Վիկտորյա Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկա Հովհաննիսյան
Բնօրինակ անունՎիկտորյա Հովհաննիսյան
Ծնվել էնոյեմբերի 12, 2000(2000-11-12) (19 տարեկան)
Երևան, Հայաստան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ

Վիկտորյա Արտյոմի Հովհաննիսյան (նոյեմբերի 12, 2000, Երևան, Հայաստան), պատանի երգչուհի[1]: Մեծ համբավ է ձեռք բերել համացանցում, երբ 10 տարեկան հասակում այլմոլորակայինի հագուստով, որը նրա համար պատրաստել էին իր ծնողները, կատարել է հայտնի («Lucia de Lammermoor» և «Diva Dance») մեներգերը «Հինգերորդ տարրը» հեռուստաֆիլմից, որն անհնար էր կատարել կենդանի մարդկային ձայնով[2]: 2011 թվականին դարձավ «Минута Славы»-ի մասնակից[3]: Նա նաև «Украина мае талант-4» (Կիև) շոուի մասնակից է[4]: «Մանուկների ձայնը (ՌԴ)» նախագծի մասնակից[5]: Ձայնի դիապազոնը հասնում է ավելի քան 4 օկտավա (ըստ այլ աղբյուրների՝ 4,5 կամ 5), այդ իսկ պատճառով նրան հաճախ նմանացնում են Իմա Սումակի հետ[6]: Նրա երգացանկում կան ռուսերեն, իտալերեն, ֆրանսերեն, ճապոներեն, իսպաներեն, լատիներեն, հայերեն, անգլերեն, հնդկերեն, եբրայերեն երգեր և արիաներ[7]: Աղջկա ձայնը անվանում են տիեզերական[8]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում, 8 տարեկանից ապրում էր Դոնի Ռոստովում, 12 տարեկանից՝ Մոսկվայում[9]: Ընտանիքում երաժիշտներ չկային, 9 տարեկան հասակում տիկնիկներով խաղալու ժամանակ հանկարծակի սկսեց երգել «В лесу родилась ёлочка» երգը օպերային ձայնով, ինչով զարմացրեց իր տատիկին, այդ ժամանակվանից էլ սկսեց երաժշտությամբ զբաղվել[10]: 2013 թվականի ամռանը Մոսկվայի «Սոկոլնիկի» զբոսայգում կայացավ նրա առաջին մենահամերգը[11]: 2013 թվականի գարնանից գտնվում է Լյուբով Կազարնովսկայի հովանավորության տակ[12]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«2012 թվականի լավագույն կատարող»-ի ռուսական թոփում զբաղեցրեց 17-րդ տեղը[13]: Երաժշտական այնպիսի մրցույթներում և փառատոներում է հաղթող ճանաչվել, ինչպիսիք են «Դոնի ալիք»  միջազգային հեռուստատեսային մրցանակաբաշխությունը՝ լիակատար հաղթող և գլխավոր մրցանակակիր[14]: «Հարավային աստղ» միջազգային մրցույթի Գրան-պրիի դափնեկիր[15]: «Պետության գանձը» միջազգային մրցույթի Գրան-պրիի մրցանակակիր[16]: «Ձեռք տուր երազանքիդ» և «Ազգային սեփականություն-2012» միջազգային փառատոներում ստացել է Գրան-պրի[17]: Ճանաչվել է «ՌԵՃ-ն վառում է աստղերը» ինքնագործ արվեստների բաց փառատոնի առաջին շրջանի հաղթող[18]: Դարձել է «Մոսկվա-Տրանզիտ-Մոսկվա փառատոնի գլուխգործոցը» և «Մոսկվա-Տրանզիտ-Գելենջիկ» հումորի և էստրադայի միջազգային բաց փառատոնի միանշանակ հաղթող և Գրան մրցանակակիր[19]: Դարձել է Վլադիմիր Սպիվակովի բարեգործական ֆոնդի Գրանթի սեփանակատեր[20]: Դոնի Ռոստովի քաղաքապետի թոշակառու[21]: Բազմիցս հանդես է եկել Մոսկվայի «Твоей Церкви»-ի ժամերգություններում[22]: Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբով և դիրիժոր Էդուարդ Դյադյուրայի հետ հանդես է եկել բարեգործական համերգում[23]: Մասնակցել է մոսկովյան «Շալոմ» թատրոնի 25-րդ հոբելյանական թատերական եթերաշրջանի փակման արարողությանը՝ կատարելով Դմիտրի Պերսիցի երգը և Մոսկվայում 14-րդ ազգային աղոթքի նախաճաշին «Պրեզիդենտ-Օտելե»-ում[24]: Մասնակցել է ԱՏՆՑ-ի 75-ամյակին նվիրված տոնական համերգում[25]: 2014 թվականին երգել է Մոսկվա քաղաքի օրվան նվիրված բարեգործական համերգում[26]: Եղել «Весна FM» ռադիոյի եթերում[27]: «Միսս Ռուսաստան 2015» մրցույթի եզրափակչում հանդես է եկել հյուրի տեսքով[9]:

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Դյադյուրա՝

Aquote1.png Չնայած նրան, որ Վիկան մինչ այդ, երբ սկսեց երգել, ոչ մի տեղ վոկալ չէր սովորել, երաժշտական կրթություն նրան պետք էլ չէ[28]: Նա՝ պատրաստի արտիստուհի է[29]: Aquote2.png

Արտյոմ Վարգաֆտիկ՝

Aquote1.png Վիկա Հովհաննիսյանը՝ Փոքրիկ ... բայց ընդհակառակը՝ Մեծ հրաշք է[30]: Aquote2.png

Արկադի Արկանով՝

Aquote1.png Վիկտորյա Հովհաննիսյանը՝ անթերի աղջիկ է, նա դեռ մի քանի բանի վրա պետք է աշխատի, բայց նրա տաղանդի չափը հաշվի առնելով, անգամ դժվար է պատկերացնել, թե ի՞նչ է սպասվում նրան ապագայում[31]: Եվ, իհարկե, նրա տեղը արդեն կոնսերվատորիայում է[13]: Նա հիանալի կարողություններ ունի[24]: Aquote2.png

Վյաչեսլավ Բատաև՝

Aquote1.png Ինձ ապշեցրեց պատանի երգչուհի Վիկտորյա Հովհաննիսյանը[32]: Ես շատ ուրախ եմ, որ նրա նման բնածին տաղանդի մարդիկ են հայտնվել մեր ԲԲԸ «ՌԵՃ» համակարգի մրցույթում[32]: Վիկտորյա Հովաննիսյանին մենք, մեր հերթին կաջակցենք ամեն ինչով (այդ թվում նաև գումարով): Այսպիսի տաղանդը պետք է կատարելագործել և համապատասխան ձևով հանրածանոթ դարձնել, բոլոր առկա հնարավոր մասսայական ինֆորմացիաներով[32]: Aquote2.png

Ռոդիոն Գազմանով՝

Aquote1.png Վիկտորյա Հովհաննիսյանը բախվել է այնպիսի բաների, ինչերի շատ քիչ արժանիներ և ազգայիններ կբախվեն:Եվ նա դա արեց: Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Эрик Серра: Не пытайтесь спеть песню из "Пятого элемента"!»։ DonbassUA։ 2011-12-10 
  2. «Евгения МИРОШНИЧЕНКО: «Мы умираем не от старости, а от обид»»։ газета "Бульвар"։ 2009-06-02 
  3. «Поддержим Вику Оганнисян в «Минуте славы»»։ "Еркамас"։ 2010-12-06 
  4. «Нам пишут»։ Союз Армян России։ 2010-12-06 
  5. «Жюри единогласно проголосовали "Да!!!", а зал аплодировал стоя»։ Г. КИЕВ тв проект "Украина мае талант-4"։ 2012-02-22 
  6. «Третий тур слепого прослушивания»։ Первый канал։ 2014-03-14 
  7. «"Дива Плавалагуна" на детском "Голосе"»։ Голос. Дети։ 2014-03-14 
  8. «Передача "Говорим и показываем"»։ НТВ։ 2014-02-19 
  9. 9,0 9,1 «Видеосюжеты о XIV Национальном молитвенном завтраке»։ Российский объединенный Союз христиан веры евангельской (пятидесятников)։ 2014-03-18 
  10. «Вика Оганесян – девочка с космическим голосом»։ Нахичеванская-на-Дону армянская община։ 2013-04-02 
  11. «Виктория Оганесян и её космический голос»։ Журнал "Fashion style"։ 2011-05-24 
  12. «ТВ эфир о девочке с "Космическим Голосом"»։ НТВ։ 2012-04-24 
  13. 13,0 13,1 «Необыкновенное чудо»։ Статья Юлии Панфиловской в газете "Аргументы и Факты-Ростов-на-Дону"։ 2012-02-09 
  14. «Уникальный голос юной Вики Оганесян прозвучал в парке Сокольники»։ Слово для тебя։ 2013-06-10 
  15. «Дорогу талантам»։ НТВ-Луч света։ 2013-06-08 
  16. «Лучшая исполнительница 2012»։ Русский Топ։ 2012-12-21 
  17. «Обладательница Гран-при конкурса «Донская волна»»։ Донская волна։ Վերցված է 2014-04-24 
  18. «Вика Оганнисян стала лауреатом гран-при международного конкурса «Южная Звезда»»։ Miasin։ 2011-03-29 
  19. «Вика Оганнисян — лауреат гран-при международного конкурса «Южная Звезда»»։ Еркамас։ 2011-03-30 
  20. ««РЖД зажигает звезды»»։ Безформата.ru։ 2012-04-05 
  21. «Прошла первая часть первого отборочного тура Открытого Международного Фестиваля юмора и эстрады «Москва – Транзит – Москва».»։ Открытый фестиваль эстрадного искусства։ 2013-02-17 
  22. «БИТВА ЗА ГРАН-ПРИ СОСТОЯЛАСЬ!»։ Телекомпания АГА։ 2013-08-23 
  23. «Одаренные дети Ростова получат бесплатное обучение в школах искусств»։ 161.ru։ 2013-05-31 
  24. 24,0 24,1 «Благотворительный концерт"Добро живёт в каждом из нас"»։ Журнал "Ростовчанка"։ 2011-12-24 
  25. «АКЦИЯ «ДОБРОТВОРЕНИЕ». БЛАГОТВОРИТЕЛЬНЫЙ КОНЦЕРТ «ДОБРО ЖИВЕТ В КАЖДОМ ИЗ НАС»»։ Благотворительный фонд"Счастливая семья-процветающее отечество"։ 2011-12-24 
  26. «Дмитрий Персиц. Полет раненой птицы»։ ИСРАГЕО.Журнал для коллекционеров впечатлений։ 2013-08-09 
  27. «Театр "Шалом": закрытие 25-го юбилейного театрального сезона»։ ЯМОСКВА. Столичный Информационный портал։ 2013-05-24 
  28. «XIV НАЦИОНАЛЬНЫЙ МОЛИТВЕННЫЙ ЗАВТРАК»։ Фонд «Национальная Утренняя Молитва»։ 2014-03-18 
  29. «ВДНХ-75. Отметим день рождения главной выставки страны»։ Газета "Мой район"։ 2014-08-03 
  30. «Титул "Мисс Россия 2015" получила красавица из Екатеринбурга»։ "Алтапресс"։ 2015-04-18 
  31. «Финал конкурса «Мисс Россия 2015»»։ "МИСС РОССИЯ"։ 2015-04-18 
  32. 32,0 32,1 32,2 «На сцене Центрального Дома культуры железнодорожников прошел финальный концерт Фестиваля «РЖД зажигает звезды»»։ Телекомпания "АГА"։ 2012-04-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]