Սաբինա Շպիլրայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Սաբինա Շպիլրայն
Sabina Spielrein, Сабина Николаевна Шпильрейн
Sabina Spielrein.jpg
Ծնվել է25 Հոկտեմբեր 1885
ԾննդավայրԴոնի Ռոստով, Ռուսական Կայսրություն
Մահացել է11 Օգոստոս 1942
Մահվան վայրԴոնի Ռոստով
Քաղաքացիությունռուս
Ազգությունհրեա
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Մասնագիտությունհոգեբույժ, հոգեվերլուծող
ԱշխատավայրPsychiatrische Universitätsklinik Zürich
ԱմուսինՊավել Շեֆտել
Sabina Spielrein Վիքիպահեստում

Սաբինա Շպիլրայնը (ռուս.՝ Сабина Нафтуловна Шпилрейн, հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1885, Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 11, 1942(1942-08-11), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Zmievskaya Balka, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հրեական ծագումով ռուս բժշկուհի և առաջին կին հոգեվերլուծողներից։ Աշխատել է որպես հոգեբույժ, հոգեվերլուծող, ուսուցիչ և մանկաբույժ Շվեյցարիայում և Ռուսաստանում:

Ս. Շպիլրայնը շուրջ 35 հոդվածների և աշխատությունների հեղինակ է (աշխատել է գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներով)։ Նրա ամենահայտնի աշխատությունը "Դեստրուկցիան որպես գոյությանը հասնելու պատճառ" վերնագրով էսսեն է, որը նա գրել է 1912 թ., գերմաներեն։ Տառապելով հիստերիայով՝ Ցյուրիխում իր ուսման տարիներին եղել է Կարլ Գուստավ Յունգի հիվանդը, ապա՝ աշակերտը։ Նա նաև մտերիմ աշխատանքային կապեր է ունեցել ավստրիացի հոգեվերլուծող Զիգմունդ Ֆրոյդի և շվեյցարացի զարգացման հոգեբան Ժան Պիաժեի հետ[1]:

Ս. Շպիլրայնի օրագրերը վկայում են, որ բուժման ընթացքում՝ 1908-1910 թթ., նրա և Կ. Յունգի միջև զարգացել են երկարժեք՝ սիրային ենթատեքստով հարաբերություններ, որոնք կրել են նաև Ֆրոյդի և Յունգի միջև բարդ հարաբերությունների ազդեցությունը[2][3]:

Սաբինա Շպիլրայնը մի խումբ հրեաների հետ սպանվել է 1942 թ.-ի օգոստոսի 11-ին, Դոնի Ռոստով ներխուժած նացիստական բանակի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sigmund Freud : Correspondance 1906-1914, Paris, Gallimard, coll. "Connaissance de l'inconscient", ISBN 2-07-072159-0
  2. Lettre de Sabina Spielrein à Sigmund Freud, 1909, in A. Carotuneto et C. Trombetta, Sabina Spielrein, entre Freud et Jung, Aubier Montaigne, 1981.
  3. A. Carotuneto et C. Trombetta, Sabina Spielrein, entre Freud et Jung, Aubier Montaigne, 1981.