Սառա Գադոն
![]() անգլ.՝ Sarah Gadon | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 4, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա |
Կրթություն | Տորոնտոյի համալսարան, Claude Watson School for the Arts? և Innis College? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, ֆոտոմոդել և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Սառա Գադոն (անգլ.՝ Sarah Gadon, ապրիլի 4, 1987, Տորոնտո, Կանադա), կանադացի դերասանուհի, որը հայտնի է Դեյվիդ Քրոնենբերգի «Վտանգավոր մեթոդ», «Կոսմոպոլիս», «Աստղային քարտեզ», Դենի Վիլնյովի «Թշնամի» ֆիլմերում և «11.22.63» սերիալում խաղացած դերերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառա Գադոնը ծնվել է Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում։ Սառայի հայրը հոգեբան է, մայրը՝ ուսուցչուհի[1]։ Ունի մեծ եղբայր՝ Ջեյմսը։ Դերասանուհին ունի անգլիական և իտալական արմատներ[2]։ Մանուկ հասակում Գադոնը հաճախել է Բալետի ազգային դպրոց, պատանեկության տարիներին՝ Քլոդ Ուոթսոնի թատերական դպրոց[3]։ 2005 թվականին ավարտել է Վոգան Ռոուդ ակադեմիան (անգլ.՝ Vaughan Road Academy)[4], իսկ 2014 թվականին՝ Իննիս քոլեջը (Տորոնտոյի համալսարանին կից) «կինեմատոգրաֆիա» մասնագիտությամբ[5][6]։
Կարյերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառան կինոյում սկսել է նկարահանվել 10 տարեկանից[7]։ Նրա առաջին դերը եղել է «Նրան անվանում էին Նիկիտա» հայտնի սերիալի էպիզոդներից մեկում Յուլիայի դերը։ Հաջորդ տարիների ընթացքում Սառան էպիզոդիկ դերեր է ստացել տարբեր հեռուստասերիալներում՝ «Վախենու՞մ ես դու մթությունից» Մոնիկայի դերը, «Կյանքում երկու անգամ», «Երբ սրտերը բաբախում են տակտով», «Իքս մուտանտներ» և «Բժիշկ»։ Նա ունի խաղացած նաև մի շարք հեռուստատեսային դերեր։ Նկարահանվել է «Ինչ են սովորում աղջիկները», «Մայրիկը գործադուլ է հայտարարել», «Կադետ Քելին», «Հասարակության երեխան» և «Հարազատները» ֆիլմերում։
Դերասանուհին նկարահանվել է Դեյվիդ Քրոնենբերգի երեք՝ «Վտանգավոր մեթոդ», «Կոսմոպոլիս», «Աստղային քարտեզ», ֆիլմերում։ 2011 թվականին Դենիել Քրեյգի, Ռեյչել Ուայզի և Նաոմի Ուոթսի հետ համատեղ նկարահանվել է «Երազանքների տուն» առեղծվածային թրիլլերում, իսկ 2013 թվականին՝ Դենի Վիլնյովի հոգեբանական դետեկտիվ «Թշնամի» ֆիլմում, որտեղ խաղացել է Ջեյք Ջիլենհոլի երկու կերպարներից մեկի կնոջ դերը։
2014 թվականին Գադոնը «Անհավանական Սարդ-մարդը 2» ֆիլմում հնչյունավորել է արհեստական ինտելեկտը, ինչպես նաև «Դրակուլա» պատկերում խաղացել է գլխավոր հերոսի կնոջ դերը։ 2016 թվականին կայացել է Սթիվեն Քինգի վեպի հիման վրա նկարահանված «11.22.63» մինի-սերիալի պրեմիերան։ Սառա Գադոնը սերիալում խաղացել է Ջեյմս Ֆրանկոյի սիրելիի դերը, որին նա հանդիպել է ճանապարհորդության ժամանակ։
2018 թվականին Սառա Գադոնը նկարահանվել է Քսավյե Դոլանի «Ջոն Ֆ.Դոնովանի մահը և կյանքը» ֆիլմում։ 2019 թվականին լույս է տեսել «Իսկական դետեկտիվ» սերիալի 3-րդ եթերաշրջանը, որտեղ Գադոնը ներկայացել է վավերագրող ռեժիսորի կերպարով։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրնակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1998 | ս | Նրան անվանում էին Նիկիտա | La Femme Nikita | Յուլիա |
1999 | ս | Վախենու՞մ ես դու մթությունից | Are You Afraid of the Dark? | Մոնիկա |
2000 | ս | Կյանքում երկու անգամ | Twice in a Lifetime | երիտասարդ Լաուրա Բերնհեմ |
2000 | հֆ | Այլ ես | The Other Me | Հիզեր |
2000 | ս | Երբ սրտերը բաբախում են տակտով | In a Heartbeat | Ջենիֆեր |
2001 | հֆ | Ինչ են սովորում աղջիկները | What Girls Learn | Սամանատա |
2002 | հֆ | Հասարակության երեխան | Society's Child | Նիկի |
2002 | ս | Իքս մուտանտներ | Mutant X | Քեթրին Հարթման |
2002 | հֆ | Կադետ Քելին | Cadet Kelly | Ամանդա |
2002 | հֆ | Մայրիկը գործադուլ է հայտարարել | Mom's on Strike | Ջեսիկա Հարիս |
2003 | ս | Բժիշկ | Doc | Թերի Լյուսի |
2003 | ս | Իմ հայրը ռոք աստղ է | My Dad the Rock Star | Ալիսա |
2004 | ս | Հրաշքների երկիր | This Is Wonderland | Զոյա Քելսի |
2004 | ֆ | Հարազատները | Siblings | Մարգարետ |
2006-2007 | ս | Ռուբի Գլում | Ruby Gloom | Ռուբի Գլում |
2008 | ս | Թեժ կետ | Flashpoint | Տաշա Ֆեդֆորդ |
2009 | ս | Աարոն Սթոուն | Aaron Stone | բժիշկ Մարտին |
2011 | ֆ | Վտանգավոր մեթոդ | A Dangerous Method | Էմմա Յունգ |
2011 | ֆ | Երազանքի տուն | Dream House | Սինդի |
2012 | ֆ | Կոսմոպոլիս | Cosmopolis | Էլիս Շիֆրին |
2012 | ս | Աաշխարհ առանց ավարտի | World Without End | Ֆիլիպա |
2013 | ֆ | Թշնամի | Enemy | Հելեն |
2013 | ֆ | Բել | Belle | Էլիզաբեթ |
2014 | մֆ | Իրական սկյուռ | The Nut Job | Լանա |
2014 | ֆ | Անհավանական Սարդ-մարդը 2 | The Amazing Spider-Man 2 | Քարի, արհեստական բանականություն Օսկորպ |
2014 | ֆ | Աստղային քարտեզ | Maps to the Stars | Քլարիս Թագարթ |
2014 | ֆ | Դրակուլա | Dracula Untold | Միրենա / Մինա |
2015 | ֆ | Լոնդոնյան արձակուրդներ | A Royal Night Out | արքայադուստր Եղիսաբեթ |
2016 | ֆ | Լուի Դրաքսի իններորդ կյանքը | The 9th Life of Louis Drax | Նատալի |
2016 | ս | 11.22.63 | 11.22.63 | Սեյդի Դանհիլ |
2018 | ֆ | Ջոն Ֆ.Դոնովանի մահը և կյանքը | The Death and Life of John F. Donovan | Լիզ Ջոնս |
2019 | ս | Իսկական դետեկտիվ | True Detective | Էլիզա Մոնթգոմերի |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Ֆիլմ կամ սերիալ | Արդյունք |
---|---|---|---|---|
2001 | Երիտասարդ դերասան | Հեռուստատեսային ֆիլմում լավագույն դերասանական կազմ | Այլ ես | Առաջադրված |
2008 | Ջեմինի | Անիմացիոն սերիալի լավագույն անհատական կամ կոլեկտիվ կատարում | Ռուբի Գլում | Առաջադրված |
2009 | ACTRA Award | Լավագույն կանացի դեր | Թեժ կետ | Առաջադրված |
2013 | Vancouver Film Critics Circle | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Կոսմոպոլիս | Հաղթանակ |
2014 | Canadian Screen Awards, CA | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Թշնամի | Հաղթանակ |
2014 | International Online Cinema Awards | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Թշնամի | Առաջադրված |
2015 | Vancouver Film Critics Circle | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Թշնամի | Առաջադրված |
2016 | ACTRA Awards | Կանադայի կինոարտադրությունում ունեցած ավանդի համար | Հաղթանակ | |
2018 | ACTRA Awards | Լավագույն կանացի դեր | Ալիաս Գրեյս | Առաջադրված |
2018 | Canadian Screen Awards | Լավագույն կանացի դեր | Ալիաս Գրեյս | Հաղթանակ |
2018 | Online Film & Television Association | Լավագույն կանացի դեր | Ալիաս Գրեյս | Առաջադրված |
2019 | Canadian Screen Awards | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Մեծ մռայլ օրեր | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brian D. Johnson Sarah Gadon: this smart blonde didn’t let Cannes go to her head(անգլ.) // Maclean's : journal. — 2012.
- ↑ Canada, HELLO!. «Take Five With...Sarah Gadon: My top movie picks». ca.hellomagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «A Dangerous Method -Cast and Crew». Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Alison Broverman (2010-06). «Sarah Gadon Our area's star-in-waiting dishes on her spooky new TV show, a recent brush with Bond and growing up in Bayview». Bayview Post via postcity.com. Post City Magazines, Inc. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Q&A with 'Rising Star' and Cinema Studies student Sarah Gadon». University of Toronto. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Actors, screenwriters, alumni and students celebrate re-opening of Innis Town Hall». University of Toronto News. 2015 թ․ մարտի 13. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Sarah Gadon: Biography
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Գադոն» հոդվածին։ |
|