Cartier (ոսկերչական իրեր)
Cartier | |
---|---|
Տեսակ | jewelry shop chain?, կազմակերպություն և բիզնես ձեռնարկություն |
Անվանված է ի պատիվ | Louis-François Cartier? |
Հիմնադրված է | 1847 |
Հիմնադիր | Louis-François Cartier? |
Վայր | cité du Retiro |
Երկիր | Ֆրանսիա |
Տնօրեն | Bernard Fornas? |
Արդյունաբերություն | jewelry industry? և Q112165817?[1] |
Հասույթ | 6,2 մլրդ $ (2020)[2] |
Մայր ընկերություն | Richemont |
Կայք | cartier.com(անգլ.) |
Cartier Վիքիպահեստում |
Cartier (Կարտիե), ֆրանսիական շքեղ ապրանքների կոնգլոմերատ, որը նախագծում, արտադրում, մատակարարում և վաճառում է զարդեր և ժամացույցներ[3][4]։
1904 թվականին ընկերության հիմնադիրի թոռը` Լուի Կարտիեն, թողարկեց իր ընկերոջ` Ալբերտո Սանտոս-Դյումանի անունով Սանտոս ձեռքի ժամացույցները, որոնք ընկերությանը աննախադեպ հաջողություն բերեցին։ 1906 թվականից սկսած թողարկվում են թանկարժեք քարերով զարդարված ձեռքի ժամացույցներ։ Cartier-ը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր ոսկերչական ապրանքներ արտադրող ընկերություններից մեկը[4][5][6][7][8][9]։ 2018 թվականին այն ըստ Forbes-ի զբաղեցնում է 59-րդ տեղը աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի շարքում[10]։ Cartier-ը արքունիքին վաճառքի երկար պատմություն ունի[11]։ Մեծ Բրիտանիայի թագավոր Էդուարդ VII-ը Cartier-ը համարում էր որպես «թագավորների զարդ և զարդերի թագավոր»[4][12]։ 1902 թվականին իր թագադրության համար Էդուարդ VII-ը պատվիրեց 27 տիարա և 1904 թվականին արքայական երաշխիքի հրաման արձակեց[4][13]։ Նմանատիպ երաշխավորություններ շուտով հետևեցին Իսպանիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Սիամից, Հունաստանից, Սերբիայից, Բելգիայից, Ռումինիայից, Եգիպտոսից, Ալբանիայից, Մոնակոյից, ինչպես նաև Օռլեանից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1847 թվականին Լուի Ֆրանսուա Կարտիեի կողմից որպես փոքր ոսկերչական արհեստանոց և մինչև 1864 թվականը մնացել է ընտանիքի վերահսկողության տակ[4]։ 1867 թվականին ընկերության արտադրած իրերը ցուցադրվեցին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսում, որից հետո սկսեց աճել նրա ժողովրդականությունը։ 1874 թվականին Լուի Ֆրանսուայի որդին` Ալֆրեդը, ստանձնեց ընկերության ղեկավարումը, բայց Ալֆրեդի որդիներ Լուին, Պիեռը և Ժակն էին, որ ընկերությանը համաշխարհային ճանաչում բերեցին։
1917 թվականին Cartier-ը ստեղծեց ժամացույցների լեգենդար «Տանկ» մոդելը, որի դիզայնը հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների անգլիական տանկ։ 1918 թվականին, որպես ամերիկյան զորքերի կողմից Ֆրանսիայի ազատագրման երախտիք, ժամացույցները նվիրվեցին ամերիկյան հրամանատարներին (այդ թվում` գեներալ Ջոն Պերշինգին)։ «Տանկ» մոդելը մինչ այժմ վաճառքում է սկզբնական տեսքով։ 1925 թվականին Cartier-ը Փարիզում մասնակցեց ժամանակակից դեկորատիվ և արդյունաբերական արվեստների միջազգային ցուցահանդեսին, որտեղ նրա ցուցադրությունը կենտրոնականներից մեկն էր[14]։
1933 թվականին հատուկ Մարաքեշի փաշայի համար մշակվեցին անջրաթափանց «Փաշա» ժամացույցները, որոնք նա կարող էր կրել լողավազանում լողալու ժամանակ։ Առաջին ժամացույցները պատրաստվել էին մաքուր ոսկուց։
1930-1950 թվականներին Cartier-ը զարդեր է ստեղծել Էդուարդ VIII և Ուոլիս Սիմփսոն զույգի համար։ Նրանց թվում են երկրագնդի վրա նստած հովազի տեսքով կաբոշոն երեսակմամբ խոշոր շափյուղայով հայտնի կախազարդը, դրվագազարդված ադամանդներով և շափյուղաներով; ծխախոտի ոսկեգույն տուփ, նրա վրա պատկերված քարտեզով, որը ցույց է տալիս ամուսինների ճանապարհորդությունը Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում. ոսկեգույն կրծքազարդ, պատված ադամանդներով և W և E սկզբնատառերի ձևով զմրուխտներով և սուտակե թագով՝ Էդուարդի հարսանիքի 20-ամյա տարեդարձի նվերը[15]։ Այս ոսկերչական իրերը նպաստել են Cartier ոսկերչական տան հանրաճանաչության աճին։
1962 թվականին Կարտիե եղբայների մահից հետո ընկերությունը բաժանվեց երեք մասի և վաճառվեց Փարիզի, Լոնդոնի և Նյու Յորքի սեփականատերերին։ 10 տարի անց ընկերությունը նորից միավորվեց։
1972 թվականից Կարտիեն Շվեցարիայում ձեռք բերված ձեռնարկությունում սկսեց ժամացույցների զանգվածային արտադրություն։ 2014 թվականին Cartier ժամացույցի ապրանքանիշը գնահատվեց 2.9 մլրդ դոլար, որով նա երրորդ տեղն էր զբաղեցնում շվեցարական ժամացույցների ապրանքանիշերի շարքում[16]։
Les Must de Cartier-ի առաջացման հետ 1973 թվականին Cartier-ի բուտիկներ բացվեցին ավելի քան 20 երկրներում։ Առավել խոշոր բուտիկներ են գտնվում Նյու Յորքում, Միլանում, Բևեռլի Հիլզում, Հռոմում, Բոստոնում, Սան Ֆրանցիսկոյում, Տոկիոյում, Փարիզում, Շանհայում, Վանկուվերում, Ռուսաստանում, Ղազախստանում և Ուկրաինայում։
-
Ծխախոտատուփ, Cartier, Փարիզ, 1912 թվական։ Ագաթ, ադամանդներ, ոսկի, պլատին։ Cartier հավաքածու
-
Բուլդոգ, Cartier, մոտ 1904 թվական։ Ռաուխտոպազ, շափյուղա, բարոկկո մարգարիտ, օլիվին, ոսկի։ Cartier հավաքածու
-
Բիսմարկ մանյակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ SIRENE (ֆր.)
- ↑ https://web.archive.org/web/20200812223658/https://www.forbes.com/companies/cartier/
- ↑ «Brand - Fondation de la Haute Horlogerie». www.hautehorlogerie.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Cartier». Sotheby's. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Cartier jewels â€" An expert guide | Christie's». www.christies.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «A Guide to Cartier: The Birth of a Luxury Jewelry Magnate». Invaluable. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Cartier». Interbrand. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Cartier - Fondation de la Haute Horlogerie». www.hautehorlogerie.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Pitt, Martyn R.; Koufopoulos, Dimitrios (2012 թ․ մարտի 28). Essentials of Strategic Management (անգլերեն). SAGE. ISBN 9781446290774.
- ↑ «Cartier on the Forbes World's Most Valuable Brands List». Forbes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Menkes, Suzy (2006 թ․ հունվարի 10). «A ball for the 'king of jewellers'». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին. «A line-up of small rooms for special clients has original light oak wood paneling carved with garlands and hung with certificates from England's Edward VII, (in 1905) through the king of Siam and Russian czars.»
- ↑ Prat, Véronique (2009 թ․ օգոստոսի 28). «Les joyaux de Cartier exposés dans la Cité interdite» [Cartier jewels set in the Forbidden City] (French). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Rock star». Time. 2004 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
- ↑ В Успенской звоннице позвенели драгоценностями
- ↑ «Gemtech». gemtech.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Brand Value Rating Agentur BV4» (գերմաներեն). Рейтинг 20 самых дорогих швейцарских часовых брендов 2014 года. 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- cartier.com