Սանտա Անա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանտա Անա (այլ կիրառումներ)
Բնակավայր
Սանտա Անա
անգլ.՝ Santa Ana
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1869 թ.
Մակերես70,945241 կմ², 71,27124 կմ²
ԲԾՄ35±1 մետր
Բնակչություն310 227 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Փոստային դասիչ92701–92708, 92711, 92712, 92728, 92735, 92799
Պաշտոնական կայքsanta-ana.org(անգլ.)
Սանտա Անա (ԱՄՆ)##
Սանտա Անա (ԱՄՆ)
Սանտա Անան Կալիֆոռնիայի քարտեզի վրա

Սանտա Անա (անգլ.՝ Santa Ana), քաղաք ԱՄՆ-ի հարավարևմտյան մասում, Կալիֆոռնիա նահանգում։ Այն Օրինջ շրջանի կենտրոնն է։ 2007 թ-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 353428 մարդ։ Հիմնադրվել է 1869 թ-ին։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափից 16 կմ հեռավորության վրա։ Քաղաքի միջով հոսում է Սանտա Անա գետը։

Քանի որ այս քաղաքի բնակչության գերակշիռ մասը (մոտավորապես 80 տոկոսը) լատինաամերիկյան ծագում ունի, New York Times-ը բնորոշում է Սանտա Անան՝ որպես «նոր Կալիֆոռնիայի դեմքի, մի նահանգի, որտեղ լատինաամերիկյանը առավել ազդեցություն ունի առօրյա կյանքի, ընտրությունների, մշակույթի, ժողովրդագրության վրա, քան մեր երկրի (այսինքն՝ ԱՄն-ի) որևէ այլ վայրում»[2]։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]