Օդնոկլասնիկի
Համադասարանցիներ | |
---|---|
ok.ru(ռուս.) | |
Տեսակ | սոցիալական ցանց, կայք և առցանց համայնք |
Երկիր | Ռուսաստան |
Շտաբ կայան | Մոսկվա, Ռուսաստան |
Գրանցում | անվճար` 2010 թ.-ի օգոստոսի 31-ից |
Լեզու | հայերեն, ադրբեջաներեն, անգլերեն, վրացերեն, ռումիներեն, ռուսերեն, ղազախերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ուզբեկերեն, բելառուսերեն և թաթարերեն |
Սեփականատեր | «Օդնոկլասսնիկի» ՍՊԸ (ընկերությունը պատկանում է Mail.Ru Group (Nessly Holdings Limited) խմբին) |
Հեղինակ | Ալբերտ Պոպկով |
Բացված | 2006 թ. մարտի 26 |
Ընթացիկ կարգավիճակ | գործող |
Զուտ եկամուտ | 3.3 միլիոն դոլար (2008) |
Odnoklassniki Վիքիպահեստում |
«Օդնոկլասնիկի» (ռուս.՝ Одноклассники, բառացի՝ Համադասարանցիներ) (միջազգային անվանումը OK.ru), Mail.Ru Group-ին պատկանող ռուսական սոցիալական ցանց։ 2008 թվականի սկզբին իր հայտնիությամբ երրորդ կայքն է եղել Հայաստանում[1], չորրորդը՝ Ռուսաստանում[2] և Ադրբեջանում[3], հինգերորդը՝ Ղազախստանում[4], յոթերորդը՝ Ուկրաինայում[5], քսանյոթերորդը՝ աշխարհում[6]։ Ծրագիրը գործարկվել է 2006 թվականի մարտի 26-ին։
Կայքի սեփական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2011 թվականի հուլիսին գրանցված է եղել ավելի քան 100 միլիոն օգտատեր[7], 2012 թվականի մարտին՝ ավելի քան 156 միլիոն օգտատեր[8], իսկ 2013 թվականի հունվարի 1-ին՝ ավելի քան 205 միլիոն օգտատեր, 2016 թվականին՝ ավելի քան 290 միլիոն օգտատեր[9], 2017 թվականին՝ ավելի քան 330 միլիոն օգտատեր[10]։ Ամսական կայք է այցելում ավելի քան 71 միլիոն օգտատեր (2017 թվականի հունվարի տվյալների համաձայն)[11]։
Հասարակական կարծիքի հարցման համառուսաստանյան կենտրոնի կողմից 2017 թվականի դեկտեմբերին անցկացված հարցման համաձայն՝ ռուս համացանցային օգտատերերի 19 %-ն «Օդնոկլասնիկի» հաշվից օգտվում է ամեն օր[12]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մարտի 26-ին գործարկվեց «Օդնոկլասնիկի»[13] սոցիալական ցանցը։
Կայքի հիմնադիրը՝ Ալբերտ Պոպկովը, ով ապրում էր Լոնդոնում և աշխատում էր հեռահաղորդակցության ոլորտում, եվրոպական այլ երկրներում մասնակցել է նմանատիպ ծրագրերի ստեղծմանը։ 2006 թվականի մարտ-նոյեմբեր ամիսներին ծրագիրը գոյություն ուներ որպես հոբբի և կոմերցիոն տեսանկյունից հիշատակվում էր միայն ընկերական գովազդային գործակալության կողմից՝ որպես գովազդ տեղակայելու հարթակ։ Կայքում գրանցված օգտատերերի քանակն աճում էր երկրաչափական պրոգրեսիայով, այդ իսկ պատճառով ծրագրի հիմնադիրը որոշում կայացրեց՝ առանձին իրավաբանական անձ հիմնելու մասին։
2006 թվականի նոյեմբերին կայքն արդեն ուներ 1,5 միլիոն օգտատեր։
2007 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հուլիսին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի օգտատերերի թիվն ավելի քան 4 միլիոն էր։
2009 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հուլիսին 14-55 տարեկան ռուս համացանցային օգտատերերի շրջանում «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցն զբաղեցնում էր հինգերորդ տեղը՝ ռուսալեզու կայքերի ամենամսյա այցելությունների թվով։
2010 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ 2008 թվականին ներմուծվեց վճարովի գրանցումը, կայքի ճանաչվածությունը կտրուկ անկում ապրեց, և օգտատերերը կտրուկ անցում կատարեցին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի հիմնական մրցակցի՝ «ՎԿոնտակտե»-ի էջ։ 2010 թվականին «Օդնոկլասնիկի»-ն նորից անվճար դարձավ։
«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում գրանցված էր ավելի քան 45 միլիոն օգտատեր։ TNS Web Index-ի տվյալների համաձայն՝ լսարանի 56 %-ը կազմում են 25-44 տարեկանները։ Ղեկավարների և մասնագետների եկամուտը կազմում էր համապատասխանաբար 19 % և 28 %:
2010 թվականի ապրիլի սկզբին կայքում հայտնվեցին beta-թեստավորմամբ խաղեր, որոնց մշակողը դարձավ i-Jet[14] ընկերությունը։
Օգոստոսի 31-ին կայքը չեղարկեց օգտատերերի գրանցման համար պահանջվող վճարը։
Դեկտեմբերի 24-ին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն ստացան փորձարկելու տեսազանգի բետա-տարբերակը։
2011 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլի 7-ին նոր հնարավորություն հայտնվեց՝ ընկերներին խմբերի բաժանելու։
- Մայիսի 31-ին ցանցը ներմուծեց միացյալ իրավազորում, որի շնորհիվ նրա օգտատերերը կարող են իրենց գաղտնաբառն ու ծածկագիրը կիրառել կողմնակի կայքերի իրավազորման համար։
- Հունիսի 1-ին ադմինիստրացիան բետա-թեստավորման ռեժիմում գործարկեց նոր բաժին՝ «Երաժշտություն», որի շնորհիվ օգտատերերը կարող են լսել և ներբեռնել MP3 ֆայլեր։
- Հուլիսի 5-ին սոցիալական ցանցն օգտատերերին թույլ տվեց իրենց հաշվի հետ կապել մինչև երեք բանկային քարտ[15]։
- Սեպտեմբերի 27-ին օգտատերերին հասանելի դարձավ «Օդնոկլասնիկի»-ի նոր գործիքաշար, որի վրա տեղակայվում են տարբեր հղումներ, որոնք հանդիսանում են Mail.Ru Group-ի[16] տարբեր ծրագրեր։
2012 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլի 24-ին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը հայտարարեց Ուզբեկստանի բջջային տեղայնացված տարբերակի մասին։
- Ապրիլի 26-ին գրանցված հաշիվների թիվը հասավ 135 միլիոնի։
- Մայիսի 30-ին հնարավորություն ստեղծվեց՝ օգտվելու վճարովի ծառայություններից անգամ այն դեպքում, երբ հաշվեկշռի մնացորդը զրոյական է։ Հաշվեկշիռը հաջորդ անգամ լիցքավորելիս հաշվից հանվում էր նախորդ անգամ ապառիկով վերցված գումարի պարտքը։
- Հունիսի 29-ին ի հայտ եկավ այնպիսի հնարավորություն, որի միջոցով հնարավոր էր ներբեռնել այն կոմպոզիցիաները, որոնք պատկանում էին այլ անձանց։
- Հոկտեմբերի 30-ին սոցիալական ցանցի ղեկավար Իլյա Շիրոկովը «Mail.Ru Group Update» կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ կայքի ներսում կգործարկվի համացանցային ռադիոն:.
- Հոկտեմբերի 31-ին օգտատերերին հնարավորություն տրվեց իրենց իսկ ցանկությամբ և երևակայությամբ փոխելու իրենց էջերի դիզայնը, ինչը հնարավոր էր անել՝ 39 հնարավոր թեմաներից ընտրություն կատարելով։
- Դեկտեմբերի 10-ին հնարավորություն ստեղծվեց՝ հրապարակելու մեկնաբանություններ՝ ողջ խմբի անունից։
- Դեկտեմբերի 20-ին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը հայտարարեց հիմնական կայքը ուզբեկերեն թարգմանելու մասին։
2013 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 1. սեփական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2013 թվականի հունվարի 1-ին գրանցված օգտատերերի թիվը հաշվվում էր ավելի քան 205 միլիոն, ընդ որում՝ ամենօյա հաճախելիությունը՝ մոտ 40 միլիոն մարդ[13]։
- Փետրվարի 4. խմբերում կարելի է հրապարակել լայնածավալ թեմաներ, որոնցում կարելի է ներբեռնել և՛ երաժշտություն, և՛ երաժշտական հավաքածուներ։
- Փետրվարի 14-ին սոցիալական ցանցը հասավ օրական 40 միլիոնից ավելի հաճախելիության ցուցանիշին
- Փետրվարի 16-ին ի հայտ եկավ նոր հնարավորություն՝ «Հարցումներ»։
- Մարտի 20-ին վերափոխվեց «Խմբեր» բաժինը, նկատելիորեն փոխվեցին խմբերի դասակարգումն ու արտաքին տեսքը։
- Մարտի 25-ին հասանելի էր նաև կայքի հայերեն տարբերակը[17]։
- Ապրիլի 4-ին տեխնիկական խնդիրների պատճառով բոլոր օգտատերերի մուտքը կայք արգելափակվեց։ Ապրիլի 5-ից կայքն սկսում է աշխատել, բայց ընդհատումներով. բազմաթիվ ծառայություններ դառնում են անհասանելի[18][19]։ Ապրիլի 7-ից կայքի աշխատանքը լիովին վերականգնվում է[20]։
- Ապրիլի 24-ին հնարավորություն ստեղծեցին՝ ձևավորելու խմբեր (որոնցում ավելի քան 10 000 մասնակից կա)՝ անձնական թեմաներով։ Ապրիլի 30-ին հայտնվեց նոր կոճակ՝ «քվեարկել», որը հասանելի էր խմբերում՝ լուսանկարների մրցույթներում լուսանկարները հավանելու և դրանց օգտին քվեարկելու համար։
- Մայիսի վերջին կայքը մտավ աշխարհի Թոփ 10 սոցիալական ցանցերի մեջ[21]։
- Հունիսի 14-ին կայքը հասանելի դարձավ նաև տաջիկերեն տարբերակով։ LiveInternet-ի տվյալների համաձայն՝ Տաջիկստանից այս կայք այցելուների թիվն ամսական կազմում է 500 հազար մարդ, որոնց 20 %-ը կայք մուտք է գործում բջջային սարքից։ Այդ ժամանակ հայտարարվեց, որ ԱՊՀ տարածքում տաջիկերենը դարձավ վերջին լեզուն, որով պաշտոնապես գործարկվեց «Օդնոկլասնիկի»[22] սոցիալական ցանցը։
- Հունիսի 25-ին կայքը թողարկեց նոր տարբերակ, որը նախատեսված էր տեսողական և հենաշարժողական խնդիրներ ունեցող օգտատերերի համար։
- Հուլիսի 4-ին կայքը հասանելի դարձավ նաև անգլերեն տարբերակով։
- Հուլիսի 10-ից յուրաքանչյուր խմբում հնարավոր դարձավ բանալի բառերի ավելացումը, որոնք կոչվում են թեգեր։ Այդպիսի բառերը թույլ են տալիս որոնման համակարգով գտնել և խմբավորել նույն թեգը պարունակող գրառումները։
- Հոկտեմբերի 8-ին ի հայտ եկավ նոր հնարավորություն՝ ընկերներ որոնել՝ ըստ ծննդյան օրվա։
- Հոկտեմբերի 22-ին ի հայտ եկավ նոր ֆունկցիա՝ սեփական մեկնաբանությունները փոփոխելու հնարավորությամբ։
- Հոկտեմբերի 30-ին Windows Phone-ի համար թարմացվեց «Օդնոկլասնիկի» հավելվածը։
- Նոյեմբերի 8-ին գանահատականների փոխարեն հայտնվեցին նշաններ։
- Նոյեմբերի 15-ին հայտնվեց նոր ծառայություն՝ «Հետաձգված գրառում»։ Այդ օրը թարմացվեց նաև «Օգնություն» բաժինը։
- Նոյեմբերի 28-ին թարմացվեց սոցիալական ցանցի գլխավոր էջը, որի վրա հայտնվեց «Օդնոկլասնիկի.ռու՝ սեղմիր հաջողության կոճակը» ֆիլմի մեծ պաստառը։
- Դեկտեմբերի 3-ին նշանների փոխարեն նորից հայտնվեցին գնահատականները։
- Դեկտեմբերի 12-ին «Վիդեո» բաժնում գործարկվեց օնլայն կինոթատրոնը։
2014 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 30-ին նոր հնարավորություն ի հայտ եկավ, որի շնորհիվ օգտատերը կարող էր իրեն նշել ընկերոջ լուսանկարի վրա։
- Փետրվարի 6-ին խմբերի «Լուսանկարների ալբոմ» բաժնում հայտնվեց որոնման գործիքը։
- Փետրվարի 13-ին ի հայտ եկավ նոր հնարավորություն, որի միջոցով հնարավոր էր տարածել տեսանյութերը։
- Մայիսի 21-ին հնարավորություն ի հայտ եկավ, որի միջոցով հաղորդագրություններում հնարավոր էր կիսվել լուսանկարներով։
- Մայիսի 23-ին հնարավոր դարձավ վիդեոալիքին բաժանորդագրվելը։
- Հուլիսի 25-ին «Հաղորդագրություններ» և «Քննարկումներ» բաժիններում հայտնվեցին նոր սմայլիկներ՝ «Էմոձի»-ներ։
- Օգոստոսի 7-ին սոցիալական ցանցը հասանելի դարձավ նաև նոր դոմենով՝ ok.ru.: Հին տարբերակը նույնպես հասանելի էր։
- Օգոստոսի 8-ին ձևավորման համար նախատեսված թեմաների պատկերասրահում հայտնվեցին նոր թեմաներ։
- Սեպտեմբերի 15-ին հնարավորություն ստեղծվեց՝ հաղորդագրության միջոցով տեսանյութ ուղարկելու։
- Հոկտեմբերի 30-ին ամբողջությամբ թարմացվեց «Հաղորդագրություններ» բաժնի դիզայնը։ Ինչպես նաև այդ օրը Անդրոիդ ծրագրային համակարգով աշխատող բջջային հեռախոսներում հայտնվեց «Օդնոկլասնիկիի մոդերատոր» հավելվածը։
- Մինչև 2014 թվականի ավարտը օգտատերերին սկսեց նոր ծանուցում գալ՝ տեղեկացնելով տվյալ օրը ծնված ընկերների ծննդյան տարեդարձերի մասին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Top Websites in Armenia - SimilarWeb Website Ranking» (անգլերեն). www.similarweb.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Top Websites in Russian Federation - SimilarWeb Website Ranking» (անգլերեն). www.similarweb.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Top Websites in Azerbaijan - SimilarWeb Website Ranking» (անգլերեն). www.similarweb.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Top sites ranking for all categories in Kazakhstan». www.similarweb.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Top sites ranking for all categories in Ukraine». www.similarweb.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Top Websites Ranking». www.similarweb.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Одноклассники» преодолели отметку в 100 миллионов пользователей // Российское агентство международной информации «РИА Новости»
- ↑ ««Одноклассники» отмечают шестой день рождения на взлёте популярности». Российское агентство международной информации «РИА Новости». 26 марта 2012 года. Վերցված է 6 января 2013 года-ին.
- ↑ «Аудитория «Одноклассников» выросла на 9,3% за 2016 год». ՌԲԿ. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Аудитория «Одноклассников» превысила 330 млн пользователей». ՌԲԿ. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Пресс-кит социальной сети Одноклассники 2017 год» (PDF).
- ↑ ВЦИОМ (12.02.2018). «Каждому возрасту - свои сети». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
- ↑ 13,0 13,1 «День рождения социальной сети "Одноклассники"». infoniac.ru. 26 марта 2013. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 12 июня 2016-ին.
- ↑ ««Одноклассники» запустили игры». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Пользователи сети «Одноклассники» теперь могут «привязать» к аккаунтам банковские карты Արխիվացված 2015-09-27 Wayback Machine // Интернет // Информационно-аналитический IT-портал «Digit» (проект Российского агентства международной информации «РИА Новости»)
- ↑ «Одноклассники» начали интеграцию с проектами Mail.Ru Արխիվացված 2015-09-28 Wayback Machine // Интернет // Информационно-аналитический IT-портал «Digit» (проект Российского агентства международной информации «ՌԻԱ Նովոստի»)
- ↑ ««Այսուհետ Odnoklassniki.ru ցանցն ամբողջապես հասանելի է հայերենով». Mediamax. 2010 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Технические работы на сайте соцсети «Одноклассники» затянулись». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ ««Соцсеть «Одноклассники» перестала работать». ՌԲԿ. 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 05 апреля 2013 года-ին.
- ↑ «Пользователи ликуют: «Одноклассники» восстали из мертвых». НТВ. ntv.ru. 2013 թ․ ապրիլի 7. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Ольга Розумий (2013 թ․ հուլիսի 3). «В ТОП-100 самых популярных соцсетей в мире «ВКонтакте» и «Одноклассники» заняли 9 и 10 место». Rusbase.
- ↑ ««Одноклассники» теперь доступны на таджикском языке». ՌԻԱ Նովոստի. 2013 թ․ հունիսի 14. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.