Տելլուս կամ Տելլուրա (լատին․՝ Tellus) , հողի հին իտալյան աստվածություն (Մայր Հող, Տերրա Մատեր), երբեմն՝ երկրաշարժների աստվածություն։ Հնագույն շրջանում գոյություն է ունեցել համապատասխան արական Տելլումոն աստվածության պաշտամունք։ Տելլուսը նույնացվում էր Գեայի հետ, համարվում էր կայանքի և մահվան աստվածություն (հողն ընդունում է մեռյալներին)։ Իբրև պտղաբերության աստվածություն և ամուսնության հովանավոր Տելլուսը մերձենում է Ցերերային[1]։