Կենտավրոսի Պրոքսիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կենտավրոսի Պրոքսիմա
Proxima Centauri 2MASS Atlas.jpg
Հետազոտման տվյալներ
ՏեսակԲռնկվող աստղեր, Կարմիր թզուկ, կրկնակի աստղ, infrared source? և astrophysical X-ray source?
Հեռավորություն4,2421 ± 0,0001 լուսային տարի և 1,3012 ± 0,0003 պկ[1]
Տեսանելի աստղային մեծություն11,13[2] (V)
ՀամաստեղությունԿենտավրոս
Աստղաչափություն
Ճառագայթային արագություն (Rv)−16 ± 1 kilometre per second, −22,4 ± 0,5 kilometre per second[3] և −22,4 kilometre per second[3]
Պարալաքս768,7 ± 0,3 մավ և 768,5004 ± 0,203 մավ[1]
Բացարձակ աստղային մեծություն15,49
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումM5V[4]
Գույնի ցուցանիշ1,9
ՓոփոխականությունԲռնկվող աստղեր[5]
Ֆիզիկական տվյալներ
Զանգված0,123 ± 0,001 M☉
Շառավիղ0,145 ± 0,011 արևային շառավիղ[6]
Տրամագիծ200 000 ± 1 կիլոմետր
Տարիքմ․թ․ա․ 555033 հազարամյակ
Լուսավորություն0,0017 solar luminosity
Պտույտ2,7 ± 0,3 kilometre per second[3]
ԱրբանյակՊրոքսիմա Կենտավրոսի b և Կենտավրոսի Պրոքսիմա c
Ուղեծրի էլեմենտներ
Այլ անվանումներ
2MASS J14294291-6240465, HIP 70890, IRAS 14260-6227, GJ 551, 1ES 1426-62.4, 1RXS J142947.9-624058, 2EUVE J1429-62.6, CCDM J14396-6050C, CSI-62-14263, CSV 2142, EUVE J1429-62.6, EUVE J1430-62.6, HIC 70890, JP11 5155, JP11 5156, JP11 5187, LFT 1110, LHS 49, LPM 526, LTT 5721, NLTT 37460, PLX 3278, PLX 3278.00, V645 Cen, WDS J14396-6050C, Zkh 211, PM J14297-6240, Ci 20 861, PM 14263-6228, [GKL99] 301, RX J1429.7-6240, PMSC 14328-6025C և Gaia DR2 5853498713160606720
ՀայտնաբերողՌոբերտ Թորբերն Էյթոն Ինես
Հայտնաբերման տարեթիվ1915

Կենտավրոսի Պրոքսիմա (անգլ.՝ Proxima Centauri), փոքր, ցածրազանգված աստղ, որն արեգակին ամենամոտ հայտնի աստղն է և գտնվում է Կենտավրոսի համաստեղությունում՝ արեգակից 4․244 լուսային տարի կամ 1․301 պարսեկ հեռավորության վրա։ Լատիներեն անվանումը նշանակում է «Կենտավրոսի ամենամոտ աստղը»։ Հայտնաբերվել է 1915 թվականին շոտլանդացի աստղագետ Ռոբերտ Ինեսի կողմից։ 11.13 տեսանելի աստղային մեծությամբ անզեն աչքի համար անտեսանելի է։ Հանդիսանում է Կենտավրոսի ալֆա համակարգի անդամ, կրում է Կենտավրոսի ալֆա C անունը և գտնվում է Կենտավրոսի ալֆա AB զույգից 2.18° դեպի հարավ-արևմուտք։ Ներկայումս գտնվում է այդ զույգից 12․950 աստղագիտական միավոր հեռավորության վրա, որի շուրջը սիդերիկ պտույտի պարբերությունը կազմում է մոտավորապես 550,000 տարի։

Կենտավրոսի Պրոքսիման կարմիր թզուկ է, որի զանգվածը կազմում է արեգակի զանգվածի ութերորդ մասը, իսկ միջին խտությունը 33 անգամ ավելին է արեգակի խտությունից։ Երկրին մոտ գտնվելու շնորհիվ ուղղակիորեն կարելի է չափել նրա անկյունային տրամագիծը, իսկ փաստացի տրամագիծը հավասար է արեգակի տրամագծի մեկ յոթերորդ մասին։ Թեև ունի շատ ցածր միջին լուսատվություն, Պրոքսիման բռնկվող աստղ է, որը մագնիսական ակտիվության պատճառով ենթարկվում է պայծառության պատահական կտրուկ աճերի։ Աստղի մագնիսական դաշտը ստեղծվում է կոնվեկցիայի միջոցով, որի արդյունքում բռնկման ակտիվությունն առաջացնում է ռենտգենյան ճառագայթների արտանետում, որը նման է արեգակի կողմից արտանետվողին։ Կոնվեկցիայի միջոցով Պրոքսիմայի միջուկում նյութերի խառնումն ու նրա՝ հարաբերականորեն ցածր էներգաարտադրության մակարդակը նշանակում են, որ Պրոքսիման ևս չորս տրիլիոն տարի լինելու է Հերցեպրունգ-Ռեսելի դիագրամի աստղ։

Կենտավրոսի Պրոքսիման ունի երկու հաստատված և մեկ չհաստատված մոլորակ։ Պրոքսիմա Կենտավրոսի b-ի գոյության մասին հայտարարվել է 2016 թվականի սկզբին․ այն աստղի շուրջը պտտվում է կոպիտ հաշվարկներով 0․05 աստղագիտական միավոր կամ 7․5 միլիոն կմ հեռավորության վրա, իսկ սիդերիկ պարբերությունը կազմում է մոտավորապես 11.2 երկրային օր։ Հաշվարկված զանգվածը առնվազն 1.17 անգամ գերազանցում է Երկրի զանգվածին[7], իսկ ջերմաստիճանն այնպիսին է, որ նրա մակերևույթի վրա ջուրը կարող է գոյություն ունենալ հեղուկ վիճակում, այսպիսով՝ այն գտնվում է Կենտավրոսի Պրոքսիմայի բնակելիության գոտում, թեև, Կենտավրոսի Պրոքսիմայի կարմիր թզուկ ու բռնկվող աստղ լինելու հանգամանքով պայմանավորված, այնտեղ կյանքի գոյությունը կասկածի տակ է առնվում։ Երկրի զանգվածից մեծ զանգված ունեցող Պրոքսիմա c-ն, որը պտտվում է 1․5 աստղագիտական միավոր կամ 220 միլիոն կմ հեռավորությամբ և 1900 օր կամ 5․2 տարի սիդերիկ պարբերությամբ, հայտնաբերվել է 2019 թվականին ու հաստատվել 2020 թվականին՝ օգտագործելով 1995 թվականի արխիվային պատկերները․ երբևէ ուղղակիորեն պատկերված ամենամոտ մոլորակն է (և առաջինը)։ 2019 թվականին, օգտագործելով շառավղային արագության տվյալները, արձանագրվել է 5․15 օր սիդերիկ պարբերությամբ լրացուցիչ ազդանշան։ Ազդանշանի հավանական բացատրությունների թվում են չբացահայտված էկզոմոլորակները կամ վիճակագրական աղմուկը[7] [Ն 1]։

Դիտարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին շոտլանդացի աստղագետ, Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում գտնվող աստղադիտարանի տնօրեն Ռոբերտ Ինեսը աստղ է հայտնագործել, որն ուներ նույն շարժումը, ինչ Կենտավրոսի ալֆան[8][9][10][11]։ Առաջարկել է այն անվանել Proxima Centauri[12] (փաստացի՝ Proxima Centaurus)[13]։ 1917 թվականին Բարեհուսո հրվանդանի մոտ գտնվող Արքայական աստղադիտարանում հոլանդացի աստղագետ Յոան Վուտեն չափել է աստղի եռանկյունաչափական պարալաքսը 0.755±0.028 և հասկացել, որ Կենտավրոսի Պրոքսիման արեգակից ունի մոտավորապես նույն հեռավորությունը, ինչ Կենտավրոսի ալֆան։ Պարզվել է նաև, որ այն ժամանակ հայտնի ամենաթույլ լուսատվությամբ աստղն է[14]։ Կենտավրոսի Պրոքսիմայի պարալաքսի նույնչափ ճշգրիտ չափումներ է կատարել ամերիկացի աստղագետ Հարոլդ Ալդենը 1928 թվականին, որը հաստատել է Ինեսի տեսակետը, որ աստղն ավելի մոտ է և ունի 0.783″±0.005″ պարալաքս։

Արեգակին ամենամոտ գտնվող աստղերը, այդ թվում և Կենտավրոսի Պրոքսիման

1951 թվականին ամերիկացի աստղագետ Հառլոու Շեփլին հայտարարել է, որ Կենտավրոսի Պրոքսիման բռնկվող աստղ է։

2016 թվականին Միջազգային աստղագիտական միությունն աշխատանքային խումբ է ձևավորել աստղերի անունների գրանցման ու միօրինականացման համար (WGSN)[15], որը 2016 թվականի օգոստոսին հավանության է արժանացրել Proxima Centauri անունն այս աստղի համար և այն այժմ ընդգրկված է աստղանունների ցուցակում[16]։

Կենտավրոսի Պրոքսիմայի հարավային թեքման պատճառով այն կարելի է տեսնել միայն 27-րդ հյուսիսային զուգահեռական աշխարհագրական լայնությունից հարավ։ Նրա նման կարմիր թզուկները չափազանց աղոտ են անզեն աչքով տեսնելու համար։ Նույնիսկ Կենտավրոսի ալֆա A կամ B-ից Պրոքսիման կդիտվեր որպես հինգերորդ մեծության աստղ[17][18]։ Նրա տեսանելի աստղային մեծությունը հավասար է 11-ի, այսպիսով՝ առնվազն 8 սմ ոսպնյակային բացվածքով աստղադիտակ է անհրաժեշտ այն դիտարկելու համար նույնիսկ իդեալական պայմանների՝ պարզ, մութ երկնքի, առկայության դեպքում[19]։

2018 թվականին գերբռնկում է արձանագրվել Կենտավրոսի Պրոքսիմայի վրա, որը երբևէ դիտարկված ամենահզոր բռնկումն է եղել։ Հաշվարկվել է, որ նմանատիպ բռնկումներ տեղի են ունենում տարվա մեջ մինչև հինգ անգամ, բայց այնքան կարճատև են (միայն մի քանի րոպե), որ նախկինում երբևէ չեն արձանագրվել[20]։

2020 թվականի ապրիլի 22-ին և 23-ին Նոր հորիզոններ ավտոմատ միջմոլորակային կայանը լուսանկարել է ամենամոտ գտնվող երկու աստղերին՝ Կենտավրոսի Պրոքսիմային ու Առյուծ համաստեղության Վուլֆ 359-ին։ Երկրից կատարված լուսանկարների հետ համեմատելուց հետո չափվելու է դրանց պարալաքսը[21]։

Ֆիզիկական հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտավրոսի Պրոքսիման կարմիր թզուկ է, քանի որ այն պատկանում է Հերցեպրունգ-Ռեսելի դիագրամի գլխավոր հաջորդականությանը և ունի M5.5 սպեկտրալ դասակարգում։ M5.5-ը նշանակում է, որ այն տեղակայված է M տիպի ցածրազանգված աստղերի շարքի վերջում[22]։ Բացարձակ աստղային մեծությունը 10 պարսեկ հեռավորությունից դիտելիս կազմում է 15.5[23]։ Ընդհանուր լուսատվությունը բոլոր ալիքների երկարությամբ հավասար է արեգակի լուսատվության 0.17% -ին[24], չնայած աչքի համար ընկալելի տեսանելի լույսի ալիքների երկարությամբ դիտարկելիս այդ թիվը կազմում է ընդամենը 0.0056%[25]։ Ճառագայթային հզորության ավելի քան 85%-ը ինֆրակարմիր ճառագայթներ են[26] և ունի աստղաբծերի կանոնավոր ակտիվության ցիկլ[27]։

Արեգակի, Կենտավրոսի ալֆայի, Կենտավրոսի բետայի ու Կենտավրոսի Պրոքսիմայի համեմատական չափսերը (ձախից աջ)
Երկու պայծառ կետերը Կենտավրոսի ալֆա համակարգն ու Կենտավրոսի բետան են (ձախից աջ)։ Կարմիր շրջանակի մեջ վերցված աստղը Կենտավրոսի Պրոքսիման է։

Գլխավոր հաջորդականության ցածրազանգված աստղերն ունեն ավելի մեծ միջին խտություն, քան խոշորազանգված աստղերը[28] և Կենտավրոսի Պրոքսիմայի միջին խտությունը արեգակի 1.411×103 կգ/մ3 (1.411 g/cm3) միջին խտության դիմաց կազմում է 47.1×103 կգ/մ3 (47.1 g/cm3

1998 թվականին կատարված Էլեկտրամագնիսական ճառագայթման տատանումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Կենտավրոսի Պրոքսիման պտույտ է գործում յուրաքանչյուր 83.5 օրը մեկ[29]։ Քրոմոսֆերայի ցուցիչների դինամիկայի շարքի հետագա վերլուծությունը 2002 թվականին արձանագրել է պտույտի ավելի երկար ժամանակահատված՝ 116.6±0.7 օր[30], որը սակայն դուրս է մղվել հօգուտ 82.6±0.1 օրվա։ Կենտավրոսի Պրոքսիմայի զանգվածով կարմիր թզուկը մնալու է գլխավոր հաջորդականության մեջ մոտ չորս տրիլիոն տարի, և քանի որ հելիումի համամասնությունն աճում է ջրածնի այրման շնորհիվ, աստղը դառնակու է ավելի փոքր ու ավելի տաք՝ աստիճանաբար վերածվելով այսպես կոչված կապույտ թզուկի։ Այս փուլից հետո այն դառնալու է ավելի պայծառ՝ հասնելով արեգակի պայծառության 2.5%-ին ու մի քանի միլիարդ տարի ջերմացնելու է իր շուրջը պտտվող ցանկացած մարմնի։ Երբ ջրածինն սպառվի, Կենտավրոսի Պրոքսիման վերափոխվելու է սպիտակ թզուկի (առանց կարմիր հսկա փուլն անցնելու) և կայուն կերպով կորցնելու է մնացած ջերմային էներգիան[31]։

Հեռավորություն և շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտավրոսի Պրոքսիման մոտավորապես 4․244 լուսային տարի (1․301 պարսեկ կամ 268․400 աստղագիտական միավոր) հեռու է արեգակից։ Երկրային դիտակետից նայելիս այն Կենտավրոսի ալֆայից բաժանված է 2.18 աստիճանով[32], որը հավասար է լիալուսնի անկյունային տրամագծի չորս անգամ բազմապատիկին[33]։ Պրոքսիման նաև ունի համեմատաբար մեծ սեփական շարժումներ և տարվա մեջ երկնքում շարժվում է 3.85 արքվայրկյան[34]։ Շառավղային արագությունը դեպի արեգակը հավասար է 22.2 կմ/վ։

Ամենամոտ աստղերի հեռավորությունները 20,000 տարի առաջ մինչև 80,000 տարի մեզնից հետո։ Կենտավրոսի Պրոքսիման դեղինն է

Բոլոր հայտնի աստղերից Կենտավրոսի Պրոքսիման արեգակին ամենամոտ աստղն է եղել մոտավորապես 32,000 տարի և այդպիսին լինելու է ևս 25,000 տարի, որից հետո Կենտավրոսի ալֆա A-ն և B-ն յուրաքանչյուր 79.91 տարին մեկ հաջորդելու են միմյանց որպես արեգակին ամենամոտ աստղեր։ 2001 թվականին Ջ․ Գարսիա-Սանչեսը կանխատեսել էր, որ Պրոքսիման արեգակին ամենաշատը կմոտենա մոտավորապես 26,700 տարի հետո, հասնելով 3․11 լուսային տարի կամ 0․95 պարսեկ հեռավորության[35]։ 2010 թվականին կատարված Վ․ Բոբիլևի ուսումնասիրությունը կանխատեսել է մոտեցում 2․90 լուսային տարվա կամ 0․89 պարսեկ հեռավորությամբ մոտավորապես 27,400 տարի հետո[36], որին հաջորդել է 2014 թվականի Ք․ Ա․ Լ․ Բեյլեր-Ջոնսի ուսումնասիրությունը՝ կանխատեսելով 3․07 լուսային տարվա կամ 0․94 պարսեկ մոտեցում կոպիտ հաշվարկներով 26,710 տարի հետո[37]։ Կենտավրոսի Պրոքսիման պտտվում է Ծիր Կաթինով գալակտիկական կենտրոնից 27-31 լուսային տարի (8․3-9․5 պարսեկ) հեռավորության վրա 0․07 ուղեծրային էքսցենտրիսիտետով[38]։

Կենտավրոսի Պրոքսիմայի ուղեծրային սխեման Երկրից դիտելիս

Կենտավրոսի Պրոքսիմայի հայտնագրծումից ի վեր այն համարվել է Կենտավրոսի ալֆա կրկնակի կաստղի իսկական ուղեկիցը։ Պրոքսիման և Կենտավրոսի ալֆան ձգողականությամբ կապված են։ Կենտավրոսի ալֆա AB բարիկենտրոնի շուրջը Պրոքսիմայի սիդերիկ պտույտի պարբերությունը կազմում է 547000+6600
−4000
տարի 0.5±0.08 էքսցենտրիսիտետով։ Ներկայումս Պրոքսիման Կենտավրոսի ալֆա AB բարիկենտրոնից 12․947 ± 260 աստղագիտական միավոր հեռավորության վրա է, որը նրա ուղեծրի ամենահեռավոր կետն է։

Վեց առանձին աստղեր, երկու կրկնակի աստղեր և մեկ եռակի աստղ տիեզերքում ընդհանուր շարժում ունեն Կենտավրոսի Պրոքսիմայի ու Կենտավրոսի ալֆա համակարգի հետ։ Այդ աստղերի տիեզերական արագությունները գտնվում են Կենտավրոսի ալֆայի պեկուլյար արագության 10 կմ/վ սահմանում։ Այսպիսով՝ նրանք կարող են ձևավորել աստղերի շարժվող խմբեր, որը կվկայեր ընդհանուր ծագման մասին[39], ինչպես աստղակույտերի դեպքում է։

Մոլորակային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Proxima Centauri մոլորակային համակարգ[40][41][42]
Արբանյակ Զանգված Կիսագլխավոր առանցք
(ա․ մ․)
Սիդերիկ պարբերություն
(օրեր)
Էքսցենտրիսիտետ Ուղեծրի թեքում Շառավիղ
b ≥ 1.173+0.087
−0.090
 M
0.04857+0.00029
−0.00029
11.18418+0.00068
−0.00074
0.109+0.076
−0.068
0.8–1.5[43] R
c 7±1 M 1.489±0.049 1928±20 0.04±0.01 133±1°
Հավանական աստղերի զանգվածային սահմաններն ըստ շառավղային արագության[44]
Սիդերիկ

պարբերություն

(օրեր)

Հեռավորություն
(ա․մ․)
Առավելագույն

զանգված[Ն 2]

(M)

3.6–13.8 0.022–0.054 2–3
< 100 < 0.21 8.5
< 1000 < 1 16

Կենտավրոսի Պրոքսիմա b-ն, նույն ինքը՝ Կենտավրոսի ալֆա Cb-ն, պտտվում է աստղի շուրջը կոպիտ հաշվարկներով 7․5 մլն․ կմ կամ 0.05 աստղագիտական միավոր ( կմ) հեռավորությամբ 11.2 երկրային օր սիդերիկ պարբերությամբ։ Նրա հաշվարկված զանգվածը առնվազն 1.3 անգամ ավելին է Երկրի զանգվածից։ Պրոքսիմա b-ի միջին ջերմաստիճանը գտնվում է այն միջակայքում, որի պայմաններում ջուրը նրա մակերևույթին կարող է գոյություն ունենալ հեղուկ վիճակում, այսպիսով՝ այն գտնվում է Կենտավրոսի Պրոքսիմայի բնակելիության գոտում[45][46]։

Կենտավրոսի Պրոքսիմա b էկզոմոլորակի առաջին նշանները հայտնաբերվել են 2013 թվականին ֆինլանդացի աստղագետ Միքո Թուոմիի կողմից Միացյալ Թագավորության Հերթֆորդշիրի համալսարանում արխիվային տվյալներն ուսումնասիրելիս[47][48]։ Հնարավոր հայտնագործությունը հաստատելու համար աստղագետների մի թիմ 2016 թվականի հունվարին նախաձեռնել է «Pale Red Dot»[Ն 3] նախագիծը[49]։ 2016 թվականի օգոստոսի 24-ին ամբողջ աշխարհից հավաքված 31 գիտնականներից բաղկացած թիմը[50] Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի ներկայացուցիչ Գուիլեմ Անգլադա-Էսկուդեի ղեկավարությամբ հաստատել է Կենտավրոսի Պրոքսիմա b-ի գոյությունը[51]։

Կենտավրոսի Պրոքսիմա c-ն սուպեր-երկիր (անգլ.՝ Super-Earth) մոլորակ է, որն ունի Երկրի զանգվածը 7 անգամ գերազանցող զանգված և պտտվում է 1․5 աստղագիտական միավոր կամ 220 մլն․ կմ հեռավորության վրա յուրաքանչյուր 1․900 օրը կամ 5․2 տարին մեկ։ Եթե Պրոքսիմա b-ն լիներ այդ աստղի Երկիրը, ապա Պրոքսիմա c-ն համարժեք կլիներ Նեպտունին։ Կենտավրոսի Պրոքսիմայից այսքան հեռու գտնվելով՝ անհնար է, որ այն բնակեցված լինի, քանի որ ունի մոտավորապես 39 Կ․ ցածր միջին ջերմաստիճան։ Մոլորակի գոյության մասին առաջին անգամ հաղորդել են իտալացի աստղաֆիզիկոս Մարիո Դամասոն և իր գործընկերները 2019 թվականի ապրիլին[52][53]։ 2020 թվականին մոլորակի գոյությունը հաստատվել է։

Բնակելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոքսիմա Կենտավրոսի b-ն Կենտավրոսի Պրոքսիմայի շուրջ երկրանման էկզոմոլորակների միջազգային ուսումնասիրությունների թիրախ է

Նախքան Պրոքսիմա Կենտավրոսի b-ի հայտնագործումը «Այլմոլորակային աշխարհներ» հեռուստատեսային վավերագրական ֆիլմը վարկած է առաջ քաշել, որ հնարավոր է բնակելի մոլորակի գոյությունը Կենտավրոսի Պրոքսիմայի ուղեծրի շրջակայքում և այլ կարմիր թզուկների վրա։ Այդ մոլորակը կարող էր գտնվել Կենտավրոսի Պրոքսիմայի բնակելիության գոտում, մոտավորապես 0․023-0․054 աստղագիտական միավոր նրանից հեռու, և կունենար 3.6–14 օր սիբերիկ պարբերություն[54]։ Այս գոտում գտնվող մոլորակը աստղի հետ կունենար համաժամանակյա պտույտներ։ Եթե այս ենթադրական մոլորակի ուղեծրային էքսցենտրիսիտետը ցածր լիներ, Կենտավրոսի Պրոքսիման քիչ կշարժվեր նրա երկնքում, իսկ մակերեսին հիմնականում կլիներ հավերժական կա՛մ ցերեկ, կա՛մ գիշեր։ Մթնոլորտի առկայությունը կծառայեր աստղի կողմից լուսավորվող կողմից դեպի մոլորակի հեռավոր անկյունը էներգիայի վերաբաշխման համար[55]։

Այլ գիտնականներ, հատկապես Երկրի եզակիության վարկածի կողմնակիցները[56], անհամաձայնություն են արտահայտել, որ կարմիր թզուկներում հնարավոր է կյանքի գոյությունը։ Այս աստղի բնակելիության գոտում գտնվող ցանկացած էկզոմոլորակ հավանաբար կգտնվեր աստղի հետ համաժամանակյա պտույտի մեջ, որի արդյունքում կունենար համեմատաբար ավելի թույլ մոլորակային մագնիսական մոմենտ, որն էլ իր հերթին կառաջացներ ուժեղ մթնոլորտային քայքայում՝ Կենտավրոսի Պրոքսիմայի պլազմային արտանետումների կողմից[57]։

Հետագա ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգակի տեսքը Կենտավրոսի ալֆա համակարգից՝ օգտագործելով «Սելեստիա» աստղագիտական համակարգչային ծրագիրը

Քանի որ Կենտավրոսի Պրոքսիման գտնվում է Երկրին մոտ, այն առաջարկվել է որպես թռիչքային նպատակակետ միջաստղային ճամփորդությունների համար[58]։ Այն ներկայումս շարժվում է Երկրի ուղղությամբ 22.2 կմ/վ արագությամբ։ 26,700 տարի հետո, երբ այն կմոտենա մինչև 3.11 լուսային տարի, կսկսի հեռանալ։

Եթե օգտագործվեն ոչ միջուկային, սովորական շարժիչ տեխնոլոգիաներ, ապա դեպի Կենտավրոսի Պրոքսիմա և իր մոլորակներ թռիչքի համար տիեզերանավից կպահանջվեն հազարավոր տարիներ[59]։ Օրինակ՝ «Վոյաջեր-1-ը», որն այժմ թռչում է 17 կմ/վ արագությամբ[60], կարող է այնտեղ հասնել 73,775 տարվա ընթացքում։ Միջուկային շարժիչներով տեխնոլոգիաներն այդ ժամանակը կկրճատեն մինչև մեկ դար։

«Breakthrough Starshot» նախագիծը նպատակ ունի հասնել Կենտավրոսի ալֆային 21-րդ դարի առաջին կեսում[61]։ Փորձեր են արվելու թռչել Կենտավրոսի Պրոքսիմայի մոտով՝ լուսանկարներ անելու և մոլորակի մթնոլորտային պայմանների մասին տվյալներ հավաքելու համար։ Հավաքված տեղեկությունը Երկիր հասնելու համար պահանջվելու է 4.22 տարի[62]։

Կենտավրոսի Պրոքսիմայից Արեգակը կունենար 0.4 մեծությամբ պայծառ աստղի տեսք Կասիոպեա համաստեղությունում, ճիշտ այնպիսին, ինչպիսին Ախերնարն է երևում Երկրից[63]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եթե հաստատվի, որ այս ազդանշանի պատճառը մոլորակ է, 2020 թվականի օգոստոսի տվյալներով այն անվանվելու է Կենտավրոսի Պրոքսիմա d՝ համաձայն Միջազգային աստղագիտական միության էկզոմոլորակների անվանման քաղաքականության։
  2. Փաստացի սա m sin i վերին սահմանն է, որտեղ i-ն կլոր ուղեծրում ուղեծրի նորմալի ու տեսողության գծի միջև ընկած անկյունն է։ Եթե մոլորակային ուղեծրերը մոտ են Երկրից դիտարկողին, կամ էքսցենտրիկ ուղեծրում են, ապա զանգվածեղ մոլորակները կարող են խուսափել շառավղային արագության մեթոդով հայտնաբերվելուց։
  3. «Pale Red Dot»-ը (հայերեն՝ Թույլ կարմիր կետ) հղում է «Գունատ կապույտ կետ»-ին, որը Վոյաջեր-1-ի կողմից արված Երկրի հեռավոր լուսանկարն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Gaia DR2 / Data Processing and Analysis Consortium, European Space Agency — 2018. — Vol. 1345.
  2. Jao W., Henry T. J., Subasavage J. P., Winters J. G., Gies D. R., Riedel A. R., Ianna P. A. The solar neighborhood. XXXI. Discovery of an unusual red+white dwarf binary at ~25 pc via astrometry and UV imaging // Astron. J. / J. G. IIIIOP Publishing, American Astronomical Society, 2013. — Vol. 147, Iss. 1. — P. 21. — ISSN 0004-6256; 1538-3881doi:10.1088/0004-6256/147/1/21arXiv:1310.4746
  3. 3,0 3,1 3,2 Torres C. A. O., Quast G. R., Silva L. d., Reza R. d. l., Melo C. H. F., Sterzik M. Search for associations containing young stars (SACY) // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2006. — Vol. 460, Iss. 3. — P. 695—708. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361:20065602arXiv:astro-ph/0609258
  4. Lurie J. C., Henry T. J., Jao W., Quinn S. N., Winters J. G., Ianna P. A., Koerner D. W., Riedel A. R., Subasavage J. P. The solar neighborhood. XXXIV. a search for planets orbiting nearby M dwarfs using astrometry // Astron. J. / J. G. IIIIOP Publishing, American Astronomical Society, 2014. — Vol. 148, Iss. 5. — P. 91. — ISSN 0004-6256; 1538-3881doi:10.1088/0004-6256/148/5/91arXiv:1407.4820
  5. Kukarkin B. V., Kholopov P. N., Pskovsky Y. P., Efremov Y. N., Kukarkina N. P., Kurochkin N. E., Medvedeva G. I. General Catalogue of Variable Stars, 3rd ed. — 1971. — Vol. -1. — P. 0.
  6. Ségransan D., Kervella P., Queloz D. First radius measurements of very low mass stars with the VLTI // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2003. — Vol. 397, Iss. 3. — P. 5–8. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361:20021714arXiv:astro-ph/0211647
  7. 7,0 7,1 Suárez Mascareño A., Faria J. P. և այլք: (2020)։ «Revisiting Proxima with ESPRESSO»։ Astronomy & Astrophysics։ ISSN 0004-6361։ arXiv:2005.12114։ doi:10.1051/0004-6361/202037745 
  8. Innes R. T. A. (October 1915)։ «A Faint Star of Large Proper Motion»։ Circular of the Union Observatory Johannesburg 30: 235–236։ Bibcode:1915CiUO...30..235I  This is the original Proxima Centauri discovery paper.
  9. Glass I. S. (July 2007)։ «The discovery of the nearest star»։ African Skies 11: 39։ Bibcode:2007AfrSk..11...39G 
  10. Glass I.S. (2008)։ Proxima, the nearest star (other than the Sun)։ Cape Town: Mons Mensa։ Արխիվացված է օրիգինալից September 12, 2017-ին։ Վերցված է September 6, 2016 
  11. Queloz Didier (November 29, 2002)։ «How Small are Small Stars Really?»։ European Southern Observatory։ eso0232; PR 22/02։ Վերցված է January 29, 2018 
  12. Alden Harold L. (1928)։ «Alpha and Proxima Centauri»։ Astronomical Journal 39 (913): 20–23։ Bibcode:1928AJ.....39...20A։ doi:10.1086/104871 
  13. Innes R. T. A. (September 1917)։ «Parallax of the Faint Proper Motion Star Near Alpha of Centaurus. 1900. R.A. 14 h 22m 55s.-0s 6t. Dec-62° 15'2 0'8 t»։ Circular of the Union Observatory Johannesburg 40: 331–336։ Bibcode:1917CiUO...40..331I 
  14. Voûte J. (1917)։ «A 13th magnitude star in Centaurus with the same parallax as α Centauri»։ Monthly Notices of the Royal Astronomical Society 77 (9): 650–651։ Bibcode:1917MNRAS..77..650V։ doi:10.1093/mnras/77.9.650 
  15. «IAU Working Group on Star Names (WGSN)»։ International Astronomical Union։ Վերցված է May 22, 2016 
  16. «Naming Stars»։ International Astronomical Union։ Վերցված է March 3, 2018 
  17. «Proxima Centauri UV flux distribution»։ ESA & The Astronomical Data Centre at CAB։ Վերցված է July 11, 2007 
  18. Kaler Jim։ «Rigil Kentaurus»։ University of Illinois։ Վերցված է August 3, 2008 
  19. Sherrod P. Clay, Koed Thomas L. (2003)։ A complete manual of amateur astronomy: tools and techniques for astronomical observations։ Courier Dover Publications։ ISBN 978-0-486-42820-8 
  20. Howard Ward S., Tilley Matt A., Corbett Hank, Youngblood Allison, Loyd R. O. Parke, Ratzloff Jeffrey K., Law Nicholas M., Fors Octavi, Del Ser Daniel, Shkolnik Evgenya L., Ziegler Carl, Goeke Erin E., Pietraallo Aaron D., Haislip Joshua (2018)։ «The First Naked-eye Superflare Detected from Proxima Centauri»։ The Astrophysical Journal 860 (2): L30։ Bibcode:2018ApJ...860L..30H։ arXiv:1804.02001։ doi:10.3847/2041-8213/aacaf3 
  21. «Seeing Stars in 3D: The New Horizons Parallax Program»։ pluto.jhuapl.edu։ 29 January 2020։ Վերցված է 25 May 2020 
  22. Kervella, Pierre, Thevenin, Frederic (March 15, 2003)։ «A family portrait of the Alpha Centauri system: VLT interferometer studies the nearest stars»։ European Southern Observatory։ Վերցված է May 10, 2016 
  23. Kamper K. W., Wesselink, A. J. (1978)։ «Alpha and Proxima Centauri»։ Astronomical Journal 83: 1653–1659։ Bibcode:1978AJ.....83.1653K։ doi:10.1086/112378 
  24. See Table 1, Doyle J. G., Butler C. J. (1990)։ «Optical and infrared photometry of dwarf M and K stars»։ Astronomy and Astrophysics 235: 335–339։ Bibcode:1990A&A...235..335D  and p. 57, Peebles P. J. E. (1993)։ Principles of physical cosmology։ Princeton, New Jersey: Princeton University Press։ ISBN 978-0-691-01933-8 
  25. Binney James, Scott Tremaine (1987)։ Galactic dynamics։ Princeton, New Jersey: Princeton University Press։ էջ 8։ ISBN 978-0-691-08445-9 
  26. Leggett S. K. (1992)։ «Infrared colors of low-mass stars»։ Astrophysical Journal Supplement Series 82 (1): 351–394, 357։ Bibcode:1992ApJS...82..351L։ doi:10.1086/191720 
  27. Pulliam Christine (October 12, 2016)։ «Proxima Centauri Might Be More Sunlike Than We Thought»։ Smithsonian Insider։ Վերցված է July 7, 2020 
  28. Zombeck Martin V. (2007)։ Handbook of space astronomy and astrophysics (Third ed.)։ Cambridge, UK: Cambridge University Press։ էջեր 109։ ISBN 978-0-521-78242-5 
  29. Benedict, G. F., McArthur, B., Nelan E, Story D, Whipple AL, Shelus PJ, Jefferys WH, Hemenway PD, Franz OG (1998)։ «Photometry of Proxima Centauri and Barnard's Star using Hubble Space Telescope fine guidance sensor 3: a search for periodic variations»։ The Astronomical Journal 116 (1): 429–439։ Bibcode:1998AJ....116..429B։ arXiv:astro-ph/9806276։ doi:10.1086/300420 
  30. Suárez Mascareño A., Rebolo R., González Hernández J. I., Esposito M. (September 2015)։ «Rotation periods of late-type dwarf stars from time series high-resolution spectroscopy of chromospheric indicators»։ Monthly Notices of the Royal Astronomical Society 452 (3): 2745–2756։ Bibcode:2015MNRAS.452.2745S։ arXiv:1506.08039։ doi:10.1093/mnras/stv1441 
  31. Adams Fred C., Laughlin, Gregory, Graves, Genevieve J. M.։ Red dwarfs and the end of the main sequence։ Gravitational collapse: from massive stars to planets (Revista Mexicana de Astronomía y Astrofísica): 46–49։ Վերցված է June 24, 2008 
  32. Kirkpatrick JD, Davy J, Monet DG, Reid IN, Gizis JE, Liebert J, Burgasser AJ (2001)։ «Brown dwarf companions to G-type stars. I: Gliese 417B and Gliese 584C»։ The Astronomical Journal 121 (6): 3235–3253։ Bibcode:2001AJ....121.3235K։ arXiv:astro-ph/0103218։ doi:10.1086/321085 
  33. Williams D. R. (February 10, 2006)։ «Moon Fact Sheet»։ Lunar & Planetary Science։ NASA։ Վերցված է October 12, 2007 
  34. Benedict G. F., Mcarthur B., Nelan E., Story D., Jefferys W. H., Wang Q., Shelus P. J., Hemenway P. D., Mccartney J., Van Altena Wm. F., Duncombe R., Franz O. G., Fredrick L. W.։ Astrometric stability and precision of fine guidance sensor #3: the parallax and proper motion of Proxima Centauri։ Proceedings of the HST calibration workshop: 380–384։ Վերցված է July 11, 2007 
  35. García-Sánchez J., Weissman, P. R., Preston, R. A., Jones, D. L., Lestrade, J.-F., Latham, D. W., Stefanik, R. P., Paredes, J. M. (2001)։ «Stellar encounters with the solar system»։ Astronomy and Astrophysics 379 (2): 634–659։ Bibcode:2001A&A...379..634G։ doi:10.1051/0004-6361:20011330 
  36. Bobylev V. V. (March 2010)։ «Searching for stars closely encountering with the solar system»։ Astronomy Letters 36 (3): 220–226։ Bibcode:2010AstL...36..220B։ arXiv:1003.2160։ doi:10.1134/S1063773710030060 
  37. Bailer-Jones C. A. L. (March 2015)։ «Close encounters of the stellar kind»։ Astronomy & Astrophysics 575: 13։ Bibcode:2015A&A...575A..35B։ arXiv:1412.3648։ doi:10.1051/0004-6361/201425221։ A35 
  38. Allen C., Herrera M. A. (1998)։ «The galactic orbits of nearby UV Ceti stars»։ Revista Mexicana de Astronomía y Astrofísica 34: 37–46։ Bibcode:1998RMxAA..34...37A 
  39. Johnston Kathryn V., Hernquist Lars, Bolte Michael (1996)։ «Fossil signatures of ancient accretion events in the halo»։ The Astrophysical Journal 465: 278։ Bibcode:1996ApJ...465..278J։ arXiv:astro-ph/9602060։ doi:10.1086/177418 
  40. Anglada-Escudé Guillem, Amado Pedro J., Barnes John, Berdiñas Zaira M., Butler R. Paul, Coleman Gavin A. L., de la Cueva Ignacio, Dreizler Stefan, Endl Michael, Giesers Benjamin, Jeffers Sandra V., Jenkins James S., Jones Hugh R. A., Kiraga Marcin, Kürster Martin, López-González Marίa J., Marvin Christopher J., Morales Nicolás, Morin Julien, Nelson Richard P., Ortiz José L., Ofir Aviv, Paardekooper Sijme-Jan, Reiners Ansgar, Rodríguez Eloy, Rodrίguez-López Cristina, Sarmiento Luis F., Strachan John P., Tsapras Yiannis, Tuomi Mikko, Zechmeister Mathias (August 25, 2016)։ «A terrestrial planet candidate in a temperate orbit around Proxima Centauri»։ Nature 536 (7617): 437–440։ Bibcode:2016Natur.536..437A։ PMID 27558064։ arXiv:1609.03449։ doi:10.1038/nature19106 
  41. Kervella Pierre, Arenou Frédéric, Schneider Jean (2020)։ «Orbital inclination and mass of the exoplanet candidate Proxima c»։ Astronomy & Astrophysics 635: L14։ Bibcode:2020A&A...635L..14K։ ISSN 0004-6361։ arXiv:2003.13106։ doi:10.1051/0004-6361/202037551 
  42. Benedict G. Fritz, McArthur Barbara E. (16 June 2020)։ «A Moving Target—Revising the Mass of Proxima Centauri c»։ Research Notes of the AAS 4 (6)։ doi:10.3847/2515-5172/ab9ca9։ Վերցված է 17 June 2020 
  43. Bixel A., Apai D. (February 21, 2017)։ «Probabilistic Constraints on the Mass and Composition of Proxima b»։ The Astrophysical Journal Letters 836 (2): L31։ Bibcode:2017ApJ...836L..31W։ ISSN 2041-8205։ arXiv:1702.02542։ doi:10.3847/2041-8213/aa5f51 
  44. Endl M. & Kürster M. (2008)։ «Toward detection of terrestrial planets in the habitable zone of our closest neighbor: Proxima Centauri»։ Astronomy and Astrophysics 488 (3): 1149–1153։ Bibcode:2008A&A...488.1149E։ arXiv:0807.1452։ doi:10.1051/0004-6361:200810058 
  45. Chang Kenneth (August 24, 2016)։ «One star over, a planet that might be another Earth»։ New York Times։ Վերցված է August 24, 2016 
  46. Knapton Sarah (August 24, 2016)։ «Proxima b: Alien life could exist on 'second Earth' found orbiting our nearest star in Alpha Centauri system»։ The Telegraph (Telegraph Media Group)։ Վերցված է August 24, 2016 
  47. «Proxima b is our neighbor ... better get used to it!»։ Pale Red Dot։ August 24, 2016։ Վերցված է August 24, 2016 
  48. Aron, Jacob. August 24, 2016. Proxima b: Closest Earth-like planet discovered right next door. New Scientist. Retrieved August 24, 2016.
  49. «Follow a Live Planet Hunt!»։ European Southern Observatory։ January 15, 2016։ Վերցված է August 24, 2016 
  50. Feltman Rachel (August 24, 2016)։ «Scientists say they've found a planet orbiting Proxima Centauri, our closest neighbor»։ The Washington Post 
  51. Mathewson Samantha (August 24, 2016)։ «Proxima b By the Numbers: Possibly Earth-Like World at the Next Star Over»։ Space.com։ Վերցված է August 25, 2016 
  52. Wall Mike (April 12, 2019)։ «Possible 2nd Planet Spotted Around Proxima Centauri»։ Space.com։ Վերցված է April 12, 2019 
  53. Billings Lee (April 12, 2019)։ A Second Planet May Orbit Earth's Nearest Neighboring Star։ Scientific American։ Վերցված է April 12, 2019 
  54. Endl M., Kuerster M., Rouesnel F., Els S., Hatzes A. P., Cochran W. D. (June 18–21, 2002)։ Deming Drake, ed.։ Extrasolar terrestrial planets: can we detect them already?։ Conference Proceedings, Scientific Frontiers in Research on Extrasolar Planets (Washington, DC): 75–79։ Bibcode:2003ASPC..294...75E։ arXiv:astro-ph/0208462 
  55. Tarter, Jill C., Mancinelli RL, Aurnou JM, Backman DE, Basri GS, Boss AP, Clarke A, Deming D (2007)։ «A reappraisal of the habitability of planets around M dwarf stars»։ Astrobiology 7 (1): 30–65։ Bibcode:2007AsBio...7...30T։ PMID 17407403։ arXiv:astro-ph/0609799։ doi:10.1089/ast.2006.0124 
  56. Ward Peter D., Brownlee Donald (2000)։ Rare Earth: why complex life is uncommon in the universe։ Springer Publishing։ ISBN 978-0-387-98701-9 
  57. Khodachenko, Maxim L., Lammer H, Grießmeier Jean-Mathias, Leitner M, Selsis F, Eiroa C, Hanslmeier A, Biernat HK (2007)։ «Coronal Mass Ejection (CME) activity of low mass M stars as an important factor for the habitability of terrestrial exoplanets. I. CME impact on expected magnetospheres of earth-like exoplanets in close-in habitable zones»։ Astrobiology 7 (1): 167–184։ Bibcode:2007AsBio...7..167K։ PMID 17407406։ doi:10.1089/ast.2006.0127 
  58. Gilster Paul (2004)։ Centauri dreams: imagining and planning։ Springer։ ISBN 978-0-387-00436-5 
  59. Crawford I. A. (September 1990)։ «Interstellar Travel: A Review for Astronomers»։ Quarterly Journal of the Royal Astronomical Society 31: 377–400։ Bibcode:1990QJRAS..31..377C 
  60. «Spacecraft escaping the Solar System»։ Heavens Above։ Վերցված է December 25, 2016 
  61. Merali Zeeya (May 27, 2016)։ «Shooting for a star»։ Science 352 (6289): 1040–1041։ PMID 27230357։ doi:10.1126/science.352.6289.1040 
  62. Popkin Gabriel (February 2, 2017)։ «What it would take to reach the stars»։ Nature 542 (7639): 20–22։ Bibcode:2017Natur.542...20P։ PMID 28150784։ doi:10.1038/542020a 
  63. Ն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]