Իրական սկյուռ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Իրական սկյուռ
անգլ.՝ The Nut Job
Տեսակմուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրֆիլմ-կողոպուտ, կինոկատակերգություն, մանկական ֆիլմ, արկածային ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
ՌեժիսորՓիթեր Լեպենիոտիս
ՍցենարիստՓիթեր Լեպենիոտիս[1]
ՀնչյունավորումԼիամ Նիսոն, Քեթրին Հեյգլ, Բրենդեն Ֆրեյզեր և Ուիլ Արնետ
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա և Flag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԴիստրիբյուտորGlobal Road Entertainment և ProVideo?[2]
Տևողություն86 րոպե
Թվական2013, հունվարի 11, 2014 և հունվարի 23, 2014[2]
Բյուջե42 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ120 885 527 ԱՄՆ դոլար[3]
thenutjob.com

«Իրական սկյուռ» (անգլ.՝ The Nut Job), համակարգչային անիմացիոն կատակերգություն, որի ռեժիսորն է Փիթեր Լեփենոտիսը: Մուլտֆիլմը Կանադայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ աշխատանք է։ Մուլտֆիլմի հիմքում ընկած է «Մռայլ սկյուռը» (2005) կարճամետրաժ մուլտֆիլմը[4]: Պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարի 17-ին[5]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարսիրտը գող, չարագործ և շատ վատ սկյուռ է, որին չի սիրում ողջ այգին: Փորձելով ապահովել իրեն ձմռան պաշարով, նա և իր օգնականը՝ Բարեկամ առնետը, այգու հարևանությամբ գտնում են սայլակով ընկուզեղեն, որը ցանկանում են թալանել: Ցավոք նրանց կողոպուտին միանում է նաև այգու օրինապահ կենդանիների թիմը՝ սովորական սկյուռ Էնդին և կարոլինյան սկյուռ Գրեյսոնը: Հանճարեղ պլանը խաթարվում է՝ դառնալով ողբերգություն: Ընկույզներով լի սայլակը մխրճվում է կաղնու մեջ, որը ծառայում է այգու կենդանիների համար որպես պահուստ ձմեռվա պաշարների համար: Ջրարջը, այգու ղեկավարը, որոշում է աքսորել Չարսրտին քաղաք: Բոլոր կենդանիները միաձայն կերպով աջակցում են նրան։

Քաղաքում թափառելիս Չարսիրտը և նրան մենակ չթողած Բարեկամը նկատում են խանութ, որտեղ ընկույզներ են վաճառում: Այդտեղ վաճառվող ողջ ընկուզեղենը կբավականացներ նրանց ողջ կյանքի համար։ Նա որոշում է գողանալ այդ ընկույզները, բայց Էնդին կրկին խանգարում է այդ ծրագրի իրագործմանը: Եթե Չարսիրտը թալանի ողջ ընկուզեղենը, ապա պարտավոր է այն բաժանել հավասար մասի իր և այգու գազանների միջև։ Նա պայմանագիր է կնքում Էնդիի հետ։

Փաստորեն ընկուզեղենի խանութն ընդամենը թաքստոց է իսկական գողերի խմբակցության համար, որոնք նպատակադրվել են թալանել բանկը: Ստոր Ջրարջը գաղտնի օգնում է խաբեբաներին:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Հերոս
Ուիլ Արնեթ Չարսիրտ
Բրենդեն Ֆրեյզեր Գրեյսոն
Լիամ Նիսոն Ջրարջ
Քեթրին Հայգլ Էնդի
Սթիվեն Լենգ Փերսի «Քինգ»
Մայա Ռուդոլֆ Նապաստակ
Ջեֆ Դանեմ Խլուրդ
Գաբրիել Իգլեսիաս Ջիմի
Սառա Գադոն Լանա
Ջեյմս Ռանկին Ֆինգերս
Սքոթ Յաֆե Երջանիկ
Ջո Պինգ Ջոնի
Աննիկ Օբոնսվին[6] Ջեյմի
Ջուլի Լեմիե լրտես աղջիկ
Ռոբերտ Թինկլեր Բարեկամ
Ջեյմս Քի ինկանսատոր առնետ
Սքոթ ՄակՔորդ ոստիկան
Քեթի Գրիֆֆին աղավնի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase Data DumpsGoogle.
  2. 2,0 2,1 http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  3. http://www.boxofficemojo.com/movies/?id=nutjob.htm
  4. «Production information of the film»։ toonboxent.com։ Արխիվացված է օրիգինալից May 22, 2013-ին։ Վերցված է January 15, 2013 
  5. Fleming Mike (April 11, 2013)։ «Open Road Squirrels Away 3D Animated Pic ‘The Nut Job’ For January 17 Release»։ Deadline։ Վերցված է April 11, 2013 
  6. Տիտրերում «Աննիկ Ոբոնսվին».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]