Սիտխես
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մունիցիպալիտետ | |||||
---|---|---|---|---|---|
Սիտխես | |||||
Sitges | |||||
| |||||
![]() 17-րդ դարի կառույց՝ Սուրբ Վարֆոլոմեի և Սուրբ Ֆեկլայի տաճար | |||||
Երկիր | ![]() | ||||
Ինքնավար համայնք | Կատալոնիա | ||||
Նահանգ | Բարսելոնա | ||||
Շրջան | Գեռաֆ | ||||
Քաղաքապետ | Միխել Ֆորնս ի Ֆոուստե, 2012 | ||||
Մակերես | 43,85 կմ² | ||||
ԲԾՄ | 10 մ | ||||
Պաշտոնական լեզու | կատալաներեն[1] | ||||
Բնակչություն | 26 617 մարդ (2011) | ||||
Խտություն | 652,61 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | sitgetà, sitgetana | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 93 | ||||
Փոստային ինդեքս | 08870 | ||||
Փոստային դասիչ | 08870 | ||||
Ավտոմոբիլային կոդ | B | ||||
Պաշտոնական կայք | sitges.cat | ||||
| |||||
Սիտխես (կատ.՝ Sitges), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Կատալոնիա ինքնավար համայնքում՝ Բարսելոնա նահանգում՝ Գեռաֆ շրջանում։ Մունիցիպալիտետն զբաղեցնում է 43,85 կմ² մակերես տարածք։ Բնակչությունը կազմում է 26 617 (2011 թվական)։ Վարչական կենտրոնից՝ Բարսելոնայից գտնվում է 36 կմ հեռավորության վրա։ Քաղաքի հովանավոր պաշտպաններն են Սուրբ Բարտոմեուն և Սուրբ Ֆեկլան։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջին 10-50 տարիների ընթացքում Սիտխեսի բնակչություն աճել է գրեթ երկու անգամ։ Այն դարձել է բազմազգ քաղաք, որտեղ բնակվում են ֆրանսիացիներ, հոլանդացիներ, իտալացիներ, անգլիացիներ, սկանդինավյան երկրների ներկայացուցիչներ։ Դա կազմում է քաղաքի բնակչության 35 %-ը։ Այստեղ գործում են մի քանի միջազգային օտարալեզու դպրոցներ։
Սիտխեսում անշարժ գույքի արժեքը 2008 թվականի փետրվարից բարձրացել է և Իսպանիայի ողջ տարածքում ամենաբարձր դիրքն է գրավել այդ ցուցանիշով։ Միջին հաշվարկով յուրաքանչյուր քառակուսի մետրն արժեցել է 5467 € (5 մարտի, 2008 թվականի տվյալներով)։ Դա իր բացասական ազդեցությունն է ունեցել քաղաքի բնակչության վրա։ Դա հանգեցրել է արտագաղթի, քանի որ բնակչության գերակշիռ մասը տեղափոխվել է այլ վայրեր՝ մատչելի գնով բնակտարածքներ ձեռք բերելու համար։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիտխեսն ունի մշակութային քաղաքի կարգավիճակ։ Արդեն 100 տարուց ավելի է, ինչ փետրվար-մարտ ամիսներին այստեղ կազմակերպվում է ամենամյա տոնահանդես։ 19-րդ դարից 20-րդ դարի սկիզբը, երկար տարիներ իր ամառային հանգիստն այստեղ է անցկացրել կատալոնացի նկարիչ պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Սանտիագո Ռուսինյոլը։ Ֆրանկոյի բռնապետության ժամանակաշրջանում Սիտխեսը դարձել է 1960-ականների կոնտրմշակույթի կենտրոն։
Սիտխեսը հանդիսանում է Կատալոնիայի միզազգային կինոփառատոնի կենտրոն, որը համարվում է Եվրոպայի կարևոր կինեմատոգրաֆիական իրադարձություններից։ Կազմակերպվել է 1968 թվականին Պեդրո Սեռամալերայի կողմից՝ որպես «Գիտաֆանտաստիկ ֆիլմերի միջազգային շաբաթ»։ Կինոփառատոնի ժամանակ ներկայացվում են ֆանտաստիկ, գիտաֆանտաստիկ և սարսափ ժանրի ֆիլմեր։
Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիտխեսի տնտեսության հիմքը զբոսաշրջությունն է։ Այստեղ կան 4500 հյուրանոցային համարներ։ Դրանց մեծ մասը 4-աստղանի հյուրանոցներ են։ Ծառայության հանդեպ սպասորկողների նվիրվածությունը հանգեցրել է նրան, որ Սիտխեսը Միջերկրածովյան տարածքում առաջատար դիրք է զբաղեցնում կոնֆերանսների, նիստերի, համաժողովների անցկացման համար։
Ներկայումս Սիտխեսը Կատալոնիայի հայտնի զբոսաշրջային վայրերից է։
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռաֆայել Ֆոնտ Ֆառան (1912–2003) - քաղաքագետ, լրագրող
- Ֆակունդո Բակարդի (1814–1886) - գործարար
- Միր Գերեբերտ (մահացել է՝ 1060) - կատալոնացի ազնվական
- Սանտիագո Ռուսինյոլ (1861–1931) - արվեստագետ
Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անդորրա,
Իսպանիա, Տերեուլ նահանգ
- Բանյեր դե Լյուշոն,
Ֆրանսիա, Վերին Գարոնա, 1981 թվականից
- Մոնեմվասիյա,
Հունաստան, Լակոնիա
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիտխեսի պաշտոնական կայք(կատ.)
- Կատալոնիայի նահանգի տեղեկատվական կայք Archived 2007-09-29 at the Wayback Machine.(կատ.)
- Կատալոնիայի վիճակագրության ինստիտուտի կայք(կատ.)
- Սիտխեսի պատմամշակութային ժառանգություն(կատ.)
- Սիտխեսի տեսարժան վայրեր Archived 2016-03-04 at the Wayback Machine.(կատ.)(իսպ.)(անգլ.)(ֆր.)(իտալ.)
- ↑ art.6 // (unspecified title)