F-16
F-16 Fighting Falcon | |
---|---|
Տեսակ | կործանիչ |
Ենթատեսակ | չորրորդ սերնդի ռեակտիվ կործանիչ, land-based fighter monoplane? և single-jet aircraft? |
Շարժիչ | Pratt & Whitney F100 |
Թռիչքի երկարություն | կմ |
Ստեղծող | ԱՄՆ |
Արտադրող | General Dynamics |
Առաջին թռիչք | 1975 |
Շահագործման սկիզբ | 1979[1] |
Շահագործողներ | Բելգիա[2][3] և Բահրեյն[2][3] |
Արտադրման թվականներ | 1978-մինչ օրս |
Միավոր արտադրված | 4573[4][5][6][…] |
ԱՄՆ ՊՆ կոդ | F-16 |
F-16 Fighting Falcon Վիքիպահեստում |
F-16 Fighting Falcon ամերիկյան արտադրության չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]F–16-ը ամերիկյան արտադրության բազմաֆունկցիոնալ թեթև կործանիչ է։ F–16 կործանիչը ստեղծվել է General Dynamics ընկերության կողմից։ F–16 կործանիչը համարվում է չորրորդ սերնդի ամենամասսայական և ամենապատերազմած կործանիչը։ Շնորհիվ իր բազմակողմանի հատկանիշների և ոչ բարձր գնի` F–16 կործանիչը մեծ հաջողություններ է գրանցում միջազգային շուկայում։ Այն գտնվում է շուրջ 24 երկրների սպառազինությունում։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներն ընթացել են 1960-ական թվականների վերջերից մինչև 1975 թվականը։ F–16 կործանիչն իր հատկանիշներով սիրվեց և, տարածվելով աշխարհում, գերազանցեց Mirage 2000, Viggen կործանիչներին։ Մինչ 2009 թվականը ստեղծվել է շուրջ 5000 F–16 կործանիչներ։
Մարտավարատեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած իրենց թեթև քաշին` այս կործանիչներն ունեն բավական բարձր քարշազինվածություն։ Այս կործանիչների մարտական քաշը կազմում է 6600 կգ (6.6 տ), իսկ մարտական բեռնվածքով մարտական քաշը 15000 կգ (15 տ)։ F-16 կործանիչների երկարությունը կազմում է 15 մ, թևերի բացվածքը շուրջ 10 մ, իսկ բարձրությունը ավելի քան 5 մ։ F-16 կործանիչներն իրենց մեջ ներառում են ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներ։ Օդաչուի խցիկի յուրահատուկ կառուցվածքն օդաչուի տեսադաշտի համար շատ կարևոր է։
մարտական գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]F–16 կործանիչը բարձր արդյունավետությամբ է գործում թեʹ խմբային, թեʹ անհատական գործողությունների ժամանակ։ Հաջողությունները փայլուն են ինչպես օդային մարտերում, այնպես էլ ցամաքային գործողությունների ժամանակ։ Այս փաստը բազմիցս ապացուցվել է հատկապես իրաքյան 1991 և 2003 թվականներին (ինչպես նաև այլ մարտական գործողությունների ժամանակ)։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդային մարտերում F–16 կործանիչը, շնորհիվ իր լավ հատկանիշների, ինչպես նաև լավ նշանոցային սարքավորումների և սպառազինության, արձանագրել է յուրահատուկ ցուցանիշներ։ Ամերիկյան ՌՕՈւ-երի և աշխարհի ամենամասսայական կործանիչը լինելու հանգամանքը մեծ հեղինակություն է տալիս F–16 կործանիչին։ Ներկայումս այդ կործանիչի կատարելագործումները նրան կարծես նոր կյանք են խոստանում։
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ 1241 հատ
- Վենեսուելա 17 հատ
- Չիլի 31 հատ
- Նորվեգիա 47 հատ
- Բելգիա 50 հատ
- Նիդերլանդներ 79 հատ
- Դանիա 43 հատ
- Պորտուգալիա 28 հատ
- Լեհաստան 48 հատ
- Ռումինիա որոշ քանակություն
- Հունաստան 115 հատ
- Թուրքիա 195 հատ
- Իսրայել 78 հատ
- Հորդանան 3 հատ
- Իրաք 36 հատ
- Բահրեյն 16 հատ
- ԱՄԷ 53 հատ
- Օման 8 հատ
- Պակիստան 24 հատ
- Ինդոնեզիա 7 հատ
- Սինգապուր 32 հատ
- Թաիլանդ 43 հատ
- Թայվան (Թայվան) 117 հատ
- Հարավային Կորեա 118 հատ
- Եգիպտոս 156 հատ
- Մարոկկո 18 հատ
Նախկին Օպերատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://f-16.net/aircraft-database/F-16/airframe-profile/11/
- ↑ 2,0 2,1 World Air Forces 2014 — 2014.
- ↑ 3,0 3,1 World Air Forces 2008 — 2008.
- ↑ http://www.defensenews.com/story/defense/show-daily/farnborough/2016/07/13/lockheed-martin-looks-upgrade-500--service-f-16s/87021372/
- ↑ http://www.lockheedmartin.com/us/news/press-releases/2014/june/140605ae_iraq-accepts-first-f-16.html
- ↑ http://www.lockheedmartin.com/us/products/f16.html
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- F-16 Fighting Falcon Multi-role fighter Արխիվացված 2016-06-08 Wayback Machine(անգլ.)
- F-16 Fighting Falcon