Սոգդիյան մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Սոգդիյան մարզ
Historical Museum of Sughd.jpg
ԵրկիրՏաջիկստան Տաջիկստան
Կարգավիճակregion of Tajikistan?
Մտնում էՏաջիկստան
ՎարչկենտրոնԽուջանդ
Բնակչություն2 823 900 մարդ (2022)[1]
Տարածք25 400 կմ²
Sughd Province in Tajikistan.svg
Հիմնադրված էհոկտեմբերի 27, 1939 թ.
Սահմանակցում էԲաթկենի մարզ, Districts under Central Government Jurisdiction?, Fergana Region?, Namangan Region?, Tashkent Region?, Սիրդարիայի մարզ, Jizzakh Region?, Սամարղանդի շրջան, Կաշկադարյայի մարզ և Սուրխանդարյայի մարզ
Ժամային գոտիUTC+5
ՓոխարինեցLeninabad Okrug?
ISO 3166-2 կոդTJ-SU
Հեռախոսային կոդ3422
Փոստային ինդեքսներ735700
Ավտոմոբիլային կոդ02РТ
Անվանված էՎլադիմիր Լենին և Սոգդիանա

Սոգդիյան մարզ տաջ.՝ Вилояти Суғд, պարսկերեն՝ ولایت سغد, մարզ Տաջիկստանի կազմում։ Կազմվել է 1970 թվականի դեկտեմբերի 23-ին։ Տարածությունը 26 100 կմ2 է, բնակչությունը՝ 2 823 900 մարդ (2022)[1]։ Բաժանվում է 12 շրջանի, ունի 9 քաղաք, 20 քտա։ Կենտրոնը՝ Խուդջանդ։

Տեղաբաշխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է հանրապետության հյուսիսային մասում։ Հյուսիսում ձգվում են Տյան-Շանի համակարգի մեջ մտնող Կուրամինի (3769 մ) լեռնաշղթան և Սոգոլտաու (1624) լեռնազանգվածը, հարավում՝ Հիսարա-Ալայան լեռնային համակարգին պատկանող Թուրքեիստան (5509 մ), Զերավշանի (5489 մ) և Հիսարյան (հյուսիսային լանջը) լեռնաշղթաները։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոներից կա ածուխ, կապար, ցինկ, բիսմուտ, վոլֆրամ, մոլիբդեն, ծարիր, սնդիկ։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման ցամաքային է, չոր։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 1, 1 °C է, հուլիսինը՝ 28 °C, տարեկան տեղումները՝ 150 - 300 մմ, 1000 - 2500 մ բարձրություններում՝ 400 - 800 մմ։ Երբեմն փչում են չոր, տաք քամիներ։

Գետերը՝ Սիրդարյան և Զերավշանը, ունեն ձնասառցադաշտային սնում և հիդրոէներգիայի մեծ պաշարներ։ Առավել խոշոր լճերն են՝ Իսկանդերկուլը և Օկսուկոնը։ Հողերը մոխրագույն են, շագանակագույն, լեռնաանտառային և լեռնամարգագետնային։

Ֆլորա և Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականությունը անապատատափաստանային է, օշինդր աաղուտային, լեռնամարգագետնային, անտառային։ Կան ալպյան մարգագետիններ։ Կաթնասուններից տարածված են աղվես, նապաստակ, հովազ, վարազ, թռչուններից՝ փասիան, հնդկահավ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում են տաջիկներ, ուզբեկներ, ռուսներ, թաթարներ, կիրգիզներ, ուկրաինացիներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 43, 9 մարդ է (1977), քաղաքային բնակչությունը՝ 38%։

Քաղաքներն են՝ Խուդջանդը, Ուրա-Տյուբեն, Կանիբադամը, Իսֆարան, Կայրակկումը, Փենջիքենդը, Սովեաաբադը, Իստարավշանը, Չկալովսկը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետական իշխանության տարիներին արմատական փոփոխություններ են կատարվել ժողովրդական տնտեսության բնագավառում, հին ձեռնարկությունները ենթարկվել են վերակառուցման, կառուցվել են նորերը, ստեղծվել է խոշոր մեքենայացված գյուղատնտեսություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png
  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20221010195817/https://stat.tj/storage//1.01.2022.pdf