Վիկտորյական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Վիկտորյական գրականությունը այն գրականությունն է, որը հիմնականում գրված է անգլերեն լեզվով՝ թագուհի Վիկտորիայի օրոք (1837-1901թթ․) (վիկտորյական դարաշրջան), որին նախորդեց ռոմանտիզմը և հաջորդեց Էդվարդյան դարաշրջանը (1901-1910թթ․): Ռոմանտիզմի դարաշրջանում պոեզիան էր գերիշխող ժանրը, սակայն վիկտորյական ժամանակաշրջանում ամենակարևոր ժանրը դարձավ վեպը: Այս դարաշրջանի առաջին ամենահայտնի գրողը Չարլզ Դիքենսն է (1812-1870թթ.)։ Նրա առաջին վեպը՝ «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը», հրատարակվել է 1836 թ., իսկ նրա վերջին վեպը «Մեր ընդհանուր ընկերը»՝ 1864-5 թթ.։ 1848թ․ հայտնի դարձավ Ուիլյամ Թեքերեյի (1811–1863թթ․) «Սնափառության տոնավաճառ» վեպը։ 1840-ական թվականներին իրենց գործերով հայտնի դարձան Շառլոթ(1816-55թթ․), Էմիլի (1818-48թթ․) և Էնն (1820-49թթ․) Բրոնտե քույրերը։ Հետագայում, 1872թ․ հայտնի դարձավ Ջորջ Էլիոթի (1819-80թթ․) «Միդլմարչ» վեպը։ Այս դարաշրջանի վերջին ամենահայտնի վիպասանը Թոմաս Հարդին էր (1840-1928թթ․), ում առաջին վեպը՝ «Կանաչ ծառի տակ», գրվել է 1872թ․, իսկ վերջինը՝  «Աննկատելի Ջուդը»՝ 1895թ․։

Վիկտորյական դարաշրջանի ամենահայտնի բանաստեղծներն էին Ռոբերտ Բրաունինգը (1812-89թթ․) և Ալֆրեդ Թեննիսոնը (1809-92թթ․), չնայած շատերը հակված էր նախընտրել Թոմաս Հարդիի պոեզիան, ով, չնայած իր կյանքի ընթացքում գրում էր բանաստեղծություններ, բայց չի հրապարակել իր ժողովածուն մինչև 1898 թ. և Մենլի Ջերարդ Հոփքինսի (1844-89թթ․) պոեզիան, ում բանաստեղծությունները հրատարակվել են հետմահու, 1918 թվականին: Այս շրջանում կարևոր գրական գործիչ է Ալջերնոն Չարլզ Սուինբերնը (1837-1909թթ), ով հայտնի դարձավ իր պոեզիայով և քննադատական գործերով։Հետագայում լայն տարածում է գտնում նաև Ուիլյամ Բաթլեր Եյթս-ի պոեզիան։ Թատրոնում լուրջ փոփոխություններ չկային մինչև XIX դարի վերջը։ 1970-ականներին ամեն ինչ փոխվեց։ Այդ փոփոխության պատճառը Գիլբերտի և Սալիվանի կոմիկական օպերաներն էին, Ջորջ Բեռնարդ Շոուի (1856–1950թթ․) 1890-ականների և Օսկար Ուայլդի (1854–1900) պիեսները` հտկ․ Ուայլդի «Որքան կարևոր է լուրջ լինելը» պիեսը։


Արձակ պրոզա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Անգլիական վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյական դարաշրջանի ամենահայտնի վիպասանը Չարլզ Դիքենսն է: Իր բազմազան հերոսներով և գրքերից դուրս իր անհավանական կյանքով՝ Դիքենսը մնում է ամենահայտնի և ամենաընթերցված գրողը նույնիսկ մեր օրերում։ Նրա իր առաջին վեպը ՝«Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը» (1836-37թթ․ ), գրել է, երբ քսանհինգ տարեկան էր, և նրա հետագա բոլոր աշխատանքները շատ լավ վաճառք ունեցան։ Նրա առաջին վեպի կատակերգությունն ունի երգիծական եզրեր, և սա է Դիքենսի գրական ոճը: Դիքենսը ջանասիրաբար է աշխատել գրավիչ ստեղծագործելու համար, նա իր գործերում ներկայացրել է սոցիալական խնդիրներ և տվել է մեկնաբանություններ աղքատների և թշվառների կենսակերպի վերաբերյալ: Նրա ամենահայտնի աշխատանքներն են՝ «Օլիվեր Թվիստի արկածները»  (1837-39թթ), «Նիկոլաս Նիքլբիի կյանքն ու արկաածները» (1838-39թթ․), «Սուրբծննդյան երգ»(1843թ․),  «Դոմբի և որդի»  (1846-48թթ․),  «Դեյվիդ Կոպերֆիլդ» (1849-50թթ․), «Փոքրիկ Դորրիթ»(1855-57թթ․), «Պատմվածք երկու քաղաքների մասին» (1859թ․) և «Մեծ հույսեր »(1860-61): 19-րդ դարի նրա ստեղծագործությունների մեծ մասն ունի ավելի տխուր բովանդակություն:

Դիքենսի հակառակորդը Ուիլյամ Թեքերեյն էր։ Թեքերեյը ուներ ավելի սուր երգիծանք և նա ներկայացնում էր միջին խավի կյանքը։ Նա հայտնի է իր «Սնափառության տոնավաճառ» (1848թ․)վեպով, որն վերնագրվել է «Վեպ առանց հերոսի»՝ վիկտորյական ոճով գրված պատմական վեպ է, որտեղ պատկերված են պատմական վերջին իրադարձությունները։ Բրոնտե քույրերի գեղարվեստական ոճը բավականին տարբերվում էր այդ ժամանակի գեղարվեստական ոճերից:

Էնն, Շառլոթ և Էմիլի Բրոնտե քույրերը ժամանակաշրջանի նշանավոր գործեր են գրել, սակայն նրանք անմիջապես չեն ստացել դրական գնահատական վիկտորյական քննադատների կողմից: Էմիլի Բրոնտեի մեկ վեպն է «Մոլեգին հողմերի դարավանդը» (1847 թ.)։ Այն կնոջ տեսանկյունից գոթական ռոմանտիզմի օրինակ է կնոջ, ով ուսումնասիրում է դասը, առասպելը և սեռը։ 19-րդ մյուս շատ հայտնի ստեղծագործությունը գրվել է Շառլեթ Բրոնտեի կողմից՝ «Ջեյն Էյր» (1847թ․), որը նույնպես ունի գոթական երանգներ։ Էնն Բրոնտեի երկրորդ վեպը՝ «Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլլից» (1848թ․), գրված է ռեալիստական, այլ ոչ թե ռոմանտիստական ոճով։ Այն համարվում է առաջին ֆեմինիստական վեպերից մեկը:

Ավելի ուշ այս ժամանակահատվածում Ջորջ Էլիոթը (Մերի Էնն Էվանս), 1860-ականներին «Ֆլոսի ջրաղացը»  և 1872-ին, իր ամենահայտնի գործը «Միդլմարչ»: Նա Բրոնտե քույրերի նման հանդես էր գալիս տղամարդու կեղծանունով։

Վիկտորյանական դարաշրջանի վերջին տասնամյակների ընթացքում Թոմաս Հարդին դարձավ ամենակարևոր վիպասանը: Նրա ստեղծագործություններն են՝ «Կանաչ ծառի տակ» (1872թ․), «Խելահեղ ամբոխից հեռու» (1874թ․), «Քեսթըրբրիջի քաղաքապետը» (1886 թ.), «Տեսսը դ'Ուրբերվիլ տոհմից»  (1891 թ.) և «Աննկատելի Ջուդը» (1895թ․) :

Այս դարաշրջանի այլ նշանավոր վիպասաններից են՝ Էլիզաբեթ Գասկելը (1810-1865թթ․), Էնթոնի Թրոլոփը (1815-1882թթ․), Ջորջ Մերեդիտը (1828-1909թթ․) և Ջորջ Գիսսինգը (1857-1903թթ․)։


Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ անգլիական պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Բարրեթ Բրաունինգ ը և Ռոբերտ Բրաունինգ իրենց սիրավեպը վերածեցին բանաստեղծության, որի արդյունքում գրեցին շատ շքեղ և կրքոտ բանաստեղծություններ: Եվ՛ Մեթյու Առնոլդը, և՛ Ջերարդ Մենլի Հոփկինսը բանաստեղծություններ գրված են ռոմանտիկ պոեզիայի և  Ջորջական ժամանակաշրջանի ոճով: Սակայն Հոփկինսի պոեզիան չի հրապարակվել մինչև 1918 թվականը: Առնոլդը ստեղծագործությունները գրելիս ոգեշնչվել է վերջին տարիների բանաստեղծներից, իսկ Հոփկինսը ոգեշնչվել է հին անգլիակն պոեզիայի չափածո ձևերից, ինչպիսիք են օրինակ «Բեովուլֆը»:

Վիկտորյանական գրականության մեծ մասը կենտրոնացած էր անցյալի վերականգման վրա՝ կար հետաքրքրություն և՛ դասական գրականության, և՛ անգլիական միջնադարյան գրականության մեջ: Վիկտորյականները սիրում էին հին հերոսներին և հերոսական պատմություններ, և հույս ունեին վերականգնել այդ ազնիվ վարքը և այն տարածել ոչ միայն տեղի բնակչության մեջ, այլ նաև ամբողջ կայսրությունում: Այս առումով հայտնի է Ալֆրեդ Թեննիսոնը, ով գրել է Արթուր թագավորի մասին։ Այսպիսի թեմաներով են ստեղծագործել նաև Թոմաս Մալորին և Դանթե Գաբրիել Ռոսսետտին, ով «Պրեռաֆայելիտների եղբայրության» հիմնադիրներից է, սակայն շատ քննադատներ նրա քրոջը՝ Քրիստինային ավելի ուժեղ գրող են համարում։

Դրամա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրաման, ֆարսը, երաժշտական ​​բուռլեսկը և երգիծական օպերաները մրցում էին Շեքսպիրի բեմադրությունների և Ջեյմս Պլանշեի, Ուիլյամ Ռոբերտսոնի պիեսների հետ: 1855-ական թվականներից սկսած թատրոնում տեղի ունեցան մեծ փոփոխություններ և այդ փոփոխությունները սկսեցին Գիլբերտի և Սալիվանի կոմիկական օպերաներով, դրան հետևեցին 1890-ական թվականների Էդվարդյան երաժշտական կատակերգությունները։ 1875թ․ բացվեց առաջին 500 կատարողական ելույթներով՝ Խ․ Ջ․ Բայրոնի «Մեր տղաները» լոնդոնյան կատակերգությունը։ 1892թ․ հաջողություն ունեցավ Թոմաս Բրանդունի «Չարլիի մորաքույրը»՝ 1962 կատարողական ելույթներով [2]։ Հետագայում Օսկար Ուայլդը դարձավ վիկտորյական ժամանակաշրջանի առաջատար բանաստեղծը և դրամատուրգը[3]։ Ուայլդի պիեսները բավականին տարբերվում էին վիկտորյական դարաշրջանի պիեսների ոճից, այն ավելի շատ նմանվում է Էդվարդյան դրամատուրգների ոճին, օրինակ ինչպիսն է Ջորջ Բեռնարդ Շոուն, ում կարիերան սկսվել է 1890-ականներին։ 1895թ․ մեծ հաջողություն ունեցավ Ուայլդի «Որքան կարևոր է լուրջ լինելը» պիեսը։ Ստեղծագործությունը դասվում է «բարձրաշխարհիկ կատակերգություններին»: Սյուժեն լի է ֆարսային և մելոդրամային տարրերով։Առաջին հայացքից Ուայլդը այս պիեսում չի շոշափում ոչ մի լուրջ հարց, սակայն իրականում այնտեղ կարևոր դեր են զբաղեցնում ստորությունն ու կեղծ բարեպաշտությունը: Նա չի խուսափել նաև քաղաքական թեմաներից։ Ստեղծագործության լեզուն լի է հեղինակային նորաբանություններով։

Մանկական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյականները մեծ տեղ էին տալիս «մանկության ստեղծելուն», նրանք ցանկանում էին դադարեցնել երեխաների աշխատանքը և պարտադրում էին կրթությունը: Երեխաները սկսեցին ընթերցել և մանկական գրականությունը ծաղկում ապրեց, երեխաների համար գրվում էին ստեղծագործություններ (օրինակ, Դիքենսի «Անգլիայի պատմությունը երեխաների համար»), նույնիսկ ձևավորվեց մանկական հեղինակների նոր խումբ: Լուիս Քերոլը, Աննա Սյուելը հիմնականում գրում էին երեխաների համար, իսկ Էնթոնի Հոուպը և Ռոբերտ Լուի Սթիվենսոնը գրում էին մեծահասակների համար, սակայն նրանց արկածային վեպերը ներկա օրերում դասակարգվում են որպես մանակական ստեղծագործություններ։ Այլ ժանրերն իրենց մեջ էին ներառում անհեթեթություն, պոեզիա՝ երեխաների հետաքրքրությունը գրավելու համար (օրինակ, Լյուիս Քերոլը)։

Դպրոցական պատմությունները ծաղկում էին ապրում՝ Թոմաս Բրաուն և Ռեդյարդ Քիփլինգ։ Քիչ էին այն հրատարակությունները, որոնք նախատեսված էին հենց երեխաների համար, սակայն նկարազարդումների օգտագործման պատճառով՝ երեխաները սկսեցին օգտվել գրականությունից և կարողացան բարոյական կրթություն ստանալ ավելի զվարճալի ձևով [4]։ Առաջ եկան հեքիաթները։ Բազմաթիվ հեղինակներ վերամշակեցին ժողովրդական հեքիաթնեը, որը հնարավորություն տվեց երեխաներին ավելի շատ կարդալ։ Սկսեցին տպագրվել հետաքրքիր ամսագրեր և թերթեր։ Աղջիկների համար պատմությունները ավելի շատ ընտանեկան իմաստ ուներ, իսկ տղաներինը՝ արկածային էր։ [5] [6]

Գիտություն, փիլիսոփայություն և հայտնագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Դարվինը իր «Տեսակների ծագումը» գրել է այս դարաշրջանում, այն իր նմանը չունի նույնիսկ մեր օրերում։

Վիկտորյական դարաշրջանը գիտության զարգացման համար կարևոր ժամանակաշրջան էր և վիկտորյանցիների առաքելությունն էր նկարագրել և դասակարգել ողջ բնությունը: Այս շրջանի գործերից այդքան էլ կարևոր գործեր չկան, սակայն մեկը՝ Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը», հայտնի է մինչև հիմա: Գրքի հիմքը էվոլյուցիայի տեսությունն, որը դեմ էր այդ դարաշրջանի գաղափարներին և այն դժվարությամբ ընդունվեց աշխարհում։ Չ. Դարվինի տեսության տարածողն ու հետևորդը եղավ Թոմաս Հեքսլի Հենրին։

Դարաշրջանի մի շարք այլ, ոչ գեղարվեստական ​​ստեղծագործություններթողեցին իրենց դրոշմը ժամանակի գրականության վրա: Ջոն Ստյուարտ Միլը կարևոր ներդրումներ է ունեցել հասարակական տեսության, քաղաքական տեսության և քաղաքական տնտեսագիտության ոլորտներում։ Նա ուտիլիտարիզմի հետևորդներից է։ Մեծ հետք թողեցին Թոմաս Կարլայլի   «Ֆրանսիական հեղափոխության պատմություն» , «Հերոսներ, հերոսների մեծարում և հերոսականը պատմության մեջ» և «Ֆրիդրիխ Երկրորդի կյանքի պատմությունը» պատմական գործերը։ Հետագայում հայտնի դարձան նաև Թոմաս Բաբինգթոն Մաքոլեյի գործերը։ Ջոն Ռասկինի հայացքները, չնայած իրենց հակասական, ուտոպիստական բնույթին, ազդել են 19-րդ դարի 2-րդ կեսի եվրոպական մշակույթի զարգացման վրա։ Ջոն Ռասկինի հայացքները շատ բանով պայմանավորել են պրեռաֆայելիտների գեղագիտության հակաբուրժուազիական տարրերը։ Կրոնական գրող Ջոն Հենրի Նյումանը Օքսֆորդյան շարժման ժամանակ բուռն բանավեճ առաջացրեց Եկեղեցու հետ, որի մասին հետագայում գրեց «Apologia Pro Vita Sua» ինքնակենսագրության մեջ։ Այս շրջանում է գրվում Օքսֆորդի բառարանը, որը հետագայում դարձավ անգլերենի կարևորագույն պատմական բառարանը։ Հետագայում լույս տեսան նաև «Ազգային կենսագրության բառարանը» և «Բրիտանական հանրագիտարանի» իններորդ հրատարակությունը:

Գրականություն բնության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում, Հենրի Դեյվիդ Թորոյի ստեղծագործությունները և Սյուզան Ֆենիմոր Կուպերի «Գյուղական ժամերը» (1850 թ.) գործը և Մեծ Բրիտանիայում՝ Ֆիլիպ Գոսսի և Սառա Բոուդիչ Լիի գործերը մեծ ազդեցություն են ունեցել վիկտորյանական գրի վրա: [7] 1842-ին հիմնադրված «Լոնդոնյան պատկերազարդ նորությունները» աշխարհի առաջին պատկերազարդ շաբաթաթերթն է, այն հաճախ էր հրապարակում հոդվածներ և նկարներ, որոնք վերաբերում էին բնությանը: 19-րդ դարի երկրորդ կեսին, բնության վերաբերյալ գրքերը, հոդվածները և նկարազարդումները լայն տարածում գտան ու տարածվեցին քաղաքակիրթ հանրության շրջանում:

Գերբնական և ֆանտաստիկ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջերին հայտնի դարձան գոթական հեքիաթները, որոնք ֆանտաստիկ գրականության առաջին օրինակներն են: Այս շրջանում առաջ եկան այնպիսի հերոսներ, ինչպիսիք են Դրակուլան, Էդվարդ Հիդը: Գոթական գրականությունը համատեղում է սիրավեպը և սարսափը `փորձելով հուզել և սարսափեցնել ընթերցողին: Գոթական վեպի առանձնահատկություններն են՝ հրեշները, ուրվականները, թաքնված սենյակներն ու կախարդությունները: Գոթական հեքիաթները սովորաբար տեղի են ունենում այնպիսի վայրերում, ինչպիսիք են ամրոցները, վանքերը և գերեզմանոցները։

Վիկտորյական գրականության ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարիեթ Բիչըր Սթոուն գրել է վիկտորյանական ֆանտաստիկա։

Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կանադայի, բրիտանական գաղութների գրողները մեծ ազդեցություն ունեցան Մեծ Բրիտանիայի գրականության վրա և հաճախ դասվում են որպես վիկտորյանական գրականության մի մաս, չնայած նրանք աստիճանաբար զարգացրին իրենց յուրահատուկ ոճերը: [8] Կանադական գրականության վիկտորյանական գրողներն են Գրանթ Ալլենը, Սուսաննա Մուդին և Քաթերին Փարլը: Ավստրալիայի գրականությունն՝ Ադամ Լինդսեյ Գորդոն և Բիբյո Պատերսոնը, Նոր Զելանդիայի գրականություն `Թոմաս Բրուքեն ու Ֆրեդերիկ Էդվարդ Մանինգ: Միացյալ Նահանգների գրականության՝ Էմիլի Դիքենսոն, Ռալֆ Վալդո Էմերսոն, Նաթանիել Հոթթոն, Օլիվեր Վենդել Հոլմս, Սր. Հենրի Ջեյմս, Հերման Մելվիլ, Հարիրի Բեչեր Սթոու, Հենրի Դեվիդ Տորա, Մարկ Թվիեն և Ուոլթ Ուիթման:

«Վիկտորյական գրականության» դասակարգման հետ կապված մեծագույն խնդիրը այն, որ այս դարաշրջանի գրողներին հաճախ են համարում Էդվարդյան ժամանակաշրջանի գրողներ: Օրինակ՝ Արթուր Քոնան Դոյլ, Ռեդյարդ Քիփլինգը, Հ. Գ. Ուելսը, Բրամ Ստոկերը, Ջերոմ Ք. Ջերոմը և Ջոզեֆ Կոնրադը:

Վիկտորյական գրականության այլ գրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

•Samuel Butler (1835–1902) •George Moore (1852–1933)

•Arthur Hugh Clough (1819–1861) •Walter Pater (1839–1894)

•Wilkie Collins (1824–1889) • Coventry Patmore (1823–1896)

•A. E. Housman (1859–1936) • John Ruskin (1819–1900)

•William Henry Giles Kingston (1814–1880) • Algernon Charles Swinburne (1837–1909)

•Letitia Elizabeth Landon (1802–1838) • John Millington Synge (1871-1909)

•Mary Louisa Molesworth (1839–1921) • Emily Jane Brontë (1818 –1848)

•R. D. Blackmore (1825 – 1900) • William Butler Yeats (1865–1939)

Տեսե՛ք նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

•Children's literature portal

•British literature

•British regional literature

•Industrial novel

•English literature

•Victorian culture

•English literature

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. ^ Introduction and Notes for The Tenant of Wildfell Hall. Penguin Books. 1996. ISBN 978-0-14-043474-3.

2. ^ "Article on long-runs in the theatre before 1920". Stagebeauty.net. Retrieved 15 September 2012.

3. ^ Stedman, Jane W. (1996). W. S. Gilbert, A Classic Victorian & His Theatre, pp. 26–29. Oxford University Press. ISBN 0-19-816174-3

4. ^ Evans, Denise; Onorato, Mary. "Nineteenth-Century Literary Criticism". enotes. Gale Cengage. Retrieved 16 June 2014.

5. ^ Khale, Brewster. "Early Children's Literature". Children's Books in the Victorian Era. International Library of Children's Literature. Retrieved 16 June 2014.

6. ^ Susina, Jan. "Children's Literature". faqs.org. The Gale Group, Inc. Retrieved 16 June 2014.

7. ^ Dawson, Carl (1979). Victorian High Noon: English Literature in 1850. Baltimore: Johns Hopkins U. Press.

8. ^ "Victorian Literature - Literature Periods & Movements". www.online-literature.com. Retrieved 7 April 2018.

Հավելյալ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1.Felluga, Dino Franco, et al. The Encyclopedia of Victorian Literature (2015).

2.Flint, Kate, ed. The Cambridge History of Victorian Literature (2014).

3.Horsman, Alan. The Victorian Novel (Oxford History of English Literature, 1991)

4.Hroncek, Susan. Strange Compositions: Chemistry and its Occult History in Victorian Speculative Fiction (2016)

5.O'Gorman, Francis, ed. The Cambridge companion to Victorian culture (2010)

6.Roberts, Adam Charles, ed. Victorian culture and society: the essential glossary (2003).

7.Somervell, D. C. English thought in the nineteenth century (1929) online

Հավելյալ հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1.The Victorian Web

2.Victorian Literature - Discovering Literature: Romantics and Victorians at the British Library

3.Victorian Women Writers Project

4.Victorian Studies Bibliography

5.Victorian Links

6.Victorian Short Fiction Project

7.Mostly-Victorian.com – Victorian literature from magazines such as The Strand.

8.[1] – Victorian Writers and Poets

9.Victorian Realism, BBC Radio 4 discussion with Philip Davis, A.N. Wilson & Dinah Birch (In Our Time, Nov. 14, 2002)

10.Victorian Pessimism, BBC Radio 4 discussion with Dinah Birch, Rosemary Ashton & Peter Mandler (In Our Time, May 10, 2007)