Տարուսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խուտոր
Տարուսին
ռուս.՝ Тарусин
Կոորդինատներ: 44°54′02″ հս․ լ. 37°26′32″ ավ. ե. / 44.90056° հս․. լ. 37.44222° ավ. ե. / 44.90056; 37.44222
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգԱնապայի քաղաքային օկրուգ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն392 մարդ (2010[1])
Ազգային կազմռուսներ, հայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ(+7)86133
Փոստային ինդեքսներ353435, 353437[2]
ՍՎՏԲՀԴ3203802004
##Տարուսին (Ռուսաստան)
Red pog.png
##Տարուսին (Կրասնոդարի երկրամաս)
Red pog.png

Տարուսին (ռուս.՝ Тарусин), խուտոր Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մունիցիպալ կազմավորման մեջ, Անապկա գետի ափին: Գտնվում է Անապայից 12 կմ հյուսիս-արևելք:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, խուտորն ուներ 327 բնակիչ, իսկ 2010 թվականին այնտեղ ապրում էր արդեն 392 մարդ` ռուսներ և հայեր, ովքեր զբաղվում էին պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, հացահատիկային բույսերի և արևածաղկի մշակությամբ, ինչպես նաև անասնապահությամբ:

Գյուղն ունի դպրոց, ակումբ և բուժկայան:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1878 թվականին, կազակական Տարուսինների տոհմի ընտանեկան հողատարածքներում և կրում է նրանց անունը: Տարուսիններն այդ հողերը ձեռք էին բերել 1862 թվականին, երբ Լադոժսկայա ստանիցայից տեղափոխվել էին Անապսկայա[3], քանի որ տոհմի տղամարդիկ ծառայում էին Կուբանի կազակական զորքերի կազմում: Հողատարածքը նախատեսված էր գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար, սակայն հողի սեփականատերերը աստիճանաբար սկսեցին նաև բնակելի տներ կառուցել իրենց համար:

Հողատարածքները Տարուսիններին էին պատկանում մինչև 1927 թվականի կոլեկտիվացումը, իսկ նրանց սերունդները գյուղում ապրել են ընդհուպ մինչև 1960-ական թվականները:

Հայերը եկել են Ախալքալաքից և Ախալցխայից` 1958 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2010 թվականի Համառուսաստանյան մարդահամարի արդյունքներ (ռուս.)
  2. Տեղեկություններ բնակավայրի փոստային բաժանմունքի մասին «Ռուսաստանի Փոստ»-ի (Почта России) կայքում, www.russianpost.ru (ռուս.)
  3. [Алфавитный посемейный список жителей станицы Анапской Адагумского казачьего полка на 1862 год. Государственный архив Краснодарского края, фонд 325, опись 1, дело 186.]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png