Ջասթին Բիբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Justin Bieberից)
Ջասթին Բիբեր
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունJustin Bieber
Ի ծնե անունանգլ.՝ Justin Drew Bieber
Նաև հայտնի է որպեսBiebs, Bizzle, Bieb, JB, RickTheSizzler
Ծնվել էմարտի 1, 1994(1994-03-01)[1][2][3] (30 տարեկան)
Կանադա Օնտարիո, Կանադա
ԵրկիրԿանադա Կանադա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերփոփ, R&B
Մասնագիտություներգիչ, երաժիշտ, դերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ, կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ[4], շեփոր[5][6]
Գործունեություն2009 - ներկա
ԼեյբլIsland, RBMG
ԿրթությունSt. Michael Catholic Secondary School?, Stratford District Secondary School? և Jeanne Sauvé Catholic School?
ԱմուսինՀեյլի Բոլդուին
Պարգևներ
Կայքjustinbiebermusic.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Justin Bieber Վիքիպահեստում

Ջասթին Բիբեր (անգլ.՝ Justin Drew Bieber, մարտի 1, 1994(1994-03-01)[1][2][3], Լոնդոն, Օնտարիո, Կանադա[7]), կանադացի երգիչ և երգահան։ Բիբերի տաղանդը առաջին անգամ հայտնաբերել է իր ներկայիս ղեկավար Սկուտեր Բրաունը 2007 թվականին, Բիբերի յութուբյան հոլովակը դիտելիս։ Բրաունը տպավորվեց հոլովակով և կապվեց Բիբերի մոր՝ Փեթթիի հետ, ասելով նրան, որ ցանկանում է աշխատել Բիբերի հետ։

Համոզելով Փեթիին՝ Բրաունը կազմակերպեց հանդիպում Բիբերի և Աշերի միջև՝ ԱՄՆՋորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Բիբերը պայմանագիր ստորագրեց ՌԲՄԳ (Ռայմոնդ Բրաուն Մեդիա Գրուպ )-ի հետ և իրեն Այլնդ Ռեքորդս-ից ձայնագրման պայմանագիր առաջարկվեց ձայնագրության գործադիր Լ,Ա, Ռեիդ-ի կողմից։ Ջասթին Բիբերը սկսեց իր դեբյուտը 2009 թվականի նոյեմբերին, EP, My World,-ում։ Նա դարձավ առաջին արտիստը, ով իր 7 երգերով մտավ ԲիլլԲոարդ Հոթ 100 (Billboard Hot 100)։ 2010 թվականի մարտին Բիբերը հրապարակում է My World 2.0 (Իմ աշխարհը) լիամետրաժ ալբոմը։ Դրանից հետո նա թողարկեց իր «Baby» տեսահոլովակը, որն ունեցավ ամենաշատ դիտումներն ու դիսլայքերը յութուբում։ Նա կատարեց իր առաջին շրջագայությունը My world tour և Never say never ալբոմներով։ 2011 թվականին նա հրապարակեց իր Mistletoe երգը, որը Բիլլբոարդ 200-ում զբաղեցրեց 1-ին տեղը։ 2012 թվականի հունիսին նա թողարկեց 3-րդ ալբոմը Believe: Ջասթինը ստացել է շատ տարբեր մրցանակներ, այդ թվում նաև արժանացել է տարվա արտիստ մրցանակաբաշխությանը և 2010 ու 2012 թվականներին արժանացել է American Music Awards մրցանակաբաշխությանը։ Grammy Awards 53-ում արժանացել է ամենալավ նոր արտիստ և լավագույն փոփ վոկալ մրցանակին։ 2015 թվականի նոյեմբերին թողարկվեց Բիբերի «Purpose» անվանումը կրող չորրորդ ալբոմը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994-2007 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է 1994 թվականին Կանադայի՝ Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում՝ Սուրբ Ժոզեֆ հոսպիտալում և մեծացել է Օնտարիոյի Ստրատֆորդ քաղաքում։ Նա Ջերեմի Ջեք Բիբերի և Փեթթիյի՝ Պատրիսիա Մալլետտեյի միակ որդին էր։ Բիբերի ծնողները երբեք չէին ամուսնացել։ Փեթին պահել է իր երեխային իր մոր՝ Դիանայի և խորթ հոր՝ Բրյուսի օգնությամբ։ Նրա մայրը կանադա-ֆրանսիական ծագում ունի, հայրական կողմի պապը ունեցել է գերմանական ծագում, իսկ արմատները անգլա-իռլանդական։

Բիբերը ունի 2 փոքրիկ քույր և եղբայր։ Քույրը՝ Ժասմին Բիբերը, ծնվել է 2009 թվականին, իսկ եղբայրը՝ Ջեքսոն Բիբերը՝ 2010 թվականին։ Ջասթինը սիրում է նվագել և մասնակցել է կիթառի, հարվածային գործիքների, դաշնամուրի և փողի դասընթացների։ 2007 թվականի սկզբին՝ 12 տարեկան հասակում Ջասթինը երգեց Նի Յո«So sick» երգը Ստրատֆորդում կայանալիք երգի մրցույթի ժամանակ և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Մալլետտեն տեսահոլովակը տեղադրեց ՅուԹյուբում իր ընտանիքի և Բիբերի ընկերների համար։ Նա շարունակեց վերբեռնել հոլովակներ, որտեղ Բիբերը կատարում էր R&B երգերի քովերներ և դրանով Ջասթինը ավելի ճանաչված է դառնում։

2008-2010 կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունը որոշում է Բիբերին մտցնել շոու-բիզնես։ Նրա մայրը շատ էր վախենում Ջասթինի համար և միշտ աղոթում էր Աստծուն Տեր ես Ջասթինին քեզ եմ հանձնում, ինձ կվերադարձնես Քրիստոնյա մարդ, Քրիստոնեական պիտակով։ Աստված դու չես ուզում, որ Ջասթինը լինի Հուդայի երեխա, այնպես չէ։ Սակայն եկեղեցու ավագները համոզեցին նրան, որ Ջասթինին թույլ տա գնալ Բրաունի հետ։

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. Mitchell, Gail (2009 թ․ ապրիլի 28). «Usher Introduces Teen Singer Justin Bieber». Billboard (անգլերեն). Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  5. «Justin Bieber». MTV (անգլերեն). MTV Networks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  6. «Фильм о Джастине Бибере сделали на 40 минут длиннее». Lenta.ru. 2011 թ․ փետրվարի 22. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  7. 7,0 7,1 https://www.hollywoodreporter.com/news/music-news/justin-biebers-mom-joins-fight-295774/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]