Ռասսվետ (Անապա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խուտոր
Ռասսվետ
ռուս.՝ Рассвет
Կոորդինատներ: 44°53′40″ հս․ լ. 37°27′27″ ավ. ե. / 44.89444° հս․. լ. 37.45750° ավ. ե. / 44.89444; 37.45750
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգԱնապայի քաղաքային օկրուգ
ԲԾՄ23 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն1516 մարդ (2010[1])
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ(+7)86133
Փոստային ինդեքսներ353437[2]
ՍՎՏԲՀԴ03 203 806 002
##Ռասսվետ (Անապա) (Ռուսաստան)
Red pog.png
##Ռասսվետ (Անապա) (Կրասնոդարի երկրամաս)
Red pog.png

Ռասսվետ ( ռուս.` Рассвет), խուտոր Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մունիցիպալ կազմավորման մեջ, Անապկա գետի աջ ափին: Գտնվում է Անապայից 13 կմ արևելք, ծովի մակարդակից 23 մ բարձրության վրա[3]:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, խուտորն ուներ 1222 բնակիչ, որից 54%-ը հայեր, իսկ 41%-ը` ռուսներ[4]: 2010 թվականի հաշվառումների համաձայն, այնտեղ ապրում էր 1516 մարդ, որից 48,15% տղամարդ և 51,85%-ը` կին:

Տնտեսություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչներն հիմնականում զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ: Խուտորում առկա են հիմնական դպրոց, մանկապարտեզ[5], մշակույթի տուն[6] և բուժկայան` մանկաբարձական կետով[7]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուտորը հիմնադրվել է 1921 թվականին, իսկ հայերը եկել են 1957 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2010 թվականի Համառուսաստանյան մարդահամարի արդյունքներ (ռուս.)
  2. Տեղեկություններ բնակավայրի փոստային բաժանմունքի մասին «Ռուսաստանի Փոստ»-ի (Почта России) կայքում, www.russianpost.ru (ռուս.)
  3. «Rassvet» (անգլերեն)։ GeoNames։ Վերցված է 2017-08-28 
  4. Коряков Ю. Б.։ «База данных «Этно-языковой состав населённых пунктов России»» 
  5. «Дошкольные образовательные учреждения муниципального образования город-курорт Анапа»։ Официальный сайт Управления образования администрации муниципального образования город-курорт Анапа 
  6. «Учреждения культуры»։ Официальный сайт Управления культуры администрации муниципального образования город-курорт Анапа 
  7. «Структура»։ Сайт МБУЗ «Амбулатория №4 управления здравоохранения администрации муниципального образования город-курорт Анапа» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png