Օլեգ Սկրիպկա
Օլեգ Սկրիպկա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Олег Скрипка |
Ծնվել է | մայիսի 24, 1964[1] (59 տարեկան) Գաֆուրով, Սոգդիյան մարզ, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | ժամանակակից ժողովրդական երաժշտություն, ժողովրդական երաժշտություն, ջազ, ռոքնռոլ, ալտերնատիվ ռոք, փանկ-ռոք և հարդ ռոք |
Մասնագիտություն | երգիչ, կիթառահար, բանաստեղծ, դերասան, ռեստորատոր, Բազմագործիքավորող, ճարտարագետ, ակորդեոնահար, բայանիստ, փողհար, ռոք երաժիշտ և ձեռնարկատեր |
Գործիքներ | կիթառ, բայան, ակորդեոն, Շեփոր, վոկալ և ակորդեոն |
Լեյբլ | Երազանքների երկիր |
Կրթություն | Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ |
Պարգևներ | |
Կայք | skrypka.com.ua |
![]() |
Օլեգ Յուրևիչ Սկրիպկա (ուկրաիներեն՝ Олег Юрійович Скрипка, մայիսի 24, 1964[1], Գաֆուրով, Սոգդիյան մարզ, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի ռոք-երաժիշտ, բազմագործիքավորող և հասարակական գործիչ, դերասան, վոկալիստ, երգահան, «Վոպլի Վիդոպլյասովա» խմբի ղեկավար։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2005)[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլեգ Յուրևիչ Սկրիպկան ծնվել է 1964 թվականի մայիսի 24-ին, Սովետաբադում (Տաջիկստան), այնուհետև ծնողների հետ տեղափոխվել է Լենինաբադ։ Մինչև 1972 թվականն ապրել է Տաջիկստանում, այնուհետև Մուրմանսկի մարզի Կիրովսկ քաղաքում][2].։ Դպրոցում Օլեգը սովորել է գերազանց։ Հատկապես լավ է տիրապետել ճշգրիտ գիտություններին՝ ֆիզիկա, մաթեմատիկա։ Իններորդ դասարանում ընդունվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի հեռակա դպրոցը և գերազանցությամբ ավարտել։
1987 թվականին ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկական ֆակուլտետը։ Նույն թվականին ստեղծվել է «Վոպլի Վիդոպլյասովա» («Վ. Վ.») խումբը։ Նա աշխատել է «Քվանտ» գործարանում որպես ինժեներ[2]։ 1987 թվականին «Վ․ Վ․» խումբը դարձել է Կիևի ռոք-ակումբի անդամ, արժանացել առաջին կարգի մրցանակի Կիևի «Ռոք շքերթ» փառատոնում և թողարկել «Պարեր» հիթը։ 1990 թվականին «Վոպլի Վիդոպլյասովա» խումբը շրջագայություն է կատարել Ֆրանսիայում և Շվեյցարիայում, որի ընթացքում խմբի մասին հոդված է տպագրվել ֆրանսիական խոշոր Le Monde թերթում։
1991 թվականին, երբ Սկրիպկան դեռ խորհրդային ինժեներ էր, իր խմբի հետ մեկնել է Ֆրանսիա՝ ԽՍՀՄ-ի և եվրոպական երկրների միջև մշակութային փոխանակման շրջանակներում՝ այդ ժամանակ արդեն հայտնի երաժշտական քննադատ Արտեմի Տրոիցկու օժանդակությամբ[4]։

1991-1996 թվականներին Օլեգ Սկրիպկան իր խմբի հետ բնակվել է Ֆրանսիայում և հյուրախաղերով հանդես եկել երկրում։ Այդտեղ հայտնվել են նրանց առաջին սկավառակները՝ «Աբո Աբո» (1991) և «Զակուստիկա» (1993) կենդանի կատարումների ձայնագրությունները։
Որքան երկար է մնացել արտասահմանում, այնքան կարոտել է հայրենիքը։ Իր իսկ խոստովանությամբ՝ հենց Ֆրանսիայում է նա դարձել ուկրաինացի։ Հասնելով այնտեղ որպես ռուսախոս, ապաքաղաքական ռոքեր՝ արդեն 1990-ականների կեսերին նա խոսել է բացառապես ուկրաիներեն։
1996 թվականին Սկրիպկան վերադարձել է Կիև և այդ ժամանակվանից ի վեր ակտիվորեն համերգներով հանդես եկել Ուկրաինայում և արտերկրում՝ պարբերաբար այցելելով Մոսկվա։ 2000 թվականին «Վ. Վ.»-ն ելույթներ է ունեցել Լոնդոնում, Ռիգայում, համերգ տվել Մոսկվայի Երիտասարդության պալատում, հյուրախաղերով հանդես եկել Սիբիրի քաղաքներում։ 2002 թվականի հունվարին հյուրախաղերով հանդես է եկել Իսրայելում և Պորտուգալիայում, նույն թվականի փետրվարին՝ մի քանի համերգներ տվել Նյու Յորքում, 2003 թվականին՝ ելույթներ ունեցել Տորոնտոյում։
2004 թվականից նա հանդես է գալիս որպես «Країна Мрій» միջազգային էթնոփառատոնի նախաձեռնող, հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար։ Այս փառատոնն իր պատմությունը սկսել է «Վ․ Վ․» երգի և համանուն ալբոմի թողարկումից 10 տարի անց։ «Країни Мрій»-ի հովանու ներքո Օլեգ Սկրիպկան զբաղվել է նաև բազմակողմանի հրատարակչական և կրթական գործունեությամբ։
Զուգահեռաբար Սկրիպկան դարձել է ժամանակակից ուկրաինական ռոք մշակույթի ևս մեկ փառատոնի հիմնադիր։ Դա առաջին և միակ մայրաքաղաքային փառատոնն է, որտեղ երեք բեմերից միաժամանակ հնչել է ուկրաինական ռոք երաժշտություն։ 2010 թվականին «Рок-Січ»-ը ձեռք է բերել էկոլոգիական փառատոնի կարգավիճակ։ Իսկ 2013 թվականին փառատոնը ձեռք է բերել միջազգայինի կարգավիճակ՝ դառնալով ուկրաինա-շվեդական։ 2005 թվականին հրաժարվել է «Ուկրաինայի վաստակավոր արտիստ» կոչումից։ Կոչման զանգվածային շնորհումը համընկնկել է Ուկրաինայի անկախության 14-րդ տարեդարձի հետ։ Օլեգ Սկրիպկան և մի շարք այլ մրցանակակիրներ իրենց անհամաձայնությունն են հայտնել զանգվածային մրցանակաբաշխության պրակտիկային՝ այն համարելով խորհրդային շրջանի մնացուկ[5][6]։

2007 թվականին Օլեգ Սկրիպկան ուկրաինական հեռուստաալիքի 1 + 1 «Պարեր աստղերի հետ» պարային նախագծում զբաղեցրել է 2-րդ տեղը։ 2009 թվականին մի խումբ երիտասարդ ակտիվիստներ[7] առաջարկեցին Օլեգ Յուրևիչին առաջադրվել որպես Ուկրաինայի նախագահի թեկնածու, սակայն Սկրիպկան մերժել է[8]։
2010 թվականին Օլեգ Սկրիպկան դարձել է Ֆրանսիական արժանիքների ազգային շքանշանի դափնեկիր։ Մրցանակը հանձնել է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանը[9]։
2012 թվականին երաժիշտը դարձել է 1 + 1 ալիքի «Երկրի ձայնը» տաղանդավոր շոուի մարզիչը։ Հետագայում նույն գործառույթները ստանձնել է «Ձայն։ Երեխաներ» շոուում, որտեղ 6-ից 14 տարեկան երեխաները «մեծերի» բեմում սովորում են հաջող ելույթների գաղտնիքները։ Նրա խնամակալության տակ գտնվող յոթամյա Անյա Տկաչն իր մրցակիցներից մեծ տարբերությամբ դարձել է շոուի հաղթողը։
2013 թվականին Violin-Սկրիպաչը նախաձեռնել է ևս մեկ լայնածավալ նախագիծ՝ «Монмартр на Андріївському узвозі» փառատոնը։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը՝ Յուրի Պավլովիչ Սկրիպկան եղել է բժիշկ-ռադիոլոգ, ծագումով Ուկրաինայից, Պոլտավայի մարզի Գիլցի գյուղից[10]։ Կիևի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո նշանակվել է Տաջիկստան, 10 տարի աշխատել որպես հյուսիսային Տաջիկստանի գլխավոր ռադիոլոգ, այնուհետեւ ղեկավարել է սանիտարահամաճարակային կայանի ռադիոլոգիական բաժանմունքը։ Մահացել է 2015 թվականի օգոստոսի 30-ին[11]։
- Մայրը՝ Աննա Ալեքսեևնա Սկրիպկան եղել է ուսուցչուհի, ծագումով Կուրսկի մարզի փոքրիկ գյուղից էր, Տաջիկստանի կլիման բացասաբար է անդրադարձել նրա առողջական վիճակի վրա, այդ իսկ պատճառով էլ նրանք տեղափոխվել են Մուրմանսկի մարզ։ Օլեգի մայրը դարձել է նրա առաջին արվեստի ուսուցիչը՝ երգ, պար, բանաստեղծությունների ընթերցանություն[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին կինը՝ ֆրանսուհի Մարի Ռիբոն, որի հետ ապրել է յոթ տարի։ Նրանք ծանոթացել են 1990 թվականի սկզբին, Փարիզ ժամանելուց հետո։ Երբ երաժիշտը որոշել է վերադառնալ հայրենիք, ամուսնությունը խզվել է։ Մարին չի ցանկացել լքել իր հայրենի երկիրը։
- Երկրորդ կինը՝ Նատալյա Սիդ, որի հետ Օլեգը ծանոթացել է 1997 թվականին՝ Ուկրաինա վերադառնալուց հետո։ Ամուսնությունը գրանցվել է մոտավորապես 2005 թվականին։ նրանք ունեն չորս երեխա[12]՝
Քաղաքական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկրիպկան նարնջագույն հեղափոխության մասնակից է, որտեղ Սվյատոսլավ Վակարչուկի և Ռուսլան Լիժիչկոյի հետ միասին հանդես է եկել ի պաշտպանություն Վիկտոր Յուշչենկոյի։
2017 թվականի ապրիլի 20-ին «Skovoroda» ռադիոյով հեռարձակված հարցազրույցի ժամանակ շոշափվել է ամբողջությամբ ուկրաինալեզու միջավայրի ներդրման թեման։ Սկրիպկան ասել է, որ ինքը նման միջավայր է ստեղծել իր շուրջը։ Այնուհետև հանդիսատեսի դիտողությանը, որը չի լսվում ձայնագրության մեջ, նա ասել է․
Կարծիք արտահայտելը մեծ արձագանք է առաջացրել։ Մի շարք հրապարակումների մեջ «մեջբերված» արտահայտությունը ենթարկվել է զգալի փոփոխությունների[17], ինչը էականորեն փոխել է շեշտադրումները ասվածի համեմատ։ Հետագայում Սկրիպկան փորձել է հերքել «առանձնաթաղի» մասին խոսքերը, սակայն դրանք ակնհայտորեն առկա են հարցազրույցի ձայնագրության մեջ[18]։
2018 թվականի մայիսին՝ Հաագայում համերգի ժամանակ, Սկրիպկան արտասանլ է հետևյալ արտահայտությունը․ «Հաճելի է ելույթ ունենալ այստեղ՝ Հոլանդիայում, Եվրոպայում, Հաագայում, որտեղ շուտով Ռուսաստանի դատավարություն է լինելու», որից հետո հանդիսատեսի մեկ երրորդը լքել է դահլիճը, սակայն ներկայացումը շարունակվել է[19]։
«ATO»-ի անցկացման աջակից է։ 2016 թվականին «Վ․ Վ․»-ի հետ միասին Սկրիպկան ելույթ է ունեցել Մարինկայում, Կոնստանտինովկայում, Սելիդովոյում, իսկ ավելի վաղ՝ Դեբալցևոյում։ Սկրիպկան ամեն կերպ աջակցում է «Դնեպր-1» գնդի զինվորներին։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

- 2001 - Інколи,
- 2004 - Відрада,
- 2009 - Մենե Վրազլիվի սիրտը,
- 2010 - Շչեդրիկ (սինգլ),
- 2011 - Ժորժնա,
- 2011 - Гуманісти (Լես Պոդերվյանսկու հետ համատեղ),
- 2016 - Україна (սինգլ)[20]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Noize MC,
- Ջազ-Կաբարե «Զվարճանք»։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002 - Երեկոներ Դիկանկայի մոտ գտնվող խուտորում - դարբին Վակուլա,
- 2002 - Մոխրոտիկը՝ աշուղ,
- 2005 - Գիշերը Disco ոճով,
- 2006 - Տերկել և անախորժություն
- 2007 - Կթվորուհին Խացապետովկայից - դրվագ,
- 2008 - Ռադիոյի օր՝ տեսանկարահանում,
- 2011 - Կրոսմեյստեր,
- 2012 - Դպրոցից հետո-Կետչուպ,
- 2013 - Իմ ջրահարս, իմ Լորելյայ՝ ոստիկան։
Հնչյունավորումը ուկրաիներեն լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շվեդական մուլտֆիլմ «Կարլսոնը, որն ապրում է տանիքում» (2006) - Կարլսոն (Անի Լորակ - երեխա),
- Ռուսական մուլտֆիլմ «Ալիսայի ծննդյան օրը» (2011) - պրոֆեսոր Սելեզնյով,
- Ամերիկյան մուլտֆիլմ «Շլդիկների խռովությունը» (2011) - Կառլոս,
- Ֆրանսիական մուլտֆիլմ «Փոքրիկ իշխանը» (2015) - Լիս։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Татьяна Полищук (2005-08-18)։ «Три Скрипки»։ День։ Վերցված է 2017-04-25
- ↑ «Указ президента украины № 1193/2005. О награждении государственными наградами Украины по случаю 14-й годовщины независимости Украины»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-26-ին։ Վերցված է 2014-10-18
- ↑ 4,0 4,1 «Олег Скрипка. Біографія» (ուկրաիներեն)։ Kraina Mriy LLC։ Վերցված է 2017-01-26
- ↑ «Лидер «Воплей Видоплясова» Олег Скрипка отказался от звания заслуженного артиста Украины»։ «Факты и комментарии®»։ 2005-09-03։ Վերցված է 2017-04-25
- ↑ Мария Ъ-Спалек, Мария Ъ-Хализева. Герой ушёл от награды // «Коммерсантъ Украина» : газета. — 2005. — № 34. — С. 5.
- ↑ Официальный сайт всеукраинской общественной организации «Олег Скрипка — український Президент» Archived 2009-07-25 at the Wayback Machine.(ուկր.)
- ↑ Открытое письмо
- ↑ Максим Полищук (2010-02-10)։ «Олег Скрипка получил орден «За заслуги»»։ ИнА «Українське фото»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է 2011-03-24
- ↑ Анна Шеремет (2004-04-29)։ «Легенда «ВВ»»։ День։ Վերցված է 2017-04-25
- ↑ Елена Юрченко (2015-09-01)։ «Умер отец Олега Скрипки»։ Газета «Комсомольская правда» в Украине։ Վերցված է 2018-05-12
- ↑ LB.ua | Олег Скрипка женился на матери своих детей и не жалеет о потере российских гастролей
- ↑ «Газета «Бульвар Гордона» | 46-летний Олег Скрипка стал отцом в третий раз, а 57-летний Петр Симоненко — в четвёртый»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-24-ին։ Վերցված է 2022-03-08
- ↑ «АиФ Украина | У Олега Скрипки родилась дочь»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-13-ին։ Վերցված է 2022-03-08
- ↑ Скрипка назвав перекрученими свої слова про гетто, що спровокували скандал // Українська правда, 21.04.2017(ուկր.)
- ↑ «Олег Скрипка: "Чому ми не хочемо вчити українську мову?" (32 мин 20 с)»։ radioskovoroda.com։ 2017-04-21
- ↑ «Олег Скрипка призвал отправлять в гетто неспособных выучить украинский»։ Lenta.ru։ 2017-04-20
- ↑ «Скрипка сказал, что не говорил про «гетто», но в сети появилась аудиозапись»։ Vesti-ukr.com։ 2017-04-21
- ↑ «Треть зрителей ушла с концерта «Воплей Видоплясова» после русофобской шутки»։ Газета.Ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-06-30
- ↑ «Дискографія – www.krainamriy.com» (ուկրաիներեն)։ www.krainamriy.com։ Վերցված է 2017-01-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք ВВ
- Музыкальный лейбл Олега Скрипки
- ВВ Ֆեյսբուքում
- Серия публичных встреч-диалогов цикла «Перезагрузка»
|
- Մայիսի 24 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ուկրաինայի վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Եվրամայդանի մասնակիցներ
- Հակառուսականություն
- Ուկրաինացի երաժիշտներ
- Ուկրաինացի երգիչներ
- Ուկրաինացի կիթառահարներ
- Ուկրաինացի արվեստագետներ
- Ուկրաինացի դերասաններ
- Ուկրաինացի գործարարներ
- Ուկրաինացի բանաստեղծներ
- Ուկրաինացի հասարակական գործիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով