Սուկկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սուկկո
ռուս.՝ Сукко
Sukko valley (Krasnodarskiy region).jpg
Սև ծովի ափին գտնվող Սուկկոյի «Սմենա» ճամբարի տարածքը
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգԱնապայի քաղաքային օկրուգ
ԲԾՄ27 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն3156 մարդ (2010[1])
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ(+7)86133
Փոստային ինդեքսներ353407
ՍՎՏԲՀԴ03 203 819 003
##Սուկկո (Ռուսաստան)
Red pog.png
##Սուկկո (Կրասնոդարի երկրամաս)
Red pog.png

Սուկկո (ռուս.` Сукко), գյուղ[2] Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մունիցիպալ կազմավորման մեջ, Սուկկո գետի ափին։ Գտնվում է Անապայից 14 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 27 մ բարձրության վրա։ Ծովափնյա բուժավայր է և զբոսաշրջության կենտրոն` Սև ծովի ափին։

Բնակչություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 2278 բնակիչ, իսկ 2010 թվականին այնտեղ արդեն ապրում էր 3156 մարդ, հիմնականում հայեր և ռուսներ, ովքեր զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։

Գյուղն ունի դպրոց, գրադարան, ակումբ, մանկապարտեզ, հանգստյան տներ և առողջարաններ։ Սուկկոյում է գտնվում «Սմենա» մանկական կրթական առողջարանային կենտրոնը։ Զբոսաշրջիկներն հնարավորություն ունեն իրենց ժամանակն անց կացնել զանազան զվարճանքների և ժամանցի կենտրոններում (պարապլաներիզմ, դայվինգ և այլն)։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիս-Արևմտյան Կովկասի տարածքները գրավելու գործում ունեցած մեծ ներդրումների համար, 1869 թվականին, Սուկկո գյուղի մոտակա տարածքները շնորհվել էին կոմս Միքայել Լոռիս-Մելիքովին։ 19-րդ դարի վերջերին, Օսմանյան կայսրությունից գաղթած հայերը սկսեցին բնակություն հաստատել այս վայրերում։

Սուկկո գյուղը հիմնադրել են Սամսունի և Տրապիզոնի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1870 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png