Տղամարդկանց միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տղամարդկանց միջազգային օր
International Men's Day Symbol.JPG
Տղամարդկանց համաշխարհային օրվա խորհրդանիշ
Ամսաթիվ Նոյեմբերի 16
Կայք internationalmensday.com

Տղամարդկանց միջազգային օր (անգլ.՝ International Men's Day, IMD), ամենամյա միջազգային տոն, որը նշվում է նոյեմբերի 19-ին։ Առաջին անգամ այն նշվել է 1999 թվականին Տրինիդադ և Տոբագոյում։ Հետագայում տոնը աջակցություն է ստացել Ավստրալիայում, Կարիբյան ավազանի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և ՄԱԿ-ում[1][2]։

Տղամարդկանց միջազգային օրը նշելու նպատակը տղամարդկանց նկատմամբ գենդերային խտրակության վրա ուշադրություն հրավիրելն ու սեռային խտրականության խնդիրն է։ Տոնի կազմակերպիչները կենտրոնանում են տղամարդկանց և պատանիների առողջության պահպանման վրա[2][3][4][5][3][6][7]։

ՅՈւՆԵՍԿՕ-ի անունից կազմակերպության հանրության հետ կապերի պատասխանատու, ինչպես նաև «Կանայք և գենդերային անհավասարություն» ծրագրի նախկին ղեկավար Ինգեբորգ Բրեյնեսն ասել է, որ սա հիանալի գաղափար է, որը թույլ է տալիս բարելավել գենդերային հավասարակշռությունը։ Նա նաև հավելել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է համագործակցել տոնի կազմակերպիչների հետ[1][2]։

Ներկայումս տոնը նշվում է աշխարհի ավելի քան 60 երկրում, այդ թվում Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Դանիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Տրինիդադ և Տոբագոյում, Ճամայկայում, Ռումինիայում, ՀԱՀ-ում, Տանզանիայում, Զիմբաբվեում, Բոտսվանայում, Սեյշելյան կղզիներում, Բուրունդիում, Մեն կղզում, Ավստրիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ուկրաինայում, Պակիստանում, Կուբայում, Անտիգուա և Բարբուդայում, Սենթ Քիթս և Նևիսում, Սենտ Լյուսիայում, Գրենադայում, Կայմանյան կղզիներում, Հունգարիայում, Բելառուսում, Գանայում, Սինգապուրում, Մալթայում և այլ երկրներում[8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց միջազգային օր

Տղամարդկանց միջազգային օրը նշելու հետ կապված առաջին հիշատակումը կա 1960-ական թվականներից, երբ հայտնի դարձավ, որ առաջարկվում է փետրվարի 23-ը նշել որպես տղամարդկանց միջազգային օր կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի օրինակով։ 1990-ականներին Միսսուրի-Կանզաս համալսարանի «Տղամարդկանց հետազոտության կենտրոնի» ղեկավար Թոմաս Օաստերի նախաձեռնությամբ ԱՄՆ-ում անցկացվեցին փոքրիկ միջոցառումներ։ Օաստերին հաջողվեց տոնի նշումն ապահովել մինչև 1994 թվականը, սակայն 1995 թվականին ձախողվեց նրա փորձը և վերջինս հրաժարվեց հետագա տարիների պլաններից։ Երբ փետրվարի 23-ը որպես տոն նշելուց հրաժարվեց նաև Ավստրալիան, Մալթան մնաց միակ երկիրը, որտեղ տոնը ամեն տարվա փետրվարին նշվեց մինչև 2009 թվական, իսկ հետո այն տեղափոխվեց նոյեմբերի 19-ին[9]։

Տրինիդադ և Տոբագո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրինիդադ և Տոբագոյի բնակիչներն առաջիններն էին, ոորոնք տղամարդկանց միջազգային օրը նշել են նոյեմբերի 19-ին։ Այդ մտահաղացման հեղինակը և կազմակերպիչը եղել է Վեստ Ինդիի համալսարանի դոկտոր Ջերոմ Տիլուկսինգը։ Որպես պատճառաբանություն տոնի ստեղծմանը Տիլուկսինգը հիմնավորել է. «Ես հասկացա, որ ոչ մի օր տղամարդկանց համար չէ... Որոշներն ասում են, որ կա «Հայրերի օր», իսկ ինչ տոն կա տղաների, դեռահասների և այն տղամարդկանց համար, որոնք հայր չեն»։ Դոկտոր Տիլուկսինգը բարձր գնահատելով տղամարդկանց դերը հանրության մեջ, գիտակցելով, որ իր հայրը հիանալի օրինակ է, այդ պատվին տոնի օր ընտրել է նոյեմբերի 19-ը, որն իր հոր ծննդյան օրն է[2]։ Հետագա տարիներին Տիլուգսինգին տոնը կազմակերպելու հարցում օգնել է «Citizens for a Better Trinidad and Tobago» կազմակերպության նախագահ Հարակ Բալրամսինգը։

Տղամարդկանց միջազգային օրը նշելու գաղափարն աջակցություն է ստացել ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ երկրների կողմից[10][11][12][13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 UNESCO comes out in Support of International Men’s Day // The Trinidad Guardian. — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Интервью с доктором Джероме Тилуксингхом Archived 2011-01-09 at the Wayback Machine.
  3. 3,0 3,1 International Men’s Day — Do we care? // Пресс-релиз Men’s Health & Wellbeing Association (MHWA) ACT — 2004.
  4. Join in Celebrating International Men’s Day, by Harrack Balramsingh — письмо в редакцию Cayman Net News от 13 ноября 2001 года
  5. International Men’s Day Global Website: Trinidad and Tobago Archived 2010-10-27 at the Wayback Machine. (записи доктора Тилуксингха о целях IMD)
  6. International Men’s Day on 19 of November to highlight plight of men, (2007) Outlook India Archived 2008-03-17 at the Wayback Machine.
  7. International Men’s Day Global Website Archive 2003—2006 Archived 2011-01-09 at the Wayback Machine., 2005-2006 Archived 2010-11-10 at the Wayback Machine.
  8. International Men’s Day Global Website Archive Archived 2010-10-27 at the Wayback Machine.
  9. «International Men’s Day: Мальта»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-05-12-ին։ Վերցված է 2011-05-06 
  10. Roger D. Ramcharitar UWI student hosts seminar // The Trinidad Guardian. — 1999.
  11. Tomorrow is International Men's Day // Newsday. — 2000.
  12. International Men’s Day observed for the 4th consecutive year in TT // CBTT. — 2002.
  13. Addicts need treatment, not jail // The Trinidad Guardian. — 2007.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]