«Կրետե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 41. Տող 41.
Կրետե կղզին հարակից մի շարք մանր և միջին չափի կղզիների հետ միասին կազմում է Կրետեի պերիֆերիան ({{lang-el|Περιφέρεια Κρήτης}}), որը հանդիսանում է [[Հունաստանի վարչական բաժանում|Հունաստանի Հանրապետության 13 վարչատարածքային միավորներից մեկը]]: Կրետեի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը [[Հերակլիոն|Հերակլիոնն]] է՝ 623,065 մարդ բնակչությամբ (ըստ [[2011 թվական|2011 թվականի]] տվյալների):
Կրետե կղզին հարակից մի շարք մանր և միջին չափի կղզիների հետ միասին կազմում է Կրետեի պերիֆերիան ({{lang-el|Περιφέρεια Κρήτης}}), որը հանդիսանում է [[Հունաստանի վարչական բաժանում|Հունաստանի Հանրապետության 13 վարչատարածքային միավորներից մեկը]]: Կրետեի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը [[Հերակլիոն|Հերակլիոնն]] է՝ 623,065 մարդ բնակչությամբ (ըստ [[2011 թվական|2011 թվականի]] տվյալների):


Կրետեն կարևոր դեր ունի [[Հունաստան#Տնտեսություն|Հունաստանի տնտեսության]] և [[Հունաստանի մշակույթ|մշակույթի]] մեջ: Կրետեի Մինոսյան քաղաքակրթությունը, որ գոյատևել է մ.թ.ա. 2600 թվականից մինչև մ.թ.ա. 1400 թվականը, համարվում [[Եվրոպա]]յի ամենահին քաղաքակրթությունը, իսկ [[Կրետեի ծովապետություն]]ը՝ հնագույն քաղաքակրթության օրրաներից մեկը:
Կրետեն կարևոր դեր ունի [[Հունաստան#Տնտեսություն|Հունաստանի տնտեսության]] և [[Հունաստանի մշակույթ|մշակույթի]] մեջ: Կրետեի Մինոսյան քաղաքակրթությունը, որ գոյատևել է մ.թ.ա. 2600 թվականից մինչև մ.թ.ա. 1400 թվականը, համարվում [[Եվրոպա]]յի ամենահին քաղաքակրթությունը, իսկ [[Կրետեի ծովապետություն]]ը՝ հնագույն քաղաքակրթության օրրաներից մեկը<ref name="Ancient Crete">[http://oxfordbibliographiesonline.com/display/id/obo-9780195389661-0071 Հին Կրետե] Օքսֆորդի գրադարանն օնլայն՝ դասականներ</ref> :


== Անվանում ==
== Անվանում ==
Կրետեի մասին առաջին հիշատակումներն եղել են մ.թ.ա. 18-րդ դարի [[Սիրիա|սիրիական]] [[Մարի (քաղաք-պետություն)|Մարի քաղաք-պետությանը]] նվիրված աշխատությունում, [[Ասորեստան|նեո-ասորեստանյան]] գրառումներում և [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]]: Կրետե կղզու անվանումը հիշատակված է նաև հինեգիպտական գրառումներում, որտեղ այն նշվում է ''կեդտիու'' անվանումով:
Կրետեի մասին առաջին հիշատակումներն եղել են մ.թ.ա. 18-րդ դարի [[Սիրիա|սիրիական]] [[Մարի (քաղաք-պետություն)|Մարի քաղաք-պետությանը]] նվիրված աշխատությունում<ref>Stephanie Lynn Budin, ''The Ancient Greeks: An Introduction'' (New York: Oxford UP, 2004), 42.</ref>, [[Ասորեստան|նեո-ասորեստանյան]] գրառումներում և [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]]: Կրետե կղզու անվանումը հիշատակված է նաև հինեգիպտական գրառումներում, որտեղ այն նշվում է ''կեդտիու'' անվանումով:


Կղզու ներկայիս անվանումը հիշատակված է [[Միկենյան քաղաքակրթություն|միկենյան հունական]] տեքստերում՝ «𐀐𐀩𐀳» գրությամբ (''Կե-րե-տե'', հետագա հունարենում՝ «Κρῆτες», որը «Κρής» բառի հոգնակին է): [[Հին հունարեն|Հին հունարեն լեզվով]] Կրետե կղզու մասին առաջին գրվածքը հանդիպում է «պատմության հոր»՝ հին հույն պատմիչ [[Հոմերոս|Հոմերոսի]] [[Ոդիսական|«Ոդիսականը» ստեղծագործության]] մեջ: Դրա ստուգաբանությունն անհայտ է: [[Լատիներեն|Լատիներենով]] կղզին անվանվում է ժամանակակից ''Կրետե'' ({{lang-lat|Creta}}) անվամբ:
Կղզու ներկայիս անվանումը հիշատակված է [[Միկենյան քաղաքակրթություն|միկենյան հունական]] տեքստերում<ref>O. Dickinson, ''The Aegean Bronze Age'' (Cambridge, UK: Cambridge UP, 1994), 241-244.</ref>՝ «𐀐𐀩𐀳» գրությամբ (''Կե-րե-տե'', հետագա հունարենում՝ «Κρῆτες», որը «Κρής» բառի հոգնակին է<ref>{{cite web|title=The Linear B word ke-re-si-ji|website=Palaeolexicon. Word-study tool for ancient languages|url=http://www.palaeolexicon.com/ShowWord.aspx?Id=16779}}</ref>): [[Հին հունարեն|Հին հունարեն լեզվով]] Կրետե կղզու մասին առաջին գրվածքը հանդիպում է «պատմության հոր»՝ հին հույն պատմիչ [[Հոմերոս|Հոմերոսի]] [[Ոդիսական|«Ոդիսականը» ստեղծագործության]] մեջ<ref>Book 14, line 199; Henry George Liddell, Robert Scott, ''A Greek-English Lexicon''</ref><ref>Edwin L. Brown, "Linear A on Trojan Spindlewhorls, Luvian-Based ϜΑΝΑΞ at Cnossus", in ''Qui miscuit utile dulci: Festschrift Essays for Paul Lachlan MacKendrick'', eds., Gareth Schmeling, Jon D. Mikalson, 1998, p. 62.</ref>: Դրա ստուգաբանությունն անհայտ է: [[Լատիներեն|Լատիներենով]] կղզին անվանվում է ժամանակակից ''Կրետե'' ({{lang-lat|Creta}}) անվամբ:


Կրետեի բնօրինակ [[արաբերեն]] անվանումն է ''Իքրիթիշ'' ({{lang-ar|اقريطش}}): Կրետեի էմիրության հիմնադրումից հետո նրա մայրաքաղաքը կոչվել է ''Ռաբդ ալ-Հանդաք'' ({{lang-ar|ربض الخندق}}): Ներկայումս այդ քաղաքը կոչվում է [[Հերակլիոն]]:
Կրետեի բնօրինակ [[արաբերեն]] անվանումն է ''Իքրիթիշ'' ({{lang-ar|اقريطش}}): Կրետեի էմիրության հիմնադրումից հետո նրա մայրաքաղաքը կոչվել է ''Ռաբդ ալ-Հանդաք'' ({{lang-ar|ربض الخندق}}): Ներկայումս այդ քաղաքը կոչվում է [[Հերակլիոն]]:

19:13, 30 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրետե (այլ կիրառումներ)
Կրետե
Տեսակկղզի և տուրիստական վայր
ԵրկիրՀունաստան
Վարչատարածքային միավորԿրետեի շրջան
ՎայրԵգեյան ծով
ՏեղադրությունՄիջերկրական ծով
Երկարություն254 կմ
Լայնություն60 կմ
Մակերես8335,88 կմ²
Բնակչություն623 065 մարդ (2011)[1]
Կրետե (Հունաստան)##
Կրետե (Հունաստան)
<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:52.896540740741%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Քարտեզ
Քարտեզ

Կրետե[2] (հուն․՝ Κρήτη Կրիտի), Հունաստանի ամենամեծ և ամենախիտ բնակեցված կղզին: Ըստ տարածքի՝ 88-րդն է աշխարհում և հինգերորդը Միջերկրական ծովում՝ Սիցիլիայից, Սարդինիայից, Կորսիկայից և Կիպրոսից հետո:

Կրետե կղզին հարակից մի շարք մանր և միջին չափի կղզիների հետ միասին կազմում է Կրետեի պերիֆերիան (հուն․՝ Περιφέρεια Κρήτης), որը հանդիսանում է Հունաստանի Հանրապետության 13 վարչատարածքային միավորներից մեկը: Կրետեի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Հերակլիոնն է՝ 623,065 մարդ բնակչությամբ (ըստ 2011 թվականի տվյալների):

Կրետեն կարևոր դեր ունի Հունաստանի տնտեսության և մշակույթի մեջ: Կրետեի Մինոսյան քաղաքակրթությունը, որ գոյատևել է մ.թ.ա. 2600 թվականից մինչև մ.թ.ա. 1400 թվականը, համարվում Եվրոպայի ամենահին քաղաքակրթությունը, իսկ Կրետեի ծովապետությունը՝ հնագույն քաղաքակրթության օրրաներից մեկը[3] :

Անվանում

Կրետեի մասին առաջին հիշատակումներն եղել են մ.թ.ա. 18-րդ դարի սիրիական Մարի քաղաք-պետությանը նվիրված աշխատությունում[4], նեո-ասորեստանյան գրառումներում և Աստվածաշնչում: Կրետե կղզու անվանումը հիշատակված է նաև հինեգիպտական գրառումներում, որտեղ այն նշվում է կեդտիու անվանումով:

Կղզու ներկայիս անվանումը հիշատակված է միկենյան հունական տեքստերում[5]՝ «𐀐𐀩𐀳» գրությամբ (Կե-րե-տե, հետագա հունարենում՝ «Κρῆτες», որը «Κρής» բառի հոգնակին է[6]): Հին հունարեն լեզվով Կրետե կղզու մասին առաջին գրվածքը հանդիպում է «պատմության հոր»՝ հին հույն պատմիչ Հոմերոսի «Ոդիսականը» ստեղծագործության մեջ[7][8]: Դրա ստուգաբանությունն անհայտ է: Լատիներենով կղզին անվանվում է ժամանակակից Կրետե (լատին․՝ Creta) անվամբ:

Կրետեի բնօրինակ արաբերեն անվանումն է Իքրիթիշ (արաբ․՝ اقريطش‎‎): Կրետեի էմիրության հիմնադրումից հետո նրա մայրաքաղաքը կոչվել է Ռաբդ ալ-Հանդաք (արաբ․՝ ربض الخندق‎‎): Ներկայումս այդ քաղաքը կոչվում է Հերակլիոն:

Հետագայում կղզին կոչվել է նաև Քսանդաքս (հուն․՝ Χάνδαξ) կամ Քսանդակաս (հուն․՝ Χάνδακας): Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին հին թուրքերեն լեզվով քաղաքն անվանվել է գիրիտ (كريت):

Աշխարհագրական բնութագիրը

Կղզու մակերեսը կազմում է 8261 կմ2 (Գավդոս եւ Դիա կղզիների հետ միասին` 8336 կմ2
Բնակչությունը կազմում է 623 հազար մարդ։ Կրետեն որպես Հունական մարզ բաժանված է 4 նոմերի կամ տարածաշրջանային միավորի։ Դրանք են Չանիան, Լասիթին, Ռեթիմնոն, Հերակլիոնը։

Կրետեն առասպելաբանության մեջ

Կրետեն ունի հարուստ դիցաբանություն, որը մեծապես կապված է հին հունական աստվածների և մասամբ նաև՝ մինոսյան քաղաքակրթության հետ։

  • Իդա լեռան Իդայոն քարանձավում է ծնվել Զևս աստվածը, ում մայրը՝ Հռեան փախել էր իր ամուսին Քրոնոսից։
  • Պաքսիմադիա կղզիները Արտեմիս ստվածուհու և Ապոլոն աստծո ծննդավայրն են։ Փաիստոսում տարածված էր նրանց մոր՝ Լետոն աստվածուհու պաշտամունքը։
  • Աթենաս աստվածուհին լողացել է Վուլիսմենի լճում։
  • Զևս աստվածը Կրետեում շանթահարեց կղզին ահաբեկող հսկա մողեսին։ Մողեսը վայրկենապես քարացավ և դարձավ Դիա անունով կղզին։ Կղզին երևում է Կնոսոսից և ունի հսկայական մողեսի ձև։
  • Լեֆկաի կղզյակները սիրենների և մուսաների մրցույթի հետևանք են։ Մուսաներն այնքան էին վշտացել պարտության համար, որ պոկոտեցին իրենց մրցակիցների թևերի փետուրները։ Սիրենները սպիտակեցին և թափվեցին ծովի մեջ Ապտերայի («անփետուր») մոտ և Լեֆկաի ծովախորշում ձևավորեցին կղզիներ։
  • Հերակլեսն իր հրաշագործություններից մեկի ժամանակ Կրետեի ցուլին տարավ Պելոպոնես։
  • ևրոպայի ու Զևսի ամուսնությունից ծնվեցին երեք որդի՝ Մինոսյան քաղաքակրթության հիմնադիրներ Հռադամանթիսը և Մինոսը և Լիկիայում իր պետությունը հիմնած Սարպեդոնը։
  • Մահից հետո Մինոս թագավորը դարձավ Հադեսի մեռյալների դատավոր։
  • Կնոսոսի պալատի լաբիւրինթոսի հետ է կապված Թեսեւսի և Մինոտավրոսի առասպելը, որում Թեսևսը տապալում է Մինոտավրոսին։
  • Մինոս արքայի մոտ գերի ընկած Իկարուսն ու Դեդալոսը նրանից ազատվելու համար պատրաստեցին թևեր, ամրացրեցին իրենց վրա և թռան երկինք։

Կրետեում ծնված նշանավոր մարդիկ

Աղբյուրներ

  1. Απογραφή Πληθυσμού - Κατοικιών 2011 (հուն.)Ελληνική Στατιστική Αρχή, 2011.
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  3. Հին Կրետե Օքսֆորդի գրադարանն օնլայն՝ դասականներ
  4. Stephanie Lynn Budin, The Ancient Greeks: An Introduction (New York: Oxford UP, 2004), 42.
  5. O. Dickinson, The Aegean Bronze Age (Cambridge, UK: Cambridge UP, 1994), 241-244.
  6. «The Linear B word ke-re-si-ji». Palaeolexicon. Word-study tool for ancient languages.
  7. Book 14, line 199; Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon
  8. Edwin L. Brown, "Linear A on Trojan Spindlewhorls, Luvian-Based ϜΑΝΑΞ at Cnossus", in Qui miscuit utile dulci: Festschrift Essays for Paul Lachlan MacKendrick, eds., Gareth Schmeling, Jon D. Mikalson, 1998, p. 62.
Հունաստանի վարչական բաժանում (պերիֆերիաներ)

ԱտտիկաԿենտրոնական ՀունաստանԿենտրոնական ՄակեդոնիաԿրետեԱրևելյան Մակեդոնիա և ԹրակիաԷպիրուսՀոնիական կղզիներՀյուսիսային Եգեյան կղզիներՊելոպոնեսՀարավային Եգեյան կղզիներԹեսալիաԱրևմտյան ՀունաստանԱրևմտյան Մակեդոնիա