Վտանգավոր մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վտանգավոր մեթոդ
անգլ.՝ A Dangerous Method
Երկիր Կանադա
 Գերմանիա
 Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1][2][3][…] և գրքերի էկրանավորում
ԹեմաԶիգմունդ Ֆրոյդ
ՀիմքThe Talking Cure?
Թվականսեպտեմբերի 2, 2011[4], նոյեմբերի 10, 2011[5] և մարտի 15, 2012[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Քրոնենբերգ[2][3][7][…]
ՊրոդյուսերՋերեմի Թոմաս[8] և Tiana Alexandra?
Սցենարի հեղինակՔրիստոֆեր Հեմփթոն[8]
ԴերակատարներՔիրա Նայթլի[3][9][7][…], Վիգգո Մորտենսեն[9][7][10], Մայքլ Ֆասբենդեր[9][7][10], Վենսան Կասել[9][7][10], Սառա Գադոն[9][7], Անդրե Հեննիկե[9], Mareike Carrière?[9], Առնդտ Շվերինգ-Զոնրայ[9][7], Wladimir Alexandrowitsch Matuchin?, Katharina Palm?[11], Anna Thalbach?[11], Mignon Remé?[11], Julia Schmitt?[11], Torsten Knippertz?[11], Franziska Arndt?[11] և André Dietz?[11]
ՕպերատորՓիթեր Սուշիցկի
ԵրաժշտությունՀովարդ Շոր
ՄոնտաժRonald Sanders?
Պատմվածքի վայրՎիեննա, Շվեյցարիա և Նյու Յորք
Նկարահանման վայրՑյուրիխ, Բեռլին, Գերմանիա և Վիեննա
ԿինոընկերությունRecorded Picture Company և Telefilm Canada
Տևողություն99 րոպե
Բյուջե15 միլիոն եվրո
Շահույթ27 462 041 դոլար
Պաշտոնական կայքէջ
 A Dangerous Method Վիքիպահեստում

Վտանգավոր մեթոդ (անգլ.՝ A Dangerous Method), Դեվիդ Կրոնեննբերգի կինոֆիլմը հոգեվերլուծության հիմնադիրներ Զիգմունդ Ֆրոյդի և Կարլ Գուստավ Յունգի հարաբերությունների մասին հրեա հաճախորդ Սաբինա Շպիլրայնի հետ։

Սցենարի հեղինակը Քրիստոֆեր Համպտոնն է, սցենարը հիմնված է նրա «Բժշկող զրույց» (անգլ.՝ The Talking Cure) պիեսի վրա, որի աղբյուրը ծառայել է Ջոն Կեպպի «Ամենավտանգավոր մեթոդը» (անգլ.՝ A Most Dangerous Method):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի իրադարձությունները ընդգրկում են 1904-1913 թվականները։ Սցենարը հիմնված է Ֆրոյդի, Յունգի և Շպիլրայնի կենսագրության իրական փաստերի վրա։ Վերջինս այդ ընթացքում իր մարմինը վերահսկելու կարողություն չունեցող հիստերիկից վերածվում է իր բժշկի սիրուհուն, հետագայում՝ նրա գործընկեր-հոգեբույժի[12]։ Շպիլրայնի հոգեկան խանգարումները առաջացել են բռնության հետևանքով։ Մանկության շրջանում ենթարկվել է հոր ֆիզիկական պատիժներին, սակայն այդ պատիժները նրան հաճույք էին պատճառում, այսինքն առաջանում էին սադոմազոխիզմի հակումներ։

Ֆեմինիստական այդ հետագծին զուգահեռ, Ֆրոյդի և Յունգի հարաբերություններում տեղի է ունենում էդիպյան դրամա։ Ֆրոյդի խոստումնալից աշակերտը՝ շվեյցարիացի Կարլ Գուստավ Յունգը վերածվում է հոգեվերլուծության շարժման ժառանգի, իսկ այնուհետև առեղծվածային պատկերացումների ազդեցության տակ հակամարտության մեջ է մտնում իր ուսուցչի հետ։ Յունգը չի հավատում պատահականություններին, իսկ Ֆրոյդի համար ցանկացած պատահականություն կարող է մեկնաբանել գիտակցության մեջ խորհրդավոր ձևով։

Իրադարձությունները ավարտվում են Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, երբ Յունգը տեսնում է արյունալի հեղեղի տեսիլքը, որը պետք է շուտով հեղեղել Եվրոպան։ Ֆիլմի վերջում հաղորդվում է հրեաներ՝ Շպիլրայնի և Ֆրոյդի ողբերգական ճակատագրի մասին, ինչպես նաև այն մասին, որ «արիական» Յունգը ապրել է լեռնային լճի ափին իր տանը, մինչև խոր ծերություն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Մայքլ Ֆասբենդեր Կարլ Գուստավ Յունգ
Քիրա Նայթլի Սաբինա Շպիլրայն
Վիգգո Մորտենսեն Զիգմունդ Ֆրոյդ
Վենսան Կասել Օտտո Գրոս
Սարա Գադոն Էմմա Յունգ
Անդրե Խեննիկե Էյգեն Բլեյլեր
Արնդտ Շվերինգ Սոնրեյ Շանդոր Ֆերենցի

Ֆիլմի նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գաղափարը Կրոնենբերիգի մոտ առաջացավ այն բանից հետո, երբ նա դիտեց «Զրույցով բուժվել» պիեսի հիման վրա բեմականացված ներկայացումը։

Հոգեվերլուծաբանները և արվեստագետները ինչ որ իմաստով զբաղված են նույն բանով։ Մեզ ներկայացվում է իրականության պաշտոնական վարկածը, այն ինչ մենք տեսնում ենք նստած այս սենյակում։ Իսկ ի՞նչ է իրականում կատարվում։ Ի՞նչ է թաքնվում մակերևույթի տակ։ Ի՞նչ ուժեր են ուղղորդում շարժումը։ Եկենք ավելի խորը գնանք, եկենք քննարկենք թաքնվածը կամ մութը, կամ էլ կյանքի չճանաչված կողմերը[13]։

Արվեստագետը նույնը անում է հասարակության հետ։ Դ. Դ.Կրոնենբերգ

Կրոնենբերգին հաջողվեց համաձայնություն ձեռք բերել Քրիստիան Բեյլի և Քրիստոֆ Վալցի հետ այն մասին, որ նրանք կմարմնավորեն Յունգին և Ֆրոյդին։ Նկարահանումներից առաջ հայտնի դարձավ, որ երկու դերասաններն էլ հրաժարվել են ստանձնած պարտավորվածություններից։ Ռեժիսորը ստիպված էր արտակարգ իրավիճակում նոր դերասաններ փնտրել գլխավոր դերերի համար[14]։

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Կոնստանցում, Լյուցեռնուն, Ցյուրիխում, Իբերլինգենում և Վիեննայի Բելվեդերյան պալատում։ Կրոնենբերգը պայմանավորվեց իր մշտական օպերատոր Սուշիցկու հետ, որ ֆիլմը պետք է նկարահանվի իրենց աշխատանքի համար անսովոր՝ լույսի, նույնիսկ լուսափայլ ձևով, արտացոլելով նախապատերազմյան Եվրոպայի լավատեսությունը «Չքնաղ դարաշրջան»։

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 2-ին, Վենետիկյան 68-րդ կինոփառատոնին[15]։ Վենետիկում ֆիլմը որևէ մրցանակի չարժանացավ։ Ֆիլմը ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց Տորոնտոյի մրցանակաբաշխության ժամանակ:Սահմանափակ ռուսական վարձույթ «Վտանգավոր մեթոդը» դուրս է եկել 2012 թվականի հունվարի 26-ին[16]։ Չնայած ֆիլմը արդարացրել է իր բյուջեն, հիմնական հոնորարները եկավ Եվրոպային[17]։ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմը վաստակել է ընդամենը 5 միլիոն դոլար։

Կինոքննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենետիկյան կինոփառատոնին քննարկման կենտրոնում հայտնվեց Քիրա Նայթլիիի դերասանական աշխատանքը, որը կինոփառատոնի շատ քննադատների կողմից ընդունվեց թերհավատորեն[15]։ «Նա այնպես է խաղում դեմքով, խելագարության նոպայի ժամանակ հրում ծնոտը, ինչը չի հաջողվել մոսկվայի արվեստի ակադեմիական թատրոնի ոչ մի կորիֆեյի։ Մրցել նրա հետ կարող էր Ջիմ Քերրին»,- գրում է Անդրեյ Պլախովը[18]։ Նույն կարծիքին է նաև Ռիչարդ Կորլիսը։ «Խելագարության տեսարանում, որով սկսում է ֆիլմը, հանդիսատեսը տեսնում է ճիգային փորձ պատկերել խելագար սրբի» Սակայն ռեժիսորը և մի շարք այլ մասնագետներ Նայթլիի քննադատությունը համարեցին անհիմն, քանի որ հենց նրա աշխատանքն է ֆիլմին էներգիա և համարձակություն հաղորդում[19]։

Ինչ վերաբերում է Ֆասբենդերի և Մորտենսենի աշխատանքին, որոնց շատ քչերն էին ակնկալում տեսնել այդ դերերում, արժանացան համընդհանուր գովասանքի։ Ա. Օ. Սքոթը Նյու Յորք Թայմս-ի էջերում Մորտենսենի մարմնավորած Ֆրոյդի կերպարը անվանեց «զուրկ չէ խորամանկությունից», «այնքան համոզիչ է հումորի, եսասիրության և մարդկային ջերմության տեսանկյունից», որ մնացած բոլոր կերպարները չեն կարող համեմատվել նրա հետ[20]։ «Դեռ երբեք այս ամբողջությամբ կոճկված դերասանը այդքան հանգիստ չի թվացել դժվար դերում»,- գրել է TIME ամսագիրը։ Los Angeles Times-ի գրախոսը տարակուսած է այն փաստով, որ Ֆրոյդի և Յունգի դերերը ի սկզբանե նախատեսված էին այլ դերասանների համար[21]։

Ամփոփելով 2011 թվականը Գլեն Քեննին և Ջ. Հոբերմանը «Վտանգավոր մեթոդը» անվանեցին տարվա լավագույն ֆիլմ, և ըստ New York Times-ի հաստիքային երեք քննադատների ֆիլմը հայտնվեց լավագույն տասնյակում։ Քեննին նշեց ոչ ստանդարտ էկրանային մտածելակերպը, օրինակ՝ բոլոր սեռական տեսարանները ներկայացվել են վուայերիստի աչքերով՝ հայելիների և ապակիների մեջ արտացոլման միջոցով։

Մոնտաժի իմաստային բովանդակալիությունը տպավորել է նաև Հոբերմանին[22]։

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվական՝ մասնակցել է Վենետիկյան կինոթառատոնի հիմնական մրցույթին
  • 2011 թվական՝ ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային խորհրդի կողմից «Spotlight Award» մրցանակ
  • 2011 թվական՝ ներկայացվել է «Արբանյակ մրցանակի»՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի անվանակարգում (Վիգգո Մորթենսեն)
  • 2012 թվական՝ ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի անվանակարգում (Վիգգո Մորթենսեն)
  • 2012 թվական՝ ներկայացվել է«Ջինիի» մրցանակի՝ 11 անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ (Ջերեմի Թոմաս, Մարտին Կաց, Մարկո Մեխլից), լավագույն բեմադրիչ (Դեվիդ Կրոնենբերգ), տղամարդու լավագույն դեր (Մայքլ Ֆասբենդեր, երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր (Վիգգո Մորթենսեն), լավագույն մոնտաժ Ռոնալդ Սանդերս), լավագույն բնօրինակ երաժշտություն (Հովարդ Շոր), նկարչի լավագույն աշխատանք (Ջեյմս Մաքեյտիր ), լավագույն կոստյումներ (Դեվիդ Կրոնենբերգ), լավագույն ձայն (Օրեստ Սուշկո և Քրիստիան Կուկ), լավագույն ձայնի մոնտաժ, լավագույն տեսողական էֆեկտներ։
  • 2012 թվական՝ ներկայացվել է «Սատուրն», մրցանակի լավագույն կանացի դեր անվանակարգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2011/11/23/movies/a-dangerous-method-by-david-cronenberg-review.html
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt1571222/
  3. 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/es/film382228.html
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.ofdb.de/film/208956,Eine-Dunkle-Begierde
  8. 8,0 8,1 http://www.commeaucinema.com/notes-de-prod/a-dangerous-method,175197-note-74051
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 http://www.imdb.com/title/tt1571222/fullcredits
  10. 10,0 10,1 10,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=132376.html
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  12. «Биография Сабины Шпильрейн на PSYCHOANALYTICAL AND PHILOSOPHICAL KALEIDOSCOPE» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  13. «LOS ANGELES REVIEW OF BOOKS | Cronenberg». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  14. «Waltz waltzed, and Bale bailed», — шутит режиссёр по этому поводу.
  15. 15,0 15,1 Ъ-Газета — Венеция подверглась психоанализу
  16. «Интервью с Сэмом Клебановым, владельцем российских прав на прокат фильма». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  17. «Опасный метод» на сайте Box Office Mojo
  18. A Dangerous Method | Movie Reviews | Rolling Stone(չաշխատող հղում)
  19. ‘A Dangerous Method,’ by David Cronenberg — Review — NYTimes.com
  20. «Film Critic Top 10 Lists — Best of 2011 — Metacritic». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  21. «A Dangerous Method (2011) — Critics' Reviews — MSN Movies». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  22. «Birth of Psychoanalysis in A Dangerous Method; Last Days of the Brothel in House of Pleasures — Page 1 — Movies — New York — Village Voice». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]