Jump to content

Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերություն
Изображение логотипа
Տեսակերկաթուղային ընկերություն, national railway? և կազմակերպություն
Հիմնադրված էհունվարի 1, 1938
ՀիմնադիրՖրանսիական պետություն
ՎայրՍեն Դենի, Ֆրանսիա[1][2]
Երկիր Ֆրանսիա
ՏնօրենJean-Pierre Farandou?
ԱրդյունաբերությունԵրկաթուղի[3] և Q112165839?[4]
Դուստր ընկերություններSNCF Voyageurs?, SNCF Réseau?, Rail Logistics Europe?, Geodis? և Keolis?
ՆախկինAL?, Chemins de fer de l'État?, Chemins de fer de l'Est?, Chemins de fer du Nord?, Compagnie des chemins de fer de Paris à Lyon et à la Méditerranée? և Chemin de fer de Paris à Orléans et du Midi?
ՍեփականատերՖրանսիական պետություն[5]
Կայքgroupe-sncf.com(ֆր.)(անգլ.)
Մասնակից էRailteam?[6], Երկաթուղիների միջազգային միություն[7] և Երկաթուղային տրանսպորտի միջազգային կոմիտե[8]
 SNCF Վիքիպահեստում

Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերություն (ֆր.՝ Société nationale des chemins de fer français), Ֆրանսիայում ​​երկաթուղային ծառայություններ մատուցող պետական ընկերություն։ Հիմնադրվել է 1938 թվականին և կարգավորում է երկրի երկաթուղային երթևեկությունը Մոնակոյի հետ՝ ներառյալ արագընթաց գնացքները (ֆր.՝ Train à Grande Vitesse):

Գործառույթներն են՝ երկաթուղային ծառայությունների շահագործման կազմակերպումը (իր դուստր ընկերությունների՝ SNCF Voyageurs և Rail Logistics Europe միջոցով), ինչպես նաև երկաթուղային ենթակառուցվածքների սպասարկումը (SNCF Réseau միջոցով): Երկաթուղային ցանցը բաղկացած է մոտ 35,000 կմ (22,000 մղոն) երթուղուց, որից 2,600 կմ (1,600 մղոն) արագընթաց գծեր են, իսկ 14,500 կմ (9,000 մղոն)՝ էլեկտրականացված: Օրական մոտ 14000 գնացք է շահագործվում։

2010 թվականին ազգային երկաթուղային ընկերությունը զբաղեցրել է 22-րդ տեղը Ֆրանսիայում և 214-րդ տեղը Fortune Global 500 ցուցակում[9]: SNCF Group-ը 2020 թվականին ունեցել է 30 միլիարդ եվրո վաճառք 120 երկրներում[10]։ SNCF Group-ում աշխատում են ավելի քան 275000 աշխատակիցներ Ֆրանսիայից և ամբողջ աշխարհից[11]: 2013 թվականի հուլիսից SNCF Group-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Փարիզի արվարձանում՝ Սեն-Դենիի Էտուալ հրապարակ 2 հասցեում: 2019 թվականից SNCF Group-ի նախագահը Ժան-Պիեռ Ֆարանդուն է։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագընթաց երկաթուղային տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արագընթաց գնացք՝ TGV Duplex

Ազգային երկաթուղային ընկերությունը շահագործում է Ֆրանսիայի գրեթե բոլոր երկաթուղային փոխադրումները՝ ներառյալ արագընթաց գնացքը (ֆր.՝ Train à Grande Vitesse): 1970-ականներին Ազգային երկաթուղային ընկերությունը սկսել է արագընթաց գնացքների գործարկման ծրագիրը՝ նպատակ ունենալով ստեղծել աշխարհի ամենաարագ երկաթուղային ցանցը: Ծրագիրը հնարավոր է դարձել 1981 թվականին՝ «Հարավարևելյան Արագընթաց Գիծ» (ֆր.՝ Grand Vitesse' s South Line) նախագծի շինարարության ավարտից հետո, որը ստեղծել է առաջին երկաթուղային հաղորդակցությունը Փարիզից Լիոն:

Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը սահմանել է բազմաթիվ համաշխարհային ռեկորդներ, որոնցից վերջինը 2007 թվականի ապրիլի 3-ին էր, երբ արագընթաց գնացքի նոր տարբերակը՝ V150-ը, կարողացել է ավելի մեծ հեռավորություն անցնել՝ ավելի հզոր շարժիչով՝ 18,600 Վտ (24,900 ձիաուժ):

Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունն ունի անվտանգության ակնառու ցուցանիշներ: Գրեթե 30 տարվա շահագործման ընթացքում տեղի է ունեցել միայն մեկ մահացու պատահար՝ նախնական շահագործման փորձարկման ժամանակ, այլ ոչ թե սովորական շահագործման ընթացքում[12][13]:

Երկաթուղային ընկերության գործողությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերության մասնագետները ծառայություններ են մատուցում լոգիստիկայի, նախագծման, շինարարության, շահագործման ոլորտներում:

Աշխատակիցները 120 երկրներից են, որոնք առաջարկում են արտասահմանյան և միջսահմանային խորհրդատվությունների լայն շրջանակ:

Նախագծերը ներառում են․

  • Իսրայել - Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունն աջակցում է իսրայելական երկաթուղիներին երկաթուղային գործունեության բոլոր ոլորտներում՝ ներառյալ ցանցի անվտանգության ընդհանուր կանոնների բարելավումը:
  • Թայվան - Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը վերահսկել է Թայվանի երկաթուղային վարչության գլխավոր արագընթաց երկաթուղային գծի կառուցման աշխատանքները: Նա նաև վերապատրաստել է երկաթուղային դիսպետչերներին, վարորդներին և անձնակազմի անդամներին: Թայվանի կառավարության անունից ֆրանսիական երկաթուղային ընկերությունը ղեկավարել է արագընթաց երկաթուղու կառավարման կենտրոնը:
  • Միացյալ Թագավորություն - 2007-2008 թվականներին ազգային երկաթուղային ընկերության խորհրդատուները իրականացրել են ուղիների սպասարկման մեթոդների աուդիտ: Բացի այդ, իրականացվել է ուղեկցորդների աշխատանքների աուդիտ՝ սպասարկման որակի և ծախսերի վերահսկման նպատակով, ինչպես նաև տրվել են բարելավման առաջարկություններ և եռամյա բիզնես պլան:
  • Իսպանիա - Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը համագործակցել է իսպանական երկաթուղային ենթակառուցվածքների կառավարման մարմնի (իսպ.՝ Administrador de Infraestructuras Ferroviarias) հետ՝ Մադրիդ-Լյեյդա արագընթաց գծի վրա ԵՄ ստանդարտներով երկաթուղային ազդանշանային համակարգի ուսումնասիրության, տեղադրման և պահպանման գործում: Իսպանիայի կառավարության հանձնարարությամբ ազգային երկաթուղային ընկերությունը երկու տարվա ընթացքում նախագծել և ղեկավարել է այս գծի տեխնիկական սպասարկման աշխատանքները:
  • Ֆրանսիա - Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը սպասարկում է 32,000 կմ (20,000 մղոն) երկաթուղային գծեր, 26,500 հիմնական կետեր, 2300 ազդանշանային կետեր, 80000 երկաթուղային շղթաներ այլն: Ընկերությունը նաև սպասարկում է 3900 լոկոմոտիվ և 500 արագընթաց գնացք:
  • Մարոկկո - Տանժեր և Կասաբլանկա քաղաքների միջև անցնող «Ալ-Բորաք» արագընթաց գնացքի նախագծում, կառուցում և շահագործում։
BB 67400 դասի լոկոմոտիվը Ամյեն կայարանում

Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը ստեղծվել է 1938 թվականին Ֆրանսիայի հիմնական երկաթուղային ընկերությունների ազգայնացումից հետո: Նախկինում գործել են հետևյալ առանձին երկաթուղիները․

  • Արևելյան երկաթուղիներ (ֆր.՝ Chemins de fer de l'Est, անգլ.՝ Eastern Railways),
  • Պետական երկաթուղիներ (ֆր.՝ Chemins de fer de l'État, անգլ.՝ State Railways), որը 1908 թվականին միավորվել է Արևմտյան երկաթուղիներին,
  • Հյուսիսային երկաթուղիներ (ֆր.՝ Chemins de fer du Nord, անգլ.՝ Northern Railways),
  • Փարիզի, Լիոնի և Միջերկրական ծովի երկաթուղիներ (ֆր.՝ Chemins de fer de Paris à Lyon et à la Méditerranée, անգլ.՝ Paris, Lyon and Mediterranean Railways),
  • Փարիզ, Օռլեան և Հարավային երկաթուղիներ (ֆր.՝ Chemins de fer de Paris à Orléans et du Midi, անգլ.՝ Paris, Orléans and Southern Railways)
  • Էլզաս-Լոթարինգիայի երկաթուղիներ (ֆր.՝ Administration des chemins de fer d'Alsace et de Lorraine, անգլ.՝ Alsace-Lorraine Railways)
  • Մեծ և փոքր Օղակաձև երկաթուղիներ (ֆր.՝ Syndicats du Chemin de fer de Grande Ceinture et de Petite Ceinture, անգլ.՝ Great and Small Belt Railways)

Սկզբում պետությունը տիրապետել է Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերության բաժնետոմսերի 51%-ը և տրամադրել է պետական սուբսիդիաներ։ Այժմ Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը ամբողջությամբ պատկանում է պետությանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի զինադադարից մինչև 1944 թվականի օգոստոսը ֆրանսիական երկաթուղիներն ծառայել են գերմանական զինված ուժերի տեղափոխման համար: Գերմանական զորքերը պատասխանատու էին ֆրանսիական գրեթե 350 ավերված երկաթուղային կամուրջների և թունելների համար[14][15]: Ֆրանսիական երկաթուղային ենթակառուցվածքը և շարժական համակարգը եղել են ֆրանսիական ընդդիմության թիրախում, որի նպատակը գերմանական օկուպացիո ուժերի դեմ պայքարելն էր։

Ֆրանսիայում գերմանական օկուպացիոն ուժերը պահանջել են ֆրանսիական երկաթուղային ընկերությունից տեղափոխել գրեթե 77,000 հրեաների և Հոլոքոստից այլ տուժածների՝ նացիստական ճամբարներ տեղափոխելու համար[16][17], որոնք պատմական վեճերի և դատական հայցերի առարկա են եղել ինչպես Ֆրանսիայում, այնպես Միացյալ Նահանգներում[18][19]։

1992 թվականին ազգային երկաթուղային ընկերությունը ֆրանսիացի գիտնականներին հանձնարարել է գրել Երկրորդ համաշխարհային պատերազմի իր գործունեության պատմությունը։ Վերջնական զեկույցը հրապարակվել է 1996 թվականին[20][21]։

«Կոտրված քիթ» տեսակի և Փոլ Արզենսի նախագծած էլեկտրական լոկոմոտիվ (BB 15000 դասի)

Ընկերության կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1999 թվականը ֆրանսիական երկաթուղային ընկերության գլխամասը գտնվել է 9-րդ թաղամասում՝ Սեն-Լազար 88 հասցեում[22]։

1999-2013 թվականներին գլխամասը եղել է Փարիզի 14-րդ շրջանի Մոնպառնաս շրջանում[23]՝ Մոնպառնաս երկաթուղային կայարանից ոչ հեռու[24]։

2013 թվականի հուլիսից երկաթուղային ընկերության գլխամասն արդեն գտնվում է Փարիզի Սեն-Դենի արվարձանում՝ Էտուալ հրապարակ 2 հասցեում։ Տեղափոխության պատճառը տարեկան 10 միլիոն եվրո գործառնական ծախսերի կրճատման հասնելն էր[25]։

Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը բաղկացած է մայր ընկերությունից և մի քանի ինքնուրույն կառավարվող դուստր ձեռնարկություններից․

  • Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերության ցանց (անգլ.՝ SNCF Network, ֆր.՝ SNCF Réseau) – պետական ​​սեփականություն հանդիսացող երկաթուղային ենթակառուցվածքի կառավարիչ,
  • Երկաթուղային Լոգիստիկա Եվրոպա
    • Ազգային երկաթուղային ընկերության բեռնափոխադրումներ (անգլ.՝ Freight SNCF) – երկաթուղային բեռնափոխադրումների կազմակերպման ծառայություններ,
    • Կապթրեյն (անգլ.՝ Captrain) – Եվրոպական երկաթուղային բեռնափոխադրումների ցանց,
    • VIIA - մայրուղիներ,
    • Ֆորվարդիս (անգլ.՝ Forwardis) - բեռնափոխադրող:
  • Գեոդիս (98,4% պատկանում է Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությանը) – բեռնափոխադրումներով զբաղվող մասնավոր ընկերություն,
  • Կեոլիս (70% պատկանում է Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությանը) – մասնավոր հասարակական տրանսպորտի օպերատոր, որը ծառայություններ է մատուցում աշխարհի մի շարք քաղաքներում: Ծառայությունները ներառում են ավտոբուսների, մետրոների, երկաթուղու, ավտոկայանատեղերի, ճոպանուղիների աշխատանքների կարգավորմամբ։

Դուստր կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոմսերի մեքենա Էպոն-Մեզիեր կայարանում

SNCF-ն ունի երկաթուղային տրանսպորտի ոլորտների մեծ թվով ընկերություններում ամբողջական կամ մասնակի բաժնետոմսեր: Դրանք են[26]

  • ERMEWA (100%),
  • France Wagons (100%),
  • Société de Gérance de Wagons (67.5%),
  • Compagnie des Transports Céréaliers (69.36%),
  • SEGI (98.96%),
  • Naviland Cargo (94.37%).

Բեռների փոխադրումներ:

  • C-Modalohr Express (51%)
  • Novatrans (38.25%)
  • Districhrono (100%)
  • Ecorail (99.9%)
  • Froidcombi (48.93%)
  • Rouch Intermodal (98.96%)
  • Sefergie (98.96%)
  • EFFIA (99.99%)

Ուղևորափոխադրումներ

  • Thalys International (70%)
  • Eurostar International (55%)[27]
  • Lyria (74%) - Ֆրանսիայի և Շվեյցարիայի միջև արագընթաց երկաթուղային օպերատոր
  • Rhealys SA (30%)
  • Keolis (70%)[28]
  • Govia (24.5%)[29]
  • Ouigo (100%) - էժան արագընթաց երկաթուղային օպերատոր
  • Ouigo España (100%) - արագընթաց երկաթուղային օպերատոր Իսպանիայում

Տոմսեր

  • SNCF Connect (formerly oui.sncf) (50.1%) - SNCF առցանց տուրիստական գործակալություն
  • Rail Europe, Inc. (50%)
  • GLe-trade

Խորհրդատվություն

  • AREP (99.99%) - երկաթուղային կայարանների և երկաթուղային այլ օբյեկտների կառուցմամբ զբաղվող կազմակերպություն
  • SNCF Consulting (100%)
  • SNCF International (100%)
  • Inexia
  • SYSTRA (35.87%) - հասարակական տրանսպորտի ճարտարագիտություն

Ընկերության իմիջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնացքների անվտանգությունը գլխավոր առաջնահերթությունն է, որն ապահովելու համար ներգրավված են Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերության իրավասության ներքո գտնվող շուրջ 2800 երկաթուղայիններ, որոնց 50%-ը աշխատում է Իլ դե Ֆրանս շրջանում:

2010 թվականին հրապարակված TNS SOFRES անվամբ հարցման համաձայն՝ ֆրանսիացիների 66%-ը լավ պատկերացում ուներ Ֆրանսիային ազգային երկաթուղային ընկերության մասին[30]:

Բոստոնի խորհրդատվական խմբի (անգլ.՝ Boston Consulting Group) փորձագետները համեմատել են եվրոպական 25 երկրների երկաթուղային համակարգերը: Ըստ այդ դասակարգման՝ Ֆրանսիան գտնվել է 4-րդ հորիզանականում (Գերմանիայի, Ավստրիայի և Շվեդիայի հետ միասին)՝ զիջելով Շվեյցարիային, Դանիային և Ֆինլանդիային: Օգտագործված չափանիշներն են՝ օգտագործման մակարդակը, սպասարկման որակը և անվտանգությունը[31]:

Լյումիեր եղբայրների առաջին ֆիլմից սկսած՝ Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը դարձել է ամենաշատ ֆիլմերի նկարահանումներն անցկացրած ընկերությունը Ֆրանսիայում[32] (տարեկան 50-60 նկարահանում, ինչը կազմում է ֆրանսիական արտադրության մոտ երկու երրորդը): Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը առանցքային դեր է խաղացել է հետևյալ ֆիլմերի ստեղծման գործընթացում[33]

Հեռուստաշոուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.sncf.com/fr/mentions-legales
  2. http://archive.today/2014.09.11-120838/http://business.lesechos.fr/directions-financieres/0202920716512-la-sncf-prend-ses-nouveaux-quartiers-a-saint-denis-8295.php
  3. 20th Century Press Archives — 1908.
  4. SIRENE (ֆր.)
  5. https://www.sncf.com/fr/groupe/notre-strategie/mission-service-public
  6. http://www.railteam.eu/de/warum-railteam/unsere-allianz/sncf/
  7. https://vademecum.uic.org/en/memberDetail/126
  8. https://www.cit-rail.org/media/files/cit_members_2022-03-01.pdf?cid=282652
  9. «Global 500 2010: Countries». CNN. Արխիվացված օրիգինալից 16 June 2022-ին. Վերցված է 24 October 2013-ին.
  10. «RESULTATS ANNUELS 2020 – GROUPE SNCF» (PDF) (ֆրանսերեն). SNCF. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021-08-03-ին. Վերցված է 2021-08-04-ին.
  11. Direction de la Communication. «Profil et chiffres clés 2016» (ֆրանսերեն). SNCF. Արխիվացված օրիգինալից 31 January 2018-ին. Վերցված է 7 July 2016-ին.
  12. L'observatoire des transports et de la mobilité. «Le marché français du transport ferroviaire de voyageurs» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022-10-09-ին.
  13. https://mx-schroeder.medium.com/high-speed-train-in-a-hurry-the-2015-eckwersheim-tgv-derailment-d3e64ce4c6cb. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  14. Jones, Joseph (1984). The Politics of Transport in Twentieth-Century France. McGill Queens University Press. էջեր 115–116. ISBN 0773504281. Վերցված է 1 November 2012-ին. «SNCF railway transporting german troops.»
  15. Mierzejewski (2000). The Most Valuable Asset of the Reich: A History of the German National Railway Volume 2, 1933–1945. The university of North Carolina Press. էջ 84. ISBN 0807825743. Արխիվացված օրիգինալից 27 May 2024-ին. Վերցված է 1 November 2012-ին.
  16. Shaver, Katherine (7 July 2010). «Holocaust group faults VRE contract». The Washington Post. ISSN 0740-5421. Արխիվացված օրիգինալից 31 March 2012-ին. Վերցված է 7 July 2010-ին.
  17. Marrus, Michael R. (2011). «Chapter 12 The Case of the French Railways and the Deportation of Jews in 1944». In Bankier, David; Michman, Dan (eds.). Holocaust and Justice. Berghahn Books. ISBN 978-9-65308-353-0.
  18. Baume, Maïa De La (25 January 2011). «French Railway Formally Apologizes to Holocaust Victims». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 30 March 2014-ին. Վերցված է 26 October 2012-ին.
  19. CBC News (7 June 2006). «French railway must pay for transporting family to Nazis». Արխիվացված օրիգինալից 29 October 2013-ին. Վերցված է 9 June 2006-ին.
  20. «Faciliter la recherche historique» (ֆրանսերեն). SNCF. Արխիվացված է օրիգինալից 2 February 2013-ին.
  21. Associated Press (20 May 2011). «U.S. bill requires French rail company to disclose 'truth' of its Holocaust role». Haaretz. Արխիվացված օրիգինալից 19 December 2013-ին. Վերցված է 28 September 2012-ին.
  22. "Welcome to the SNCF server!" SNCF. 3 June 1997. Retrieved on 28 April 2010. "88, Rue St Lazare 75009 PARIS."
  23. "Le siège haut perché de la SNCF à Montparnasse" (Archive). Les Echos. 20 May 1999. Page 54. Retrieved on 1 May 2010. "Pari tenu : réceptionné le 19 mars par Bouygues Immobilier et livré à son occupant dix jours plus tard, le nouveau siège de la SNCF est sorti de la gangue du grand ensemble de la gare Montparnasse, dans le 14e arrondissement de Paris, en quinze mois d'un chantier intense qui a mobilisé sur place jusqu'à 650 personnes. Quelque 800 postes de travail sont concernés sur les 2.500 qui gravitaient hier autour du siège historique de Saint-Lazare (9e arrondissement), consacrant la partition entre une direction générale resserrée et des services centraux pléthoriques."
  24. Bertrand, Philippe. "La SNCF prend ses nouveaux quartiers à Saint-Denis" (Archive). Les Echos. 29 July 2013.
  25. «Rapport Financier» (PDF) (ֆրանսերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022-10-09-ին. Վերցված է 1 September 2008-ին.
  26. «About Us | Behind The Scenes». Eurostar (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 8 May 2009-ին. Վերցված է 2021-08-03-ին.
  27. «SNCF increases its shareholding in Keolis to accelerate the next phase of the company's development». keolis.com. Արխիվացված է օրիգինալից 2014-05-26-ին.
  28. «Govia awarded TSGN franchise : Govia». www.govia.info. Արխիվացված օրիգինալից 27 May 2024-ին. Վերցված է 2021-08-03-ին.
  29. «Les Français sont plus fiers de leurs trains que les Allemands |». Le Figaro.fr (ֆրանսերեն). 2010-09-26. Արխիվացված օրիգինալից 27 November 2020-ին. Վերցված է 7 April 2021-ին.
  30. «La SNCF parmi les meilleurs réseaux européens |». blogs.alternatives-economiques.fr (ֆրանսերեն). 2018-04-03. Արխիվացված օրիգինալից 25 February 2021-ին. Վերցված է 7 April 2021-ին.
  31. «Portrait : Philippe Laylle, le monsieur cinéma de la SNCF |». Lettre du cheminot.fr (ֆրանսերեն). 2017-10-22. Արխիվացված օրիգինալից 1 March 2021-ին. Վերցված է 7 April 2021-ին.
  32. «Le Jackpot des lieux de tournage à Paris |». Le Figaro.fr. 2009-02-27. Արխիվացված օրիգինալից 14 April 2021-ին. Վերցված է 7 April 2021-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]