Թշնամի (ֆիլմ, 2013)
Թշնամի անգլ.՝ Enemy | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | միստիկ ֆիլմ և թրիլեր |
Հիմք | The Double? |
Թվական | հունիսի 11, 2013[2] և մայիսի 22, 2014[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դենի Վիլնյով[1] |
Պրոդյուսեր | Նիվ Ֆիչման[1], Miguel Angel Faura?[4] և Լյուկ Դերի[1] |
Սցենարի հեղինակ | Ժոզե Սարամագո և Javier Gullón? |
Դերակատարներ | Ջեյք Ջիլլենհոլ[5], Մելանի Լորեն, Իզաբելլա Ռոսսելլինի, Սարա Գադոն և Stephen R. Hart? |
Օպերատոր | Նիկոլադ Բոլդուկ |
Պատմվածքի վայր | Կանադա |
Նկարահանման վայր | Տորոնտո |
Կինոընկերություն | Pathé International, Entertainment One, Rhombus Media, Roxbury Pictures, micro_scope, Mecanismo Films |
Տևողություն | 90 րոպե և 91 րոպե[4] |
Շահույթ | 3 400 000 $ |
![]() |
Թշնամի (անգլ.՝ Enemy), ռեժիսոր Վիլնյով Դենի հոգեբանական դետեկտիվը։ Երկակի գլխավոր դերը կատարել է Ջեյք Ջիլենհոլը։ Ֆիլմը Ժոզե Սարամագոյի «Նմանակ» վեպի էկրանավորումն է։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2014 թվականի հունվարի 4-ին[6]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմության ուսուցիչը վիդեո խանութում իր համար անհայտ կատակերգության սկավառակ է վերցնում։ Ֆիլմը չի տպավորվում, բայց դրվագներից մեկում նա նկատում է մի դերասանի, ով նույն տեսքը ուներ, ինչ ինքը։ Զարմանալով տեսածից՝ նա որոշում է գտնել իր նմանակին։ Որոնումները վերածվում են իսկական տեսիլքի, ճանապարհորդություն դեպի մետաֆիզիկական մթության խորքը, ինչը տակնուվրա է անում նրա պատկերացումները կյանքի մասին[7]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Ջեյք Ջիլենհոլ | Ադամ Բել/ Էնթոնի Կլեր (Դենիել Սենտ Կլեր) |
Մելանի Լորեն | Մերի |
Սարա Գադոն | Հելեն |
Իզաբելլա Ռոսսելլինի | Ադամի մայրը |
Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 թվական՝ Արծաթյա գրան պրի, Սիտխեսի կինոփառատոնում
- 2014 թվական՝ 5 «Ջինի» մրցանակ՝ լավագույն ռեժիսուրա (Դենի Վիլնյով), երկրորդ պլանի կանացի դեր՝ (Սարա Գադոն), օպերատոական աշխատանք (Նիկոլյա Բոլդյուկ), մոնտաժ (Մեթյու Հանամ), բնօրինակ երաժշտություն (Դենի Բենսի, Սոնդեր Յուրիանս)։ Բացի դրանից ֆիլմը անվանկարգվել է 5 կատեգորիաներում՝ լավագույն ֆիլմ, հարմարեցված սցենար, տղամարդու դեր (Ջեյք Ջիլենհոլ), նկարչի աշխատանք (Պատրիս Վերմետ), տեսողական էֆեկտներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 CineTV (ֆր.)
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
- ↑ https://theworldofmovies.com/enemy-2013-movie-review/
- ↑ Release Date
- ↑ «Jake Gyllenhaal in talks for ‘Enemy’ | Variety»։ Արխիվացված օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2013-04-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Թշնամի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ««Թշնամի»»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Թշնամի» ֆիլմը Box Office Mojo կայքում
|