Ջեֆ Դանեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

անգլ.՝ Jeff Dunham
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1962(1962-04-18)[1] (62 տարեկան)
ԾննդավայրԴալաս[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԲեյլորի համալսարան և Richardson High School?
Մասնագիտությունventriloquist, դերասան, կատակերգու, հնչյունավորող և տիկնիկագործ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքjeffdunham.com
 Jeff Dunham Վիքիպահեստում

Ջեֆ Դանեմ (անգլ.՝ Jeff Dunham), ամերիկացի տիկնիկային փորոքաբան, հայտնի է հումորային իմպրովիզացիայի ժանրում իր աշխատանքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆ Դանեմը ծնվել է 1962 թվականի ապրիլի 18-ին Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։ Ջեֆը ընտանիքի միակ զավակն էր․ նա ութ տարեկանից սկսել է զբաղվել փորոքաբանությամբ։

1986 թվականին Ջեֆֆը ավարտել է Ուեյկոյի (Տեխաս) Բեյլոն համալսարանը (անգլ.՝ Baylor University

1985 թվականին Դանեմը Բրոդվեյ թատրոնում «Շաքարե փոքրիկներ» (անգլ.՝ Sugar Babies), «Մետրո-Գոլդուին-Մայեր» հայտնիների հետ, ինչպիսիք են Միկի Ռունին և Էնն Միլլերը։ Նա մասնակցել է նաև Ուեսթբերիի երաժշտական փառատոնին (անգլ.՝ Westbury Music Fair), որը անց էր կացվում Լոնգ Այլենդում։ Եվ հենց այդ ժամանակ Ջեֆֆը նկատեց իր ելույթների տարբերությունները տարածաշրջանում, երբ Հոսե տիկնիկի միտումնավոր լատինաամերիկյան կատակները նույն հաջողությունը չունեցան Լոնգ Այլենդում, ինչ-որ Տեխասում։

2003 թվականի հուլիսի 18-ին Ջեֆֆ Դանեմը հայտնվեց Comedy Central ալիքի «Comedy Central Presents» (անգլ.՝ CCP) շոուի մեջ կեսժամանոց ելույթով։ Դա նրա առաջին սոլո կատարումն էր, որը նրան բերեց համաշխարհային ճանաչում։

2012 թվականի հոկտեմբերի 13-ից նա ամուսնացած է Օդրի Մուրդիկի հետ։ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին զույգը ունեցել է երկվորյակ տղաներ՝ Ջեյմս Ջեֆֆրին և Ջեք Սթիվեն Դանեմներ[3]։

Կերպարներ և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանեմի տիկնիկային կերպարներից ամենահայտնիները համարվում են

  • Ուոլթեր (անգլ.՝ Walter), գռեհիկ ծերուկի մարիոնետ է, որը նախկինում աշխատել է եռակցող և Վիետնամի պատերազմի վետերան։ Ուոլթերը ընթացիք իրադարձություններին նայում է բացասական և հեգնական հայածքով։
  • Գետնանուշ (անգլ.՝ Peanut), յասամանի գույնի տիկնիկ (կեղևը), որոշ չափով պատված է սպիտակ մորթով, կանաչ մազերով և ձախ ոտքին սպորտային կոշիկով։ Ելույթի ժամանակ Գետնանուշը բացատրում է, որ նա ծնվել է Միկրոնեզիա փոքրիկ կղզու վրա, իսկ Դանեմի հետ ծանոթացել է Ֆլորիդայում։ Գետնանուշի արարքները և կատակները չունեն որևէ մոտիվ, ինչպես մնացած տիկնիկներինը, Դանեմը բնութագրում է նրան որպես «չարաճճի երեխա», ով ծաղրում է Ջեֆֆին և Հոսե Հալապենյոյին։ Երբեմն Գետնանուշի հետ ելույթներում, Դանեմը օգտագործում է իր մանրանկարչական տիկնիկին (անգլ.՝ Little Jeff)[4]։
  • Բաբբա Ջեյ ( անգլ.՝ Bubba J), սովորական կարմրամաշկ, սիրում է խմել և հանդիսանալ «սպիտակ աղբի» ներկայացուցիչ, ով ապրում է հին թրեյլերում։ Ելույթների ժամանակ երևում է Բաբբա Ջեյի սերը ցածրորակ գարեջրի և ավտոարշավների նկատմամբ, ինչպես նաև նրա ցածր ինտելեկտը։
  • Սվիթ Դեդդի Դի (անգլ.՝ Sweet Daddy D, ռուս.՝ Сладкий папочка Д), այս կերպարը առաջին անգամ հայտնվել էր Դանեմի «Վեճ ինքդ քեզ հետ» շոուի մեջ։ Դին ներկայանում է, որպես Դանեմի մենեջեր, սակայն ըստ վարքագծի սխեմայի նա սուտենուր է։
  • Հոսե Հալապենյո (անգլ.՝ José Jalapeño), հալապենյո պղպեղ սոմբրերո փայտիկի վրա։ Հոսեն խոսում է իսպանական սարսափելի ակցենտով, և որպես կանոն «ելույթ է ունենում» Գետնանուշի զույգում, որը ծաղրում է նրա լատինաամերիկյան կարծրատիպերը։ Չնայած, որ Հոսեն Դանեմի մարիոնետը չէ, բայց նա առաջին տիկնիկն է, որին Դանեմը պատրաստել է սեփական ձեռքերով։
  • Մահացած ահաբեկիչ Ահմեդ (անգլ.՝ Achmed the Dead Terrorist), մահացած ահաբեկիչ մահապարտի տիկնիկ։ Ահմեդի օգնությամբ, Դանեմը ներկայացնում է ժամանակակից ահաբեկչության խնդիրները։ Հայտնի է իր «Silence! I kill you!» (ռուս.՝ Молчать! Я убью вас!) զրնգուն արտահայտությամբ, առաջին անգամ հայտնվել է «Խելագարության կայծեր» շոուի մեջ, իսկ հետո «Շատ ամանորյա շոու»-ում, որտեղ նա կատարել է «Jingle-bomb» երգի պարոդիան։
  • Մելվին, սուպերհերոս-տղա (անգլ.՝ Melvin the Superhero Guy), հագնում է սուպերհերոսի կապույտ համազգեստ, երբ նրան հարցնում են իր գերմարդկային կարողությունների մասին, նա ցույց է տալիս իր ռենտգեն տեսողությունը՝ ավելացնելով «Ես սիրում եմ նայել դմբլոներին»։ Այնուամենայնիվ նա կարծես թե ուրիշ կարողություններ չունի՝ երբ Դանեմը հարցնում է՝ որքան երկար նա կարող է թռչել, նա պատասխանում է՝ «այնքան որքան դու ինձ կկարողանաս նետել», իսկ երբ նրան հարցնում են կարող է նա արդյոք կանգնեցնել փամփուշտը, նա պատասխանում է՝ «Այո, մեկ անգամ»։
  • Խորհրդական Լարրին (անգլ.՝ Larry the Adviser), տիկնիկ գզգզված կարմրաշեկ մազերով, մեծ ուռած աչքերով և մի ձեռքին ծխախոտ։ Ջեֆֆը մի փոքր ցնցում է նրան, որպեսզի ստեղծի նյարդային զգացողություն։ Լարրին միշտ խմած է։
  • և ուրիշները

Ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Comedy Central» ալիքը հոլիվուդյան Image Entertainment ընկերության հետ նկարահանել է Դանեմի մի քանի հատուկ շոուներից հոլովակներ, որոնք արդյունքում հրապարակվել են DVD-ում[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Biography: Historical & Celebrity Profiles
  3. «Jeff Dunham Welcomes Twin Sons Jack Steven and James Jeffrey» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. «Jeff Dunham and Peanut» Արխիվացված 2017-02-14 Wayback Machine на YouTube.(անգլ.)
  5. «The Jeff Dunham Show» (անգլերեն). Comedy Central. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  6. «Jeff Dunham» (անգլերեն). Comedy Central «Jokes». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  7. Jeff Dunham: Arguing with Myself (անգլ.) Internet Movie Database կայքում(անգլ.)
  8. Jeff Dunham: Spark of Insanity (անգլ.) Internet Movie Database կայքում(անգլ.)
  9. Belinda Luscombe. The Puppet Master(անգլ.) // Թայմ : ամսագիր. — 2009. Архивировано из первоисточника 26 Օգոստոսի 2013.
  10. Frankel D. (2008 թ․ նոյեմբերի 18). «Dunham's 'Christmas' sleighs ratings» (անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆ Դանեմ» հոդվածին։