«Էդիկ Մինասյան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 65. | Տող 65. | ||
[[Կատեգորիա:Ոսկեթաս գյուղում ծնվածներ]] |
[[Կատեգորիա:Ոսկեթաս գյուղում ծնվածներ]] |
||
[[Կատեգորիա:Մովսես Խորենացու մեդալակիրներ]] |
[[Կատեգորիա:Մովսես Խորենացու մեդալակիրներ]] |
||
[[Կատեգորիա:Հանրային խորհրդի անդամներ]] |
[[Կատեգորիա:ՀՀ Հանրային խորհրդի անդամներ]] |
01:22, 21 Մարտի 2015-ի տարբերակ
Էդիկ Գարեգինի Մինասյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Ոսկեթաս, Արագածոտնի մարզ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (2003) և պրոֆեսոր (2005) |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
'Էդիկ Գարեգինի Մինասյան (1956, հունիսի 27, Ոսկեթաս, Արագածոտնի մարզ), պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005)։
Կենսագրություն
1974 - 1979 թթ.սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1979 - 1983 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1979-1982 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի օգնական, 1982-1985 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ԽՄԿԿ պատմության ամբիոնի դասախոս, 1986-1987 թթ. արտասահմանյան քաղաքացիների ֆակուլտետի ավագ դասախոս, 1987- 1994 թթ. հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ, դոցենտ, 1994-2005 թթ. Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, 1999 - 2009 թթ. Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2005 թվականից` Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, 2009 թվականից` ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան։ Խնուս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին կից հայոց պատմության գծով գիտական խորհրդի նախագահի տեղակալը[1], «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիրը[2]։
2015թ. փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ[3]:
Մասնագիտական անդամակցություն
- «Հայագիտության հարցեր» գիտական հանդես խմբագրական խորհրդի անդամ
- «Հայկական բանակ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
- «Նոր-Դար» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
- 2002 թվականից Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ
Գործունեություն
Աշխատանքները վերաբերում են հայոց պատմության նորագույն շրջանի հարցերին, դիվանագիտության պատմությանը։ Հեղինակ է «Հայոց պատմությանհիմնահարցեր» (2000), համահեղինակ` «Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում» (18-19-րդ դարեր), 2005, բուհական, դպրոցական 8-րդ դասարանի դասագրքրի և «Հայոց պատմություն» ակադեմիական քառահատորյակի[4]։
Պարգևներ
- Լեռնային Ղարաբաղի ազատության համար մեդալ
- ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2014
- Մովսես Խորենացու մեդալ, 2014
Երկեր
- Ագրոարդյունաբերական ինտեգրացիայի դերը բանվոր դասակարգի, գյուղացիության և մտավորականության դաշինքի ամրապնդման գործում, Ե., 1987։[5]
- Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1990-2003 թվականներին, Ե., 2003։
- Է. Գ. Մինասյան , Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում (XVIII - XIX դդ.) | Դասագիրք, Երևան, 2005 թ.
- Է. Գ. Մինասյան , Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանում 1991 - 2003 թթ. | Մենագրություն, Երևան, 2003 թ.
|
Ծանոթագրություններ
- ↑ Պատմության ինստիտուտ, Մասնագիտական խորհուրդ
- ↑ Էդիկ Գարեգինի Մինասյան
- ↑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ՆԿ-36-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Ագրարային բարեփոխումներ Հայաստանի Հանրապետությունում1991-2002 թթ.