«Վիտամին B2»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 24. | Տող 24. | ||
Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության արտաքին դրսևորուններն են՝ [[շրթունք]]ների [[լորձաթաղանթ]]ի ախտահարումը ուղղահայաց ճաքերով, ստոմատիտի երևույթներ բերանի անկյուններում, [[լեզու|լեզվի]] այտուց և կարմրություն ([[գլոսիտ]]), քթաշրթունքային ծալքի, [[քիթ|քթի]] թևերի, [[ականջ]]ների, [[կոպ]]երի վրա սեբորեական [[դերմատիտ]]։ Հաճախ զարգանում են տեսողության օրգանների շեղումներ՝ [[լուսավախություն]], [[Աչք|եղջերաթաղանթ]]ի անոթավորում, [[կոնյունկտիվիտ]], [[կերատիտ]] և որոշ դեպքերում՝ [[կատարակտ]]։ [[Ավիտամինոզ]]ի մի շարք դեպքերում ի հայտ են գալիս [[անեմիա]] և նյարդային խանգարումներ, որն ուղեկցվում է [[Մկաններ|մկանային]] թուլությամբ, այրող [[ցավ]]երով [[ոտքեր]]ում և այլն։ |
Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության արտաքին դրսևորուններն են՝ [[շրթունք]]ների [[լորձաթաղանթ]]ի ախտահարումը ուղղահայաց ճաքերով, ստոմատիտի երևույթներ բերանի անկյուններում, [[լեզու|լեզվի]] այտուց և կարմրություն ([[գլոսիտ]]), քթաշրթունքային ծալքի, [[քիթ|քթի]] թևերի, [[ականջ]]ների, [[կոպ]]երի վրա սեբորեական [[դերմատիտ]]։ Հաճախ զարգանում են տեսողության օրգանների շեղումներ՝ [[լուսավախություն]], [[Աչք|եղջերաթաղանթ]]ի անոթավորում, [[կոնյունկտիվիտ]], [[կերատիտ]] և որոշ դեպքերում՝ [[կատարակտ]]։ [[Ավիտամինոզ]]ի մի շարք դեպքերում ի հայտ են գալիս [[անեմիա]] և նյարդային խանգարումներ, որն ուղեկցվում է [[Մկաններ|մկանային]] թուլությամբ, այրող [[ցավ]]երով [[ոտքեր]]ում և այլն։ |
||
Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության հիմնական պատճառները՝ այդ վիտամինը պարունակող մթերքների ոչ բավարար օգտագործումը |
Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության հիմնական պատճառները՝ այդ վիտամինը պարունակող մթերքների ոչ բավարար օգտագործումը, վիտամինը պարունակող մթերքների ոչ ճիշտ պահպանումը և մշակումը, որի հետևանքով վիտամինի պարունակությունը կտրուկ նվազումը, [[Աղեստամոքսային տրակտ]]ի խրոնիկ հիվանդությունները, ռիբոֆլավինի [[անտագոնիստ (քիմիա)|հակադիր]] դեղամիջոցների ընդունումը։ |
||
{| class=standard border= 1 cellpadding="2" cellspacing="0" |
{| class=standard border= 1 cellpadding="2" cellspacing="0" |
16:51, 26 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ
Ռիբոֆլավին (լակտոֆլավին, վիտամին B2), ջրում լուծվող ամենակարևոր վիտամինից է, բազմաթիվ բիոքիմիական պրոցեսների կոֆերմենտ։
Ընդհանուր տեղեկություններ
B²-ը (ռիբոֆլավին) անհրաժեշտ է օրգանիզմում սպիտակուցների և ածխաջրերի նորմալ փոխանակման համար։ B²-ը օժանդակում է օրգանիզմի կանոնավոր աճին և վերքերի ապաքինմանը։ Վիտամինի անբավարարության դեպքում նկատվում է շրթունքների վրա ճաքեր, շրթունքների անկյուններում խոցեր և խոր ճաքեր մատերի վրա։ Վերքերի ապաքինումը դանդաղում է։ B²-ի ամենամեծ քանակություն պարունակում են դրոժները, լյարդը, ինչպես նաև կաթը և կաթնամթերքները։ Վիտամինը կայուն է տաքացնելու նկատմամբ, բայց լույսից հեշտ քայքայվում է։
Ֆիզիկական հատկություններ
Ռիբոֆլավինը վատ է լուծվում ջրում (0,12 մգ/մլ, 27,5 °C) և էթանոլում, անլուծելի է ացետոնում, դիէթիլ եթերում, քլորոֆորմում, բենզոլում։
Ռիբոֆլավինը կայուն է թթու և արագ քայքայվում է հիմնային միջավայրում։
Քիմիական հատկություններ
Ռիբոֆլավինը կենսաբանական ակտիվ նյութ է, որը կարևոր դեր է խաղում մարդու առողջության պահպանման գործում։ Ռիբոֆլավինի ածանցյալները ֆլավինմոնոնուկլեոտիդը (FMN) և ֆլավինադենինդինուկլեոտիդ ը (FAD) կարևորագույն թթվա-վերականգնող ֆերմենտների կազմի մեջ են մտնում որպես կոֆերմենտներ։
Ֆլավինային ֆերմենտները մասնակցություն են ունենում ճարպային, սաթի և այլ թթուների թթվեցման մեջ, ինակտիվացնում և թթվեցնում են թունավոր ալդեհիդները, օրգանիզմում տրոհում են ամինաթթուների խորթ D-իզոմերները, որ գոյանում են բակտերիաների կենսագործունեության արդյունքում, մասնակցում են վիտամին B6 և ֆոլացինի կոֆերմենտ տեսակների սինթեզում, աջակցում են գլուտաթիոնի և հեմոգլոբինի վերականգնմանը։
Ֆերմենտներում կոֆերմենտները գործում են որպես թթվող սուբստրատից անջատվող էլեկտրոնների և պրոտոնների միջանկյալ կրիչներ։
Ռիբոֆլավինի անբավարարությունը մարդու օրգանիզմում
Վիտամին B²-ը անհրաժեշտ է էրիտրոցիտների, հակամարմին կազմավորման համար, հասակի և օրգանիզմի վերարտադրության ֆունկցիաների կարգավորման համար։ Նա անհրաժեշտ է նաև առողջ մաշկի, եղունգների, մազեր աճի և ընդհանուր առմամբ ողջ օրգանիզմի առողջության համար, ներառյալ և վահանաձև գեղձի ֆունկցիան.
Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության արտաքին դրսևորուններն են՝ շրթունքների լորձաթաղանթի ախտահարումը ուղղահայաց ճաքերով, ստոմատիտի երևույթներ բերանի անկյուններում, լեզվի այտուց և կարմրություն (գլոսիտ), քթաշրթունքային ծալքի, քթի թևերի, ականջների, կոպերի վրա սեբորեական դերմատիտ։ Հաճախ զարգանում են տեսողության օրգանների շեղումներ՝ լուսավախություն, եղջերաթաղանթի անոթավորում, կոնյունկտիվիտ, կերատիտ և որոշ դեպքերում՝ կատարակտ։ Ավիտամինոզի մի շարք դեպքերում ի հայտ են գալիս անեմիա և նյարդային խանգարումներ, որն ուղեկցվում է մկանային թուլությամբ, այրող ցավերով ոտքերում և այլն։
Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության հիմնական պատճառները՝ այդ վիտամինը պարունակող մթերքների ոչ բավարար օգտագործումը, վիտամինը պարունակող մթերքների ոչ ճիշտ պահպանումը և մշակումը, որի հետևանքով վիտամինի պարունակությունը կտրուկ նվազումը, Աղեստամոքսային տրակտի խրոնիկ հիվանդությունները, ռիբոֆլավինի հակադիր դեղամիջոցների ընդունումը։
Սննդամթերք | Ռիբոֆլավինի քանակությունը, մգ/100 գ մթերքում։ |
---|---|
լյարդ и երիկամներ | 2,80-4,66 |
դրոժներ | 2,07-4,0 |
ձվեր | 0,30-0,80 |
նուշ | 0,80 |
շամպինյոններ | 0,4 |
սպիտակ սունկ | 0,3 |
շիկասունկ | 0,3 |
կաթնաշոռ | 0,30-0,50 |
բրոկոլի | 0,3 |
կաղամբ | 0,25 |
հնդկաձավար | 0,24 |
կաթ | 0,13-0,18 |
միս | 0,15-0,17 |
մաքրած բրինձ, մակարոնեղեն, սպիտակ հաց, մրգերի ևբանջարեղենների մեծամասնությունը |
0,03-0,05 |