«Օորտի ամպ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
թվերի հայերեն ձևաչափ
չNo edit summary
Տող 36. Տող 36.
{{cite web
{{cite web
| author = Alessandro Morbidelli, Harold Levison.
| author = Alessandro Morbidelli, Harold Levison.
| title = Scenarios for the Origin of the Orbits of the Trans-Neptunian Objects {{mp|2000 CR|105}} and {{mp|2003 VB|12}} (Sedna)
| title = Scenarios for the Origin of the Orbits of the Trans-Neptunian Objects [[(2000) CR105|(2000) CR<sub>105</sub>]] and [[(2003) VB12|(2003) VB<sub>12</sub>]] (Sedna)
| url = http://adsabs.harvard.edu/abs/2004AJ....128.2564M
| url = http://adsabs.harvard.edu/abs/2004AJ....128.2564M
| publisher = The Astronomical Journal
| publisher = The Astronomical Journal

13:11, 28 հունվարի 2012-ի տարբերակ

Պատկերը ցույց է տալիս Օորտի ամպի ենթադրյալ տեսքը

Օորտի ամպ, երևակայական գնդաձև տարածք Արեգակնային համակարգում, որը հանդիսանում է երկարաժամկետ գիսաստղերի աղբյուր։ Դիտարկումներով Օորտի ամպի գոյությունը չի ապացուցված, սակայն կան շատ անուղակի փաստեր, որոնք բացահայտում են նրա գոյությունը։

Արեգակից մինչև Օորտի ամպը ընկած ենթադրյալ հեռավորությունը կազմում է 50.000 մինչև 100.000 ա. մ.[1] — մոտ մեկ լուսային տարի. Դա կազմում է մինչև Կենտավրոսի Պրոքսիմա (Արեգակին ամենամոտ աստղը) ընկած հեռավորության մոտ քառորդ մասը։ Կոյպերի գոտին և ցրված սկավառակը, երկու այլ հայտնի տրանսնեպտունային մարմինների տարածքները, հազարավոր անգամներ փոքր են Օորտի ամպից։ Օորտի ամպի արտաքին սահմանը հանդիսանում է Արեգակնային համակարգի ձգողության ուժի սահմանը[2]Հիլլի գունդը, որը հաշվարկվել է մոտ 2,0 լուսային տարի Արեգակնային համակարգի համար։

Ինչպես ենթադրվում է Օորտի ամպը բաղկացած է երկու առանձին մասերից՝ արտաքին գնդաձև Օորտի ամպ և ներքին սկավառակաձև Օորտի ամպ։ Օորտի ամպի մարմինները մեծամասամբ կազմված են ջրային, ամոնիակային և մեթանային սառույցներից։ Աստղագետները գտնում են, որ Օորտի ամպի մարմինները առաջացել են Արեգակի մոտ և հետագայում ցրվել են հեռավոր տիեզերք գազային հսկա մոլորակների ձգողականության ազդեցության հետևանքով, Արեգակնային համակարգի ձևավորման նախնական շրջաններում[1].

Չնայած այն բանին, որ Օորտի ամպի հավաստի դիտարկումենրի մասին չկան տեղեկություններ, աստղագետները գտնում են, որ այն հանդիսանում է Արեգակնային համակարգ ներխուժող բոլոր երկարաժամկետ գիսաստղերի և Հալլեյան տիպի գիսաստղերի, ինչպես նաև կենտավրոսներից և շատ Լուսնթագի ընտանիքի գիսաստղների աղբյուր[3]։ Օորտի ամպի արտաքին սահմանը ընդամենը համարվում է Արեգակնային համակարգի մոտավոր սահման, և այսպիսով, այն հեշտությամբ կարող է ընկնել ինչպես մոտ գտնվող աստղերի ձգողության ազդեցության տակ, այնպես էլ Գալակտիկայի ազդեցության տակ։ Այդ ուժերը երբեմն ստիպում են գիսաստղներին ուղղվել Արեգակնային համակարգի կենտրոնական մաս[1]։ Ելնելով նրանց ուղեծրերից, կարճաժամկետ գիսաստղերը կարող առաջանալ նաև ցրված սկավառակում, իսկ նրանցից որոշներն էլ Օորտի ամպում[1][3]։ Չնայած այն հանգամանքին, որ Կոյպերի գոտին և ավելի հեռու ընկած ցրված սկավառակը բազմաթիվ անգամ դիտվել և չափվել են, Օորտի ամպի մարմիններ, այս պահին կարող են ենթադրաբար համարվել միայն չորս մարմիններ՝ Սեդնան, (148209) 2000 CR105, (2006) SQ372 և (2008) KV42[4][5].

См. также

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Alessandro Morbidelli. (02.03.2008). «Origin and dynamical evolution of comets and their reservoirs» (PDF) (անգլերեն). arxiv. Վերցված է 2009-02-28-ին.
  2. «Oort Cloud» (անգլերեն). NASA Solar System Exploration. Վերցված է 2009-02-28-ին.
  3. 3,0 3,1 V. V. Emelyanenko, D. J. Asher, M. E. Bailey. (2007). «The fundamental role of the Oort cloud in determining the flux of comets through the planetary system». Monthly Notices of the Royal Astronomical Society.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) DOI:10.1111/j.1365-2966.2007.12269.x(անգլ.)
  4. Alessandro Morbidelli, Harold Levison. (2004). «Scenarios for the Origin of the Orbits of the Trans-Neptunian Objects [[(2000) CR105|(2000) CR105]] and [[(2003) VB12|(2003) VB12]] (Sedna)». The Astronomical Journal. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն) DOI:10.1086/424617(անգլ.)
  5. «International Team of Astronomers Finds Missing Link». NRC Herzberg Institute of Astrophysics. 2008.(անգլ.)

Արտաքին հղումներ