Հալապենյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալապենո
Հալապենյո
Հալապենյո
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Պղպեղներ
Ցեղ Հալապենյո
Լատիներեն անվանում
Capsicum annuum
Տիպիկ ներկայացուցիչներ

Կծու պղպեղ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հալապենյո (իսպ.՝ Jalapeño), միջին չափի չիլի պղպեղ։ Պղպեղի պտուղների միջին երկարությունը հասնում է 5-ից 9 սմ-ի։ Ունի կանաչ (երբեմն կարմիր) գունավորում։ Հալապենյոյի հայրենիքը համարվում է Լատինական Ամերիկան` Մեքսիկան, ուստի առաջին հալապենյոն աճեցվել է հենց այնտեղ։ Պղպեղի անունը գալիս է մեքսիկական Հալապա Էնրիկես քաղաքի անունից, որտեղ այն առաջին անգամ աճեցվել է։ Պտղի մշակման համար պահապնջվում է 70-80 օր։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայում հալապենյո պղպեղը տարածված է Պապալոապան գետի ավազանի պրովինցիաներում` Վարակրուզ և Չիչաուա։ Հալապենյոն նաև քիչ քանակությամբ աճում է Յալիսկոյում, Նայարիտում, Սոնորայում, Սինալոայում և Չիապասում։ Մեքսիկայում այս պտուղը հայտնի է տարբեր անուններով։ Այդպիսի անուններ են, օրինակ՝ cuaresmeños, huachinangos և chiles gordos : Հալապենյո մշակում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշ շրջաններում։ Հիմնական մշակող տարածքները Տեխասը և Նյու Մեքսիկոն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]