Վարշավայի արքայական դղյակի գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարշավայի արքայական դղյակի գրադարան
4 Warszawa 05.jpg
ԵրկիրԼեհաստան
Տեսակգրադարան
Հիմնվել է1764
Լուծարվել է1798
ՏեղադրությունԼեհաստան
Հավաքածուներ
Հավաքածուների տեսակգրականություն, պատմություն, աշխարհագրություն
Չափ15-20 հազար կտոր գրականություն

Վարշավայի արքայական դղյակի գրադարան (լեհ.՝ Biblioteka Stanisława Augusta), մեծ շինություն Վարշավայի արքայական դղյակին կից: Կառուցվել է 1779-1783 թվականներին՝ ըստ Դոմինիկ Մերլինի և Յան Քրիստիան Կամսետզերի նախագծի՝ տեղավորելու ինքնիշխան Լեհաստանի վերջին թագավոր Ստանիսլավ Ավգուստ Պոնյատովսկուն պատկանող գրքերի թագավորական հավաքածուն:

Ի սկզբանե գրադարանն ունեցել է 7500 կտոր հավաքածու, որն ընդլայնվելով, 1795 թվականին կազմել է 20000 կտոր: 1798 թվականին թագավորի մահից հետո ամբողջ հավաքածուն վաճառվել է Տադեուշ Տացկուն, ով այն կտակել է Կրեմենեցի լիցեյին:

1830 թվականին Լեհական ապստամբության ճնշումից հետո Նիկոլայ I-ի հրամանով գրադարանը զավթեցին և ուղարկեցին Կիև, որտեղ այն դարձավ բոլորովին նոր համալսարանական գրադարան[1]:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատում գրադարան հիմնելով՝ Ստանիսլավ Ավգուստ Պոնյատովսկին ցանկանում էր բավարարել լեհ մտավորականների կարիքները, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ մշակող գիտնականների համար ստեղծել աշխատելու վայր: Գրադարանի համար գրքեր գնեցին Ջուլիան, Յան Բենիամին Ստանհայզեր, Մաթեուշ Չարնեկ, Պավել Չամպինսկի և Կայետա Գիջոտիվ մասնավոր հավաքածուներից: Հավաքածուի հիմնական մատակարարներից էին Վարշավայի գրավաճառները՝ Պյոտր Դուֆորը, Յան Ավֆուստ Պոսերը, Յուզեֆ Լեքսը, Միխաու Գրոելը, Վրոցլավի Կորնով (Kornów) ընկերությունը, Փարիզի Սենտ Լեն և Յան Ֆրանցիշեկ Սելոն պահեստները, ընտրված բրիտանական գրավաճառներ: Թագավորը հաճախ անձամբ էր կատարում գնումներ և գրքերի մատակարարներին պարգևատրում էր «Merentibus» ոսկե մեդալով իրենց ջանքերի համար, այդ թվում նաև Փարիզի P.P. Piernes գրավաճառին[1]:

Bibloteka Stanisława Augusta.jpg

Գրադարանի հավաքածուն ներկայացված է եղել տարբեր բաժիններով, այդ թվում փիլիսոփայության բաժին, որտեղ ներկայացվել են անտիկ փիլիսոփաների՝ Սոկրատեսի, Պլատոնի, Սենեկայի, Լուկրեցիոսի բազմաթիվ աշխատանքներ, ժամանակակից (Էրազմ Ռոտերդամցի, Ֆրենսիս Բեկոն, Միշել դը Մոնտեն), մաթեմատիկոսներ (Բլեզ Պասկալ, Ռենե Դեկարտ), Ֆրանսիացի իմաստասեր-լուսավորիչներ ու գիտակներ՝ Ժան Լը Ռոն Դ'Ալամբեր, Վոլտեր, Ժան-Ժակ Ռուսո: Գեղարվեստական բաժնում ներկայացվել են բազմաթիվ դասական ստեղծագործություններ՝ Հոմերոսի Իլիականն ու Ոդիսականը, Արիստոփանեսի կատակերգություններից, Օվիդիուսի մետամորֆոզներից, Լուդովիկո Արիոստոի «Մոլեգին Ռոլանդը», Պիեռ Կոռնեյլի Սիդը, Միգել դե Սերվանտեսի Դոն Կիխոտը, Դանիել Դեֆոյի Ռոբինզոն Կրուզո և շատ այլ ստեղծագործություններ, այդ թվում` Ուիլյամ Շեքսպիրի ամբողջական ստեղծագործությունները 10 հատորով, Նիկոլա Բուալոյի աշխատանքները 5 հատորով[2]:

Գրադարանը ներառող պալատական համալիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամբողջովին ավերվել է նացիստների կողմից: 1945 թվականին շենքը նույնիսկ տանիք չի ունեցել: Հետագա տարիներին կառույցը վերանորոգվել է: Մինչև 1989 թվական՝ կոմունիստական վարչակարգի օրոք, շենքը ծառայել է որպես կառավարական գրասենյակներ և արխիվ: Խորհրդային կայսրության փլուզումից հետո պալատն ու գրադարանի շենքերը վերածվել են թանգարանի՝ որպես Վարշավայի թագավորական ամրոցի մի մաս: 2004-2008 թվականներին շենքը վերանորոգվել է և ներկայումս նրա ընդարձակ սենյակները օգտագործվում են որպես համագումարների և ցուցահանդեսների տաղավարներ[1]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Aleksander Birkenmajer: Encyklopedia wiedzy o książce. Wrocław: Ossolineum, 1971.
  • Barbara Bieńkowska: Książka na przestrzeni dziejów. Warszawa: Centrum Edukacji Bibliotekarskiej, Informacyjnej i Dokumentacyjnej im. Heleny Radlińskiej, 2005. ISBN 83-88581-21-X.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Agnieszka Kania, Monika Bryzek, Library of Stanisław August Poniatowski. Wirtualna Historia Książki i Bibliotek, Kraków 2006
  2. Sławomir Kosim, Jagoda Pietryszyn, Historia pałacu Pod Blachą. Zamek Krolewski w Warszawie. Retrieved October 11, 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]