիս ազատվել ջեթլագից, և 1984 թվականին Իյուվիդյայի հետ համագործակցության համաձայնագիր է կնքել Եվրոպայում վաճառք մեկնարկելու համար։ Արտահանման տարբերակը «Red Bull» ապրանքանիշով շուկա է մուտք գործել 1987 թվականին։ Իյուվիդյան գործընկերությանը տրամադրում էր ըմպելիքի օրիգինալ բաղադրատոմսը, իսկ Մատեշիցը հարմարեցնում էր այն եվրոպացիների ճաշակի հետ և զբաղվում մարքեթինգով[10]։ Յուրաքանչյուրը գործի մեջ ներդրել է 500 000 ԱՄՆ դոլար՝ ստանալով 49 % ֆրանշիզա, մնացած 2 %-ը փոխանցվել է Չալեո Իյուվիդյայի որդուն՝ Չալերմ Իյուվիդյային։ Այդ ապրանքանիշից բացի, Չալեո Իյուվիդյան մնացել է «TC Pharmaceuticals»-ի սեփականատերը, որը թողարկել է նաև այլ էներգետիկ ըմպելիքներ, ինչպես նաև եղել է Պիյավատ մասնավոր հիվանդանոցի համասեփականատերը։
Իյուվիդյայի ընտանիքն ունի նաև «Ֆերրարի» ընկերության ավտոմեքենաները Թաիլանդ ներմուծելու բացառիկ իրավունքներ։
Չալեո Իյուվիդյան մահացել է 2012 թվականի մարտի 17-ին Բանգկոկում[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Thai billionaire who created Red Bull dies
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1026630843 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Chaleo Yuwitthaya dies at 90»։ Bangkok Post։ Վերցված է 2012-03-17
- ↑ «Chaleo Yoovidhya dies»։ Forbes lists։ Forbes։ 2012-03։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-17-ին։ Վերցված է 2012-03-17։ «Net Worth $5 B As of March 2012 #205 Forbes Billionaires, #3 in Thailand»
- ↑ LTD T. C. Pharma CO։ «History»։ History (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-24-ին։ Վերցված է 2020-05-14
- ↑ The New York Times называет три даты рождения Чалео Йювидьи, появлявшиеся в различных источниках: «Таиландская газета The Nation указывает, что предприниматель скончался в 90 лет, несколько других таиландских СМИ пишут о возрасте 88 лет. Forbes указывает возраст 80 лет». BBC пишет, что Чалео Йювидья родился в бедной семье китайских иммигрантов в северной провинции Пхичит в 1932 году, ссылаясь на данные местных СМИ. The Australian и Time Archived 2013-08-14 at the Wayback Machine. указывают возраст 89 лет. The Telegraph и The Independent называют в качестве года рождения 1923.
- ↑ «T.C. Pharma | About»։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-16-ին։ Վերցված է 2017-11-21
- ↑ «Chaleo Yoovidhya»։ The Daily Telegraph։ 2012-03-19
- ↑ Martin Childs (2012-03-21)։ «Chaleo Yoovidhya: Recluse who created the Red Bull energy drink»։ The Independent
- ↑ Roll M. (2005-10-17)։ Asian Brand Strategy: How Asia Builds Strong Brands (անգլերեն)։ Springer։ ISBN 978-0-230-51306-8
- ↑ «Thai billionaire who created Red Bull dies»։ thestar.com (անգլերեն)։ 2012-03-17։ Վերցված է 2020-05-14
|